TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Ջանլուիջի Բուֆոնը նոր ռեկորդ է սահմանել

14:53 20.05.2021

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ֆուտբոլի Իտալիայի գավաթակիր դառնալու արդյունքում սահմանել է նոր ռեկորդ: Նա 6-րդ անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 1999-ին Բուֆոնը Իտալիայի գավաթակիր էր դարձել «Պարմայի» հետ, իսկ 2015, 2016, 2017, 2018 ու 2021 թվականներին՝ «Յուվենտուսի» հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա […]

̰
Ամերիկայի գավաթի խաղարկությունը հնարավոր է անցկացվի միայն մեկ երկրում

14:46 20.05.2021

Արգենտինան առաջարկել է 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացնել միայն իրենց մոտ: Արգենտինացիների հետ միասին Կոլումբիան պետք է ընդունի մրցաշարը, բայց ապրիլից այս երկրում քաղաքական ճգնաժամ է, ինչը սպառնում է  մրցաշարի անվտանգ անցկացմանը: Կոլումբիայում բախումների հետևանքով արդեն զոհվել է 15 մարդ: 105 տարվա մեջ առաջին անգամ Ամերիկայի գավաթը պետք է խաղարկվեր միանգամից երկու երկրներում: Մրցաշարի […]

̰
Անտոնիո Կոնտեն 2 հազար եվրո կվճարի միջնամատ ցույց տալու համար

14:38 20.05.2021

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տուգանվել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում ցուցաբերած վարքի համար: Այդ հանդիպման ընդմիջման ժամանակ իտալացի մասնագետը միջնամատ էր ցույց տվել Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին ու նրա կողքին նստած մարդկանց: Իտալիայի ֆուտբոլի ֆեդորացիան որոշել էր հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ և 2 հազար եվրոյով տուգանել Կոնտեին: […]

̰
Իսպանիայի Սուպերգավաթում կխաղա 4 թիմ

14:29 20.05.2021

Պարզ են դարձել Իսպանիայի Սուպերգավաթի հաջորդ խաղարկության մասնակից թիմերի անունները: Իսպանիայի Սուպերգավաթը կվիճարկեն 4 թիմ՝ «Ռեալը» և «Ատլետիկոն», որոնք մրցաշրջանի արդյունքներով կզբաղեցնեն մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականները, ինչպես նաև «Բարսելոնան» ու «Ատլետիկը», որոնք մասնակցել են Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչին, որում հաղթել է «Բարսելոնան»: Իսպանիայի Սուպերգավաթն անցկացվելու է 2022 թվականի հունվարին: Լա լիգայի վերջին տուրից […]

̰
Լապորտան լուրջ է տրամադրված. «Բարսելոնան» կլքի առնվազն 9 ֆուտբոլիստ

14:21 20.05.2021

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է լուրջ փոփոխություններ իրականացնել ակումբում: Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը կլքի նվազագույնը 9 ֆուտբոլիստ: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Նետուին, Ֆիրպոյին, Ումտիտիին, Մատեուսին, Ալենյային, Կոուտինյոյին, Ռիկի Պուչին, Պյանիչին և Բրեյթվեյթին: Նշվում է, որ թիմի հնաբնակների ապագան ակումբում նույնպես երաշխավորված չէ. «հարվածի տակ են» […]

̰
Ես շատ երջանիկ եմ. Մբապեն՝ Բենզեմայի` հավաքական հրավիրվելու մասին

14:07 20.05.2021

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վերադարձը Ֆրանսիայի հավաքական: Բենզեման հավաքականում վերջին անգամ խաղացել է մոտ 6 տարի առաջ:  Նրա բացակայության պատճառը Վալբուենայի հետ տեղի ունեցած սկանդալն էր: «Ես շատ երջանիկ եմ: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ մեծանուն ֆուտբոլիստների կողքին: Բենզեմայի նման հարձակվողները քիչ են: Նա խաղում է իր […]

