TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Լևանդովսկին կրկնել է Մյուլերի հավերժական ռեկորդը

20:08 15.05.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։   Լեհ հարձակվողը կրկնել է Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը։ Այժմ Մյուլերի ակտիվում 40 գոլ կա 28 խաղում։ Գերմանիայի առաջնությունում՝ մեկ մրցաշրջանում ավելի հաճախ գոլ խփել է միայն Գերդ Մյուլերը։ 1972-1973 մրցաշրջանում գերմանացին դարձել է 36 գոլի հեղինակ, […]

̰
Նոան հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ, Արարատ-Արմենիան` Ուրարտուի

19:30 15.05.2021

VBET ՀՊԼ  7-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Հանդիպման 15-րդ րոպեին Օտուբանջոն առաց մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը տանտերերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պոլյակովը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ նիգերիացի հարձակվողը խփելով այս խաղում իր երկրորդ գոլը՝ հաղթնակա պարգևեց «Արարատ-Արմենիային»: Հաղորդում է armsport.am-ը։ Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» միավորների […]

̰
Հայտնի է՝ քանի շաբաթ բաց կթողնի Զլատան Իբրահիմովիչը

18:57 15.05.2021

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով  6 շաբաթ բաց կթողնի: Այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Հաղորդում է Armsport.am-ը։   Հարձակվողն այսօր բուժզննում է անցել:  39-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կարիք չի ունենա, բայց վերականգնման համար նվազագույնը 6 շաբաթ կպահանջվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի առաջիկա առաջնությունը։

̰
Ռաուլը կարող է փոխարինել Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում

18:16 15.05.2021

Ռաուլը «Ռեալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանին փոխարինելու հիմնական հավակնորդն է, հայտնում է Marca մարզական պարբերականը:   Նյութում ասվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը հավանական թեկնածուների քննարկման ժամանակ այլ անուններ է հայտնել, բայց բանակցողների մեծամասնությունը ֆավորիտ համարում է Ռաուլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմը կարող է գլխավորել Յոախիմ Լյովը, ով շուտով կլքի Գերմանիայի […]

̰
Նիդերլանդների հավաքականը արդեն հրապարակել է իր նախնական կազմը ԵՎՐՈ-2020-ի համար

22:11 14.05.2021

Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախնական հայտացուցակը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրենկ դե Բուրը մրցաշարին նախապատրաստվելու համար ցուցակում ներառել է 34 ֆուտբոլիստների: Եվրո-2020 հայտը բաղկացած կլինի 26 խաղացողներից: Նիդերլանդների հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակի մայիսի 26-ին:  

̰
3 հայ ֆուտբոլիստ փոխհատուցում է ստացել ՖԻՖԱ-ից

21:53 14.05.2021

«Վանի» պաշտպան Արգիշտի Պետրոսյանը, «Ուրարտուի» հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը և «Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան Արամ Հովսեփյանը ՖԻՖԱ-ից փոխհատուցում են ստացել: Երեք խաղացողները դիմել էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա (FIFPro), որը ՖԻՖԱ-ի հետ համատեղ բացված ֆոնդի միջոցով փոխհատուցում է տրամադրում այն ֆուտբոլիստներին, որոնց չի վճարվել աշխատավարձ:  Նշված 3  խաղացողները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, երբ խաղացել են […]

̰
Արթուր Դանիելյանը ընդգրկվել է Ռուսաստանի գեղասահքի մեծահասակների հավաքականում

21:36 14.05.2021

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ընտրանու կազմը 2021/22 օլիմպիական մրցաշրջանի համար: Այս մասին հաղորդում է «Российская газета»-ն: Հայազգի Արթուր Դանիելյանը ընդգրկվել է հավաքականի պահեստայինների ցուցակում։ Իսկ Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը հայտացուցակում ներառված չէ: Գեղասահորդները մրցաշրջանը կսկսեն հոկտեմբերի 22-24-ը ԱՄՆ-ի Գրան Պրիի մրցաշարում:

̰
Մոսկվայի «Լոկոմոտիվը» Նաիր Տիկնիզյանի համար կվճարի 2 միլիոն եվրո

21:15 14.05.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Ըստ «РБ Спорт»-ի՝ «Լոկոմոտիվը» Տիկնիզյանի տրանսֆերը կգնի 2 միլիոն եվրոյով։ Նաիրի պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025-ի ամառ:    

