TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

53 մարզիկների թվում Էլմիրա Կարապետյանը 18-րդն է. Տոկիո-2020

13:50 25.07.2021

Տոկիոյում  ընթացող Օլիմպիկան խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակ, 10մ կանանց պայքարում վաստակել է  573 միավոր և 53 մարզիկների թվում գրավել է 18-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ էր մտել նաև Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի բռնցքամարտիկը մեկնարկել էր վստահ հաղթանակով:

̰
Տոկիո-2020. Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Օլիմպիական խաղերի անդրանիկ մրցախաղում

10:32 25.07.2021

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում, գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովը մրցել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 1ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթել է երեք սեթերից հետո` 6:3, 1:6, 2:6 հաշվով:

̰
Տոկիոյում Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոխվել

10:15 25.07.2021

Տոկիոյին մոտեցող ուժեղ ցունամիի պատճառով Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոփոխվել: Սպասվում են առատ տեղումներ: Այդ մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով տեղական օդերևութաբանական ծառայությունների տվյալներին: Ըստ այդմ, երկուշաբթիից երեքշաբթի Հոնսուի արևելքում, ներառյալ Տոկիոյում, սպասվում են առատ տեղումներ: Հաղորդվում է, որ հուլիսի 27-28-ը Տոկիոյում կարող են գրանցվել 100-150 մմ տեղումներ, իսկ ծովային […]

̰
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել

10:00 25.07.2021

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է, որ Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով է մեկնարկել Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության է մատնել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի […]

̰
Հարություն Կիրակոսյանը ևս պարտվեց 1/2 եզրափակչում և կպայքարի բրոնզի համար. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

19:51 24.07.2021

Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը 1/2 եզրափակչում զիջեց Բելառուսը ներկայացնող Աբուբաքր Խասլախանուին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Հարություն Կիրակոսյանը ժամանակից շուտ՝ 10-1 հաշվով պարտության էր մատնել սերբ Դիմիտրե Գլադովիչին, այնուհետ պարտության էր մատնել խորվաթ Մարկո Միլանովիչին:

̰
Լևոն Մարտիրոսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

19:35 24.07.2021

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 45 կգ քաշային Լևոն Մարտիրոսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: Առաջին փուլում հայ ըմբիշին հաղթած ուզբեկ մարզիկը հասել է եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Մարտիրոսյանին պայքարելու բրոնզի համար: Սփոփիչ գոտեմարտում Մարտիրոսյանը կհանդիպի իսրայելցի Ամարե Ֆետենեի հետ:

̰
Հայկ Լյուդվիգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

19:17 24.07.2021

Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը   կիսաեզրափակչում պարտվեց ուկրաինացի Յուրի Տովտին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ իր առաջին՝ 1/8 եզրափակչի գոտեմարտում Հայկը բացարձակ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել էր հույն Սոկրատիս Կոնստանտինիդիսին, իսկ 1/4 եզրափակչում  5-2 հաշվով պարտության էր մատնել  ուզբեկ Կուվոնչբեկ Յախշիբոևին:

̰
Իրանի վոլեյբոլի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել ՕԽ-ում

19:06 24.07.2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են 32-րդ Ամառային Օլիմպիական խաղերը։ Այսօր պայքարը սկսել են վոլեյբոլիստները: 12 հավաքական՝ բաժանված 2 խմբի, պայքարում է փլեյ-օֆֆի 8 ուղեգրի համար:   Իրանի  հավաքականը 3-2 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել համաշխարհային դասակարգման երկրորդ համար  Լեհաստանի ընտրանու նկատմամբ: Այսօր կայացած մյուս խաղերում Իտալիան 3-2 հաշվով հաղթել է Կանադային, Բրազիլիան 3-0 հաշվով պարտության է […]

̰
Լյովա Սարգսյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

18:43 24.07.2021

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշ, 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց ամերիկացի Ջեյմս Էնթոնի Մուլենին: Իդեպ Լյովան գոտեմարտի ընթացքում հաղթում էր 8-2 հաշվով, սակայն մի պահ կորցրեց զգոնությունը և մրցակիցը տուշե հնարքով հաղթանակ տարավ:  Սարգսյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

