TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

«Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» 228 հազար ֆունտ են նվիրաբերել առողջապահական ոլորտի կազմակերպություններից մեկին

19:30 02.09.2021

«Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» զգալի գումարներ են նվիրաբերել բարեգործության համար: Ակումբները 228,064.08 ֆունտ ստեռլինգ են նվիրաբերել Մեծ Բրիտանիայի առողջապահական ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկին՝ Mind-ին: Հիմնադրամն օգնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց և բարձրացնում հանրության իրազեկվածությունը: Գումարը հավաքվել է The Mind Series-ի մրցաշարի ժամանակ, որին մասնակցել են լոնդոնյան երեք ակումբներ: 228,000 ֆունտ ստերլինգը տոմսերի վաճառքից […]

̰
«Մաքքաբի»-«Ալաշկերտ» հանդիպման նշանակված օրը  փոխվել է

18:54 02.09.2021

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումը, նախապես նշանակված սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից տեղափոխվել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։ Հայտնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը։ Հաշվի առնելով վերոնշյալ տեղափոխությունը՝ ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություն է կատարել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի խաղացանկում։ Այսպիսով, սեպտեմբերի 12-ին […]

̰
Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

17:51 02.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Օրակարգում եղել […]

̰
ՀՀ հավաքականը երեք հաղթանակ է տարել խմբում, և դա խոսում է մրցակցի ուժի մասին. Բլագոյա Միլևսկի

14:50 02.09.2021

ԱԱ-2022 ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղից առաջ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին ասուլիս է տվել: «Նախևառաջ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Պանդևին, Տրիչկովսկուն, Վելկովսկուն, ովքեր այլևս հավաքականի կազմում չեն: Թիմում սերնդափոխությունն անխուսափելի էր: Մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է թիմային աշխատանքի վրա: Ժամանակը կարճ էր, բայց այն, ինչ ես տեսա […]

̰
Ի՞նչ գույնի մարզաշապիկով հանդես կգա այսօր Հայաստանի հավաքականը

14:33 02.09.2021

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը: Սկոպյեում մեր հավաքականը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: ՀՖՖ-ն ներկայացրել է թիմերի մարզաշապիկների գույները: Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով:

̰
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

13:35 02.09.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի համար: Հայտնի են նաև հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները: Հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դավիթ Յուրչենկո (խաղային համար՝ 1) Անդրե Չալըշըր (խաղային համար՝ 2) Դավիթ Տերտերյան (խաղային համար՝ 3) Տարոն Ոսկանյան (խաղային համար՝ 4) Արտակ Գրիգորյան […]

̰
Ռոնալդուն սահմանեց պատմական ռեկորդ, իսկ նրա դուբլը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի ընտրանուն

12:57 02.09.2021

Պորտուգալիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրում սեփական հարկի ընդունել էր Իռլանդիայի ընտրանուն ու  դժվարին հաղթանակ տարավ՝ 89-րդ և 96-րդ րոպեներին խփված գոլերի շնորհիվ, որոնք իր ակտիվում գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով հաղթանակով: Հանդիպման 15-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոցի իրավունք են վաստակել, որը չի կարողացել իրացնել Ռոնալդուն: 45-րդ րոպեին աչքի է ընկել իռլանդացիների պաշտպան […]

̰
Զախարյանը և Գիլյերմեն այսօրվա խաղում լավագույններն էին. Հաբիբ Նուրմագոմեդով

12:41 02.09.2021

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը կիսվել է Ռուսաստան-Խորվաթիա խաղի մասին իր տպավորություններով և հատուկ անդրադարձել Արսեն Զախարյանին: «Թարմ թիմ է` շատ նոր ֆուտբոլիստներով: Զախարյանը և Գիլյերմեն ինձ համար այսօրվա խաղում լավագույններն էին»,-   ասել է Նուրմագոմեդովը Sport24-ին տված հարցազրույցում: Խորվաթների դեմ խաղում 18-ամյա Զախարյանը պաշտոնապես նորամուտը նշեց Ռուսաստանի ազգային հավաքականում` խաղադաշտ մտնելով հենց խաղի սկզբից:

̰
Անտուան Գրիզմանը «Բարսելոնայից» վերադարձավ «Աթլետիկո»

12:35 02.09.2021

Անտուան ​​Գրիզմանը «Բարսելոնայից» վերադարձավ «Աթլետիկո» և վարձավճարով հանդես կգա մադրիդյան ակումբում: «Աթլետիկոյում» նա ընտրել է 8-րդ համարը, որի ներքո ավելի վաղ հանդես էր գալիս Սաուլը: Ակումբների միջև պայմանագրի կետերից մեկում նշվում է, որ «Աթլետիկոն» ցանկացած պահի կարող է ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ֆիքսված գումարով: Խոսքը 40 մլն եվրոյի մասին է: Հիշեցնենք, որ վերջին մի քանի խաղերում […]

