TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Հովհաննես Փափազյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

10:25 24.04.2021

Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ: Լեհաստանի Կելց քաղաքում ավարտվեց բռնցքամարտի  աշխարհի երիտասարդական առաջությունը, որին բավականին հաջող հանդես եկավ Հովհաննես Փափազյանը: Հայ երիտասարդը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Հովհաննեսը պարտվեց միայն եզրափակիչ մարտում: Նա զիջեց Ուզբեկստանի ներկայացուցչին: Հատկանշական էր Հովհաննեսի հաղթանակը կիսաեզրափակչում, Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալեց մրցակցին, […]

̰
Ի՞նչ պետք է անի «Բարսելոնան» Մեսսիին պահելու համար

23:55 23.04.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աշխատում է Լիոնել Մեսսիի նոր` 3 տարվա պայմանագրի ուղղությամբ՝ փորձելով ամեն կերպ համոզել նրան մնալ թիմում։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։ Խնդիրն այն է, որ «Բարսելոնան»   այլևս չի  կարող Մեսսիին այնքան վճարել, որքան նա հիմա է ստանում՝ տարեկան 75 մլն եվրո: Լապորտայի նոր գաղափարը նրանում է, որ Մեսսիին ավելի երկարաժամկետ պայմանագիր […]

̰
Ամենից շատ ուրախ եմ, նրա համար, որ ընտանիքս կարող է հպարտանալ ինձանով. Գոռ Մանվելյան

23:09 23.04.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․։ Գոռը «Նանտի» սան է և մինչ այժմ հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ «Սա մեծ հպարտություն է, մանկության երազանք, որն իրականացել է այսօր: Իհարկե, ես շատ ուրախ եմ, բայց, ամենից առաջ, ուրախ եմ, որ իմ […]

̰
3 հայ ըմբիշներ վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար

20:58 23.04.2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել  հունահռոմեական ոճի ըմբիշները: 55 կգ քաշային   Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը և 77 կգ քաշային  Վարուժան Գրիգորյանը վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար:  Նրանց հաղթած ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ: Հիշեցնենք՝  55 կգ քաշային կարգում  Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից […]

̰
Արամ Ոսկանյանի «Ատիրաուն»  հաղթել է Ղազախստանի գործող չեմպիոնին

20:48 23.04.2021

Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ատիրաուն», որի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է, սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Կայրաթին»:   Սա չեմպիոնի այս մրցաշրջանում կրած առաջին պարտությունն էր։ Տանտերերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցել են  Արտակ Դաշյանն ու դարպասապահ Արամ Հայրապետյանը։ «Կայրաթի» կազմում որակազրկման պատճառով բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։ «Ատիրաուն» մրցաշարային աղյուսակի 11-րդ […]

̰
«Շիրակը» սեփական հարկի տակ պարտվեց «Վանին»

19:26 23.04.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Վանին»։ 15-րդ րոպեին Իգոր Ստանոևիչը հեռահար գեղեցիկ հարվածով առաջ մղեց տանտերերին: Քիչ անց Ստեֆան Աջումանին խփեց պատասխան գոլը։ Իսկ խաղավերջում Էզա Կուասին իրացրեց 11-մետրանոցը։ Այս խաղից հետո «Վանը» 24 միավորով 6-րդն է։ «Շիրակը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

̰
Ցավալի պարտություններ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

19:23 23.04.2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից և անչափ համառ ու կասկածելի մրցավարության հետևանքով 4-5 հաշվով պարտվեց թուրք Էկրեմ Օզթուրքին: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկում 6-0 հաշվով հաղթեց բելառուս Սոսլան Դաուրովին: ¼ եզրափակչում […]

̰
Իբրահիմովիչը միացել է արցախահայությանն ուղղված աջակցության ակցիային. armsport.am

14:00 23.04.2021

Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ստացել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կողմից ուղարկված՝ նրա ստորագրությամբ մարզաշապիկ։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: «Շարունակում եմ հիանալ ֆուտբոլային հասարակության բարեսիրտ աջակցությունից, բայց այս մեկը գերազանցեց ակնկալիքներս․․․ Հենց նոր Զլատան Իբրահիմովիչից ստացա նրա՝ «Միլանի» մարզաշապիկը»,- գրել է Իսկանդարյանը։ Ավելի վաղ Իսկանդարյանը հայտնել էր, որ […]

