15:04 27.05.2021
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, հաղորդում է El Confidencial-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ համաձայնագիրը կստորագրվի երկու տարի ժամկետով: Շուտով կհայտարարվի պայմանագրի պաշտոնական երկարացման մասին: Անցած մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
14:21 27.05.2021
Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ 1․ Բելգիա 1783 2․ Ֆրանսիա 1757 3․ Բրազիլիա 1742 4․ […]
20:58 25.05.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստությունն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում: Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. […]
20:44 25.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները: Այս մասին ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել։ «Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում […]
19:27 25.05.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստությունն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում: Հայտնում է ՀՖՖ-ն։ Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. […]
17:31 25.05.2021
Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը: «Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր: Աղջիկների մրցաշարում առանձնացել են ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) և «Վան» թիմերը, որոնց միջև կայացած եզրափակիչ […]
15:59 25.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Il Romanista-ն գրում է, որ Մխիթարյանով հետաքրքրված են ֆրանսիական «Մոնակո»-ն և իտալական «Միլան»-ը: Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ […]
15:10 25.05.2021
Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին: Այնուհետև գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել ԲԿՄԱ-ի՝ (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ) հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական […]
14:24 25.05.2021
Մայիսի 27-ին Սոֆիայում մեկնարկում է Մ15 տարեկանների ԵԱ-ն: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմերը մրցատեղի կմեկնեն Արշակ Հայրապետյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
13:50 25.05.2021
Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ: Մասնավորապես, մեծահասակների խմբի 100 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը 395 կգ արդյունքով դարձել է երկամարտի հաղթող, իսկ Զորիկ Պողոսյանը 625 կգ արդյունքով լավագույնն […]
23:57 24.05.2021
Մայիսի 20-26-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում տեղի է ունենում գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 24-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, մեծահասակ աղջիկների պայքարում խոցելով 575 միավոր, 70 մասնակցից 5-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչ են անցնում լավագույն 8 մասնակիցները: Էլմիրան իր դիրքերն ամուր պահելով ավարտեց իր կրակը 5-րդ հորիզոնականով՝ խոցելով 157.0 միավոր: Նշենք նաև, որ […]
22:35 24.05.2021
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմը Եվրոպայի առաջնությանը։ «Ինչպես արդեն հաղորդվել էր նախապես, համավարակի տարածմանը ակամայից չնպաստելու, շփումներն ու ուղևորությունները սահմանափակելու միտումով՝ Սամբոյի եվրոպական ֆեդերացիան որոշել էր պատանիների, երիտասարդների, մեծահասակների Հին աշխարհամասի 2021թ. առաջնությունն անցկացնել համատեղ՝ մայիսի 26-ից 29-ը և որպես մրցավայր էր ընտրել Կիպրոսի Լիմասոլ քաղաքը: Մայիսի 25-ից մասնակից թիմերը կժամանեն Կիպրոս: […]
20:32 24.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ազգային թիմից հրավեր չստանալուն: «Ի զարմանս ինձ, ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
19:55 24.05.2021
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored կայքի վարկածով ընդգրկվել է Ա սերիայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Նա կայքի կողմից ստացել է 7,3 միավոր։ Ամենաբարձր՝ 7,6 միավոր են ստացել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Նապոլիի» առաջատար Լորենցո Ինսինյեն։ Ա սերիայի արդեն ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 […]
19:03 24.05.2021
23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Հայտնում է ՀՖՖ-ն։ Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել […]
12:46 24.05.2021
Սկոպյեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությանը ՌԴ-ն ներկայացնող Արթուր Սարգսյանը հռչակվել է չեմպիոն: Հայազգի ըմբիշը հանդես է եկել 97 կգ քաշայինների կարգում: Արթուրը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է վրացի Գեորգի Կացանաշվիլիին, իսկ մինչ այդ առավելության է հասել սերբ, ուկրաինացի և հույն ըմբիշների նկատմամբ:
12:42 24.05.2021
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը թիմային 2-րդ տեղն է գրավել Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը շրջանցել է Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Բելառուսի, Հունգարիայի ու ևս 21 երկրների հավաքակաների և զիջել է միայն ռուսներին: Հիշեցնենք, որ մեր 10 մարզիկներից 6-ը նվաճել են մեդալներ (2 ոսկե, 1 արծաթ, 3 բրոնզ), ևս 2-ը միավորներ են բերել թիմին: Հայաստանի […]
