TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Առավելագույնը քա՞նի հանդիսական կարող է լինել Տոկիոյի Օլիմպիական խաղերում

22:55 07.07.2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մրցավայրերում հանդիսականների առավելագույն քանակը հասցնել հինգ հազարի: Դա պայմանավորված է համաճարակային իրավիճակով: Որոշումը կկայացվի առաջիկա հինգշաբթի օրը, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ժամանի Տոկիո: Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի մեկնարկին մնացել է 16 օր:

̰
Պետեր Շմեյխելը կարծում է, որ Անգլիա-Դանիա խաղի ֆավորիտը Դանիան է

22:15 07.07.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կիսվել է ԵՎՐՈ-2020-ի երկրորդ կիսաեզրափակիչ՝ Անգլիա-Դանիա խաղից սպասումներով. «Եթե անկեղծ, կարծում եմ, որ Դանիան ֆավորիտ է: 2 թիմի մարզիչներն էլ նման են խաղաոճով: Նրանք նույնկերպ են աշխատում ֆուտբոլիստների հետ: 2 թիմն էլ շատ հստակ է խաղում պաշտպանությունում և կիսապաշտպանությունում: Ե՛վ Անգլիայի, և՛ Դանիայի եզրերում կրեատիվ խաղացողներ են գործում ու […]

̰
Կարեն Խաչանովը ցավալի պարտություն կրեց Ուիմբլդոնի 1/4 եզրափակչում

21:50 07.07.2021

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ավարտեց մրցելույթն Ուիմբլդոնի մրցաշարում։ Քառորդ եզրափակչում նա մրցեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ և ցավալի պարտություն կրեց: Շապովալովն առավելության հասավ 6:4. 3:6, 5:7, 6:1, 6:4 հաշվով։ Պայքարը տևեց 3 ժամ և 28 րոպե։ Խաչանովը կարիերայում առաջին անգամ էր հասել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Շապովալովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, […]

̰
Արգենտինա-Բրազիլիա եզրափակչին սպասում էին բոլորը. Լիոնել Մեսսի

21:35 07.07.2021

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հույս է հայտնել, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կհաղթեն Բրազիլիայի հավաքականին։ «Արգենտինա-Բրազիլիա եզրափակչին սպասում էին բոլորը։ Մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում։ Եզրափակիչ դուրս գալը մեր առաջին նպատակն էր, որին հասանք։ Ոգևորված ենք։ Ես ցանկանում եմ որևէ տիտղոս նվաճել հավաքականի հետ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի […]

̰
Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Serbia Chess Open Masters 2021 մրցաշարում պայքարում են մրցանակային տեղերի համար

20:15 07.07.2021

Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Serbia Chess Open Masters 2021 մրցաշարի 7-րդ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր և մի խումբ շախմատիստների հետ կիսում են 3-17 տեղերը: Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցում է շուրջ 300 շախմատիստ:   1-2 տեղերում ընթացող շախմատիստները՝ Իգոր Կովալենկան և Սարին Նիհալը կես միավոր են առաջ հետապնդողների խմբից: Սամվել Տեր-Սահակյանը ունի 5 […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

17:50 07.07.2021

Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը: […]

̰
Կարեն Գրիգորյանը՝ CIUDAD de SEVILLA մրցաշարի հաղթող

17:15 07.07.2021

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացված CIUDAD de SEVILLA միջազգային մրցաշարի հաղթող: Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 4 կետով բարելավել նաև իր անհատական վարկանիշը։ Մրցաշարին մասնակցել է 132 շախմատիստ:

̰
Էրիկսենը, կինը և նրա կյանքը փրկած բժիշկները հրավիրվել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակչին

14:27 07.07.2021

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, կնոջը և նրա կյանքը փրկած վեց բժիշկներին ՈւԵՖԱ-ն հրավիրել է Եվրոպայի առաջնության եզրափակչի խաղին, որը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը: Նրա մոտ սրտի կանգ էր արձանագրվել: Մոտ 20 րոպե խաղադաշտում բժիշկները […]

̰
Տխուր է ու անարդար. Սերխիո Ռամոսը՝ Իսպանիայի հավաքականի պարտության մասին

14:16 07.07.2021

Սերխիո Ռամոսը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Իսպանիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-2020-ից դուրս մնալուն։ «Տխուր է ու անարդար։ Սա չպետք է լիներ, բայց դուք  ամբողջ երկիրը հուզմունքի ու ոգևորության մեջ եք պահել։ Հպարտ եմ մեր հավաքականով»,- գրել է Ռամոսը։ Հիշեցնենք, որ Ռամոսը վնասվածքի պատճառով չէր հրավիրվել ազգային հավաքական, ի դեպ՝ առաջին անգամ սկսած  2004 թվականից: […]