̰
Հարություն Կիրակոսյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

18:04 24.07.2021

Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող  92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը 1/4 եզրափակչում հաղթեց խորվաթ Մարկո Միլանովիչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բելառուսը ներկայացնող Աբուբաքր Խասլախանովի հետ: Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Հարություն Կիրակոսյանը ժամանակից շուտ՝ 10-1 հաշվով պարտության էր մատնել սերբ Դիմիտրե Գլադովիչին:  

̰
Գրիզմանը կարող է գնալ «Յուվենտուս», եթե Ռոնալդուն հեռանա թուրինյան ակումբից

18:02 24.07.2021

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին  հայտնում է Sport.es-ը: Կա տեղափոխության մի պայման: Գրիզմանը կարող է գնալ «Յուվենտուս», եթե   թուրինյան ակումբից հեռանա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Խնդիրն այն է, որ պորտուգալացու հեռանալու դեպքում միայն թուրինցիների աշխատավարձային ծանրաբեռնվածությունը կթեթևանա և նրանք պատրաստ կլինեն նոր հարձակվողի ձեռք բերել: Գրիզմանը 2019 թվականից է հանդես […]

̰
Ռոստոմ Մակիչյանը պարտություն կրեց 1/4 եզրափակչում. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

17:30 24.07.2021

Բուդապեշտում ընթացող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում։ 60 կգ քաշային Ռոստոմ Մակիչյանը երկու հաջող գոտեմարտերից հետո պարտվեց հնդիկ ըմբիշ Սումիթ Սումիթին և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ որակավորման փուլի գոտեմարտում հայ ըմբիշը 9-0 հաշվով հաղթել էր խորվաթ Մատեյ Ռեբիչին, ապա 1/8 եզրափակչում 8-2 հաշվով պարտության էր մատնել շվեդ Ալեքսանդր Վաֆային:  

̰
Արթուր Դավթյանը եզրափակչում է. Տոկիո-2020

17:07 24.07.2021

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել եզրափակիչ,  թեև որակավորման փուլից հետո առաջին տեղը զբաղեցրած կորեացի մարզիկը նույնքան միավոր է վաստակել: Հենացատկի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին:

̰
Վստահ եմ՝ եզրափակչում նա չի խառնվի իրար. ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը՝ Արթուր Դավթյանի մասին

16:55 24.07.2021

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Տոկիոյից մեկնաբանել է Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանի ելույթը. «Գերազանց եմ գնահատում Արթուրի ելույթը: Երկրորդ ցատկը հիանալի էր: Առաջին տեղով դուրս եկանք եզրափակիչ, Աստված տա՝ նույն կերպ կատարի ցատկը նաև եզրափակչում: Վստահ եմ՝ եզրափակչում նա չի խառնվի իրար, հանգիստ ելույթ կունենա: Աստված մեզ հետ»,- ասել է Հակոբ Սերոբյանն […]

̰
Հայկ Լյուդվիգյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

16:54 24.07.2021

Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթեց ուզբեկ Կուվոնչբեկ Յախշիբոևին: Հիշեցնենք, որ իր առաջին՝ 1/8 եզրափակչի գոտեմարտում Հայկը բացարձակ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել էր հույն Սոկրատիս Կոնստանտինիդիսին:

̰
Արսեն Զախարյանը դարձել է ՌՊԼ նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը

16:48 24.07.2021

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»: Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է մոսկովյան ակումբի հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը։ Այսպիսով՝ 18-ամյա ֆուտբոլիստը դարձել է ՌՊԼ նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը։ Մոսկովյան ակումբի երկրորդ գնդակը խփել է Կոնստանտին Տյուկավինը։ Նշենք նաև, որ «Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցել է  Հայաստանի ազգային […]

̰
Հարություն Կիրակոսյանն ու Հայկ Լյուդվիգյանը մեկնարկեցին հաղթանակներով. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