̰
Արտյոմ Հովհաննիսյանի մրցակիցը փոխվել է GAZFIGHT մրցաշարում

13:55 20.05.2021

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Հովհաննիսյանի նոր մրցակիցը GAZFIGHT մրցաշարում կլինի արգենտինացի Ֆրանսիսկո Մասիելը: Նշվում է, որ Արտյոմը պետք է մենամարտեր Մեքսիկայում բնակվող վենեսուելացի բռնցքամարտիկ Խուան Ռուիսի հետ: Փոխարինման պատճառների մասին չի հաղորդվում: 36-ամյա Մասիելը 2011 թվականին Եկատերինբուրգում մենամարտել է ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Պիրոգի հետ և պարտվել է: Պիրոգը պաշտպանել է իր WBO գոտին: Ընդհանուր […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP-250 մրցաշարի 1/4 եզրափակիչ

13:44 20.05.2021

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցել է լեհ Կամիլ Մայխրժակի հետ և առավելության հասել 7:6, 6:3 հաշվով։ Մրցապայքարը տևել է 1 ժամ 27 րոպե։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի և ֆրանսիացի Ռիշար Գասկեի դիմակայության […]

̰
Ո՞րն է Ռոնալդուի ամենավատ ցուցանիշը

13:15 20.05.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է անհաջող իրացնել տուգանային հարվածները: Իտալիայի գավաթի եզրափակչում՝ «Ատալանտայի» դեմ խաղում նա տուգանային ընդամենը մեկ հարված է կատարել, որը դիպել է «պատին»: «Յուվենտուսի» կազմում նա 71  տուգանային  հարված է կատարել, որից 48-ը դիպել է «պատին»: Վերջին անգամ Ռոնալդուն տուգանայինից աչքի է ընկել 2020-ի հուլիսին  «Տորինոյի» հետ խաղում:

̰
Ջոշուան և Ֆյուրին 75-ական միլիոն դոլար կստանան մենամարտի համար

12:57 20.05.2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի և WBC տիտղոսի տիրակալ Թայսոն Ֆյուրիի մենամարտի կազմակերպիչները 155 միլիոն դոլար կծախսեն հանդիպման համար: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ 2 բրիտանացի բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը կստանա 75 միլիոն դոլար։ Մնացած 5 միլիոնը կուղղվի մյուս ծախսերին։ Նախատեսվում է մենամարտն անցկացնել Սաուդյան Արաբիայում, սակայն […]

̰
Ֆրանսիայում լավագույնը ճանաչված մրցավարը կսպասարկի ԵԼ եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վիլյառեալ» հանդիպումը

12:50 20.05.2021

Ֆրանսիայի ներքին առաջնության 2020/21 մրցաշրջանի լավագույն մրցավար ճանաչված Կլեման Տյուրպենին վստահվել է նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վիլյառեալ» հանդիպումը: Այս մասին հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը: 39-ամյա մրցավարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում ցույց է տվել 55 դեղին ու 12 կարմիր քարտ, նշանակել է 10 11 մետրանոց հարված:    

̰
«Ռոման» փոխարինող է գտել Ջեկոյի համար

12:39 20.05.2021

«Ռոման» հնարավորություն ունի ձեռք բերել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին: Սպասվում է, որ նա կփոխարինի Էդին Ջեկոյին, ով հավանաբար կլքի ակումբը: Calciomercato.com-ը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ թուրինյան ակումբից, և Ա սերիայի վերջին տուրի խաղը վերջինն է դառնալու նրա համար «Ռոմայում»: Հանդիպումից հետո ակումբը հրաժեշտի արարողություն կկազմակերպի իր ավագի համար: Բելոտին էլ շատ […]

̰
Ռոնալդուն «քնել է» գավաթը ձեռքին. պորտուգալացու ուշագրավ լուսանկարը

12:31 20.05.2021

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բերգամոյի «Ատալանտային» հաղթելուց հետո Թուրինի «Յուվենտուսի»   հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել, որում նա իբր քնած է՝ գավաթը գրկած։   View this post on Instagram   A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)