̰
Իտալիա-Իսպանիա խաղի ամենազավեշտալի դրվագը. անվտանգության աշխատակիցը շփոթել է Բոնուչիին երկրպագուի հետ

13:58 07.07.2021

Իտալիա-Իսպանիա հանդիպումից հետո զավեշտալի միջադեպ է  գրանցվել: Խաղից հետո Բոնուչին մոտեցել էր տրիբունայում հավաքված իտալացի երկրպագուներին՝ նրանց ոգևորելու և տոնելու հաջողությունը: Որոշ ժամանակ անց Բոնուչին շրջվել է, որպեսզի հետ գնա դեպի մարզադաշտ, սակայն անվտանգության աշխատակիցը պահել է նրան՝ կարծելով, որ նա երկրպագու է: Վայրկյաններ անց անվտանգության  աշխատակիցը հասկացել է, որ նա երկրպագու չէ, այլ Իտալիայի […]

̰
Խոնարհվում եմ Իսպանիայի հավաքականի առջև. Ռոբերտո Մանչինի

13:45 07.07.2021

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ամփոփել է Իսպանիայի ընտրանու հետ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքը:  Հիշեցնենք՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում  կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ:   «Գիտեինք, որ ստացվելու է շատ ծանր հանդիպում, քանի որ գնդակի վերահսկման առումով Իսպանիան լավագույնն է: Նրանք խնդիրներ առաջացրին մեզ համար: Ստացվեց շատ բաց […]

̰
Իտալիայի հավաքականը 33 խաղ անընդմեջ պարտություն չի կրում

12:47 07.07.2021

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ում 6-րդ հաղթանակը տարավ և, այսպիսով, անպարտելիության շարքը հասցրեց 33-ի: Աշխարհի ռեկորդին հասնելու համար իտալացիներին հարկավոր է ևս երկու անգամ չպարտվել: Այս ցուցանիշով առաջատարները Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականներն են: 1993-1996 թվականներին բրազիլացիները 35 անպարտելի խաղերի շարք են ունեցել, նույնպիսի ցուցանիշ գրանցել է 2000-րի վերջերին Իսպանիայի հավաքականը: Ի դեպ, նշենք, որ 33 խաղերից վերջին […]

̰
Բուքմեյքերներն Անգլիա-Դանիա խաղի ակնհայտ ֆավորիտ են համարում բրիտանացիներին

12:21 07.07.2021

Եվրո-2020-ի երկրորդ կիսաեզրափակչում այսօր երեկոյան կմրցեն Անգլիայի և Դանիայի հավաքականները: Բուքմեյքերական գրասենյակները ակնհայտ ֆավորիտ են համարում բրիտանացիներին: Անգլիայի հավաքականի հաղթանակի միջին գործակիցը 1.7 է:  Դանիայի հավաքականի հաղթանակը ստացել է 5.5 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.6: Բուքմեյքերների կանխատեսումներում էական գործոն է հանդիսանում նաև խաղն Անգլիայում անցկացնելու հանգամանքը: Հիշեցնենք՝ այն տեղի կունենա Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» ստադիոնում: Գլխավոր […]

̰
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտն» այսօր կհանդիպի Ուելսի չեմպիոնի հետ

12:13 07.07.2021

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում այսօր կհանդիպի Ուելսի չեմպիոն «Քոնաս Քի Նոմադսի» հետ: Առաջին հանդիպումը կայանալու է մրցակցի հարկի տակ: Այն կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:00-ին: Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կհանդիպի «Շերիֆ» (Մոլդովա)-«Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։

̰
Ամերիկայի գավաթի եզրափակչում կհանդիպեն Բրազիլիան ու Արգենտինան

11:40 07.07.2021

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում կարողացավ հաղթել Կոլումբիայի ընտրանուն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 7-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը: Այս գոլին կոլումբացիները պատասխանեցին 61-րդ րոպեին․ Լուիս Դիասի հարվածից հետո հաշիվը հավասարվեց:   Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիները: Այսպիսով, […]