̰
Հայ 5 մարմնամարզիկներից 4-ը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

13:47 23.04.2021

Շվեյցարական Բազել քաղաքում ընթացող  Եվրոպայի առաջնությանը հաջող են ելույթ ունենում  հայ մարմնամարզիկները: Մեր 5 մասնակիցներից չորսը դուրս են եկել եզրափակիչ: Բազմամարտում հաջող հանդես եկավ երիտասարդ Գագիկ Խաչիկյանն ու 3-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ: Բազմամարտի եզրափակիչ անցավ նաև Արթուր Դավթյանը՝ 4-րդ հորիզոնականով: Առանձին գործիքների վրա եզրափակչում են նաև Արթուր Ավետիսյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը: Գագիկ Խաչիկյանը նաև […]

̰
Օլիմպիադայում Ռուսաստանի հիմնը կփոխարինվի Չայկովսկու երաժշտությամբ

23:57 22.04.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Պյոտր Իլյիչ Չայկովսկու թիվ 1 դաշնամուրային կոնցերտից մի հատված ՝ որպես Տոկիոյի և Պեկինի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի օրհներգի փոխարինում, հայտնել է Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեի տեղեկատվական ծառայությունը: Այս երաժշտությունը կհնչի ռուս մարզիկների մասնակցությամբ արարողակարգային միջոցառումներին, մասնավորապես` մրցանակաբաշխություններին: Անցյալ տարվա վերջին Սպորտային արբիտրաժային դատարանը երկու տարով արգելել էր ռուս մարզիկներին ազգային դրոշի […]

̰
«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ

22:57 22.04.2021

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը «Ատալանտայի» հետ: Առաջին խաղակեսում հյուրերից աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին: Երկրորդ խաղակեսում հռոմեացիներից պատասխանեց Կրիստանտեն: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 86-րդ րոպեին: Թիմերը խաղն ավարտեցին 10-ական խաղացողով. հեռացվեցին Գոսենսն ու Իբանյեսը: Այս ոչ-ոքիից հետո «Ատալանտան» 65 միավորով երրորդն է, իսկ […]

̰
Արդյո՞ք Քոնոր Մաքգրեգորի միջոցները բավարար են «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու համար

22:39 22.04.2021

Բրիտանացի լրագրողները Քոնոր Մաքգրեգորի ֆինանսական կարողությունը գնահատել են 252 միլիոն դոլար: Այս մասին  հայտնում է Daily Star-ը: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու ցանկություն էր հայտնել: Ըստ աղբյուրի՝ ամերիկացի գործարարների ընտանիքը՝ Գլեյզերները, կարող են վաճառել ակումբը եվրոպական Սուպերլիգայի նախագծի ձախողումից հետո: Այնուամենայնիվ, ակումբի արժեքը դժվար թե մեկ միլիարդ դոլարից պակաս լինի, հետևաբար, Մաքգրեգորը ստիպված կլինի […]

̰
ՈՒԵՖԱ-ն որոշել է Եվրո-2020-ի խմբային փուլի խաղերը Դուբլինից Սանկտ Պետերբուրգ տեղափոխել

22:24 22.04.2021

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրո-2020-ի խմբային փուլի խաղերը Դուբլինից Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Мутко против» տելեգրամ-ալիքը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ գործադիր կոմիտեի նիստից հետո։ Փլեյ-օֆֆի ևս մեկ խաղ, որ պիտի կայանար Իռլանդիայում, կտեղափոխվի Լոնդոն։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է այլևս նոր քաղաքներ չավելացնել, բացի Սևիլյայից, դրա համար […]

̰
«Արսենալի» ղեկավարությունը ներողություն է խնդրել խաղացողներից ու մարզիչներից Սուպերլիգային մասնակցելու պլանների համար

