13:30 07.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստանը՝ սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների […]
13:15 07.09.2021
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում շարունակվում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանի ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանը, 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում գրանցելով 553 միավոր արդյունք, դուրս է եկել եզրափակիչ, որը կկայանա այսօր: Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն նվաճել է այս խաղերում 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Աչքի են ընկել հայ բռնցքամարտիկները:
12:56 07.09.2021
Լոնդոնյան «Տոտենհեմը» և «Չելսին» սեպտեմբերի 19-ին կանցկացնեն աշխարհում առաջին «էկոլոգիապես մաքուր» ֆուտբոլային հանդիպումը: Խաղը տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում: «Տոտենհեմը» կոչ է անում բոլոր երկրպագուներին հանդիպմանը գալ հեծանիվով կամ այլ՝ ոչ վառելիքով աշխատող տրանսպորտով: Երկու թիմերն էլ կժամանեն կենսավառելիքով աշխատող ավտոբուսներով, իսկ խաղացողները պլաստիկե տուփերի փոխարեն ջուր կխմեն ստվարաթղթե տուփերից: Մարզադաշտում սնունդ կպատրաստվի միայն […]
12:35 07.09.2021
Ֆրանսիայի հավաքականում մթնոլորտը ծանր է: Թիմը վերջին 5 խաղերում չի տարել հաղթանակ: Լ՛Equipe-ը գրում է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ Ֆրանսիայի հավաքական վերադառնալուց հետո է թիմում մթնոլորտը փոխվել։ Բացի դրանից, ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հիմա հեշտորեն ենթարկվում է խաղացողների ազդեցությանը, Ֆրանսիայի հավաքականում կարգապահության հետ խնդիրներ կան։ ԱԱ-2018-ից առաջ հավաքականի խաղացողները վախենում էին Դեշամից, բայց […]
22:08 06.09.2021
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը, որն այժմ շրջանառում է ՖԻՖԱ-ն։ «Աշխարհի առաջնությունների ամբողջ արժեքը հազվագյուտ լինելու մեջ է։ Ամեն երկու տարին մեկ անցկացնելը կթուլացնի մրցաշարը և կարժեզրկի դրա հեղինակությունը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ՖԻՖԱ-ի այս գաղափարի մասին մի քանի անգամ արտահայտվել է միջազգային ֆեդերացիայի Ֆուտբոլի […]
21:34 06.09.2021
Ֆուտբոլի Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն խորվաթ մրցավարները: Այս մասին hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 8-ին «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա Դույե Ստրուկանը, որին եզրերում կօգնեն Գորան Պերիչան ու Մարյան Տոմասը: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի տուրերից […]
21:01 06.09.2021
Դինամո մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Մեդալներ են խաղարկվել 13 քաշային կարգերում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայատանի չեմպիոն դարձած մարզիկներին։
20:52 06.09.2021
Ֆուտբոլի լեգենդ Պելեն հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է AS-ը՝ արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Սան-Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Պատճառը դեռ չի հրապարակվել: Սպասվում է, որ հիվանդանոցի ղեկավարությունը կհրապարակի նրա վիճակի մասին տեղեկատվություն։ Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ հոսպիտալացման պատճառը ուշագնացությունն է, բայց Պելեն ինստագրամյան իր էջում հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ […]
17:20 06.09.2021
Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել: Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել: Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել […]
16:44 06.09.2021
Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականը տարհանվել է Գվինեայից, որտեղ պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Հաղորդվում է, որ ավելի վաղ զինված խմբավորումը պատանդ է վերցրել Գվինեայի նախագահին, դադարեցրել է Սահմանադրության գործունեությունն ու արգելափակել երկիր մուտքի և ելքի բոլոր հնարավորությունները։ Թիմին տարհանել են հյուրանոցից և հասցրել օդանավակայան, որտեղ նրանց սպասել է ինքնաթիռը։ […]
