17:58 23.07.2021
Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում անհաջողության մատնվեց 65 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել էր մոլդովացի Վասիլ Զաբիտցային: Սակայն 1/4 եզրափակչում 3-8 հաշվով զիջեց Նիհատ Կարային և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
17:00 23.07.2021
«Ռեալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Կարիմ Բենզեման, վարակվել է կորոնավիրուսով։ «Ռեալի»՝ ԵՎՐՈ-2020-ի 1/8-րդ եզրափակիչից դուրս մնացած խաղացողները վերադառնալու էին արձակուրդից ու միանալու էին թիմին։ Բենզեման բուժզննում է անցել, ինչից հետո էլ պարզ է դարձել, որ նա վարակված է կորոնավիրուսով։ Բենզեման անցած մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 30 […]
16:00 23.07.2021
Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայ մարզիկներից արդեն երրորդ ըմբիշն է դուրս եկել մրցագորգ: 1/8 եզրափակչում 65 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է մոլդովացի Վասիլ Զաբիտցային: Մեր ըմբիշը դուրս է եկել 1/4 եզրափակիչ:
15:20 23.07.2021
Տոկիոյում այս րոպեներին մեկնարկում է Ամառային 32-րդ օլիմպիադան: Այն առանձնահատուկ է, քանի որ անցկացվում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում և դրանով պայմանավորված՝ հակասական տրամադրություններ կան: Բացման արարողությունը տեղի է ունենում բողոքի ակցիաների ներքո: Վերջին հարցումները վկայում են, որ ճապոնացիների 55 տոկոսը դեմ է Օլիմպիադայի անցկացմանը, քանի որ մտավախություն ունի, որ դա կնպաստի վիրուսի տարածմանը: Բացման արարողությանը […]
15:15 23.07.2021
Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայ մարզիկներից երկրորդը մրցագորգ է դուրս եկել 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը: Մեր ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցել է ավստրիացի Լեոնարդ Ջունգերի հետ և հաղթել է 4-1 հաշվով: Այսպիսով, հայ ըմբիշը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Գերմանիան ներկայացնող Նիկիտա Օվսյաննիկովի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]
14:45 23.07.2021
Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինը մրցագորգ էր դուրս եկել 48 կգ քաշային Յուրի Կարապետյանը: Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցել է ամերիկացի Օտտո Բլեկի հետ և պարտվել է 1-4 հաշվով: Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 2 հայ ըմբիշ:
14:30 23.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկած Օլիմպիական խաղերում հանդես կգա ՀՀ-ն ներկայացնող 17 մարզիկ: Ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը․ 24.07 Արթուր Դավթյան (մարմնամարզություն) – որակավորման փուլ, ժամը 05:00 25.07 Էլմիրա Կարապետյան (հրաձգություն) – 10 մ օդամղիչ ատրճանակ, ժամը 04:00 Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – մինչև 63 կգ քաշային, ժամը 08:05 26.07 Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո) – մինչև 73 […]
14:15 23.07.2021
Բոլիվիայում ֆուտբոլային հանդիպումից վայրկյաններ առաջ խաղադաշտով հզոր պտտահողմ է անցել: Հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Պտտահողմի ժամանակ ֆուտբոլիստները փախել են տարբեր ուղղություններով: Պտտահողմը գրանցվել է Աչոկալյա քաղաքում ընթացող մրցաշարի եզրափակիչից առաջ: Նշենք, որ պտտահողմերը հաճախ են տեղի ունենում ամերիկյան մայրցամաքում:
13:54 23.07.2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ»-«Շլյոնսկ» խաղից հետո մամուլի ասուլիսին հյուրերի գլխավոր մարզիչ Յացեկ Մագեյրան դրական է արտահայտվել հայկական ակումբի մասին: «Շնորհավորում եմ «Արարատին» շատ համարձակ ֆուտբոլի կապակցությամբ: Նրանք կարողացան օգտվել մեր սխալներից և երկու անգամ գրավել մեր դարպասը: Շնորհավորում եմ նաև երկրպագուներին, կարծում եմ նրանց համար դիտարժան ֆուտբոլ ստացվեց: Երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ […]
12:27 23.07.2021
Չիլիի ֆուտբոլի առաջնության Երկրորդ լիգայի «Մագալանես» – «Ֆերնանդես Վիալ» հանդիպմանը զավեշտալի պահ է գրանցվել: «Մագալանեսի» կիսապաշտպան Միգել Օրելանան, 87-րդ րոպեին խփելով հաղթական գոլը, այնքան է ոգևորվել, որ ցատկել է աղբամանի մեջ և մնացել այնտեղ մի քանի վայրկյան:
12:20 23.07.2021
Vesti.kz-ն անդրադարձել է «Աստանա»-«Արիս» խաղում Տիգրան Բարսեղյանի և մի շարք այլ ֆուտբոլիստների գործողություններին։ Հիշեցնենք, որ ղազախական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, իսկ հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում էր կատարել: «Տիգրան Բարսեղյանը շատ օգտակար գործեց կենտրոնում: Նա ոչ միայն նետվում էր առաջ և սրում խաղը իր փոխանցումներով, այլև ակտիվորեն պայքարում էր երկրորդ հարկում։ Ի դեպ, նրա դեմ […]
