TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 3 բրոնզե մեդալով

18:29 09.07.2021

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 3 բրոնզե մեդալով: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն են կրել և բավարարվել բրոնզե մեդալներով: Մրցանակային տեղեր են գրավել Էրիկ Առուստամյանը, Համլետ Ադամյանը և Սամվել Գրիգորյանը:

̰
Համլետ Ադամյանը ևս բավարարվեց բրոնզե մեդալով. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

17:47 09.07.2021

Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց: 75 կգ քաշային Համլետ Ադամյանը կիսաեզրափակչում պարտվեց մակեդոնացի բռնցքամարտիկին և բավարարվեց բրոնզե մեդալով: Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել 44 կգ քաշային Էրիկ Առուստամյանը: Այսօր երեկոյան ևս մեկ հայ մարզիկ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար:

̰
Դիեգո Ռոսի Մարաշլյանի հերթական գոլը MLS-ի առաջնությունում

17:13 09.07.2021

MLS-ի առաջնության հերթական տուրում ամերիկյան «Լոս Անջելեսը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «Օստինի» նկատմամբ: Հյուրերի երկրորդ գոլը 89-րդ րոպեին խփել է հայազգի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը մասնակցել  է ամբողջ հանդիպմանը: 23-ամյա Մարաշլյանը MLS-ի նոր մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 4-ի:

̰
Քոնոր ՄաքԳրեգորը հայացքների մենամարտի ժամանակ փորձել է հարվածել Դասթին Պորիեին

16:23 09.07.2021

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը հայացքների մենամարտի ժամանակ փորձել է ոտքով հարվածել ամերիկացի Դասթին Պորիեին: 32-ամյա իռլանդացին դրսևորել է իրեն բնորոշ ագրեսիվ վարք: UFC-ի նախագահ Դանա Ուայթը թույլ չի տվել, որ կրքերը թեժանան: Հիշեցնենք, որ Քոնոր ՄաքԳրեգորի և Դասթին Պորիեի միջև երրորդ մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում վաղը՝ հուլիսի 10-ին, կայանալիք UFC […]

̰
Մանուել Պետրոսյանը 2-րդ տեղն է գրավել Serbia Open մրցաշարում

15:15 09.07.2021

Հայ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը երկրորդ տեղն է գրավել Սերբիայում անցկացված Serbia Open միջազգային մրցաշարում, որը համարվում է ուժեղագույններից մեկը: Մրցաշարին մասնակցել է 41 երկրի 289 շախմատիստ, այդ թվում՝ 52 գրոսմայստեր։ Մանուել Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 8 շախմատիստների հետ կիսել է 2-10 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվել է երկրորդը: Մրցաշարի հաղթող է […]

̰
Դիդիե Դեշամը չի հեռացվի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

15:03 09.07.2021

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի հեռացվի պաշտոնից։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրաեն։ Դեշամը Ֆրանսիայի ազգային թիմը կգլխավորի առնվազն մինչև Կատարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում ֆրանսիացիները հետխաղային 11 մետրանոցներով պարտվեցին Շվեյցարիայի թիմին: Հիշենք, սակայն, որ 52-ամյա մասնագետի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել […]

̰
Էրիկ Առուստամյանը նվաճել է բրոնզե մեդալ. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ

14:39 09.07.2021

Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Էրիկ Առուստամյանը նվաճել է բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում Էրիկը զիջել է Վրաստանը ներկայացնող հայազգի Գոռ Այվազյանին և բավարարվել երրորդ տեղով: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում 44 կգ քաշային արցախցի բռնցքամարտիկը հաղթել էր ռումինացի Դանիլ Միհային:

̰
Անզիջում պայքար էր, ամեն ինչ որոշվելու է պատասխան խաղում. Վարդան Բիչախչյանը՝ «Ֆեհերվար»-«Արարատ» հանդիպման մասին

