14:31 26.07.2021
Լողափնյա վոլեյբոլի Օնդեժի Պերուշիչ և Դավիդ Շվայներ չեխական զույգին տեխնիկական պարտություն է գրանցվել լատվիացի զույգի դեմ խաղում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պատճառը Պերուշիչի մոտ COVID-19-ի դրական թեստն էր: Ռուսական զույգը՝ Վյաչեսլավ Կրասիլնիկովն ու Օլեգ Ստոյանովսկին, հուլիսի 31-ին պետք է խաղա չեխերի դեմ: Ռուսները մտահոգություններ են հայտնել այս խաղի կապակցությամբ: Հանդիպումը կկայանա, եթե Պերուշիչի […]
14:11 26.07.2021
Ճապոնացի սքեյթբորդիստուհի Մոմիջի Նիշին ոսկե մեդալ է նվաճել և դարձել է Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մեդալակիրը 1994 թվականից ի վեր: Մոմիջի Նիշիյան առաջին տեղն է գրավել 15.26 ցուցանիշով: Հիշեցնենք, որ այս Օլիմպիական խաղերն ամենամեծն են մարզաձևերի (33) և կատեգորիաների (339) թվով: Ճապոնիայի մայրաքաղաքում խաղերին մասնակցում է շուրջ 19 հազար մարզիկ:
13:36 26.07.2021
Տոկիոյի ուղղությամբ շարժվում է «Նեպարտակ» թայֆունը, հայտնում է NHK-ը: Խաղաղ օվկիանոսում ձևավորված թայֆունը, ըստ կանխատեսումների, Ճապոնիայի մայրաքաղաք կհասնի հուլիսի 27-ին կամ 28-ին: Ներկայումս քամու արագությունը կազմում է 25 մ/վ: «Նեպարտակը» 8-րդ թայֆունն է, որն այս տարի առաջացել է Խաղաղ օվկիանոսում: Օդերևութաբանները կոչ են արել անվտանգության միջոցառումներ ձեռնարկել դրա հետ կապված: Կարո՞ղ է խոչընդոտել արդյոք թայֆունը Օլիմպիական […]
12:50 26.07.2021
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոստովանել է, որ դիմել է հոգեբանի՝ ավելի քիչ դեղին քարտեր ստանալու համար: «Ես դժվարությամբ էի զսպում ինձ, սակայն երբ հայր դարձա, դա օգնեց ավելի հեշտ հաղթահարել դժվարությունները: Հոգեբանն էլ ինձ օգնեց ավելի քիչ բողոքել ու ավելի քիչ դեղին քարտեր ստանալ: Նայեք վիճակագրությանն ու կտեսնեք, որ ես դրական տեղաշարժ ունեմ: Առջևում նոր […]
12:49 26.07.2021
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի առաջին մենամարտում և լքեց պայքարը: 1/16 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 0:5 հաշվով զիջել է Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային: Բոլոր՝ 3 ռաունդներում ռինգի մրցավարը մեկական անգամ հաշիվ է բացել Սողոմոնյանի բաց թողած հարվածներից հետո: Երրորդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտը: […]
12:42 26.07.2021
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ Լիոնել Մեսսին պետք է շարունակի խաղալ կատալոնական ակումբում: «Հուսով եմ, որ «Բարսելոնան» կլուծի բոլոր խնդիրները։ Մեսսին պետք է մնա ակումբում, նա ակումբի պատմությունն է»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը։ Հիշեցնենք, սր Մեսսիի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է հունիսի 30-ին, սակայն դեռ վերջնական ոչինչ լուծված չէ: Նախորդ մրցաշրջանում Մեսսին […]
12:35 26.07.2021
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մաքս Կրուզեն, օլիմպիական մրցաշարի խմբային փուլի Գերմանիա- Սաուդյան Արաբիա խաղից հետո, որն ավարտվել է գերմանացիների 3-2 հաշվով հաղթանակով, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն: Այս մասին հայտնում է Stuttgarter Nachrichten-ը: Հետխաղյա հարցազրույցի ժամանակ Կրուզեն հանել է իր մարզաշապիկը, ծնկի իջել և հարցրել սիրելիին՝ Դիլանին, թե արդյո՞ք նա կհամաձայնի դառնալ իր կինը: […]
12:30 26.07.2021
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է առանց մեդալների: Մինչև 18 տարեկան մեր ըմբիշներն անհաջող հանդես եկան Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությանը: Մրցաշարին մասնակցած մեր 7 մարզիկներից մեդալներ կարող էին նվաճել 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանն ու 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը: Սակայն բրոնզի համար պայքարում նրանք զիջեցին մրցակիցներին: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է […]
12:13 26.07.2021
Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանը դարձել է Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար պայքարում նա տուշե հնարքով հաղթել է ամերիկացի Ջեյմս Էնթոնի Մուլենին: Հատկանշական է, որ գոտեմարտի սկզբում Արթուրը 5 միավոր է տվել մրցակցին, սակայն հետո կարողացել է կենտրոնանալ և փայլուն հաղթանակ է տարել:
10:46 26.07.2021
«Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել «Դեբրեցենի» հետ ու հաղթել 5-2 հաշվով: Երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: 52-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գնդակը դարպասն է ուղարկել Ձանիոլոն: «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ են դարձել նաև Մայորալը, Պելեգրինին, իսկ Ջեկոն դուբլ է ձևակերպել:
10:32 26.07.2021
Սլովակիայի առաջնության 1-ին տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Սերեդին»։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո բացել է Միսլովիչը, որը 43-րդ րոպեին նաև կրկնապատկել է այն։ 59-րդ րոպեին աչքի է ընկել Ժամբորը։ Վահան Բիչախչյանը փոխարինվել է 70-րդ րոպեին։
10:26 26.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում: 1/16 եզրափակչում 2018թ Եվրոպայի չեմպիոնը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին: Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանը ներկայացնում է 2016 թվականից, նա Հայաստանի եռակի չեմպիոն է, 2018թ․ Եվրոպայի չեմպիոն։ Նա Տոկիո-2020-ի ուղեգիր էր նվաճել վարկանիշային միավորներով։ Այսօր Տոկիոյի ՕԽ-ում Հայաստանը կներկայացնի ևս մեկ […]
21:00 25.07.2021
Բուդապեշտում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 13-6 հաշվով զիջեց իրանցի Ալի Մոհամադ Աբդոլվանդին: Կիրակոսյանը Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչն էր այս առաջնությունում:
20:38 25.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին Հայաստանը կունենա երկու մասնակից։ Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Մենամարտը նախատեսված է Հայաստանի ժամանակով 11։15-ին։ Ձյուդո մարզաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչը 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը 1/32 եզրափակչում կգոտեմարտի ղազախ Ժանսայ Սմագուլովի հետ:
20:29 25.07.2021
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Հայկ Մարտիչրսյանը սևերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբայիին: Ի դեպ Հայկը միակն է, ով այսօր հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչի մյուս բոլոր պարտիաները ավարտվել են ոչ ոքի: Վաղը Հայկը կխաղա սպիտակներով: Ոչ ոքի արդյունքը բավարար է, որպեսզի Հայկը դուրս գա 1/4 եզրափակիչ:
20:25 25.07.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Բելառուսի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Wall Street Journal- ը՝ վկայակոչելով նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ ԱՄՆ այցին նվիրված միջոցառումների մասնակիցներին: Ըստ Տիխանովսկայայի խորհրդական Ֆրանակ Վյաչորկայի՝ Պետդեպարտամենտի պաշտոնյաները մտադրություն են հայտնել մտցնելու նոր պատժամիջոցներ, որոնք կազդեն Մինսկի տնտեսության նավթային և պոտաշային հատվածների վրա: […]
19:45 25.07.2021
Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը բրոնզե մեդալի համար պայքարում 1-7 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռահման Քարիմովին: Հիշեցնենք, որ մեր հավաքականը առայժմ մեդալ չունի: Մեդալի համար կարող է պայքարել միայն 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը: Բրոնզի համար նա կգոտեմարտի իրանցի մարզիկի հետ:
19:19 25.07.2021
Սիրիայի ներկայացուցիչ Հենդ Զազան ոչ միայն Տոկիոյի, այլ վերջին 53 տարում բոլոր Օլիմպիական խաղերի ամենակրտսեր մասնակիցն է: Նա ընդամենը 12 տարեկան է: Զագան արդեն ավարտել է իր ելույթը Օլիմպիադայում: Սեղանի թենիսի մրցաշարի որակավորման փուլում 12-ամյա մարզուհին 0:4 հաշվով պարտվել է Ավստրիան ներկայացնող 39-ամյա չինուհի Լյու Ցզյային և լքել պայքարը: «Սա հրաշալի դաս էր: Հաջորդ անգամ […]
18:55 25.07.2021
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը ուժերը փորձել է նաև խառը մենամարտերում՝ (MMA): Ֆրանգուլյանի նորամուտը հաղթական է եղել: Ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում, մասնակցելով Gladiator Challenge մրցաշարին, նա մրցակցին հաղթել է առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։ Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են […]
18:41 25.07.2021
Աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր չինացի Ֆաբին Լին նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ: Ծանրամարտի տղամարդկանց 61 կգ քաշային կարգում նա սահմանել է օլիմպիական ռեկորդ՝ երկամարտի 313 կգ արդյունքով։ Հրում վարժությունում 28-ամյա ծանրորդը 172 կգ քաշը բարձրացնելուց հետո կանգնել է մեկ ոտքի վրա։ Ֆաբին Լիին պատկանող աշխարհի ռեկորդը երկամարտում 318 կգ է։ Չինաստանի հավաքականը ընդհանուր […]
