13:15 06.07.2021
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են բացման և փակման արարողություններն անցկացնել առանց հանդիսականների: Հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Իհարկե, ՄՕԿ-ի ներկայացուցիչների և արտասահմանցի պաշտոնյաների մուտքն ազատ կլինի: Նրանց հավանական թիվը կհասնի 10 հազարի: Բայց նպատակ կա այդ քանակը նույնպես կրճատել: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 8-ին: Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել […]
12:52 06.07.2021
«Ռեալի» կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է մի շարք փոփոխություններ լինեն: Marca-ի փոխանցմամբ՝ վարձակալությունից վերադարձած խաղացողներից վեցը՝ Լուկա Յովիչը, Դանի Սեբալյոսը, Գարեթ Բեյլը, Տակեֆուսա Կուբոն, Բրահիմ Դիասն ու Խեսուս Վալյեխոն տրանսֆերի են հանվելու։ Սակայն աղբյուրը հայտնում է, որ եթե այս խաղացողներից ոմանք չհեռանան, ակումբն ուրախությամբ կընդունի նրանց։ «Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ […]
12:20 06.07.2021
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների մասին: «Ես փոքր-ինչ անհանգստացած եմ: Իհարկե, վստահում եմ Լապորտային ու նրա աշխատակիցներին, բայց ֆինանսական իրավիճակն ակնհայտորեն կրիտիկական է: Ինձ համար զարմանալի է, որ ակումբը հասել է այդ վիճակին: Իհարկե, դա մասամբ պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, բայց դա չի կարող լինել միակ պատճառը: «Բարսելոնան» ամեն […]
11:42 06.07.2021
Ամերիկայի Գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Պերուի ընտրանուն: Միակ գոլը խփվել է 35-րդ րոպեին. Նեյմարի փոխանցումից հետո աչքի է ընկել Պակետան: Այսպիսիով, Բրազիլիայի հավաքականը կխաղա մրցաշարի եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Արգենտինա-Կոլումբիա զույգի հաղթողը:
11:35 06.07.2021
Հուլիսի 6-ին և 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանան ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հետաքրքիր է, որ անգլիական «Չելսին» ներկայացուցիչներ ունի կիսաեզրափակչի մասնակից բոլոր հավաքականներում և այդ ցուցիչով «Չելսին» միակ ակումբն է: Դանիայի հավաքականում «Չելսին» ներկայացնում է Անդրես Քրիստենսենը, Անգլիայի հավաքականում՝ Բեն Չիլուելն ու Մեյսոն Մաունթը, Իտալիայի հավաքականում՝ Ժորժինյոն, իսկ Իսպանիայի հավաքականում՝ Սեզար Ասպիլիկուետան:
11:16 06.07.2021
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Իսպանիայի հետ Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի խաղից իր սպասելիքների մասին. «Հեշտ խաղ չի լինի, չնայած նրան, որ Իսպանիան տարբերվում է Բելգիայից: Այս խաղը շատ կտարբերվի մեր նախորդ խաղից, բայց դժվարություններն ավելի քիչ չեն լինի: Իսպանիան երկար տարիներ գերիշխել է: Հիմա նրանց մոտ սերնդափոխություն է տեղի ունեցել, թիմն ավելի […]
19:23 05.07.2021
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Լատվիայի հոկեյի հավաքականի ու NHL-ի «Կոլամբուս Բլու Ջեքեթսի» դարպասապահ Մատիս Կիվելնիեկսը: Ամերիկյան ակումբը հայտարարել է, որ մահվան պատճառ է դարձել ընկնելու ժամանակ գլխի վնասվածքը: Լատվիական Delfi-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Կիվելնիեկսի կրծքավանդակին է դիպչել անսարք ճայթրուկը, որը պետք է օդում պայթեր տոնական հրավառության ժամանակ։ Ճայթրուկի հարվածից […]
19:03 05.07.2021
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել: Արդեն տեղեկացրել էինք, որ առավոտյան մրցահերթում իրենց մրցակիցներին հաղթել են 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը: Երեկոյան մրցահերթում մեր անպարտելի մրցելույթների շարքը շարունակել են 50 կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը և 46 […]
18:57 05.07.2021
Ռուսաստանը ներկայացնող, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 25-ամյա թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցել է 21-ամյա ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ և առավելության հասել հինգ սեթում՝ 3։6, 6։4, 6։3, 5։7, 10։8 հաշվով: Մրցապայքարը տևել է 3 ժամ 50 րոպե։ Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Դենիս Շապովալով (Կանադա) – […]
18:35 05.07.2021
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաջող են ելույթ ունենում մեր մարզիկները: Ինչպես տեղեկացրել էինք՝ 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը ջախջախել էր թուրք բռնցքամարտիկին։ Երեկ տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ էր տոնել նաև Մահուր Մարիկյանը: Այսօր՝ մրցումային երրորդ օրը, հայ բռնցքամարտիկները ևս հաղթանակով են […]
17:56 05.07.2021
Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը ասել է, թե ում է համարում լավագույն բռնցքամարտիկն աշխարհում: «Ջերվոնտա Դևիսն աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է այս պահին: Կասկած չունեմ անգամ»,- Թայսոնի խոսքերն է մեջբերում Boxing Insider-ը: Ի դեպ, Ջերվոնտա Դևիսի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում: Բռնցքամարտիկին 14 կետով մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի […]
15:35 05.07.2021
Ամերիկյան «Մինեսոտա» ակումբի կիսապաշտպան Հասանի Դոտսոնն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել «Սան Խոսեի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղից հետո: 22-ամյա ամերիկացին ընկերուհուն առաջարկություն է արել հենց խաղադաշտում և, բնականաբար, ստացել է դրական պատասխան: Հասանի Դոտսոնը 2019-ից է հանդես գալիս «Մինեսոտայում», որի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ ու խփել 1 գոլ: View […]
15:14 05.07.2021
WhoScored վիճակագրական ընկերությունը ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ՝ 4 ներկայացուցիչ ունի Անգլիայի հավաքականը: Դարպասապահ. Յան Զոմեր (Շվեյցարիա, 8,5 միավոր): Պաշտպաններ. Վլադիմիր Ցոուֆալ (Չեխիա, 8,1), Թոմաս Վերմալեն (Բելգիա, 7,9), Հարի Մագուայր (Անգլիա, 7,9), Լյուկ Շոու (Անգլիա, 8,2): Կիսապաշտպաններ. Թոմաս Դիլեյնի (Դանիա, 8,6), Շեդրան Շաքիրի (Շվեյցարիա, 8,2), Ջեյդոն Սանչո (Անգլիա, 7.5), Լորենցո Ինսինյե (Իտալիա, […]
14:54 05.07.2021
Գերմանացի նկարիչ Սեբաստիան Կլյուրը զուգարանի թղթի վրա պատկերել է ԵՎՐՈ2020-ի փլեյ-օֆֆի գլխավոր իրադարձությունները: Նկարիչն իր աշխատանքը տեսանյութով ներկայացրել է «Ինստագրամ»-ում: View this post on Instagram A post shared by Sebastian Klur (@sebastiank604)
14:46 05.07.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել և գրել, թե ինչպես է նշել հաղթանակը Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում: «Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս՝ իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,- գրել է Արոնյանը: Հիշեցնենք, որ Goldmoney Asian Rapid մրցաշարի եզրափակչում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, իսկ մինչ այդ կիսաեզրափակչում հաղթել էր աշխարհի չեմպիոն […]
14:28 05.07.2021
Վարդան Մինասյանի «Տարազը» վերջապես հաղթանակ տարավ` ընդհատելով առանց հաղթանակների 10 հանդիպումների շարքը ֆուտբոլի Ղազախստանի առաջնությունում: 19-րդ տուրում Մինասյանի թիմն ընդունել էր «Կասպիյին» և հաղթել է նվազագույն հաշվով: Այժմ 23 միավորով «Տարազը» զբաղեցնում է 9-րդ տեղը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Կասպիյին» չհաղթելու դեպքում Վարդան Մինասյանը կարող է հեռացվել «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից:
14:13 05.07.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ21 հավաքականը 11-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ հավաքականը Դորտմունդ էր մեկնել 10 մարզիկով, այսինքն` ներկայացված էր բոլոր քաշային կարգերում: Սակայն մեր հավաքականը չկարողացավ հաջող ելույթ ունենալ, եղան հավասար պայքարում մի քանի ցավալի պարտություններ, որոնք ի վերջո ազդեցին թիմի ընդհանուր ցուցանիշի վրա: Հիշեցնենք, որ մեր հավաքականը ընդամենը 1 մեդալ […]
13:57 05.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ 9 մարզաձևերում: Բոլոր մարզաձևերում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը ավարտված են: Մեր օլիմպիական հավաքականը հետևյալ տեսքն ունի. Հունահռոմեական ըմբշամարտ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ): Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ): Ծանրամարտ՝ Սիմոն Մարտիրոսյան (109 […]
12:54 05.07.2021
Մանուել Պետրոսյանը Serbia Chess Open Masters 2021 մրցաշարի առաջատարն է: Կայացած 4 տուրում հայ գրոսմայստերը տարել է նույնքան հաղթանակ: 4-ական միավոր ունեն ևս 2 շախմատիստներ, բայց Պետրոսյանն առաջինն է լրացուցիչ գործակիցներով: Սամվել Տեր-Սահակյանն ունի 3,5 միավոր, Ռոբերտ Հավհաննիսյանը՝ 3, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Աննա Սարգսյանը՝ 2,5-ական: Մրցաշարին մասնակցում է մոտ 300 շախմատիստ:
12:19 05.07.2021
Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը, գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Սիրելինե՛րս, hիշու՞մ եք՝ խոստացել էի լավ լուրեր բերել: Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջնատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ […]
11:55 05.07.2021