16:26 24.07.2021

Բուդապեշտում շարունակվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հաջող մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանն ու 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը: 1/8 եզչափակչի գոտեմարտերում Լյուդվիգյանը բացարձակ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթեց հույն Սոկրատիս Կոնստանտինիդիսին, իսկ Հարություն Կիրակոսյանը ժամանակից շուտ՝ 10-1 հաշվով պարտության մատնեց սերբ Դիմիտրե Գլադովիչին: 1/4 եզրափակչում Լյուդվիգյանն ու Կիրակոսյանը կմրցեն համապատասխանաբար ուզբեկ […]

̰
Մոուրինյոյի հետ մենք ամեն ինչ հարթել ենք. Հենրիխ Մխիթարյան

16:10 24.07.2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարզաբանել է «Ռոմայում» մնալու պատճառները: «Մնացի, որովհետև հավատացի ակումբի նախագծին: Ես դրան հավատում էի հենց սկզբից: Ինձ դուր է գալիս այս ակումբը, քաղաքը: Հավատում եմ, որ մենք կարող ենք տիտղոս նվաճել: Ես մի քանի առաջարկ եմ ստացել Իտալիայից և այլ երկրների ակումբներից, բայց որոշեցի մնալ: Մոուրինյոն շատ ամբիցիոզ է: […]

̰
Ռոստոմ Մակիչյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտերում. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

15:51 24.07.2021

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկած 60 կգ քաշային Ռոստոմ Մակիչյանը նախ որակավորման փուլի գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է խորվաթ Մատեյ Ռեբիչին, ապա 1/8 եզրափակչում 8-2 հաշվով պարտության է մատնել շվեդ Ալեքսանդր Վաֆային: 1/4 եզրափակչում Ռոստոմը կմրցի հնդիկ ըմբիշ Սումիթի հետ: Այսօր մրցագորգ դուրս կգա ևս […]

̰
Ուղղակի շքեղ էր … հիանալի էր, Արթուր Դավթյան. European Gymnastics-ի արձագանքը

15:37 24.07.2021

Մարմնամարզության եվրոպական միությունն անդրադարձել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանի՝ հենացատկի վարժությունում ցուցադրած երկրորդ՝ բացարձակ անթերի ելույթին Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Հիշեցնենք՝ Դավթյանը երկրորդ ելույթի համար առավելագույն՝ 15.000 միավոր է ստացել, իսկ երկու ելույթի հանրագումարով վաստակել 14.866 միավոր՝ դուրս գալով եզրափակիչ: «Ուղղակի շքեղ էր … հիանալի էր Արթուր Դավթյան»,- ասվում է European Gymnastics-ի՝ Թվիթերում արված գրառման մեջ:

̰
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող ելույթով մեկնարկեց Օլիմպիական խաղերում

11:42 24.07.2021

Հայաստանը ներկայացնող մարզիկները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն առաջինը սկսեց պայքարը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին գործիքների վրա Դավթյանը նախ ուժերը փորձեց իր հիմնական գործիքի վրա` հենացատկերի վրա: Դավթյանը վաստակեց 14. 866 միավոր: Եզրափակիչի վերջնական մասնակիցների ցանկը հայտնի կլինի օրվա վերջին, բայց միավորներըհաշվի առնելով Դավթյանը […]

̰
Քենիացի բռնցքամարտուհին պատմել է 12 տարեկանում հղիանալու պատճառների մասին

23:55 23.07.2021

Օլիմպիական խաղերին Քենիան ներկայացնող  27-ամյա բռնցքամարտուհի Քրիստին Օնգարեն խոսել է այն պատճառների մասին, որոնք նրան ստիպել են հղիանալ 12 տարեկանում: Այս մասին հայտնում է Aftonbladet-ը: «Մայրս միշտ շատ դաժան էր վերաբերվում տղաների հետ իմ ընկերությանը: Ես ուզում էի մարտահրավեր նետել նրան: Ես ուզում էի դա փորձել: Հոգեբանական առումով ինձ համար շատ դժվար էր»,- մասնավորապես ասել […]