12:09 23.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ․ «Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս: Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, […]
11:48 23.07.2021
Անգլիական Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը պարտադիր կդառնա։ Անգլիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել այն մասին, որ մինչև հոկտեմբերի 1-ը ԱՊԼ բոլոր ակումբների ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցներն անպայման պետք է պատվաստվեն։ Նրանք, ովքեր չեն հասցնի մինչև նշված ժամկետը պատվաստվել, չեն կարողանա մասնակցել առաջնության խաղերին։ Այս մասին գրում է Repubblika.it-ը:
11:23 23.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի հեռուստադիտողները էկրաններին կկարողանան տեսնել մարզիկների սրտի բաբախյունները և առցանց ծափահարություններով աջակցել մարզիկներին: Այս մասին Տոկիոյում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոզուկին: Ճապոնացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ հեռուստադիտողները էկրանների միջոցով կկարողանան զգալ «սպորտի ամբողջ հմայքը»: «Տոկիոյի օլիմպիական խաղերին ու պարալիմպիկ խաղերին օգտագործվելու են նորագույն էֆեկտների վերջին տեխնոլոգիաները: Օրինակ· […]
10:48 23.07.2021
Մոսկվայում, բռնցքամարտի միջազգային երեկոյի շրջանակներում, տեղի է ունեցել ռուսաստանցի Միխայիլ Ալոյանի ու տանզանացի Յոհանա Մախանյայի մենամարտը: Միաձայն որոշմամբ` հաղթանակ է տարել 32-ամյա Ալոյանը (99:91, 99:91, 99:91): 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ալոյանն այժմ պրոֆեսիոնալ ռինգում ունի 7 հաղթանակ և 1 պարտություն: 23-ամյա Մախանիան իր երրորդ պարտությունը կրեց կարիերայում, բայց ունի 12 հաղթանակ:
10:13 23.07.2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է հունական «Արիսին»: Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է Տոմասովը՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Երկրորդ գոլը ևս խփել է Տոմասովը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը խաղացել է առանց փոխարինման: Ի դեպ, 76-րդ րոպեից, երբ հաշիվն արդեն 2-0 էր, «Աստանան» մնացել է […]
09:43 23.07.2021
Լեհական «Շլյոնսկի» դեմ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից հետո «Արարատի» մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Գյումրի քաղաքին ընդունելության համար: Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին և երկրորդ փուլերի տնային խաղերը «Արարատն» անցկացրել է Գյումրիում: Երրորդ փուլ դուրս գալու դեպքում «Արարատը» կխաղա արդեն Երևանում: Սակայն դա բարդ խնդիր է երևանյան ակումբի համար, քանի […]
08:56 23.07.2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ժիլինան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է Կիպրոսի «Ապոլլոնին»: Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց:
21:21 22.07.2021
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ: Ինչպես փոխանցում է Armtimes.com-ը, Հայկը խաղացել է սպիտակ խաղաքարեով և հաղթել պարտիայի 49-րդ քայլում: Վաղը` հուլիսի 23-ին, Մարտիրոսյանն ու Բրկիչը կանցկացնեն 4 շրջանի երկրորդ «դասական» պարտիան։ Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում […]
20:38 22.07.2021
Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները ստիպված կլինեն պահպանել մի շարք նոր կանոններ, հայտնում է AS- ը: Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստներին կարգելվի բջջային հեռախոսներ օգտագործել մարզումների ժամանակ, խաղադաշտում, հանդերձարանում և խաղերի ընթացքում: Պատանի ֆուտբոլիստները ստիպված կլինեն իրենց հեռախոսները հանձնել ակումբի ներկայացուցչին, որը նրանց կվերադարձվի միայն հանդերձարանից դուրս գալուց հետո: Բացի այդ, ֆուտբոլիստներին արգելվում էր անսովոր սանրվածքներ ունենալ կամ […]
20:23 22.07.2021
Վաղը՝ հուլիսի 23-ին, Երևանի ժամանակով 15․00-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում պետք է տեղի ունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Միջոցառման սցենարը դեռևս հայտնի չէ: Մի բան պարզ է. այն օլիմպիական խաղերի պատմությունում ամենաանաղմուկ արարողությունը կլինի, կանցկացվի դատարկության և լռության մեջ, քանի որ չեն լինի հանդիսականներ: Ենթադրվում էր, որ ներկա կլինեն շուրջ 10 հազար […]
19:53 22.07.2021