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն իր առաջին մենամարտում վստահ հաղթանակ է տարել թուրք բռնցքամարտիկի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանն ունեցել է մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին ռինգից դուրս են հանել անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։ Հուլիսի 4-ին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել նաև 60 կգ քաշային Արթուր […]
22:12 04.07.2021
«Ռոման» հետաքրքրված է «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյի ծառայություններով: Հռոմեական ակումբը ցանկանում է վարձակալել իսպանացու տրանսֆերը՝ հետագայում ամբողջական իրավունքները գնելու հնարավորությամբ: Լոնդոնցիների հետ բանակցություններն արդեն մեկնարկել են: «Ռոման» այդպիսով պատրաստվում է փոխարինել պաշտպան Լեոնարդո Սպինացոլային, որն Իտալիայի հավաքականի կազմում ԵՎՐՈ 2020-ին աքիլեսյան ջլի պատռվածք է ստացել ու շարքից դուրս մնացել շուրջ կես տարով: «Ռոման» դիտարկում է […]
21:50 04.07.2021
Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի առաջին զույգը հայտնի է: Եզրափակչի համար կպայքարեն Արգենտինան և Կոլումբիան: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը 3 անպատասխան գնդակ էր ուղարկել Էկվադորի ընտրանու դարպասը: Գոլի հեղինակ էին դարձել Դե Պաուլը, Մարտինեսն ու Մեսսին: Իսկ Կոլումբիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարերով գավաթի խաղարկությունից դուրս էր թողել Ուրուգվայի ընտրանուն:
21:30 04.07.2021
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականից կրած պարտությունը 0:4 հաշվով: «Մենք ավարտին չհասցրինք որոշ դրվագներ: Երկրորդ հարկում անգլիացիներն ունեն մեծ առավելություն, այդ պատճառով տղաների համար բարդ էր: Ընդանուր առմամբ, թիմը խաղաց իր ֆուտբոլը՝ չհրաժարվելով իր սկզբունքներից: Փորձեցինք դիմակայել, բայց կարծում եմ, որ այս բարձունքն անհասանալի էր մեզ համար: […]
20:48 04.07.2021
Transfermarkt պորտալը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք առաջնությունների վարկանիշային ցուցակը: Այն գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան (8,56 մլրդ եվրո): Լավագույն եռյակում են նաև Իտալիայի Ա սերիան (4,96 մլրդ) ու Իսպանիայի Լա Լիգան (4,89 մլրդ): Թոփ-10-ում են նաև Գերմանիայի Բունդեսլիգան (4,33 մլրդ), Ֆրանսիայի Լիգա 1-ը (3,45 մլրդ), Պորտուգալիայի Պրիմեյրան (1,21 մլրդ), Անգլիայի Չեմպիոնշիփը (1,12 մլրդ), Բրազիլիայի Ա […]
20:15 04.07.2021
67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաղորդում է Armsport.am-ը։ Բրոնզե մեդալի համար պայքարում Շանթ Խաչատրյանը 10-1 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին։ Խաչատրյանը մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո, քառորդ եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։ Այնուհետև, հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել էր […]
19:42 04.07.2021
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է գլխավորել ԵՎՐՈ 2020-ի ռմբարկուական աղյուսակը: Կրիշտիանուն Եվրոպայի առաջնության ընթացիկ խաղարկությունում դարձել է 5 գոլի հեղինակ, որոնցից 3-ը՝ 11-մետրանոցից: Խփած գնդակների քանակով երեկ Ռոնալդուին հավասարվեց Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը (5 գոլ, 1-ը՝ 11-մետրանոցից): Չնայած նրան, որ Շիկը ակտիվ խաղային իրավիճակներում ավելի շատ գոլ է խփել, քան Կրիշտիանուն, Ռոնալդուն […]
18:50 04.07.2021
Լիոնել Մեսսիի ներկայացուցիչներն ու «Բարսելոնան» շարունակում են բանակցություններ վարել կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Marca-ն նշում է, որ հաշվի առնելով ակումբի ֆինանսական խնդիրները՝ Մեսսին ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ թիմը նրան կվճարի պայմանագրով սահմանված գումարը՝ անկախ համավարակի հնարավոր նոր ալիքից կամ ֆուտբոլում ճգնաժամի խորացումից: «Բարսելոնան» ֆինանսական պարտավորություններ ունի Մեսսիի առջև և արգենտինացու ներկայացուցիչները ցանկանում […]
18:20 04.07.2021
Անգլիայի հավաքականը գնդակ բաց չի թողել Եվրո-2020-ում անցկացրած 5 խաղերում: Ավելին անգլիացիները գնդակ բաց չեն թողնում արդեն յոթ խաղ անընդմեջ: Անգլիայի պատմության մեջ սա առանց գոլ բաց թողնելու 7 անընդմեջ հանդիպումների առաջին շարքն է: Հիշեցնենք, որ Եվրոյի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Դանիայի ընտրանու հետ:
17:37 04.07.2021
Դորտմունդում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունը, որին մեդալ նվաճելու հնարավորություն է պահպանում միայն մեկ հայ մարզիկ: 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթեց Շվեդիան ներկայացնող Գեորգիոս Բարբանոսին և երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Լիտվան ներկայացնող Վիլիուս Սավիցկասը: