TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Ո՞վ կստանձնի «Լայպցիգի» ղեկը Նագելսմանի՝ «Բավարիա» տեղափոխվելուց հետո

14:00 29.04.2021

«Լայպցիգը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ջեսի Մարշին ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Ամերիկացի մասնագետը աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից: Այս պաշտոնում նա կփոխարինի Յուլիան Նագելսմանին, որը հաջորդ մրցաշրջանից կգլխավորի Մյունխենի «Բավարիան»: Մարշը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ամառ: 47-ամյա մասնագետը 2015-18 թվականներին գլխավորել է «Նյու Յորք Ռեդ Բուլզը»: 2015-ին նա […]

̰
Հովհաննես Հովսեփյանը ընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

13:52 29.04.2021

Ավարտվեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Քվեարկությանը մասնակցել են ֆեդերացիայի 95 անդամներից 92-ը: Բացարձակ առավելությամբ ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Հովհաննես Հովսեփյանը: Նրա օգտին գրանցվել է 67 ձայն, Իսրայել Հակոբկոխյանի օգտին՝ 10 ձայն: 15 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:  

̰
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է 2 անձ

12:51 29.04.2021

Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում պետք է կատարվի  ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն: Նախագահի թեկնածուներից Էդգար Կարապետյանն ու Իլյա Վարովը հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Վարովը չի ժամանել ընտրությանը, իսկ Կարապետյանը հեռացել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնակատար Ռուսլան Բաղդասարյանի հետ: Բաղդասարյանը հեռանալուց առաջ հայտարարել է, որ չի առաջադրվել նախագահի պաշտոնում: Պայքարի մեջ են մնացել Հովհաննես Հովսեփյանն ու […]

̰
Թենիսի հայտնի մարզիչը կնշանակվի «Բարսելոնայի» մարզական տնօրեն

12:28 29.04.2021

«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն կնշանակվի Խավի Բուդոն, ով մեծ դեր է ունեցել Ժուան Լապորտայի նախընտրական արշավում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Բուդոն թենիսի հայտնի մարզիչ է: Կատալոնյան ակումբում նա պատասխանատու կլինի պրոֆեսիոնալ մարզիկների, ակադեմիայի և կանանց թիմի համար: Հիշեցնենք, որ Լապորտան մարտի 7-ին հաղթել էր «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում:

̰
Ովքե՞ր կսպասարկեն «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա» հանդիպումը

12:19 29.04.2021

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա» հանդիպումը սպասարկելու է իսպանական մրցավարական խումբը՝ Կառլոս դել Սերոյի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Խուան Յուստեն և Ռոբերտո Ալոնսոն: Չորրորդ մրցավարը Խեսուս Գիլ Մանսանոն է: Իսկ կիսաեզրափակչի մյուս՝ «Վիլյառեալ»-«Արսենալ» հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները: Գլխավոր մրցավարը Արթուր Դիասն է: Նրա օգնականներն են Ռուի Տավարեսը, Պաուլո Սոարեշը, իսկ չորրորդ մրցավարը Տիագո Մարտինսն է:  

̰
Եվրոպա լիգայի եզրափակչին հնարավոր է ներկա լինի շուրջ 10 հազար հանդիսական

11:54 29.04.2021

ՈՒԵՖԱ-ն աշխատանքներ է տանում Եվրոպա լիգայի եզրափակչում երկրպագուներ ընդունելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Լեհաստանի իշխանությունների հետ քննարկումներից հետո ենթադրվում է, որ եզրափակիչ խաղին հնարավոր է թույլատրվի մոտ 10 հազար հանդիսականի ներկայություն: Որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 30-ին: ԵԼ եզրափակիչը կկայանա Գդանսկում:

̰
Մանուել Պետրոսյանը՝ շախմատի PNWCC Online Super մրցաշարի հաղթող

11:52 29.04.2021

Մանուել Պետրոսյանը դարձել է շախմատի PNWCC Online Super առցանց մրցաշարի հաղթող: Հայ շախմատիստը 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցել է նույնպիսի արդյունքի հասած Անտոն Դեմչենկոյին և Ամի Տաբատաբաեին: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Արման Միքայելյանը, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար 8-րդ և 10-րդ տեղերը:

̰
Նեյմարը ուզում է վերադառնալ «Բարսելոնա»

11:43 29.04.2021

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռ քննարկում է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը: Mundo Deporitvo-ն հայտնում է, որ չնայած նոր պայմանագրի վերաբերյալ ՊՍԺ-ի հետ հաջող բանակցությունների մասին բրազիլացու հայտարարություններին ՝ նա կրկին տեղեկացրել է  կատալոնական թիմի իր նախկին գործընկերներին «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին: Նշվում է, որ դրա հիմնական պատճառը Մեսսիի հետ կրկին նույն թիմում խաղալու մեծ ցանկությունն է: 29-ամյա […]

̰
Ես չեմ փոշմանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար. Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին

11:25 29.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակաշրջանի մասին: «Ես չեմ փոշմանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Այն ժամանակ թիմը մարզում էր Ժոզե Մոուրինյոն, որն աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ խաղալը մեծ փորձ էր ինձ համար: Բարդ էր, բայց ես սովորեցի պաշտպանվել, օգնել թիմակիցներիս: Միայն գոլ խփելը չէ, որ կարևոր […]

̰
Վարդան Մինասյանի թիմը հերթական հաղթանակը տարավ ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական

11:10 29.04.2021

Ղազախստան ֆուտբոլի առաջնության ութերորդ տուրում Վարդան Մինասյանի «Տարազը» սեփական հարկի տակ հաղթեց «Ակտոբեին»: Գրանցվեց 3-1 հաշիվը: Այս հաղթանակից հետո «Տարազը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանի «Աստանան» վերջին տուրում սեփական հարկի տակ հաղթանակ էր տարել և կրկին գլխավորել Ղազախստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հաղթական գնդակը խփել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։

̰
Մբապեի տխուր վիճակագրությունը. ֆրանսիացին ամբողջ խաղի ընթացքում ոչ մի հարված չի կատարել «Մանչեսթեր Սիթիի» դարպասին

10:45 29.04.2021

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայացած ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» խաղում ֆրանսիական ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին, չնայած այն բանին, որ մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սա 22-ամյա ֆրանսիացու ամենավատ արդյունքն է Չեմպիոնների լիգայում անցկացված բոլոր հանդիպումներում:

̰
Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Ուեսլի Սոյին և դուրս եկավ New In Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչ

10:34 29.04.2021

Լևոն Արոնյանը դուրս եկավ Champions Chess Tour-ի շրջանակներում կայացած New In Chess Classic օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Քառորդ եզրափակչի երկրորդ խաղային օրն Արոնյանը ևս հաղթեց Ուեսլի Սոյին: Իսկ Մագնուս Կարլսենը  պայքարից դուրս թողեց Թեյմուր Ռաջաբովին: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նակամուրան ու Մամեդյարովը:

̰
Ովքե՞ր են ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:10 29.04.2021

ՉԼ-ի շաբաթվավա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 4 ֆուտբոլիստ: «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն «Ռեալի» դեմ խաղում 86 տոկոս ճշգրիտ փոխանցում է կատարել: «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Չելսիի» դեմ խաղում գեղեցիկ գոլով հավասարեցրել է հաշիվը: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գոլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի դեմ խաղում: Անխել Դի Մարիան գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

̰
ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին». ՉԼ 1/2 եզրափակիչ

09:44 29.04.2021

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում ՊՍԺ-ն ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի 15-րդ րոպեին Դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկինյոսը: Սակայն երկրորդ խաղակեսում, ընդամենը 7 րոպեի ընթացքում, բրիտանացիները ոչ միայն հավասարեցրին խաղի հաշիվը, այլև առաջ անցան: Աչքի ընկան Դե Բրյույնեն ու Մահրեզը: Խաղն ավարտվեց 1-2 հաշվով: 77-րդ րոպեին ՊՍԺ-ն մնաց 10 հոգով: Կարմիր քարտով հեռացվեց Գանա […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա». Մխիթարյանը հայտացուցակում է