̰
Զլատան Իբրահիմովիչը կարող է չմասնակցել ԵՎՐՈ-2020-ին

20:47 14.05.2021

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վնասվածքի պատճառով  չմասնակցի Եվրո-2020-ին: Օրերս նա խորհրդակցել է  2017-ին իրեն վիրահատած վիրաբույժի հետ: Զլատանին վերականգնման երկու տարբերակ է առաջարկվել` կամ հետևողական բուժում, կամ վիրահատություն: Եթե ​​Իբրահիմովիչը ընտրի երկրորդ տարբերակը, ապա նա բաց կթողնի Եվրո-2020-ը:  

̰
«Ռոման» պատրաստ չէ բավարարել Մխիթարյանի ֆինանսական պահանջները. Calciomercato

20:36 14.05.2021

Calciomercato-ն  հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջարկել  է նոր երկամյա պայմանագիր՝ 5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ բավարարել այս ֆինանսական պահանջները: Նշվում է նաև, որ Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն սկսել է առաջարկել նաև այլ ակումբների՝ մասնավորապես «Միլանին»։

̰
ՏՈԿԻՈ-2020-ի նախապատրաստական փուլն ավարտվում է. ՀԱՕԿ

20:03 14.05.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն «Տոկիո – 2020» կազմկոմիտեի հետ հերթական հանդիպման ժամանակ քննարկել է ստուգողական միջոցառումների, օլիմպիական ջահի փոխանցավազքի, անվտանգ մրցումների անցկացման կանոնների և առաջարկությունների երկրորդ տարբերակը:  Այս մասին  հայտնում է ՀԱՕԿ-ը: Վերջին ամսվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում հաջողությամբ անցկացվել են մի շարք խոշոր մրցաշարեր՝ աշխարհի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Շարունակվում է օլիմպիական կրակի փոխանցավազքը, որի […]

̰
10 հեկտար տարածքում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը կմեկնարկի մեկ ամսից

19:40 14.05.2021

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները մեկ ամսից կսկսվեն: Կառավարությունը պետական բյուջեից 500 միլիոն դրամ հատկացումով, ըստ ծրագրի, այս տարի նախատեսվում է սպորտային բազայի միայն առաջին փուլի շինարարությունն ավարտել: Մասնագիտական խումբն ավարտել է սպորտային  համալիրի նախագծման աշխատանքները, տեղի են ունեցել հանրային քննարկումներ, կատարվել է տեղանքի ուսումնասիրություն։ Շինարարության մեկ տարով հետաձգման պատճառները մի […]

̰
Ռոնալդուն պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ «Սպորտինգ» տեղափոխվելու համար

19:26 14.05.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Սպորտինգ» վերադառնալուն: Ըստ cuatro-ի՝ թուրինյան ակումբում 30 միլիոն եվրո աշխատավարձ ստացող 36-ամյա պորտուգալացին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ «Սպորտինգ» տեղափոխվելու համար: Նշվում է, որ վերջերս Ռոնալդուն Լիսաբոնում ձեռք է բերել ավելի քան 7 միլիոն եվրո արժողությամբ շքեղ բնակարան: Հիշեցնենք, որ օրերս Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, հայտարարել էր, որ […]

̰
Ռամզան Կադիրովը պատրաստ է ցանկացած գումար վճարել Հաբիբ Նուրմագոմեդովին «Ախմատ» ակումբի մարտիկներից մեկի հետ մենամարտի համար

19:07 14.05.2021

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է Հաբիբ Նուրմագոմեդովին վճարել ցանկացած գումար «Ախմատ» ակումբի մարտիկներից մեկի հետ մենամարտի համար: Կադիրովի խոսքերը մեջբերում է Grozny-Inform-ը: «Ես գիտեմ, որ Հաբիբը UFC-ի նախագիծ է, իհարկե, նա պատռեց այս կազմակերպության բոլոր անդամներին, բայց ես պատրաստ եմ նրան ցանկացած գումար վճարել, եթե նա ելույթ ունենա «Ախմատ» ակումբում և […]

̰
Մինո Ռայոլան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է «Միլանին»

18:36 14.05.2021

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Միլանին» առաջարկել է պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ: Այս մասին գրում է Sempremilan-ը՝ հղում անելով Il Tempo-ին: Իտալացի գործակալը «Միլանի» ներկայացուցիչների հետ հանդիպել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պայմանագրի շուրջ բանակցությունների հարցով և հանդիպման ընթացքում առաջարկել է նաև Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակը: Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանը […]

̰
ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականը 3-րդ տեղն է գրավել Ուկրաինայում անցկացված միջազգային մրցաշարում

