TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Ղազախստանի առաջնությունում «Աստանան» հաղթեց․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

18:22 11.09.2021

Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանը, հյուրընկալվել էր «Ակժայիկին»: Հյուրերը կարողացան առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը 10-րդ րոպեին հեղինակեց Վալերիու Չուպերկան: Բարսեղյանը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից, իսկ 82-րդ րոպեին փոխարինվեց: Այս հաղթանակից հետո «Աստանան» 44 միավորով առաջատարն է, սակայն երկրորդ տեղում գտնվող 42 […]

̰
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկու նորեկ ունի

17:49 11.09.2021

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հաղորդմամբ՝ ակումբը ևս 2 նորեկ ունի։ 21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի երկրորդ թիմում: Գյուրջյանը ներկայացրել է Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականները, «Լոկոմոտիվի» կազմում հանդես է եկել UEFA Youth League-ում: Փորձառու ռուս եզրային պաշտպան Եվգենի Յատչենկոն հայրենիքում պաշտպանել է «Դինամո», […]

̰
Սուսերամարտն ընդգրկվել է Եվրոպական երրորդ մարզական  խաղերի ծրագրում

17:18 11.09.2021

Սուսերամարտը նույնպես ընդգրկվել է 2023 թվականին Լեհաստանում անցկացվելիք  Եվրոպական երրորդ մարզական  խաղերի ծրագրում: Այս մասին  հայտնում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն  (EOC): Սուսերակիրների մրցաշարը կունենա Եվրոպայի առաջնության կարգավիճակ, բացի այդ կխաղարկվեն «Փարիզ- 2024» ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մարզաձևը ներկայացված է եղել Եվրոպական առաջին խաղերում, իսկ երկրորդում ՝ ոչ:

̰
Դոնալդ Թրամփը կմեկնաբանի Հոլիֆիլդ-Բելֆորտ մենամարտը

16:04 11.09.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի միլիոն դոլար հոնորար կստանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի մենամարտը մեկնաբանելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը։ 58-ամյա ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկի մրցակիցը կլինի UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտը։ «Ես սիրում եմ լավ մարտիկների և գերազանց մենամարտեր։ Անհամբեր սպասում եմ շաբաթ օրվա մենամարտին, որպեսզի տեսնեմ բռնցքամարտիկներին […]

̰
US Open-ի եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչն ու Մեդվեդևը

14:30 11.09.2021

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ 34-ամյա սերբ թենիսիստը կիսաեզրափակչում հաղթեց Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ 24-ամյա Ալեքսանդր Զվերևին: 3 ժամ և 35 րոպե տևած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ  3:2 (4:6, 6:2, 6:4, 4:6, 6:2) հաշվով: Եզրափակչում Ջոկովիչի մրցակիցը կլինի 25-ամյա ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Աշխարհի երկրորդ […]

̰
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, սակայն զբաղեցրեց 7-րդ տեղը. Champions Showdown

13:23 11.09.2021

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում էր նաև դեռևս Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը: Ավարտական 3 մրցախաղերում Արոնյանը 1,5 միավոր վաստակեց: Նա նախ հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, ապա ոչ-ոքի խաղաց Սեմ Շենկլենդի հետ և վերջին պարտիայում պարտվեց Լեյնիեր Դոմինգեսին: Հենց Դոմինգեսն էլ 6 միավորով դարձավ մրցաշարի հաղթող և ստացավ […]

̰
Այն, որ Արսենը տաղանդավոր է, միանգամից երևաց. Եգոր Տիտովը՝ Զախարյանի մասին

21:45 10.09.2021

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը 18-մյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանին խորհուրդ է տվել մոտ ժամանակներս չհեռանալ ՌՊԼ-ից: «Այն, որ Արսենը տաղանդավոր է, միանգամից երևաց: Զախարյանը կարողանում է տարբեր դիրքերում խաղալ: Հիմա երիտասարդներին խորհուրդ են տալիս տեղափոխվել Եվրոպա: Բայց Զախարյանին խորհուրդ կտայի չհեռանալ ՌՊԼ-ից. գոնե մեկ տարի ամրապնդվել: Կարևորն այն է, որ նա […]