̰
ՀՖՖ-ն ներկայացրել է ՀՀ հավաքականի՝  Սկոպյեում կայացած վերջին մարզման տեսանյութը

12:26 02.09.2021

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին վերջին մարզումն անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայանալիք խաղից առաջ: Վերջին մարզումը մեր ընտրանին անցկացրել է Տոդոր Պրոեսկիի անվան մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է հանդիպումը: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Սկոպյեում կայացած մարզման տեսանյութը: ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով […]

̰
Գաբուզյանը պահպանեց 3-րդ հորիզոնականը, Սարգսյանը հաղթանակ տարավ. Շախմատի ԵԱ

11:52 02.09.2021

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց գերմանացի Վինցենթ Կեըմերի հետ և պահպանեց 3-րդ հորիզոնականը: Գաբուզյանն ունի 5,5 միավոր և ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի 2 առաջատարներին։ Մեր մյուս 4 շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի […]

̰
Զախարյանի նորամուտը խորվաթների դեմ խաղում և Ադրբեջանի պարտությունը Լյուքսեմբուրգին. ԱԱ-2022-ի ընտրական փուլի արդյունքները

11:45 02.09.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը 0-0 հաշվով է ավարտել Խորվաթիայի հետ հանդիպումը: Այս հանդիպմանը ՌԴ-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Արսեն Զախարյանը: Սեպտեմբերի 1-ին կայացած մյուս հանդիպումներում Դանիան 2-0 հաշվով հաղթել է Շոտլանդիային, Նորվեգիան 1-1 է խաղացել Նիդերլանդների հետ, Ադրբեջանը 1-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգին, Թուրքիան 2-2 է խաղացել Չեռնոգորիայի հետ, Լատվիան 3-1 […]

̰
Դիեգո Ռոսսի Մարաշլյանը տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»

11:35 02.09.2021

Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Թուրքիայի առաջնությունում։ «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Ֆեներբահչե», որտեղ հանդես կգա մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» և «Էվերթոնը» ևս հետաքրքրություն էին ցուցաբերում Ռոսսիի նկատմամբ։ Մինչ այժմ Մարաշլյանը Ուրուգվայը ներկայացրել է 15-ից մինչև 21 տարեկանների հավաքականում: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին […]

̰
Ֆրանսիան չկարողացավ հաղթել Բոսնիա-Հերցեգովինային, Ուկրաինան՝ Ղազախստանին. ԱԱ-2022 ընտրական փուլ

11:34 02.09.2021

Ստրասբուրգում կայացել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ֆրանսիա-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացել են հյուրերը. Էդին Ջեկոն է աչքի ընկել: Սակայն ընդամենը 3 րոպե անց հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Անտուան Գրիզմանը: Երկրորդ կեսի սկզբից ֆրանսիացիները մնացել են 10 հոգով. 51-րդ րոպեին Ժյուլ Կունդեն կարմիր քարտ է ստացել ու հեռացվել խաղադաշտից: Սակայն հաշիվը չի […]

̰ ̰
Արոնյանը պայքարից դուրս թողեց Մամեդյարովին և դուրս եկավ 1/2 եզրափակիչ․ Aimchess US Rapid

23:16 01.09.2021

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը է եկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Armspoirt.am-ի փոխանցմամբ՝ Արոնյանը քառորդ եզրափակչի պատասխան խաղում ևս հաղթանակի է հասել արբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ արդեն 2։1 հաշվով: Արոնյանը դուրս եկավ մրցաշարի 1/2 եզրափակիչ: Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով պարտության էր […]

̰
Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

20:53 01.09.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից: «Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել […]

̰
Նոբել Առուստամյանին ղեկավար պաշտոն են առաջարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

20:35 01.09.2021

Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանը կարող է պաշտոն ստանալ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում. «Այսօր իմացա, որ Նոբելին ՌՖՄ-ի ղեկավար պաշտոններից մեկն են առաջարկել: Նոբել, եղբա՛յր, դա ճի՞շտ է Պատասխանի՛ր հեռախոսազանգերին»,- գրել է մարզական մեկնաբան Կոնստանտին Գենիչը: Հիշեցնենք՝ Առուստամյանը վերջերս հեռացավ «Матч ТВ» հեռուտաալիքից՝ «Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաևի հետ հարցազրույցից հետո: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Ռոնալդուի տղան կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմում

20:00 01.09.2021

Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տղան, կխաղա մանկունիացիների պատանեկան թիմում, հայտնում է A Bola-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդու-կրտսերը կխաղա մինչև 12 տարեկանների թիմում: Նրա թիմակիցը կլինի Կայ Ռունին՝ ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի որդին: 36-ամյա պորտուգալացին ավելի վաղ 2 տարվա պայմանագիր է կնքել ՄՅՈւ-ի հետ՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

̰
Պորտուգալացի մրցավարները կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը

18:48 01.09.2021

Սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։ Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

̰
ՌԴ «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր»

