19:17 27.04.2021
Լրատվամիջոցները հայտնում են Մեսսիի կողմից Մայամիում 5,7 միլիոն եվրո արժողության առանձնատուն գնելու մասին: Ըստ այդմ՝ նշվում է, որ զգալիորեն աճել է Մեսսիի՝ Բեքհեմի ակումբ տեղափոխվելու հավանականությունը: Մեսսիի գնած առանձնատունն ունի 6 լողավազան, չորս լոգարան, հսկայական գինու մառան և շամպայնի բար: Լեոն այստեղ կկարողանա մարզվել նաև սպա-մարզադաշտում, ֆիթնես կենտրոնում կամ յոգայի ստուդիայում։ Ավելի վաղ Մեսսին ձեռք […]
18:54 27.04.2021
«Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին գրել է «Torino Sport»-ը: Մխիթարյանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է այս ամառ, այդ իսկ պատճառով նա կարող է միանալ թուրինյան ակումբին՝ ազատ գործակալի կարգավիճակով: Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո: Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն […]
18:36 27.04.2021
New In Chess Classic առցանց մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ տեղը: Երեկ կայացած 5 պարտիաներում Արոնյանը երեքը ավարտել է ոչ-ոքի, երկուսում էլ՝ հաղթել: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որն իր ակտիվում ունի 10,5 միավոր: Այս ցուցանիշով Արոնյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/4 […]
18:25 27.04.2021
Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին՝ կրկնակի ավելի մեծ արժեք ունի: Հետպատերազմական այս շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահությունն առանձնակի կարևորություն ունի։ Կառավարությունում հյուրընկալել եմ Եվրոպայի առաջնությունում և Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաջողություններ արձանագրած ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։
18:17 27.04.2021
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարիերան կշարունակի «Բավարիայում»: Այս մասին հաղորդում է «Լայպցիգի» թվիթերյան էջը: 33-ամյա մասնագետը կգլխավորի մյունխենյան ակումբը այս տարվա հուլիսի 1-ից: Երկու ակումբներն էլ հաստատել են տեղափոխությունը: «Բավարիան» հայտարարել է, որ համաձայնության են եկել ներկայիս ղեկավարի՝ Հանս Ֆլիկի պայմանագրի խզման մանրամասների շուրջ:
17:56 27.04.2021
Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Մարվին Հիտցը դարձել է ցողունային բջիջների դոնոր: Ֆուտբոլիստը դեռ չգիտի, թե ում է օգնել: Ըստ օրենքի՝ հիվանդի անունը երկու տարի կարող է գաղտնի պահվել: «Պարզապես հուսով եմ, որ ես մարդուն հնարավորություն տվեցի լիովին վերականգնվել: Սա իմ ամենամեծ ցանկությունն է»,- ասել է Հիտցը:
17:42 27.04.2021
Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերով: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբին աջակցում է մի քանի բանկ, որոնք պատրաստ կլինեն վարկեր տրամադրել հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու համար: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն մի քանի ամիս պլանավորում է այս տեղափոխությունը: Հաղորդվում է, որ հարձակվողը լրջորեն քննարկում է մոտ […]
17:20 27.04.2021
ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության հայտացուցակում խաղացողների քանակը կհասցնի 26-ի: Այս մասին Twitter-ում հայտնել է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին: Գործող կանոնակարգի համաձայն՝ Եվրո-2020-ին մասնակցող թիմերը մրցաշարի հայտացուցակում պետք է գրանցեն 23 խաղացողի: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը, որը հետաձգվել էր անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով, կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։
16:16 27.04.2021
Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից իր հրաժարականից հետո որոշ մեկնաբանություններ է արել: «Վերջին երկու տարիներն ինձ համար անմոռանալի էին: Ես սիրում էի այդ հույզերը, հաղթանակները, կոչումները և ամենօրյա աշխատանքը խաղադաշտում: Հաջողության կարելի է հասնել միայն միասին: Մարզիչն առանց իր թիմի ոչինչ է, և ես բախտ ունեցա Մյունխենում հանդիպել ֆանտաստիկ խաղացողների, մարզիչների […]
16:00 27.04.2021