16:20 06.09.2021
«Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանու Ռոնալդուի անունով և խաղային համարով 45 միլիոն դոլարի մարզաշապիկ է վաճառել: Այս մասին հաղորդում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը կստանա վաճառքի 10 տոկոսը, իսկ մնացածը կստանա Adidas-ը, որը ակումբի տեխնիկական հովանավորն է: 36-ամյա Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի գումարը կազմեց 15 միլիոն եվրո: Նա անգլիական ակումբի հետ […]
13:50 06.09.2021
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի հանդիպումը: Երևանում մեր ընտրանիքի կհյուրընկալի Լիխտենշտեյնի հավաքականին: Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Ասուլիսը կկայանա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:30-ին, կհեռարձակվի ՀՖՖ-ի ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:
11:50 06.09.2021
Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմո Վերները մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը: «Միշտ հաճելի է վերադառնալ Շտուտգարտ և գոլ խփել այստեղ: Կարծում եմ, որ մենք այսօր ունեցանք շատ լավ գրոհներ: Մենք լավ էինք շարժվում և իսկապես բարձր պրեսինգի դիմում: Հայաստանի հավաքականը մեզ ավելի շատ ազատ տարածություն տվեց, քան Լիխտենշտեյնը»,-մեջբերում է […]
11:44 06.09.2021
Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Գերմանիա – Հայաստան հանդիպման արդյունքը: «Կարծում եմ՝ մեր պրեսինգն ու հակապրեսինգն այսօր իսկապես գերազանց էին: Չեմ զարմացել մեր ելույթից: Եթե նայեք մեր թիմում հանդես եկող ֆուտբոլիստների անուններին, ապա կարելի է ակնկալել, որ մենք ընդունակ ենք նման ելույթի: Հանսի Ֆլիկի […]
11:17 06.09.2021
Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը։ Նշենք, որ մրցաշարի կիսաեզրափակչից հետո Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվեց մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով՝ երրորդ տեղը զբաղեցրեց Արոնյանը։ Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով եզրափակչում հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին: Նշենք, որ Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess […]
10:42 06.09.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի B խմբում Իսպանիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն: Մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Իսպանիայի ընտրանին: Վրաստանը 1 միավորով 5-րդ հորիզոնականում է։ Խմբի մյուս՝ Կոսովո-Հունաստան հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները: E խումբ. Բելգիա-Չեխիա 3-0, Բելգիան 13 միավորով գլխավորում է Е խմբի մրցաշարային աղյուսակը, Չեխիան 7 միավորով 2-րդն […]
10:34 06.09.2021
ԱԱ-2022-ի C խմբի Շվեյցարիա-Իտալիա հանդիպումը ռեկորդային դարձավ իտալացիբների համար: Խաղը, որը տեղի ունեցավ Բազելում, ավարտվեց 0-0 հաշվով: Սակայն այս արդյունքով Իտալիայի հավաքականը գերազանցեց ամենաերկար անպարտելիության շարքի համաշխարհային ռեկորդը: Իտալացիները 36 խաղ անընդմեջ չեն պարտվել: Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Իսպանիայի (2007-2009) և Բրազիլիայի (1993-1996) հավաքականներին, որոնք 35 խաղում պարտություն չեն կրել: Վերջին անգամ Իտալիայի հավաքականը պարտվել […]
09:48 06.09.2021
Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում, բացի մեդալներից, խաղարկվում էին նաև աշխարհի գավաթի 23 ուղեգրեր: Հայաստանի 5 շախմատիստներն անմասն մնացին առաջնության մեդալներից, որին մինչև նախավերջին տուրը հավակնում էր Հովհաննես Գաբուզյանը: Իսկ ահա խաղարկված ուղեգրերից միայն մեկը բաժին հասավ հայ շախմատիստներին: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացավ Հովհաննես Գաբուզյանը, որն ավարտական՝ 11-րդ տուրում որ-ոքի […]
09:26 06.09.2021
Ավարտվեց ԱԱ-2022 ընտրական փուլի առաջին կեսը: Հավաքականներն անցկացրել են 5-ական հանդիպում: Առաջատարը J խմբում Գերմանիայի հավաքականն է, որն ունի 12 միավոր: Մեր ընտրանին երկրորդն է՝ 10 միավորով։ 9 միավորով 3-րդ տեղում Ռումինիայի հավաքականն է: Հյուսիսային Մակեդոնիան 4-րդ տեղում է և ունի 8 միավոր, 5-րդն Իսլանդիայի հավաքականն է, որը վաստակել է 4 միավոր, և վերջին տեղում […]
09:18 06.09.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականն ընդունել էր Արգենտինայի ընտրանուն: Հանդիպման արդեն 4-րդ րոպեին խաղը դադարեցվել է, քանի որ մարզադաշտում են հայտնվել Բրազիլիայի առողջության վերահսկման ազգային գործակալության (Anvisa) ու ոստիկանության ներկայացուցիչները։ Նրանք պնդել են, որ արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան (երկուսն էլ՝ «Ասթոն Վիլլա»), Ջովանի Լո Չելսոն ու Քրիստիան Ռոմերոն (երկուսն էլ՝ «Տոտենհեմ») երկրի սահմանն […]
09:07 06.09.2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանություններ է արել Գերմանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո: «Խաղի արդյունքն ամեն ինչ ասում է: Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները: Երբ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, օրինակ՝ առաջին կեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, ապա նման որակյալ թիմերի դեմ, ովքեր […]
00:48 06.09.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ծանր պարտություն կրեց կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։ Ինչպես հաղորդում է Vnews.am-ը, այս հաղթանակից հետո Գերմանիան վաստակում է 3 միավոր և ընդհանուր 12 միավորով գլխավորում J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 10 միավորով երկրորդ հորիզոնականում է։ Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
21:46 05.09.2021
Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի ընտրանու դեմ հանդիպումը կմեկնարկի հետևյալ կազմով: Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Գերմանիա-Հայաստան Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կկայանա Շտուտգարտում:
21:35 05.09.2021
«Փյունիկն» ու «Նոան» այսօր ընկերական խաղ են անցկացրել, որում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման միակ գնդակն իր ակտիվում գրանցել է թիմի նորեկ Կալո Օլիվեիրան։ 28-ամյա պորտուգալացի հարձակվողն իր առաջին հանդիպումն էր անցկացնում երևանյան թիմի կազմում։ Հաղորդում է Armsport.am-ը։
21:15 05.09.2021
«Յուվենտուսի» պատանեկան թիմերից մեկի անդամ Բրայան Դոդիենը մահացել է 17 տարեկան հասականում: Ֆուտբոլիստն ավելի քան 5 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ: «Դոդիենի կորստի ծանր վիշտը «Յուվենտուսը» կիսում է ֆուտբոլիստի ընտանիքի անդամների հետ»,- ասված է թուրինյան ակումբի հայտարարության մեջ: Դոդիենի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր 12 տարեկան հասակում: «Յուվեի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան այդ ժամանակ դառնալով գոլի […]
18:00 05.09.2021
Հայաստանի Մ-21 ֆուտբոլի հավաքականն այսօր վերջին մարզումն է անցկացրել Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Մեր ընտրանին քիչ անց կմեկնի Կիև, որտեղ սեպտեմբերի 7-ին ուժերը կչափի Ուկրաինայի հասակակիցների հետ»,- գրել է ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում։
16:37 05.09.2021
Ըստ InstatScout-ի տվյալների, Հյուսիսային Մակեդոնիա -Հայաստան խաղում ամենաշատ տարածություն հաղթահարել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը` գրանցելով 12238 մ արդյունք: Երկրորդ տեղում Սոլոմոն Ուդոն է՝ 11762 մ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հովհաննես Համբարձումյանը` 11174 մ արդյունքով:Հայտնում է ՀՖՖ-ն։ Նշենք՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում օրեր առաջ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Հյուսիսային […]
15:12 05.09.2021
Ռեյկյավիկում ավարտին է մոտենում շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին տուրում առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվեց իտալացի Դանիելե Վոկատուրոյին ու դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Հայկը ևս այս պահին ունի 6.5 միավոր: […]