14:00 01.09.2021

Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը հայտարարել է «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր» դպրոցականների համառուսաստանյան սպորտային մրցումների անցկացման մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Մրցումներն անցկացվում են ՌԴ նախագահի բարձր հովանու ներքո, որոնց նպատակն է․ երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամենօրյա պարապմունքներին, երեխայի համակողմանի զարգացումը, տաղանդավոր երեխաների բացահայտումը, ԱՊՀ երկրների համագործակցությունը՝ դպրոցականների […]

̰
6-րդ տուրից հետո Գաբուզյանը երրորդն է. Շախմատի ԵԱ

12:12 01.09.2021

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի հետ: Հայաստանի չեմպիոնը 5 միավորով ընթանում է 3-րդ տեղում՝ կես միավորով զիջելով աղյուսակը գլխավորող Ռաուֆ Մամեդովին: Հայ շախմատիստներից միակ հաղթանակը 6-րդ տուրում տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտություններ կրեցին: […]

̰
Արոնյանը մրցախաղային առաջին օրը 3-1 հաշվով հաղթել է Մամեդյարովին. Aimchess US Rapid

12:02 01.09.2021

Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերը: Լևոն Արոնյանը գերազանց ելույթ ունեցավ՝ արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած առաջին մրցախաղում 3-1 հաշվով հաղթելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Արոնյանն առավելության հասավ 3 պարտիաներում և զիջեց մեկում: Այսօր կկայանա մրցակիցների 2-րդ մրցախաղը: Հաղթանակի կամ ոչ-ոքի արդյունքի դեպքում Արոնյանը կիսաեզրափակչի ուղեգիր կնվաճի: Քառորդ եզրափակչի մյուս […]

̰
Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան ՀԱՕԿ նախագահի ընտրությունները

20:21 31.08.2021

2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Օրակարգում ընդգրկված է 4 հարց՝ 2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը Ընտրություններ Ընթացիկ հարցեր: ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում […]

̰
Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Հենրիխ Մխիթարյանը

19:05 31.08.2021

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ արտագնա խաղի նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ ասուլիսը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 20:30-ին և կհեռարձակվի ՀՖՖ-ի ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերով ու YouTube-ի ալիքով: Ասուլիսը կանցկացվի հեռավար:

̰
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստուհին հանդես կգա հայկական ակումբում

14:42 31.08.2021

«Նորավանք-աղջիկներ» թիմին է միացել արգենտինացի ֆուտբոլիստուհի Վալենտինա Մանսիլլան։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Վալենտինան հանդես է գալիս Արգենտինայի կանանց ազգային հավաքականում, խաղացել է Արգենտինայի Մ-17 և Մ-19 հավաքականներում։

̰
Մեսսիի առաջին խաղը ՊՍԺ-ում հեռուստատեսությամբ դիտել է շուրջ 7 միլիոն իսպանացի

11:13 31.08.2021

Լիգա 1-ի 4-րդ տուրի ՊՍԺ-«Ռեմսի» հանդիպումը, որը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նորամուտի խաղն էր, դարձել է Իսպանիայի պատմության ամենաշատ դիտված Լիգա 1-ի խաղը՝ 6,734,000 հեռուստադիտող։ Այս մասին հաղորդել է Bleacher Report-ը: Նշենք, որ Kosmos Holding ընկերությունը, որը պատկանում է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, Enjoy TV-ի հետ համագործակցությամբ ձեռք է  բերել Ֆրանսիայի առաջնության խաղերի ցուցադրման իրավունքն […]

̰
ՀՀ հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում

10:50 31.08.2021

ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին Սկոպյեում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ ՀՖՖ-ի պաշտոնական էջը Հայաստանի հավաքականի առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել Սկոպյեից։  

̰
Դիեգո Ռոսի Մարաշլյանը հնարավոր է՝ տեղափոխվի թուրքական «Ֆեներբահչե»

10:42 31.08.2021

ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելես» ակումբի հայազգի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարիերան կարող է շարունակել «Ֆեներբահչեում»: Այս մասին հայտնում է թուրքական A Spor հեռուստաընկերության թվիթերյան էջը։ Տեղեկությունը հաստատել է նաև ESPN-ի լրագրողներից Ջեֆ Կարլիսը՝ գրելով. «Կարող եմ հաստատել, որ «Ֆեներբահչեն» ու «Լոս Անջելեսը» բանակցություններ են վարում հարձակվողի տեղափոխության շուրջ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին […]

̰
«Ռեալը» դադարեցրել է Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցությունները. Sky Sports

10:17 31.08.2021

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ «Ռեալը» 180 մլն եվրո էր առաջարկել Մբապեի համար ու վերջնաժամկետ սահմանել, որին ՊՍԺ-ն պետք է պատասխաներ։ Փարիզյան ակումբը խախտել է վերջնաժամկետը, այդ իսկ պատճառով «Ռեալը» դադարեցրել է բանակցությունները։ Մադրիդյան ակումբը ծրագրում է Մբապեի […]

̰
BACK_TO_TOP