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դիտարկում է կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ: Այս մասին գրում է Calciomeracto-ն: Վետերանը, հավանաբար, կլքի թուրինյան ակումբը։ Համենայնդեպս, 43-ամյա Բուֆոնին ակումբը դեռ պայմանագիր չի առաջարկել: Աղբյուրը նշում է, որ Բուֆոնի ծառայություններով այժմ հետաքրքրված է 4 ակումբ՝ Կիևի «Դինամոն», «Օլիմպիակոսը», «Այնտրախտը», «Սպորտինգը»:
18:35 26.04.2021
Tuttomercatoweb-ը հայտնում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) նախատեսում է կանոնակարգ մտցնել` բացառելու Ա սերիայում այն ակումբների ներկայությունը, որոնք շեղվում են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանավորած մրցաշարերից: Այս պահին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է կանոնադրությունում այս դրույթը մտցնելու հարցը: Այս նախաձեռնությունը հստակ կոչված է կանխելու ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի առջև ծագած իրավիճակը՝ եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարությունից […]
22:26 25.04.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին: Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2016 և 2020 թվականների առաջնությունների բրոնզե մեդալակիր է: Նա Հայաստանը կներկայացնի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ավելի […]
22:05 25.04.2021
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Ինչպես հայտնում է Armsport.am-ը, մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։ Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր […]
21:00 25.04.2021
Լեհաստանում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Դոնիոր Իսլամովին։ Հաղորդում է ArmSport-ը։ Գալստյանը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ անցկացրեց ու ժամանակից շուտ՝ 1 րոպե 56 վայրկյանում 9-0 հաշվով առավելության հասավ մոլդովացի ըմբիշի նկատմամբ։ Սլավիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով […]
19:50 25.04.2021
Լեհաստանում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը հաղթել է երկու սփոփիչ գոտեմարտերում ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ ArmSport-ի հաղորդմամբ՝ առաջին սփոփիչ գոտեմարտում Չալյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Մարկ Վեբերի նկատմամբ, իսկ երկրորդում 5-4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Յարոսլավ Ֆլիչակովի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար […]
18:40 25.04.2021
Հայաստանի մարմնամարզության հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը նորից պայքարի մեջ մտավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինս դուրս էր եկել հենացատկերի վարժության եզրափակիչ: Հավաքելով 14.499 միավորով նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: […]
17:00 25.04.2021
Der Spiegel գերմանական հայտնել է այն ակումբների պայմանագրերի ֆինանսական մանրամասները, որոնք համաձայնություն էին տվել մասնակցել Սուպերլիգային: ArmSport.am-ի փոխանցմամբ Սուպերլիգային միանալու համար ամենամեծ գումարը պետք է ստանային «Ռեալն» ու «Բարսելոնան»՝ յուրաքանչյուրը 350 միլիոն եվրո: «Յուվենտուսը», որը նույնպես համարվում էր Սուպեր լիգայի գլխավոր գաղափարախոսներից մեկը, ստանալու էր 225-300 միլիոն եվրո: Բայց ավելի ցածր կարգավիճակ ունեցող ակումբները՝ «Ինտերը», […]
15:17 25.04.2021
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ Եվրոպական Սուպերլիգա մուտք գործող ակումբներին պատժամիջոցներ են սպասվում:Հաղորդում է ArmSport.am-ը: «Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածի համար: Մենք չենք ձեւացնի, թե ոչինչ չի պատահել: Դուք չեք կարող նման բան անել, ապա ասել. «Ես պատժվեցի, քանի որ բոլորը ատում են ինձ»: Նրանց բոլոր խնդիրները իրենց գործողությունների արդյունքն […]
23:50 24.04.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Բելառուսից Արտյոմ Կացարի հետ և ընդամենը մեկ րոպե անց հաղթանակ տոնեց 8:0 հաշվով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ […]
18:20 24.04.2021
Բազելում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հռչակվել է չեմպիոն նժույգ թափերի վարժությունում։ Դավթյանը 14.266 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը մասնակցելու է Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մարզիկի պարգրատրման արարողությունը․
16:44 24.04.2021