̰
UFC-ն հրապարակել է Քոնոր Մաքգրեգորի բոլոր նոկաուտները

22:50 06.07.2021

UFC-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի բոլոր հաղթանակները նոկաուտով: UFC-ում իռլանդացի մարտիկն անցկացրել է 27 մենամարտ, տարել 22 հաղթանակ ու կրել 5 պարտություն: 19 անգամ նա հաղթել է նոկաուտով: Այժմ 32-ամյա Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի […]

̰
Կամո Հովհաննիսյանն ու  Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել են Ղազախստանի առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականում

22:30 06.07.2021

Հայաստանի հավաքականի խաղացողներ, «Կայրաթի» ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանն ու «Աստանայի» ձախ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել են Ղազախստանի առաջնության 19–րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Կամո Հովհաննիսյանի արդյունավետությամբ հավասարը չկար անցած տուրում։ Փոխարինման դուրս գալով երկրորդ տուրում՝ նա աչքի ընկավ մեկ գոլով և երկու գոլային փոխանցմամբ։ Տիգրան Բարսեղյանը լավագույնն էր իր թիմի կազմում՝ մեկ գոլ, երկու գոլային փոխանցում»,– […]

̰
Կարենի համար սա մեծ հաջողություն է. Շամիլ Տարպիշչևը՝ Խաչանովի՝ Ուիմբլդոնի 1/4 եզրափակիչ դուրս գալու մասին

22:11 06.07.2021

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը  անդրադարձել է Կարեն Խաչանովի՝ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալուն: 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող 25-ամյա հայ թենիսիստը 5 սեթում հաղթել էր ամերիկացի Սեբաստիան Կորդային: «Մեկնարկային 1.5 սեթում լավ թենիս էր ընթանում կորտում, իսկ հետո սկսվեց նահանջ: Խոտի վրա 5 սեփական մատուցում պարտվելն անթույլատրելի է: 2 թենիսիստներն էլ սկսեցին հավասարապես […]

̰
Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում

21:16 06.07.2021

Հուլիսի 10-ին Սոչիում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։ Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցներն արդեն հայտնի են։ Տղամարդկանց մրցաշարում ունենք 5 շախմատիստ։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում մեր մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։ Մրցաշարում Լևոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակչից։ Նրա մրցակիցը կլինի Վահապ Սանալ և Բոբի Չենգ դիմակայության հաղթողը։ Գաբրիել Սարգսյանը նույնպես […]

̰
Մխիթարյանը ժամանել է «Ռոմայի» մարզաբազա

20:44 06.07.2021

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է «Ռոմայի» մարզաբազա։ Հռոմի թիմը Տրիգորիայում սկսում է նախամրցաշրջանային հավաքը։ Երկու օր  «Ռոմայի» խաղացողները միջմրցաշրջանային բուժզննում են անցնելու, ինչից հետո միայն սկսելու են մարզումները։ Հուլիսի 8-ին կայանալու է  թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շնորհանդեսը։ Նա նույնպես արդեն ժամանել է Հռոմ։ Հիշեցնենք՝ Մխիթարյանը երկարաձգել է  պայմանագիրը «Ռոմայի» հետ մեկ տարով։

̰
Բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների մրցաշարերում կլինեն քաշային կարգերի փոփոխություններ

20:37 06.07.2021

Օգոստոսի 1-ից բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների մրցաշարերում կլինեն քաշային կարգերի փոփոխություններ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այսուհետ տղամարդկանց 10 քաշային կարգերի փոխարեն մեդալներ կխաղարկվեն 13 քաշային կարգերում: Մարզիկները մեդալների համար կպայքարեն 48, 51, 54, 57, 60, 63.5, 67, 71, 75, 80, 86, 92 և 92+: Աղջիկների մրցակցությունում կխաղարկվի մեդալների 12 հավաքածու՝ 48, 50, 52, 54, 57, […]

̰
Ուզում եմ, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ. Նեյմար

19:05 06.07.2021

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Copa America-ի եզրափակչում Պերուի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո ասել է, թե որ հավաքականի դեմ կցանկանար խաղալ աշխարհամասի գլխավոր մրցաշարի եզրափակչում։ Մյուս կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները։ «Ուզում եմ, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ։ Երկրպագելու եմ նրանց համար, չէ՞ որ այնտեղ շատ ընկերներ ունեմ։ Բայց եզրափակչում կհաղթի Բրազիլիան»,- […]