̰
Լապորտան դատի կտա «Բարսելոնայի» նախկին նախագահին

21:15 10.09.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դատական հայց է ներկայացնելու ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ պաշտոնավարման ընթացքում անբարեխիղճ աշխատանքի համար: Այս մասին գրում է El Confidencial-ը: Ժոան Լապորտան վստահ է, որ  «Բարսելոնայի» ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է նախկին նախագահի ու տնօրենների խորհրդի գործունեությամբ:  Նա արդեն  փաստաբան է վարձել, որը կուսումնասիրի նախկին նախագահի գործունեությունը: Հիշեցնենք, որ Բարտոմեուն […]

̰
Ծանրամարտի 2021 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանում

20:53 10.09.2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ 2021 թ-ի աշխարհի առաջնությունը կկայանա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ դեկտեմբերի 7-ից 17-ը: Մրցաշարի ավարտից հետո, դեկտեմբերի 20-ին, տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համագումարը: Այս մասին  հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջոցառման գլխավոր նպատակն է, շարունակվող համավարակի պայմաններում, կազմակերպել և անցկացնել մասնակիցների համար անվտանգ մրցաշար:

̰
Տեսեք՝ ով է վերադարձել. «Կադիսի» հերթական հայատառ գրառումը Հարոյանի մասին

20:42 10.09.2021

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո վերադարձել է «Կադիս»: Ակումբի մամուլի ծառայությունը Հարոյանի վերադարձը հաղորդել է հերթական հայատառ գրառումով: «Տեսեք՝ ով է վերադարձել»,- գրել է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Կադիսի» առաջիկա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ:

̰
Ջախջախիչ պարտությունից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը  հեռացվել է պաշտոնից

20:30 10.09.2021

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Թե ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը, դեռ հայտնի չէ: 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում թուրքերը G խմբում զբաղեցնում են երրորդ տեղը՝ երկու միավորով հետ մնալով Նորվեգիայից և Նիդերլանդներից: Վերջին խաղում թուրքերը հենց Նիդերլանդների հավաքականից ջախջախիչ […]

̰
Իր երկրորդ նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն կնշի վաղը

20:26 10.09.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական ակումբ վերադառնալուց հետո իր առաջին խաղը թիմի կազմում կանցկացնի վաղը՝ սեպտեմբերի 11-ին: Ակումբի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հաստատել է, որ «Նյուքասլի» դեմ առաջիկա հանդիպմանը Կրիշտիանուն խաղադաշտ դուրս կգա: «Նա կմասնակցի խաղին»,- ասել է Սուլշերը նախախաղային ասուլիսի ժամանակ: Կրիշտիանու Ռոնալդուն հանդես կգա ավանդական՝ «7» համարի մարզաշապիկով:

̰
Հայ շախմատիստների անհատական ցուցանիշները   համաշխարհային առցանց օլիմպիադայում

20:06 10.09.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայում Հայաստանի հավաքականը թիմային 10 միավորով զբաղեցրել է Ա ենթախմբում 5-րդ տեղը և դուրս է մնացել հետագա պայքարից:  Մեր շախմատիստներն անցկացրած 9 մրցախաղերից 4-ում հաղթեցին, 2-ն ավարտեցին ոչ-ոքի, 3-ում՝ պարտվեցին:  Ընդհանուր առմամբ մեր հավաքականը 54 հնարավորից վաստակել է 28 միավոր: Հավաքականի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն էր, որը […]

̰
Ինձ չի հետաքրքրում, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են լքել ՈւԵՖԱ-ն. ՈւԵՖԱ-ի նախագահ

19:45 10.09.2021

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դարձյալ անդրադարձել է Սուպերլիգայի թեմային: «Ինձ չի հետաքրքրում, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են լքել ՈւԵՖԱ-ն: Ծիծաղելի է, որ նրանք ցանկանում էին ստեղծել իրենց առաջնությունը ու նաև խաղալ Չեմպիոնների լիգայում: Նրանց տնօրեններն անգործունակ են: Ֆլորենտինո Պերեսը բողոքեց և ասաց, որ իր ակումբը կարող է գոյատևել միայն Սուպերլիգայում, իսկ հետո փորձեց […]