̰
Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլին

12:22 20.05.2021

Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Դեռևս հայտնի չէ հրաժարվելու պատճառը: Ամենայն հավանականությամբ, հավաքականը դուրս է գալիս մրցաշարից կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հյուսիսյաին Կորեայի ընտրանին որակավորման փուլում արդեն մասնակցել է 5 խաղի և H խմբում 5-րդ տեղում է: Ավելի վաղ այս երկիրը հրաժարվել էր մասնակցել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին:

̰
Որո՞նք են աշխարհի լավագույն մարզադաշտերը

12:14 20.05.2021

Buro Happold կազմակերպությունը կազմել է աշխարհի լավագույն մարզադաշտերի ցանկը: Հիմնական գործոնը ֆուտբոլային խաղերից ստացված եկամուտն է, այդ թվում՝ կոմերցիոն գործունեությունը, հեռուստահեռարձակումը:  Հաշվի են առնվել նաև ֆուտբոլասերների հետաքրքրությունները և նրանց ազդեցությունը խաղերի ժամանակ: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ «Տոտենհեմ Սթեդիում» «Ուեմբլի» «Կամպ Նոու» «Մերսեդես-Բենզ Արենա» «Միլենիում» «Սանտիագո Բեռնաբեու» «Վելտինս Արենա» «Մեստալյա» «Ալիանս Արենա» «Էնֆիլդ»։

̰
Ես դեռ ինձ Բուֆոնի պես եմ զգում. Բուֆոնն՝ իր ապագայի մասին

12:09 20.05.2021

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թուրինյան ակումբից, մեկնաբանել է Իտալիայի գավաթի եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը և խոսել իր հետագա կարիերայի մասին: «Այսպիսի ավարտն ինձ հպարտացնում է: Ես շատ ուրախ եմ այս հաղթական եզրափակիչը կիսելու իմ թիմակիցների ու երկրպագուների հետ: Ես դեռ պետք է ինքս ինձ մարտահրավեր նետեմ, գնահատեմ իմ […]

̰
«Ռիվեր Փլեյթը», որի 25 խաղացող վարակված է կորոնավիրուսով, ֆանտաստիկ հաղթանակ է տարել Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլում

11:42 20.05.2021

«Ռիվեր Փլեյթը» Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 5-րդ տուրում 2-1 հաշվով հաղթել է կոլումբիական «Սանտա Ֆեին»:  Հատկանշական է, որ «Ռիվեր Փլեյթը» խաղում էր առանց պահեստայինների, կորոնավիրուսի բռնկման պատճառով, իսկ թիմի դարպասը պաշտպանում էր կիսապաշտպան Էնցո Պերեսը: Երեքշաբթի օրը «Ռիվեր Փլեյթը» հաղորդել էր թիմում կորոնավիրուսի 25 դրական դեպքերի մասին, վարակվածների թվում էին նաև 4 հիմնական դարպասապահները: Արգենտինական ակումբը […]

̰
Օլիմպիական խաղերում օտարերկրյա պատվիրակությունների նախնական պլանավորված ընդհանուր թվի կեսից ավելին կկրճատվի

11:39 20.05.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերում և Պարալիմպիկ խաղերում օտարերկրյա պատվիրակությունների նախնական պլանավորված ընդհանուր թվի կեսից ավելին կկրճատվի և կկազմի 78 հազար մարդ, բացառությամբ մարզիկների: Ճապոնիայի կառավարության այս մտադրության մասին այսօր հայտնել է Kyodo թերթը: Նախապես ենթադրվում էր, որ օտարերկրյա պատվիրակություններում ընդգրկված հյուրերի թիվը կկազմի շուրջ 180 հազար մարդ: Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են նաև արգելել օտարերկրյա ղեկավարներին և […]