18:23 14.05.2021

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Ուկրաինայի Խարկով քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի: Թիմային ձևաչափով անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը: Այս մասին հաղորդել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հատկապես հաջող են հանդես եկել 46 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 70 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Նրանք անցկացրած 4-ական […]

̰
Զավեշտալի ինքնագոլ Նիդեռլանդների առաջնությունում

14:51 14.05.2021

Զավեշտալի ինքնագոլ է գրանցվել Նիդերլանդների առաջնությունում: Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրի «ՊՍՎ Էնդհովեն»-«Զվոլեի» խաղում կոպիտ սխալ է թույլ տվել  հյուրերի դարպասապահ Խավյեր Մաուսուն: 22-րդ րոպեին «Զվոլեի» պաշտպան Յուտա Նակայաման հետ փոխանցում է կատարել դարպասապահին, որն անհաջող է կասեցրել գնդակը և արդյունքում այն հայտնվել է դարպասում: Ի վերջո,  «ՊՍՎ Էնդհովենը» հաղթանակ է տարել 4:2 հաշվով:

̰
Հենրիխ Մխիթարյանը մինչև մայիսի 31-ը պետք է վերջնական որոշում կայացնի «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ. Il Tempo

14:35 14.05.2021

Հենրիխ Մխիթարյանը մինչև մայիսի 31-ը պետք է վերջնական որոշում կայացնի «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ: Այսպես է գրել Il Tempo-ն, մեջբերելով հռոմեական ակումբի հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը: Կա՛մ նա կլքի թիմը, կա՛մ պետք է երկարաձգի գործող պայմանագիրը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել […]

̰
Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա

14:21 14.05.2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել Պորտուգալիայի Պորտու քաղաք, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, որը հյուրընկալում է 52.200 հանդիսական։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ։ ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելը հիմնավորել է Թուրքիայում […]

̰
Ներկայացվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի պաշտոնական երգը

13:17 14.05.2021

Ներկայացվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի պաշտոնական երգը՝ We are The People-ը («Մենք մարդիկ ենք»):  Ստեղծագործության հեղինակներն են հոլանդացի DJ Մարտին Գարիքսը ու իռլանդական U2 խմբի անդամներ Բոնոն ու Էջը: Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, […]

̰
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան կոչ է արել համասեռամոլ ֆուտբոլիստներին չթաքցնել իրենց սեռական կողմնորոշումը

12:50 14.05.2021

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ֆուտբոլիստներին կոչ է արել քամինգ-աութ կատարել, այսինքն՝ չթաքցնել իրենց սեռական կողմնորոշումը հասարակությունից: «Կարծում եմ՝ ֆուտբոլիստի քամինգ-աութը ճանապարհ կբացի շատ մարդկանց համար, որոնք ստիպված չեն լինի թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Որպես ակումբ, թիմ, երկրպագու ու հասարակություն՝ մենք պետք է քաջալերենք քամինգ-աութ կատարած խաղացողներին, և […]

̰
Իտալական ֆուտբոլի լեգենդը կարող է տեղափոխվել «Ռոմա»

12:50 14.05.2021

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի: La Repubblica-ի հաղորդմամբ, 43-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» ու «Ատալանտան»: Օրեր առաջ Բուֆֆոնը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Թուրինից, բայց չի պատրաստվում ավարտել կարիերան: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում իտալական ֆուտբոլի լեգենդը բաց է թողել 8 գնդակ:

̰
4 հայ ֆուտբոլիստներ հավակնում են  Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի կոչմանը

12:43 14.05.2021

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար-2»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու ևս 3 հայ ֆուտբոլիստ հավակնում են ՖՆԼ-ի՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի կոչմանը: Այս մասին տեղեկացրել է մրցաշարի պաշտոնական կայքից: Հավակնորդների թվում են նաև Ստեփան Հովհաննիսյանը («Սպարտակ-2»), Արթուր Գալոյանը («Վելես») ու Արտյոմ Պողոսովը («Վոլգար»):

̰
Օլիմպիական խաղերը չեղարկելու նախաձեռնությունը մեկ շաբաթում հավաքել է 350 000 ստորագրություն

12:19 14.05.2021

Ճապոնացի իրավաբան և քաղաքական գործիչ Քենջի Ուցունոմիայի՝ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի չեղյալ հայտարարմանն ուղղված նախաձեռնությունն այսօրվա դրությամբ հավաքել է ավելի քան 350,000 ստորագրություն: Այդ մասին վկայում են change.org առցանց պլատֆորմի տվյալները, որտեղ այն տեղակայված է: «Ինձ շատ ոգևորեց այն փաստը, որ մեզ հաջողվեց այսքան կարճ ժամանակահատվածում` մեկ շաբաթից ավելի, այսքան աջակից հավաքել: Այս թեման լայն […]