11:24 24.05.2021
Ավարտվեց Իտալիայի Ա սերիայի 2020/21 մրցաշրջանը: Առաջնության վերջին խաղում «Ռոման» մեծ դժվարությամբ կարողացավ շատ կարևոր մեկ միավոր վաստակել: «Սպեցիայի» դեմ արտագնա խաղը հռոմեական ակումբն ավարտեց 22 հաշվով: Վերջին գոլըն այս խաղում 85-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը, ինչի շնորհիվ թիմը Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց: «Ռոման» գրավեց 7-րդ տեղը՝ 62 միավորով: Այդ ուղեգրին մոտ էր […]
11:14 24.05.2021
Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ տանտերերին առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սակայն թիմը 91-րդ րոպեին գնդակ է ընդունել: «Կայրաթի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: Այս խաղից հետո «Աստանան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային […]
21:58 23.05.2021
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Մ-23 Եվրոպայի առաջնությունը:Այսօր մրցումային վերջին օրն է: Armsport.am-ի փոխանցմամբ՝ 72 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը այս մրցաշարում՝ իր քաշային կարգում ամենաուժեղն էր: Եզրափակչում աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրը 6-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին ու կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:
21:17 23.05.2021
Մայիսի 23-ին «Ուրարտու»ֆուտբոլային ակումբ է այցելել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայումս հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ Անվանի դարպասապահը վարպետության դաս է անցկացրել պատանի դարպասապահների հետ, իսկ հանդիպման վերջում հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել է պատանի դարպասապահների հարցերին, կիսվել իր փորձով և խորհուրդներ տվել։
20:29 23.05.2021
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Մ-23 Եվրոպայի առաջնությունը:Այսօր մրցումային վերջին օրն է: 60 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է Անդի Խուան Սուչի հետ ու հաղթել ժամանակից շուտ՝ կանգնելով պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Հաղորդում է Armsport.am-ը։
18:20 23.05.2021
Ռուսաստանի Դաշնության Եսենտուկի քաղաքում կայացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որտեղ հանդես են եկել հայ պատանի ըմբիշները: Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը: Արծաթե մեդալ եննվաճել Սարգիս Բեգոյանը (48 […]
17:12 23.05.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ իտալական ակումբում։ Tuttomercatoweb-ը գրում է, որ Մխիթարյանն արդեն «համոզել է» Ժոզե Մոուրինյուին, որ իր՝ հռոմեական ակումբում հետագա ելույթների համար հիմքեր կան։ Մոուրինյուն, որն ամռանը կգլխավորի «Ռոման», տվել է իր համաձայնությունը Մխիթարյանի՝ հաջորդ մրցաշրջանում ևս իտալական ակումբում մնալուն։ Նոր պայմանագրի քննարկման համար հանդիպում է նախատեսվում։ […]
16:55 23.05.2021
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, լեգենդար Ֆերնանդո Իեռոն:Հայտնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Առաջիկա օրերին հանրահայտ իսպանացին դասախոսությամբ հանդես կգա Երևանում կայանալիք ֆուտբոլային մարզչական համաժողովի ընթացքում
15:00 23.05.2021
«Ուրարտուի» դարպասապահների մարզիչ, իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով երևանյան թիմի՝ «Արարատի» նկատմամբ երեկ տարած կարևոր հաղթանակի և իր թիմի դարպասապահների մասին․«3 միավոր, ոչ մի բաց թողած գնդակ և մեկ քայլ առաջ՝ դեպի եվրագավաթային ուղեգիր։ Բայց կարևոր էր նաև այն, թե «Ուրարտուի» ակադեմիայի դարպասապահներն ինչ սովորեցին այսօր։ Նրանք վերլուծեցին […]
12:45 23.05.2021
Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Մոսկվայում կայացած Open FC 4 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է բրազիլացի Միշել Սիլվային։ Հաղորդում է Armsport.am-ը։ Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30:27, 29:28, 29:28 հաշվով առավելության է հասել բրազիլացու նկատմամբ։ Սա հայազգի մարզիկի 22-րդ հաղթանակն էր կարիերայում։ Սիլվան կրել է 9-րդ պարտությունը։
11:45 23.05.2021
Չինաստանում լեռնային ուլտրամարաթոնի ժամանակ եղանակի կտրուկ վատացման պատճաով 21 մարզիկ մահացել է, հայտնում է Global Times- ը: Լեռնադահուկավազքի մրցավազքը մեկնարկել է շաբաթ առավոտյան Բային քաղաքի մերձակայքում: Երթուղու երկարությունը 100 կիլոմետր է, որից մոտ 30-ն անցնում է բարձրլեռնային գոտիներով: Կեսօրին եղանակը կտրուկ վատացել է ՝ սկսվել է ուժեղ քամի, անձրև և կարկուտ, ջերմաստիճանի կտրուկ նվազում է […]
11:25 23.05.2021
«Ատլետիկոյի»՝ Իսպանիայի չեմպիոնությունը տոնելիս ողբերգական դեպք է տեղի ունեցել Մադրիդում․ մահացել է թիմի 14-ամյա երկրպագուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Անչափահաս տղան նստած է եղել ֆուրգոնի պատուհանին՝ մարմնով դեպի դուրս, ու ցավալի կերպով գլուխը հարվածել է Plaza de Santa Ana-ի ավտոկայանի մուտքին։ Նշվում է, որ նախքան ավտոկայանատեղի մուտք գործելը՝ ֆուրգոնի վարորդը տապալել է մի քանի […]