09:35 29.04.2021

Ռոմայի» պաշտոնական կայքը ներկայացրել է հռոմեական թիմի հայտացուցակը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ԵԼ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման համար: Հայտացուցակում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մրցավեճին չեն մասնակցի որակազրկված Ջանլուկա Մանչինին, ինչպես նաև Ռիկարդո Կալաֆիորին, Պեդրոն ու Նիկոլո Ձանիոլոն, ովքեր վնասվածքներ ունեն: «Ռոմայի» հայտացուցակը հետևյալն է՝ Դարպասապահներ.  Լոպես, Միրանտե, Ֆուզատո Պաշտպաններ. Կարսդորպ, Իբանյես, […]

̰
«Ժիլինան» հաղթեց «Կոշիցեին». Բիչախչյանը մասնակցեց խաղին

19:59 28.04.2021

Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ժիլինան» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց «Կոշիցեին»: Հաղորդում է ArmSport.am-ը։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Կապրալիկը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սլեբոդնիկն ու Բերնատը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղաց 67 րոպե:

̰
Կեցցե՛ս, մենք քեզ հետ ենք. ՈՒԵՖԱ-ն աջակցել է տրասգենդեր մրցավարին

18:46 28.04.2021

ՈՒԵՖԱ-ն աջակցել է իսրայելցի տրանսգենդեր մրցավարին։ «Ոգեշնչող պատմություն է, որն ընդգծում է ֆուտբոլի բաց ոգին։ Սապիր Բերման, կեցցե՛ս, մենք քեզ հետ ենք»,- ասված է ՈՒԵՖԱ-ի թվիթերյան էջում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  մրցավարը հայտարարել է սեռափոխության մասին, միևնույն ժամանակ նշելով, որ կշարունակի սպասարկել հանդիպումները։ ? An inspirational story that highlights football’s spirit of inclusiveness. […]

̰
Կայացել է Ուսանողական մարզական խաղերի բադմինթոնի մրցաշարը

18:21 28.04.2021

Շարունակվում է Ուսանողական մարզական 21-րդ խաղերի գարնանային փուլը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան իրականացնում են համատեղ: Առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացվել է բադմինթոնի առաջնություն, որին մասնակցել է 6 բուհի 30 ուսանող: Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Մարիետա Նիկոյանը, երկրորդը […]

̰
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Աստանային»

17:45 28.04.2021

«Աստանան» տնային հաղթանակ է տարել և կրկին գլխավորել է Ղազախստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ութերորդ տուրի շրջանակներում մայրաքաղաքային ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Ակժայկին» ու հաղթել նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ ու հաղթական գոլը հենց մեկնարկում խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Նշենք, որ Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանն ամբողջական հանդիպում են անցկացրել։  

̰
Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբի շնորհվել են ՈւԵՖԱ-ի արտոնագրեր. ՀՖՖ

17:20 28.04.2021

Կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը, որին քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈւԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2021/2022թթ․ խաղարկությանը: Քննության […]

̰
Տոկիո-2020-ի վերջին վարկանիշային մրցաշարին կմասնակցի 2 հայ ազատ ոճային ըմբիշ

17:15 28.04.2021

Տոկիո-2020-ի ուղեգրի համար վերջին վարկանիշային մրցմանը Հայաստանի ազատ ոճային ըմբիշներից կմասնակցեն 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Այս մասին տեղեկացրել է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը կկայանա մայիսի 6-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

̰
Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

16:39 28.04.2021

Եկատերինբուրգում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը: Հաղթողը որոշվել էր նախավերջին տուրում, հետևաբար վերջին՝ 14-րդ տուրի մրցախաղերի արդյունքներն այլևս ոչինչ չէին որոշում: Մրցաշարում հաղթեց ռուս Յան Նեպոմնյաշչին: Նա շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Նեպոմնյաշչին 8,5 միավորով հանգրվանեց առաջին հորիզոնականում և արժանացավ գլխավոր մրցանակին՝ 107500 եվրոյի: 8 միավորով 2-րդ տեղը գրավեց […]

̰
Պետք է գնանք Լոնդոն ու գոլեր խփենք. Զիդանը՝ իր սպասելիքների մասին

16:27 28.04.2021

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի «Չելսիի» հետ կիսաեզրափակիչ առաջին խաղից հետո հայտնել է, որ Լա լիգայի առաջիկա տուրում խաղացողներից ոմանց հանգստանալու հնարավորություն է տալու։ Նա նաև խոսել է պատասխան հանդիպման մասին ու նշել այն խաղացողների անունները, որոնք հնարավոր է՝ ապաքինված լինեն ու խաղան «Չելսիի» դեմ։ «Մենք խաղ ունենք շաբաթ, բայց պետք է լավ […]