̰
Հերթական նոկաուտը հայ մարզիկի կատարմամբ. պատանեկան ԵԱ

18:43 06.07.2021

Հերթական նոկաուտը հայ մարզիկի կատարմամբ: Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի է ենթարկել 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը: Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկն արդեն առաջին ռաունդում ուներ հսկայական առավելություն և բոլոր մրցավարները առավելությունը տվել են մեր բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրել է ճնշումը և երկու անգամ […]

̰
Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է. պատանիների ԵԱ

18:12 06.07.2021

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը հաղթանակով է մեկնարկել 63 կգ քաշային Յուրա Բաբլումյանը: Հայ մարզիկը շատ վստահ առավելության է  հասել մոլդովացի Ստանիսլավ Պաստուհովի նկատմամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

̰
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

15:46 06.07.2021

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր: Առաջինը պայքարը սկսել են ազատոճային ըմբիշները, որոնցից Լյովա Գևորգյանը (125 կգ) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Պայքարը սկսելով որակավորման փուլից՝ հայ ըմբիշը 3 տպավորիչ հաղթանակ […]

̰
Ովքե՞ր են «Ոսկե գնդակի» հավակնորդները. Goal.com

15:30 06.07.2021

Goal.com-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն տասնյակի իր տարբերակը: Ցուցակը գլխավորում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին: Երկրորդ հորիզոնականում Ռոբերտ Լևանդովսկին է, երրորդում՝ Նգոլո Կանտեն: «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն տասնյակը՝ ըստ Goal-ի՝ 10. Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ)՝ 12 գոլ, 10 գոլային փոխանցում 9. Էրլինգ Հալանդ (Նորվեգիա, «Բորուսիա Դորտմունդ»)՝ 25 գոլ, 9 գոլային փոխանցում 8. Ռահիմ […]

̰
Մանուել Պետրոսյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Serbia Chess Open Masters 2021 մրցաշարում

15:14 06.07.2021

Մանուել Պետրոսյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Serbia Chess Open Masters 2021 մրցաշարում: Կայացած 5 տուրում հայ գրոսմայստերը տարել է 4 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի: 4,5-ական միավոր ունեն ևս 4 շախմատիստներ, բայց Պետրոսյանն առաջինն է լրացուցիչ գործակիցներով: Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հավհաննիսյանը ունեն 4-ական միավոր: Մրցաշարին մասնակցում է մոտ 300 շախմատիստ: Ավարտին մնացել […]

̰
Եթե ես հիմա ֆուտբոլիստ լինեի, կհարվածեի Նեյմարին. Օսկար Ռուդժերի

14:37 06.07.2021

1986-ի աշխարհի առաջնության չեմպիոն, արգենտինացի Օսկար Ռուդժերին քննադատել է Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Նախկին պաշտպանի կարծիքով բրազիլացին չի հարգում իր մրցակիցներին և փորձում է ստորացնել նրանց: «Եթե ես հիմա խաղայի Նեյմարի դեմ, կհարվածեի նրան: 4:0 հաշվի ժամանակ նա ձգտում է գնդակն անցկացնել պաշտպանի ոտքերի արանքով: Եթե նա այդպես վարվեր ինձ հետ, առանց տատանվելու […]

̰
Սպինացոլան վիրահատվել է

13:45 06.07.2021

Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որը Բելգիայի հավաքականի դեմ խաղում աքիլեսյան ջիլի պատռվածք էր ստացել, բարեհաջող վիրահատվել է: «Վիրահատությունը հաջող է անցել: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար: Հետհաշվարկը սկսվում է: Կհանդիպենք շուտով»,- գրել է Սպինացոլան «Ինստագրամ»-ում  և լուսանկար է հրապարակել: Ավելի վաղ նշվել էր, որ վնասվածքից ապաքինվելու համար կպահանջվի 6-7 ամիս:   View […]

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի երկու հանդիպում

13:24 06.07.2021

Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունը։ Հայ մրցավարները կսպասարկեն որակավորման առաջին փուլի երկու հանդիպում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հուլիսի 8, Լյուքսեմբուրգ՝ «Ռասինգ Ունիոն» (Լյուքսեմբուրգ) – «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) Գլխավոր մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Օգնականներ՝ Ատոմ Սևգուլյան, Արթուր Գդլյան Չորրորդ պաշտոնյա՝ Արտեմ Գասպարյան: Հուլիսի 8, Պյարնու՝ «Պայդե» (Էստոնիա) – «Շլենսկ» (Լեհաստան) Գլխավոր մրցավար՝ Աշոտ […]

̰
BACK_TO_TOP