̰
Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի բրոնզե մեդալակիրներ

19:25 10.09.2021

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանի 12-րդ մեդալը սեղանի թենիս մարզաձևից է: Մրցումային 8-րդ օրը պատանիների զուգախաղում բրոնզե մեդալ է նվաճել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը: Վասիլյանն ու Նազարյանը քառորդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով առավելության են հասել Մոլդովան ներկայացնող Դանիլա Տիտով և Անդրեյ Սլոբոդյան զույգի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով զիջել են Գեորգի Կունաց և […]

̰
Լեգենդը. WBC-ն անդրադարձել է Վիկ Դարչինյանին

18:51 10.09.2021

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն (WBC) անդրադարձել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանին՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում: «Լեգենդը. Վիկ Դարչինյանը դարձավ առաջին հայը, որը 2004 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը և մի քանի դիտարժան մենամարտ անցկացրեց: Ո՞ր մեկն եք ամենից շատ հիշում»,- կազմակերպության թվիթերյան էջն այս հարցով դիմել է երկրպագուներին: The legend: Vakhtang […]

̰
Հայաստանի հավաքականը լքում է Արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադան

18:30 10.09.2021

Ավարտվեց Արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի թոփ դիվիզիոնի А խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականին չհաջողվեց քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: Ավարտական 3 տուրից առաջ մեր շախմատիստներն արդեն գործնականում զրկվել էին առաջին երկու հորիզոնականները գրավելու հնարավորությունից: 7-րդ տուրում մեր շախմատիստները 4,5-1,5 հաշվով հաղթեցին մոնղոլներին: Մեր հավաքականից հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Սուսաննա Գաբոյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը: Ռոբերտ […]

̰
Արոնյանը պարտվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին. Champions Showdown

18:26 10.09.2021

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի Champions Showdown մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: Մրցումների երկրորդ օրն ավելի անհաջող էր Լևոն Արոնյանի համար: 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, ապա պարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին: 6-րդ տուրում Լևոնը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: 6 տուրից հետո 2,5 միավորով Արոնյանն ընթանում է 8-րդ տեղում: […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

18:06 10.09.2021

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և մարզիչներ Հարություն Նազարյանի, Իսրայել Հակոբկոխյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Մեր ընտրանին նախապատրաստվում է Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Հավաքին մասնակցում է 28 մարզիկ: Այս հավաքից հետո երիտասարդ բռնցքամարտիկները մեկ նախապատրաստական փուլ էլ կանցնեն «Օլիմպավանում»։

̰
Կարագերի կարծիքով՝ Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է բացասական հետևանքներ ունենալ ակումբի համար

17:54 10.09.2021

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերի կարծիքով՝ Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է բացասական հետևանքներ ունենալ ակումբի համար: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար սա շատ մեծ իրադարձություն է։ Ռոնալդուն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, դրանում կասկած չկա։ Բայց ես կարծում եմ, որ նրա վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վրա»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Goal-ը։

̰
Նա այժմ ուրիշ է, բայց մեզ հետ է. Շումախերի կինը խոսել է նրա մասին

17:36 10.09.2021

«Ֆորմուլա 1»-ի յոթակի հաղթող Միխայել Շումախերի կինը` Կորին Շումախերը, եզակի հարցազրույց է տվել ամուսնու մասին՝ Netflix-ի կենսագրական ֆիլմում: 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ընկել էր դահուկներով սահելիս, նրա մոտ ախտորոշվել էր գլխի ծանր վնասվածք: 2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ։ Լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած միջադեպից հետո Շումախերը երբեք հանրությանը չէր ներկայացել, […]

̰
Ո՞վ է զբաղեցրել Մեսսիի տեղը «Բարսելոնայի» հանդերձարանում

15:22 10.09.2021

«Բարսելոնայի» նորեկ Լյուկ դե Յոնգը  կատալոնական ակումբի  հանդերձարանում  զբաղեցրել է թիմի նախկին ավագ Լիոնել Մեսսիի տեղը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Դե Յոնգի տեղը հանդերձարանում գտնվում է Սերխիո Ագուերոյի և Մարկ-Անդրե տեր Շտեգենի մեջտեղում։

̰
Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով հերթական նիստը

15:00 10.09.2021

Կազանում ընթացող «Ռուսաստանը՝ սպորտային պետություն» միջազգային ֆորումի («Россия – спортивная держава») շրջանակում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ անցած նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և […]