̰
Կլոպի փիլիսոփայությունը տարբերվում էր Լուչեսկուի գաղափարներից. Մխիթարյանը՝ նախկին մարզիչների մասին

16:11 28.04.2021

Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր The Athletic պարբերականին, որի ընթացքում խոսել է իր վիճակի և նախկին մարզիչների մասին: «Այս մրցաշրջանում ես լավ եմ խաղացել: Կարծում եմ՝ դրան նպաստել է մեր թիմի խաղաոճը: Այս համակարգում ես ինձ շատ հարմարավետ եմ զգում: Մենք հարձակողական ֆուտբոլ ենք խաղում, ես էլ ազատ տարածություններ եմ ունենում: Այդպես էր […]

̰
Լիլիթ Դանիելյանը դուրս է եկել գրեփլինգի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

15:42 28.04.2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի հավաքականը: Արդեն որոշակի հաջողություններ կան: 53 կգ քաշային կարգում Լիլիթ Դանիելյանը հաղթանակի է հասել և դուրս եկել կիսաեզրափակիչ: Գրեփլինգի GI ձևաչափում Հայաստանն ունի ևս 4 մասնակից. Մայիս Ներսեսյան (62 կգ), Ասլան Պողոսյան (66 կգ), Խաչատուր Թամարյան (84 կգ), Գոռ Գյունաշյան (130 […]

̰
«Պատերազմից հետո, ասես, պարտավորված ենք մեդալ նվաճել». մարմնամարզության հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

15:20 28.04.2021

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերադարձել է Բազելից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է չեմպիոն (նժույգթափեր վարժություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզասերներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին՝ Հայոց ցեղասպանության […]

̰
«Արսենալի» սեփականատերը չի պատրաստվում է վաճառել ակումբը

14:30 28.04.2021

«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն չի պատրաստվում վաճառել ակումբի բաժնետոմսերը: «Մենք նկատել ենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում «Արսենալի» հավանական գնման առաջարկի մասին: Մենք 100% հավատարիմ ենք մնում «Արսենալին» և չենք վաճառում ակումբի բաժնետոմսերը: Մենք որևէ առաջարկ չենք ստացել և չենք քննարկելու: «Արսենալում» մեր հավակնությունները շարունակում են մնալ ամենանշանակալի տիտղոսներ նվաճելը, և մենք դեռ […]

̰
Ուշագրավ վիճակագրություն. «Ռեալը» պաշտոնական խաղերում ոչ մի անգամ չի հաղթել «Չելսիին»

13:47 28.04.2021

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, Մադրիդի «Ռեալը»  պաշտոնական խաղերում արդեն 4 անգամ հանդիպել է «Չելսիի»  հետ, բայց ոչ մի անգամ չի կարողացել հաղթել նրանց։ Թիմերը 1970/71 մրցաշրջանում հանդիպել են ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների Գավաթի եզրափակչում․ առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշիվ, իսկ պատասխան խաղում «Չելսին»  հաղթել է 2-1 հաշվով։ Թիմերը ևս մեկ անգամ հանդիպել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովը գովել է Բենզեմային

13:22 28.04.2021

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ՉԼ կիսաեզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հասցեին։ «Լավ աշխատանք էր, եղբայր»,- գրել է Հաբիբը` ինստագրամյան իր էջում կցելով Բենզեմայի լուսանկարը։ Հիշեցնենք, որ մադրիդյան թիմի կազմում պատասխան գնդակը խփել էր հենց Կարիմ Բենզեման։    

̰
Նեյմարը հայտնել է, որ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի հարցը գրեթե լուծված է

12:54 28.04.2021

Բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ քննարկում է ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Բրազիլացու խոսքերով՝ ճնշում չկա, հարցը գրեթե լուծված է։ «Ես լարվածություն չեմ զգում։ Ես այստեղ իսկապես երջանիկ եմ»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը նոր պայմանագրով տարեկան 30 մլն եվրո կստանա։  

̰
BACK_TO_TOP