̰
2 հայ մարզիկներ կմասնակցեն կանոէի աշխարհի գավաթի խաղարկությանը

11:11 20.05.2021

Բառնաուլում այսօր կմեկնարկի կանոէի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Կազմկոմիտեն բառնաուլյան ստուգատեսի մասնակիցներին արդեն 300 նոր նավակներ է տրամադրել, որի համար ծախսել է 150 միլիոն ռուբլի: Կանոէի միջազգային ֆեդերացիան փոփոխություն է մտցրել կազմակերպչական հարցերում: Նախկինում մարզիկները մրցավայր էին մեկնում նավակներով: Այսուհետ կազմակերպիչները նոր նավակներ կտրամադրեն մասնակիցներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը: Այս […]

̰
Մակրոնը բարձր է գնահատել Դիդյե Դեշամի որոշումը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ հավաքական վերադարձի հարցում

10:49 20.05.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Դիդյե Դեշամի որոշումը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ հավաքական վերադարձի հարցում: «Ես ամբողջությամբ վստահում եմ Դիդիե Դեշամին: Կարծում եմ, որ նա ճիշտ որոշում է կայացրել: Ֆրանսիան հնարավոր ամենաուժեղ կազմն է հավաքել: Կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունենան»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:

̰
Անգլիական ակումբներն ավելի շատ հաղթում են մրցակցի հարկի տակ, քան սեփական դաշտում. ԱՊԼ-ի բացառիկ ցուցանիշը

10:44 20.05.2021

Պրեմիեր լիգայի ակումբները բացառիկ ցուցանիշ են գրանցել Անգլիայի առաջնությունում: Անգլիայի լավագույն 4 դիվիզիոնների պատմության մեջ առաջին անգամ թիմերն ավելի շատ արտագնա հաղթանակներ են տարել: 2020/21 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի թիմերն արտագնա հաղթանակներ են տարել 150 անգամ, ինչը 13-ով ավելին է, քան տանը տարած հաղթանակները (137): Պրեմիեր լիգան դեռ չի ավարտվել, բայց ամեն դեպքում արտագնա հաղթանակների քանակն […]

̰
ՊՍԺ-ն ու Կիլիան Մբապեն բանակցություններ են վարում նոր պայմանագրի վերաբերյալ

10:33 20.05.2021

ՊՍԺ-ն ու Կիլիան Մբապեն բանակցություններ են վարում նոր պայմանագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Marca-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ֆրանսիացուն առաջարկում է պայմանագիր, որով Մբապեն փարիզյան թիմի ֆուտբոլիստ կլինի մինչև 2025 թվականի ամառը: Պայմանագրում, սակայն,կետ կլինի, ըստ որի՝ Մբապեն կկարողանա հեռանալ այդ ժամկետից մեկ տարի շուտ: Մբապեն, սակայն, հակված է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը մեկ տարով՝ […]

̰
Գվարդիոլան՝ աշխարհի լավագույն մարզիչ. FourFourTwo

10:18 20.05.2021

FourFourTwo-ն ներկայացրել է աշխարհի 50 լավագույն մարզիչների անվանացուցակը: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գլխավորել է ցուցակը: Երկրորդն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, երրորդն «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է: Լավագույնների անվանացուցակի առաջին 20 մարզիչները՝ 1. Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») 2. Անտոնիո Կոնտե («Ինտեր») 3. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո») 4. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») 5. Յուլիան […]

̰
Բիչախչյանի «Ժիլինան» պարտվել է գավաթային եզրափակչում

10:11 20.05.2021

Սլովակիայի գավաթի եզրափակչում «Ժիլինան» պարտվել է Բրատիսլավայի «Սլովանին»: «Ժիլինան» 26-րդ րոպեից խաղացել է 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվել է Մինարիկը: Այնուամենայնիվ, 4 րոպե անց կարողացել է բացել խաղի հաշիվը: Աչքի է ընկել Կիլվիորը: «Սլովանը» երկրորդ խաղակեսի 16-րդ րոպեին Հենտիի ջանքերով խփել է պատասխան գնդակը՝ 1-1: Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ լրացուցիչ առաջին խաղակեսին […]