18:28 25.07.2021
Տոկիոյում շարունակվող 32-րդ օլիմպիական խաղերի լողի մրցաշարում տղամարդկանց 400 մետր ազատ ոճում սենսացիոն հաղթանակ է տարել 18-ամյա թունիսցի Ահմեդ Այուբ Հաֆնաուին: Նա ցուցադրել է 3.43,36 արդյունք, հետ է թողել փորձառու ավստրալացի Ջեք Մաքլաֆլինին (3.43,52) և ամերիկացի Քիրան Սմիթին (3.43,94)։ Նշենք նաև, որ կանանց Ավստրալիայի հավաքականը 4 անգամ 100 մետր ազատ ոճի փոխանցալողում սահմանել է աշխարհի […]
18:17 25.07.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերը «հույսի ազդանշան են տալիս առողջ սպորտի լույսի ներքո»: Հռոմի պապը, խոսելով տարվա գլխավոր մարզական իրադարձության մասին, իր բարեմաղթանքներն է հղել կազմակերպիչներին և մարզիկներին: Հռոմի պապը ելույթ է ունեցել կիրակի օրը տեղի ունեցած պատարագի ընթացքում, որն անցել է պապիկների, տատիկների և ծերերի օրվա առթիվ: Այն հռչակել […]
18:06 25.07.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Հռոմեական ակումբն արդեն բանակցում է «Բարսելոնայի» հետ: «Ռոման» նախնական առաջարկել է 15 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը հույս ունի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 25 միլիոն։ Իսկ Լանգլեն հայտարարել էր, որ ցանկանում է մնալ Ռոնալդ […]
17:45 25.07.2021
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 45 կգ քաշային Լևոն Մարտիրոսյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց իսրայելցի Ամարե Ֆետենեին և դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանն ու 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը:
17:20 25.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմենամարտի 2013թ․ աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի հետ, որը Տոկիոյում անցկացրած առաջին մենամարտում 5։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Խարցիզին։ Բաչկով – Չելեբիև մենամարտը տեղի կունենա հուլիսի 31-ին և կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 07։36-ին։ Հիշեցնենք, որ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, […]
17:00 25.07.2021
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Ճապոնիայի հավաքականին երկու ոսկե մեդալ են բերել քույր և եղբայր Աբեները։ Կանանց 52 կգ քաշային կարգում Ուտա Աբեն եզրափակիչում պարտության է մատնել ֆրանսիացի Ամանդին Բուշարին։ Տղամարդկանց 66 կգ քաշային կարգի եզրափակիչում էլ Հիֆումի Աբեն առավելության է հասել վրացի Վաժա Մարգվելաշվիլիի նկատմամբ։ It’s #gold for ABE Uta of […]
16:25 25.07.2021
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Հայկ Մարտիչրսյանը կմրցի իրանցի Ամին Տաբատաբայիի հետ: Նշենք, որ հայ շախմատիստը մրցաշարի մասնակիցների մեջ ավելի բարձր վարկանիշ ունի, քան՝ իրանցին: Հայկը իր վարկանիշով 59-րդն է, իսկ Տաբատաբային՝ 86-րդը: Սակայն հիշեցնենք, որ նա նախորդ տուրում հաղթել էր 11-րդ վարկանիշը ունեցող հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, իսկ Մարտիրոսյանը 3-րդ շրջանում հաղթել […]
15:44 25.07.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը գերազանց է գնահատել Հովհաննես Բաչկովի ելույթը: «Բաչկովը շատ լավ, գերազանց մենամարտ անցկացրեց, ցույց տվեց իր որակները: Հարկավոր էր, որ առաջին մենամարտը նա վարեր 3 ռաունդ, որպեսզի հաջորդում ավելի լավ զգար: Բաչկովը լավ աշխատեց՝ նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը: Բռնցքամարտի լեզվով ասած՝ նա գտավ իրեն ռինգում շատ արագ»,- ասել է Ռոբերտ […]
14:26 25.07.2021
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է 3 լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ երբևէ խաղացել է: «Առաջինը Իբրահիմովիչն է: Երկրորդը Պոգբան է, երրորդը Օբամեյանգն է: Մենք շատ լավ էինq համագործակցում խաղադաշտում, ինչn արդյունք էր տալիս»,-ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի ու Պոգբայի հետ Մխիթարյանը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Օբամեյանգի հետ՝ «Բորուսիայում» ու «Արսենալում»:
14:10 25.07.2021
Աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարտին դուրս մնաց Տոկիոյի Օլիմպիական խաղերից։ Թենիսի մրցաշարի առաջին շրջանում 25-ամյա թենիսիստուհին սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 48-րդ ռակետ 24-ամյա իսպանուհի Սառա Սորիբես-Տորմոյից: Մեկ ժամ 34 րոպե տևած պայքարում Սարան հաղթեց 6։4, 6։3 հաշվով։