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում էր լեհական «Շլյոնսկի» հետ։ Առաջին խաղը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում և ավարտվեց լեհական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Հանդիպման սկիզբը հանգիստ պայքարում անցավ։ Երկու թիմերը մեծ ուժերով չէին գրոհում՝ սպասելով մրցակցի սխալին։ Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծեց «Արարատը»․ շատ մոտ տարածությունից շեղ հարվածեց Մորի Կոնեն։ Բիչախչյանի թիմը չօգտագործեց […]
19:08 22.07.2021
Իսպանական Լա լիգան իր պաշտոնական կայքից հեռացրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջնության խաղացողների ցուցակից, հեռացրել է նաև նրա պրոֆիլը «Բարսելոնայի» կազմից: Հաղորդում է Armsport.am-ը։ Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրի մասին դեռ հայտարարված չէ: Իր հերթին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում էր, որ արգենտինացին կատալոնացիների հետ համաձայնեցրել […]
18:17 22.07.2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցներն Օլիմպիական խաղերում հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Տոկիոյի մեկնարկող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը կլինին Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնը: Բաչկովն առաջին մենամարտը կանցկանցի հուլիսի 25-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 08:05-ից: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն առաջին մենամարտում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող […]
19:51 21.07.2021
ՌՖՄ-ն շարունակում նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Ռուսաստանի հավաքականի համար: Eurostavka-ն վստահեցնում է, որ թեկնածուներից մեկը Լորան Բլանն է, որը հիմա աշխատում է կատարական «Ալ-Ռայանի» հետ: Ֆրանսիացի մասնագետի հետ բանակցություններ են վարվում: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիտարկել է նաև «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի թեկնածությունը, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի հարցում […]
19:22 21.07.2021
Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը հինգ Օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել: Հաղորդում է Armsport.am-ը։ Չորեքշաբթի օրը բրազիլացիները Տոկիոյի խաղերի խմբային փուլի առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախեցին Չինաստանի հավաքականին: 9-րդ և 74-րդ րոպեներին Մարթան աչքի ընկավ գոլերով: Նա Օլիմպիական խաղերում իր առաջին գոլը խփել էր 2004 -ին Աթենքի մրցաշարում։ Մարթան […]
18:53 21.07.2021
Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել է Շանհայում 2021թ. հոկտեմբերի 17-24-ը նշանակված աշխարհի առաջնությունը: Պատճառը համավարակն է: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև մրցումներն այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը, սակայն դժվարություններ են առաջացել այդ հարցում: Ժամանակը չէր բավարարի նոր մրցավայր և կազմակերպիչ գտնելու համար: Չեղյալ էր հայտարարվել նաև 2020թ. աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի […]
17:37 21.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը դեռ պաշտոնապես չեն բացվել, բայց մասնակիցների ցուցակում կա մարզիկը, որը հեռացվել է մրցույթից՝ COVID-19 ախտորոշման պատճառով: Նա Չիլիի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ֆերնանդա Ագիրեն է, որը ներկայանալու էր թեքվոնդոյում: Միևնույն ժամանակ, Չիլիի Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ Ագիրեն իրեն լավ է զգում, բայց, ըստ 2020 թ. խաղերի կանոնների, նա չի կարողանա […]
17:29 21.07.2021
Երևանի քաղաքապետարանում կայացել է քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը: Այն նպատակ ունի մայրաքաղաքում աշխուժացնել սպորտային կյանքն ու խթանել առողջ ապրելակերպը: Խորհրդի կազմում ընդգրկված են մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու փորձառու մասնագետներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը համոզմունք է հայտնել, որ խորհուրդը կարևոր դերակատարում կունենա ոլորտում առկա խնդիրների […]
13:27 21.07.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ 2032 թվականի ամառային Օլիմպիական և պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Այս որոշումն ընդունվել է Տոկիոյի ՄՕԿ-ի նստաշրջանում: Ավստրալիան նախկինում երկու անգամ անցկացրել է ամառային Օլիմպիական խաղեր: 1956-ին Օլիմպիական խաղերն անցկացվել են Մելբուրնում, իսկ 2000-ին՝ Սիդնեյում: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն փոփոխություն էր կատարել Օլիմպիական խաղերի կարգախոսի տեքստում. «ավելի […]