Մադրիդի «Ռեալի» ու Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է այն ակումբներից, որոնք հայտարարել են մրցաշարից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: «Ես չեմ պատրաստվում բացատրել, թե ինչ պայմանագիր է կնքվել մեր միջև, բայց ակումբները չեն կարող դուրս գալ մրցաշարից: Որոշ ակումբներ մեծ ճնշման պատճառով ստիպված եղան հայտարարել, որ լքում են մրցաշարը, բայց կամ այսպիսի կամ նման […]
16:25 24.04.2021
Լեհաստանում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում նա 9-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Օլեքսիյ Մասյուկին: 1/4 եզրափակչում Սլավիկը կհանդիպի լիտվացի Էդգարաս Վենսկաիտիսի հետ:
16:18 24.04.2021
Լեհաստանում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում. 82 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Կարապետ Չալյանը համառ պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիևին: Գրանցվեց 5-3 հաշիվը: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Չալյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա: Մեկնարկային գոտեմարտում Չալյանը ժամանակից շուտ հաղթել էր ֆինն ըմբիշին:
16:12 24.04.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու ժամանակից շուտ 13-5 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլիին: Ի դեպ, գոտեմարտի ընթացքում Գևորգը պարտվում էր 0-5 հաշվով: 1/4 եզրափակչում Ղարիբյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռազվան Առնաուտը: Հաղթանակով մեկնարկեց նաև72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 1/8 […]
15:53 24.04.2021
Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնել է Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության ու 2 այլ կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերին Գիգզը մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին ընկերուհի Քեյթ Գրևիլին ու նրա ընկերուհուն: […]
15:12 24.04.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում: Transfermarkt-ը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Տիգրան Բարսեղյանը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հավանաբար, կհեռանա ղազախական ակումբից: Նա ցանկանում է ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում: Տիգրան Բարսեղյանի գործող […]
14:33 24.04.2021
Կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը: Ուշադրության կենտրոնում Յան Նեպոմնյաշչնու և Ֆաբիանո Կարուանայի մրցախաղն էր, որում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Նեպոմնյաշչնին 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարին կես միավոր է զիջում Անիշ Գիրին, ով հաղթեց Դին Լիժենին: Նա եզրափակում է աղյուսակը: Լավագույն եռյակը 6 միավորով եզրափակում է Ֆաբիանո Կարուանան: 5,5-ական միավորով […]
14:25 24.04.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 77 կգ քաշային կարգում Վարուժան Գրիգորյանը, ով երեկ պարտվել էր հենց մեկնարկային գոտեմարտում, սակայն հնարավորություն էր ստացել շարունակել պայքարի բրոնզե մեդալի համար, պարտվեց նաև սփոփիչ գոտեմարտում: 0-11 հաշվով ժամանակից շուտ նա զիջեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Իսկ ահա 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում 2-1 հաշվով հաղթեց […]
14:07 24.04.2021
Լևոն Արոնյանը կմասնակցի New in Chess Classic Prelims 2021 գերմրցաշարին, որը մեկնարկում է այսօր և կավարտվի մայիսի 2-ին: Այն 1,5 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով Meltwater Champions Chess Tour մրցույթի հինգերորդ փուլն է: Խաղացողների շարքում է աշխարհի ուժեղագույն 16 գրոսմայստեր, այդ թվում՝ գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Ի դեպ, մրցաշարի պաշտոնական կայքում Արոնյանը ներկայացված է Հայաստանի դրոշի […]
10:38 24.04.2021
Լեհաստանում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ կմտնեն 4 հայ ըմբիշներ՝ Կարապետ Չալյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Ղարիբյանը: 60 կգ քաշայինների որակավրման փուլում Գևորգ Ղարիբյանը կմրցի վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլիի հետ: 68 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կմրցի ուկրաինացի Ալեքսեյ Մասիկի հետ: 72 կգ քաշային Մալխաս Ամոյանի […]