̰
Ռոնալդուն՝ Մեսսիի դեմ. «Բարսելոնան» կհանդիպի «Յուվենտուսի» հետ

23:38 23.07.2021

«Բարսելոնան» հայտարարել է, որ Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում մրցելու է «Յուվենտուսի» հետ: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին՝ «Նոու Կամպում»:  Կատալոնական ակումբը տեղեկացնում է, որ այդ օրը առաջին անգամ կայանալու է այս երկու ակումբների կանանց թիմերի հանդիպումը: «Յուվենտուսը» Գամպերի գավաթին մասնակցել է 2005 թվականին: «Բարսելոնայի» դեմ  խաղն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ […]

̰
Ռուս նետաձիգը կորցրել է գիտակցությունը Օլիմպիական խաղերի ժամանակ

22:37 23.07.2021

Ռուս նետաձիգ, Եվրոպայի գործող չեմպիոն Սվետլանա Գոմբոևան կորցրել է գիտակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլի ժամանակ: Արդյունքում նա գրավել է 45-րդ տեղը: «Սվետլանա Գոմբոևան կրակահերթից վերադառնալիս ուշաթափվեց և ընկավ: Այլ թիմերի՝ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բժիշկներն առաջինը մոտեցան Սվետլանային: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո տեղի բժիշկները տարել են նրան: Հուսով ենք՝ ամեն […]

̰
Ռոնալդուի և Ջորջինայի նոր լուսանկարը կես օրում շուրջ 10 միլիոն հավանում է ստացել

21:43 23.07.2021

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Ռոնալդուն այն վերնագրել է ՝ «Իմ հիասքանչ թագուհի»: Հրապարակումից ընդամենը 12 ժամ անց լուսանկարն ունեցել է շուրջ 10 միլիոն հավանում:   View this post on Instagram   A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)  

̰
Վալերի Կարպինը նշանակվել է ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ

21:30 23.07.2021

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը որոշել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Վալերի Կարպինին, ով ներկայումս գլխավորում է «Ռոստովը»: Հաղորդվում է, որ պայմանագիրը կստորագրվի հուլիսի 26-ին: Պայմանագիրը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Մինչ տարվա ավարտ Կարպինը կմարզի և՛ «Ռոստովը», և՛ ազգային հավաքականը: Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվել է ազգային […]

̰
Լյովա Սարգսյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

20:46 23.07.2021

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշ, 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել: Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի ամերիկացի Ջեյմս Էնթոնի Մուլենի հետ: Իդեպ հաղթանակի դեպքում, արդեն բրոնզե մեդալի համար պայքարում, նա կհանդիպի Չեխիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանի հետ: Այսօր մրցագորգ դուրս եկած մեր մյուս ըմբիշները՝ 48 […]

̰
«Բարսելոնայի» վետերանները համաձայն չեն աշխատավարձի կրճատման

20:15 23.07.2021

«Բարսելոնան» չի կարողացել համաձայնության հասնել ակումբի վետերանների հետ աշխատավարձի նվազեցման հարցում։ «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին բանակցել  է Սերխիո Բուսկետսի, Ժորդի Ալբայի ու Սերժի Ռոբերտոյի գործակալների հետ, որպեսզի համաձայնության հասնի աշխատավարձի նվազեցման շուրջ, սակայն  նրանք մերժել են առաջարկը։ Հաղորդվում է, որ Բուսկետսը տարեկան 16 մլն եվրո է ստանում, Ալբան՝ մոտ 13 մլն, Ռոբերտոն՝ 10․5 մլն։ Հիշեցնենք, […]

̰
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

19:55 23.07.2021

Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում նա առավելության էր հասել Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ, իսկ երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շաքրիար Մամեդյարովին, որը ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում 6-րդն է:

̰
Լյովա Սարգսյանը ևս չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

18:36 23.07.2021

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում անհաջողության մատնվեց նաև 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը: Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ավստրիացի Լեոնարդ Ջունգերին, սակայն 1/4 եզրափակչում 5-8 հաշվով պարտվել է Գերմանիան ներկայացնող Նիկիտա Օվսյաննիկովին: Ավելի վաղ պարտություններ էին կրել Յուրի Կարապետյանն ու Աշոտ Խաչատրյանը:  

̰
BACK_TO_TOP