̰
Մոսկվայի «Լոկոմոտիվը» պաշտոնական առաջարկ է արել Նաիր Տիկնիզյանին

11:55 14.05.2021

Մոսկվայի «Լոկոմոտիվը» լրջորեն մտադրված է ձեռք բերել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանին: 22-ամյա ֆուտբոլիստի համար, որը կարողանում է հաջողությամբ խաղալ ձախ պաշտպանի ու կիսապաշտպանի դիրքում, «Լոկոմոտիվը» պաշտոնական առաջարկ է ուղարկել: Այս մասին գրում է Спорт-Экспресс-ը: Հայ խաղացողի մասին շատ բարձր կարծիք ունի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը: Ի դեպ, երկաթուղայիններն արդեն ունեն նվազագույնը Եվրոպայի լիգայի ուղեգիր […]

̰
Մեսսին տուն է փնտրում Փարիզում. Le10Sport

11:40 14.05.2021

Լիոնել Մեսսիի ապագան «Բարսելոնայում» շարունակում է անորոշ մնալ: Վերջին տեղեկությունները հակասական են: Ինչպես տեղեկացնում է Le10Sport-ը, փարիզյան հեղինակավոր անշարժ գույքի գործակալություններից մեկը Փարիզում տուն է փնտրում նրա համար: Գործակալության աշխատակիցներն արդեն մի քանի տարբերակներ են առաջարկել Մեսիին, բայց դրանցից ոչ մեկին ֆուտբոլիստը չի համաձայնել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է տեղափոխվել ՊՍԺ: Իսկ […]

̰
Մոուրինյոն սկսել է ուսումնասիրել «Ռոմայի» ֆուտբոլիստների խաղը

11:34 14.05.2021

Ժոզե Մոուրինյոն, որն ընթացիկ մրցաշրջանից հետո կգլխավորի «Ռոման», տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Պորտուգալացի մասնագետը, փաստորեն, արդեն սկսել է աշխատանքը նոր թիմում: Մոուրինյոն ներկայացրել է, թե ինչպես է ուսումնասիրում հռոմեական ակումբի ֆուտբոլիստների խաղը:   View this post on Instagram   A post shared by Jose Mourinho (@josemourinho)

̰
«Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»

09:51 14.05.2021

Կայացել է ԱՊԼ-ի 34-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը: Խաղի մեկնարկում լիվերպուլցիներից սեփական դարպասը գրավեց Ֆիլիպսը՝ 1-0: Սակայն թիմերն ընդմիջման գնացին, երբ հաշիվը 1:2 էր: Խաղակեսի վերջնամասում աչքի ընկան Ժոտան ու Ֆիրմինյոն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ֆերմինյոն հաշիվը դարձրեց 1-3:  1 գնդակի տարբերությունը վերականգնեց Ռեշֆորդը: Սակայն ավելացված ժամանակում «Լիվերպուլը» ևս մեկ գնդակ խփեց: Աչքի ընկավ Սալահը: […]

̰
Մխիթարյանի նախկին ակումբը նվաճել է Գերմանիայի գավաթը

09:44 14.05.2021

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում մրցել են «ՌԲ Լայպցիգն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Սակայն եզրափակիչներին բնորոշ պայքար չի ստացվել: Դորտմունդցիները հեշտ հաղթանակի են հասել՝ 4:1 հաշվով: Երկուական գոլի հեղինակ են դարձել Հոլանդն ու Սանչոն, իսկ «Լայպցիգից» միակ գոլը խփել է Օլմոն: Այսպիսով՝ «Բորուսիան» 5-րդ անգամ է նվաճել Գերմանիայի գավաթը: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2016/17 մրցաշրջանում:

̰
«Ռեալը» հաղթում է և շարունակում պայքարը չեմպիոնության համար

09:16 14.05.2021

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ կարողացավ 4-1 հաշվով հաղթել  «Գրանադային»: «Ռեալից» աչքի ընկան Մոդրիչը, Բենզեման, Ռոդրիգոն ու Օդրիոսոլան, իսկ տանտերերից՝  Մոլինան: «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 78-ի ու այժմ 2 միավորով է հետ մնում «Ատլետիկոյից»: «Բարսելոնան» 76 միավորով երրորդն է:

̰
BACK_TO_TOP