14:07 09.07.2021

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մեկնաբանել է «Ֆեհերվար»-«Արարատ» հանդիպման արդյունքը: «Բավականին դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: Ամբողջ 90 րոպեի ընթացքում անզիջում  պայքար ծավալվեց: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր: Ամեն ինչ որոշվելու է պատասխան խաղում: ՈւԵՖԱ-ն փոխել է արտագնա խաղում խփած գոլի առավելության կանոնը, այսինքն՝ մրցակցի հարկի տակ խփած գոլը ոչինչ չի […]

̰
Տոկիոյում  հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը կհայտարարվի արտակարգ դրություն

14:00 09.07.2021

Տոկիոյում և հարակից վարչատարածքներում, կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը կհայտարարվի արտակարգ դրություն: Ճապոնիայում հայտնաբերվել է նաև նոր՝ Դելտա շտամ վարակը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կազմակերպիչները որոշել են Տոկիոյում և հարակից բնակավայրերում նշանակված օլիմպիական մրցաշարերն անցկացնել առանց հանդիսականների ներկայության: «Կիոդո» գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին Ճապոնիա է ժամանել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս […]

̰
1 հաղթանակ, 1 պարտություն, 2 ոչ-ոքի. հայկական ակումբները Եվրագավաթներում

13:47 09.07.2021

Ավարտվեցին Եվրագավաթների առաջին որակավորման փուլի առաջին հանդիպումները: Հայկական ակումբները գրանցեցին 1 հաղթանակ, 1 պարտություն, 2 ոչ-ոքի և մեր բոլոր թիմերն էլ վատ շանսեր չունեն հաջորդ փուլ դուրս գալու համար: Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Ուելսի չեմպիոնի հետ: 1-1 հաշվով էլ իր արտագնա հանդիպումը ավարտեց Երևանի «Արարատը, որը մրցում էր հունգարական […]

̰
Բիչախչյանի հերթական գոլն ու «Ժիլինայի» ջախջախիչ հաղթանակը վրացական ակումբի նկատմամբ

12:10 09.07.2021

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ժիլինան» սեփական հարկի խոշոր հաշվով առավելության է հասել  վրացական «Դիլա Գորիի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 5։1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Մրցակցի դարպասը նա գրավել է 11 մետրանոց հարվածով։

̰
«Արարատը» արտագնա ոչ-ոքիից հետո լավ հնարավորություն է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար

12:00 09.07.2021

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղից հետո Երևանի «Արարատը» լավ հնարավորություն է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: Այս խաղի ֆավորիտ համարվում էր հունգարական ակումբը: Հիշեցնենք՝ հյուրընկալվելիս հայկական թիմը ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Ֆեհերվարի» հետ: Ի դեպ, երևանյան թիմը գնդակ է բաց թողել հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե անց, իսկ 93-րդ րոպեին Պոբուլիչը հավասարեցրել […]

̰
Ստանիսլավ Չերչեսովը հրաժարվել է փոխհատուցումից՝ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը խզելուց հետո

22:15 08.07.2021

Նոր մանրամասներ Ստանիսլավ Չերչեսովի՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու վերաբերյալ։ Ըստ շրջանառվող լուրերի’  մասնագետը հրաժարվել է փոխհատուցումից։ Չերչեսովի պայմանագիրը նախատեսված էր մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբեր։ Պայմանագրի համաձայն Չերչեսովը տարեկան 2,5 մլն եվրո էր ստանում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության տեխնիկական կոմիտեն իր աջակցությունն էր հայտնվել Չերչեսովին՝ չնայած Ռուսաստանի […]