̰
Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը

14:08 10.09.2021

Աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի Արգենտինա-Բոլիվիա խաղում Մեսսիի խփած գոլերը նոր նվաճում բերեցին աշխարհահռչակ արգենտինացուն: Հեթ-տրիկը Մեսսիի համար 77-րդ, 78-րդ և 79-րդ գոլերն էին Արգենտինայի հավաքականում: Այսպիսով՝ Մեսսին գերազանցեց Պելեի ռեկորդը (77 գոլ)` հարավամերիկյան հավաքականների կազմում խփած գոլերի քանակով:

̰
ՀՀ ֆուտբոլի  կանանց հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023 որակավորման փուլի հանդիպումներին

13:27 10.09.2021

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր ազգային հավաքականը սեպտեմբերի 12-22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Փյունիկ» Արմինե Հարությունյան – «Փյունիկ» Մարիամ Նալբանդյան – «Հայասա» Սյուզան […]

̰
Մեսսիի հեթ-տրիկը հաղթանակ է բերում Արգենտինային. ԱԱ-2022 ընտրական փուլ

11:54 10.09.2021

Տեղի է ունեցել Աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի Արգենտինա-Բոլիվիա հանդիպումը: Այն ավարտվել է արգենտինացիների հաղթանակով՝ 3-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: Բրազիլիա-Պերու հանդիպումն էլ ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով: Հաղթողների կազմում գոլի հեղինակ է դարձել Էվերթոն Ռիբեյրոն և Նեյմարը: ՊՍԺ-ի հարձակվողի հաշվին է նաև գոլային փոխանցում: Մյուս խաղերում գրանցվել են  […]

̰
Ռոնալդուի մայրը ցուցադրել է որդու շոկոլադե արձանը

11:43 10.09.2021

Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես դոս Սանտոս Ավեյրոն, ցույց է տվել իր որդու՝ շոկոլադից պատրաստված արձանը: Այն պատրաստել է հրուշակագործ Ժորժ Կարդոսոն: Պատրաստումը տևել է մոտ 200 ժամ, այն կշռում է 120 կիլոգրամ: «Ո՞վ է ուզում մի կտոր շոկոլադ: Դա միայն ինձ համար է», – գրել է Ռոնալդուի մայրը Instagram-ում: Ռոնալդուի շոկոլադե արձանը նվիրված էր 2016 […]

̰
Ուսեին Բոլթը կանխատեսել է, որ Ռոնալդուն կխաղա մինչև 42 տարեկան

22:17 09.09.2021

Օլիմպիական խաղերի՝ 8-ակի չեմպիոն Ուսեին Բոլթը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձի մասին. «Ֆանտաստիկ է, որ նա վերադարձել է: Կրիշտիանուն շատ բան է  պահանջելու խաղընկերներից, բայց դա նրանց միայն ավելի ուժեղ կդարձնի: Նա այլ մակարդակի վրա է, նա պարզապես «մեքենա» է: Կարծում եմ, որ Ռոնալդուն կխաղա մինչև 42 տարեկան: Նա միշտ կլինի լավ մարզավիճակում […]

̰
Այլ տարբերակ չունենք, քան պայքարել շարունակելը. Ալեքսանդր Կարապետյանը՝ ԱԱ-2022-ի մասին

21:52 09.09.2021

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել ԱԱ-2022-ի վերաբերյալ: «Այլ տարբերակ չունենք, քան պայքարել շարունակելը»,-գրել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք՝ երեկ մեր հավաքականը 1-1 խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ Ալեքսանդր Կարապետյանը ընդգրկվեց J խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայաստանի հավաքականը J խմբում 2-րդն է:

̰
Բոատենգը կկանգնի մյունխենյան դատարանի առջև

21:37 09.09.2021

«Լիոնի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կկանգնի մյունխենյան դատարանի առջև: «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է 2018 թվականին իր նախկին ընկերուհուն ծեծելու մեջ: Այս մասին գրում է Mirror-ը: Բոատենգը նախկին ընկերուհուն մարմնական վնասվածքներ է հասցրել, բայց հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Ի դեպ, Բոատենգի դատը պետք է կայանար 2020-ի դեկտեմբերին, բայց քովիդի պատճառով տեղափոխվեց 2021-ի սեպտեմբեր:

̰
BACK_TO_TOP