̰
«Արսենալը» հաղթել է ավելացված ժամանակում խփած 2 գոլի շնորհիվ

09:53 20.05.2021

ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Քրիստալ Փելեսին»: Առաջին կեսում Պեպեն է առաջ մղել հյուրերին: 62-րդ րոպեին Բենտեկեն հավասարեցրել է հաշիվը: Ուշագրավ է, որ լոնդոնյան ակումբը հաղթական գոլերը խփել է խաղավերջում: Նախ 91-րդ րոպեին Մարտինելին է առաջ մղել իր թիմին, իսկ 4 րոպե անց Պեպեն խփել է իր երկրորդ գոլը: Այս […]

̰
Պայքարելու ենք մինչև վերջ. Բիչախչյանը՝ չեմպիոնության համար պայքարի մասին

09:48 20.05.2021

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի առաջնության 24-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից հետո  նշել է, որ մանկական սխալների պատճառով թիմը միավորներ կորցրեց ու չեմպիոնության համար պայքարում դժվարացրեց իր գործը: «Ցավալի միավորներ կորցրեցինք այսօր: Առանց այն էլ ունեցել էինք հանդիպումներ, երբ լավ խաղով միավորներ էինք կորցրել: Մինչև այս խաղը չեմպիոնության իրական հնարավորություններ ունեինք, և ամեն ինչ […]

̰
«Լիվերպուլը» վերադառնում է լավագույն քառյակ

09:41 20.05.2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Գոլերի հեղինակներ դարձան Ռոբերտո Ֆիրմինյոն, Նատանիել Ֆիլիպսն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 66-ի ու վերադարձավ լավագույն քառյակ: Նույնքան միավոր ունեցող «Լեսթերը» «Լիվերպուլին» զիջում է լրացուցիչ արդյունքներով: «Բարնլին» 39 միավորով 17-րդ տեղում է, բայց այլևս […]

̰
Փարիզի ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի գավաթակիր

08:53 20.05.2021

Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մոնակոն» զիջեց ՊՍԺ-ին 0-2 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Մաուրո Իկարդին ու Կիլիան Մբապեն: ՊՍԺ-ն 14-րդ անգամ հաղթեց եզրափակչում. ևս 5 անգամ թիմը պարտվել է գլխավոր խաղում: «Մոնակոն» իր պատմության ընթացքում 5 անգամ է հաղթել գավաթի խաղարկությում, 5-րդ անգամ էլ այսօր պարտվեց գլխավոր խաղում: Նշենք նաև, որ ՊՍԺ-ն շարունակում է չեմպիոնական պայքարը […]

̰
«Յուվենտուսը» 14-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր

08:44 20.05.2021

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Թուրինի «Յուվենտուսը» կարողացավ հաղթել Բերգամոյի «Ատալանտային»: Առաջին խաղակեսում հաշիվը բացեցին թուրինցիները, աչքի ընկավ Կուլուսևսկին: Քիչ անց Մալինովսկին հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Պիռլոյի թիմը մեծացրեց ճնշումն, ու 73-րդ րոպեին Կիեզան խփեց հաղթական գնդակը: «Յուվենտուսը» հաղթեց 2-1 հաշվով ու 14-րդ անգամ տիրեց երկրի գավաթին: Վերջին անգամ նման հաջողության թուրինյան ակումբը հասել էր […]

̰
Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել է  5-րդ ֆուտբոլիստը

23:08 19.05.2021

Լոնդոնի «Չելսիի» լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը 5–րդ ֆուտբոլիստն է, որն ընդգրկվում է անգլիական Պրեմիեր լիգայի փառքի սրահում: Այս մասին hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: 42–ամյա անգլիացին «Չելսիի» կազմում խաղացել է 2001–2014–ը և 648 խաղում դարձել է 211 գոլի ու 150 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Վեստ Հեմում», «Սուոնսիում», «Մանչեսթեր […]

̰
BACK_TO_TOP