̰
Եվրո-2020-ի եզրափակիչը կսպասարկեն հոլանդացի մրցավարները

21:51 08.07.2021

ՈՒԵՖԱ-ն նշանակել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակչում Իտալիայի ու Անգլիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպման մրցավարական անձնակազմը: Խաղը կսպասարկի Նիդերլանդների մրցավարական անձնակազմը՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ: Եզրերում նրան կօգնեն Սանդեր վան Ռոկելն ու Էրվին Զեյնստրան: Բաստիան Դանկերտը Գերմանիայից նշանակվել է գլխավոր մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնական: Նրան կօգնեն Պոլ վան Բոկելը(Նիդերլանդներ), Քրիստիան Գիտելմանը(Գերմանիա), Մարկո Ֆրիցը(Գերմանիա): Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կառլոս դել […]

̰
«Նոան» հյուրերի ինքնագոլի շնորհիվ հաղթեց ֆիննական ակումբին

21:39 08.07.2021

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում «Նոան»  սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ֆիննական ԿուՊՍ-ի նկատմամբ։ 77-րդ րոպեին հյուրերը ինքնագոլ գրանցեցին:  Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Ֆինլանդիայում:

̰
Այսօր ռինգ դուրս եկած 9 հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին 3-ը. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

21:26 08.07.2021

Թբիլիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած 9 հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին 3-ը:  Արդեն տեղեկացրել ենք, որ հաղթանակներ են տարել 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, իսկ 50կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը, 52 կգ քաշային Հարությունը Խաչատրյանը, 63 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 66 […]

̰
Մելեն դրեց աջ ոտքը, որը դիպավ ինձ, դա մաքուր 11-մետրանոց էր. Ռահիմ Ստեռլինգ

20:12 08.07.2021

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը խոսել է Անգլիա – Դանիա խաղում նշանակված 11-մետրանոցի մասին։ Հիշեցնենք, որ 102-րդ րոպեին նրա նկատմամբ կանոնների խախտումից հետո Դանի Մակելին 11-մետրանոց նշանակեց ու չփոխեց որոշումը նաև VAR-ի մրցավարի  հետ քննարկումից հետո։ « Ես մտա տուգանային հրապարակ ու Մելեն դրեց աջ ոտքը, որը դիպավ ինձ։ Դա մաքուր 11-մետրանոց էր։ Գնդակը դարպասում […]

̰
Արամ Հակոբյանը կես միավոր է զիջել World Open մրցաշարի հաղթողին

19:47 08.07.2021

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում անցկացված շախմատի World Open միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի  ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակած 7 միավորով Ջեֆրի Սյունի, Չժոու Ցզյանչաոյի և Էնդրյու Հոնգի հետ բաժանել է 3-6-րդ տեղերը և արժանացել է 2267 դոլար պարգևավճարի։ Արամն ընդամենը կես միավորով է հետ մնացել մրցաշարի հաղթող Հանս Նիմանից: Զավեն Անդրիասյանն ու ԱՄՆ-ն ներկայացնող Վլադիմիր Հակոբյանը […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների

19:35 08.07.2021

Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների: Այդպիսի որոշում է կայացվել կորոնավիրուսի համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով: «Վերջնական որոշում ենք կայացրել, որ Տոկիոյի խաղերում երկրպագուների մուտքը փակ կլինի»,- ասել է Տոկիո-2020-ի կազմակերպիչ Տամայո Մարուկավան: Կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր տոմսեր էին գնել: Հատկանշական է, որ երեկ Տոկիոյում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 920 նոր […]

̰
Չերչեսովը հեռանում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:24 08.07.2021

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ու Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը որոշում են կայացրել համագործակցությունը դադարեցնելու մասին։ Խզվել է պայմանագիրը ինչպես մարզչի, այնպես էլ նրա մարզչական շտաբի հետ։ Այս մասին հայտնում է միության մամուլի քարտուղարությունը։ Ռուսաստանի ֆուտբոլային միությունն աշխատանքներ կսկսի Չերչեսովի պաշտոնում նոր թեկնածու գտնելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի թեկնածուների […]

̰
Հայաստանն արդեն 3-րդ մեդալն ունի բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

19:05 08.07.2021

Հայաստանն արդեն 3-րդ մեդալն ունի Վրաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: 3-րդ մեդալը ապահովեց 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, որը 1/4 եզրափակիչում հաղթեց խորվաթ Բռունո Բաչոյին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

̰
Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապահովեց 2-րդ մեդալը

18:45 08.07.2021

Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապահովեց 2-րդ մեդալը։ Գերազանց մենամարտ անցկացրեց ու տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, որն առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Ստիվեն Ինդլիկայի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

̰
Առաջիկա օրերին հայ ծանրորդները կստանան նոր մարզագույք. ԿԳՄՍՆ

18:19 08.07.2021

ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի համար նախատեսված 1 մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը (10-ական՝ տղամարդկանց և կանանց համար) առաջիկա օրերին կլինեն Հայաստանում: Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքերով՝ այդպիսով հայ ծանրորդները կմարզվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Այսպես, Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում […]

̰
Անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը

15:26 08.07.2021

Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակով հուլիսի 6-8-ը Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը, որին մասնակցել են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը։

̰
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում

14:29 08.07.2021

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում: 1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առուստամյանը: Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

̰
9 հայ բռնցքամարտիկ այսօր դուրս կգա ռինգ

14:20 08.07.2021

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան 1/4 եզրափակչի մենամարտերը: Ռինգ դուրս կգա 9 հայ բռնցքամարտիկ՝ 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 50 կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը, 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը, 63 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 66 կգ քաշային Ալիկ Մնոյանը, 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 75 կգ քաշային […]

̰
«Բենֆիկայի» նախագահը ձերբակալվել է

13:57 08.07.2021

Ձերբակալվել է պորտուգալական «Բենֆիկայի» նախագահ Լուիս Ֆելիպե Վիեյրան: Նա կասկածվում է խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ Այս գործը կապ ունի 2011-ին բացահայտված շվեյցարական հանցավոր խմբավորման գործի հետ:

̰
Սերխիո Ռամոսը պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ

13:49 08.07.2021

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ՝ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կնքելով ակումբի հետ։ Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով։ Ռամոսը հունիսի վերջին հեռացավ «Ռեալից»՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Նա 2005 թվականից էր հանդես գալիս «Ռեալում», որի հետ 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Գավաթը, 4 անգամ` […]

̰
Մրցավարը մեծ սխալ թույլ տվեց. Պետեր Շմեյխելը՝ Անգլիա-Դանիա հանդիպման 11-մետրանոցի մասին

13:39 08.07.2021

Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը քննադատել է մրցավար Դանիի Մաքքելիին Անգլիա-Դանիա խաղի ժամանակ նշանակված 11-մետրանոցի համար: «Մեծ սխալ էր։ Վեճերը դեռ շատ երկար կտևեն, բայց այնտեղ 11-մետրանոց չկար։ Ես այս պարտությանը շատ ավելի հանգիստ կվերաբերվեի, եթե Անգլիան իր բազմաթիվ պահերից մեկի արդյունքում գոլ խփեր, բայց, ցավոք, մրցավարը մեծ սխալ թույլ տվեց։ Գիտեմ, թե բոլորն […]

̰
Հայկական 3 թիմ այսօր կսկսի պայքարը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում

12:49 08.07.2021

Հայկական երեք թիմ այսօր կսկսի եվրագավաթային պայքարը։ «Նոան», «Արարատն» ու «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի առաջին հանդիպումները կանցկացնեն։ «Նոան» Երևանում կհյուրընկալի ֆիննական «ԿուՊՍ»-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին և կկայանա Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իսկ «Արարատն» ու «Ուրարտուն» առաջին հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ։ «Արարատը» կհյուրընկալվի հունգարական «Ֆեհերվարին»։ Խաղը կմեկնարկի ժամը 22։00-ին։ «Ուրարտուն» էլ  Սլովենիայում […]

̰
BACK_TO_TOP