22:08 22.04.2021

«Արսենալի»  ղեկավարությունը ներողություն է խնդրել խաղացողներից ու մարզիչներից Սուպերլիգային մասնակցելու պլանների համար։ «Գլխավոր տնօրեն Վինայ Վենկատեշամից, սեփականատերերից սկսած բոլորը, ովքեր մասնակցել են այդ գործընթացին, ներողություն են խնդրել։ Նրանք լավ մտադրություններ են ունեցել, ցանկացել են պաշտպանել ակումբն ու բարելավել վիճակը։ Բայց պետք է խոստովանել, որ այն, թե ինչպես արվեց դա, սարսափելի հետևանքների բերեց։ Դա սխալ էր։ […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Ռոման» սեփական հարկի տակ պարտվում է «Ատալանտային»

21:36 22.04.2021

Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային»։ Հանդիպումը  մեկնարկել է Երևանի ժամանակով 20։30-ին։ Առաջին խաղակեսից հետո հռոմեացիները պարտվում են 0-1 հաշվով: Գնդակը «Ռոմայի» դարպասը խփել է Ռուսլան Մալինովսկին: Հիշեցնենք, որ ՀՀ հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ:

̰
Իբրահիմովիչը որոշել է մնալ «Միլանում»

21:27 22.04.2021

Իտալական «Միլանն» ու  Զլատան Իբրահիմովիչը պայմանավորվել են պայմանագրի երկարաձգման շուրջ: Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2022-ը: 39-ամյա հարձակվողը տարեկան կստանա 7 մլն եվրո: Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կողմերը նոր համաձայնագրի մասին կհայտարարեն առաջիկա ժամերի ընթացքում: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Իբրահիմովիչը դարձել է […]

̰
Մի քանի արտասահմանյան ակումբներ ցանկանում են ձեռք բերել Արթուր Մրանյանին. armsport.am

21:16 22.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական, ուկրաինական և ղազախական մի շարք ակումբներ: Այս մասին հայտնել է armsport.am-ը: 25-ամյա հարձակվողը երևանյան ակումբին է միացել այս տարվա փետրվարի վերջին: Հիշեցնենք, որ Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է: Խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» և մակեդոնական «Վարդարում»: ԱԱ-2022-ի […]

̰
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն առաջարկում է փոխել 127 տարի առաջ հաստատված Օլիմպիական կարգախոսը

20:48 22.04.2021

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն առաջարկում է փոխել Օլիմպիական կարգախոսը: 1894 թվականից հաստատված «Ավելի արագ, բարձր, ուժեղ» կարգախոսին նա առաջարկում է ավելացնել «միասին» բառը: Եթե ՄՕԿ-ի բոլոր անդամները համաձայնություն տան այս մտքին, ապա կարգախոսը կարող է փոխվել 3 ամսից՝ Տոկիոյի խաղերին:

̰
Ամենաքիչը հիասթափեցրել է ինձ «Բարսելոնան»․ ՈՒԵՖԱ-ի նախագահ

20:35 22.04.2021

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ասել է, որ իսպանական «Բարսելոնան» Սուպերլիգայի մասնակից ակումբներից իրեն ամենաքիչն է հիասթափեցրել: Մարտին «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում հաղթեց Ժոան Լապորտան: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատալոնական ակումբի պարտքերը կազմել են 1,173 միլիարդ դոլար: «Բոլորն ինձ ինչ-որ չափով հիասթափեցրին, բայց պետք է ասեմ, որ «Բարսելոնան» ամենաքիչն է հիասթափեցրել: Վերջերս ընտրվեց Լապորտան, և ես […]

̰
Մեսսին գերազանց հարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» նոր նախագահի հետ, բայց ակումբում մնալու վերջնական որոշում դեռ չի կայացրել

20:15 22.04.2021

Լիոնել Մեսսին հետաձգել է «Բարսելոնայի» հետ  նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները՝ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ըստ COPE լրատվականի արգենտինացի հարձակվողը դիմել է իր հորը՝ Խորխե Մեսսիին, որ վերջինս չսկսի  բանակցություններն ակումբի հետ մինչև ամառ: Նշվում է, որ 33-ամյա հարձակվողը կենտրոնացած է միայն Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու վրա: Մեսսին   հույս ունի ոսկե դուբլ ձևակերպել, և դրանից հետո […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները արգելափակել են ակումբի մուտքերը

20:03 22.04.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ  երկրպագուներ  արգելափակել են ակումբի բազայի երկու մուտքերը: Երկրպագուները բողոքում են Գլեյզերների ընտանիքի դեմ, որոնք տիրում են ակումբի բաժնետոմսերին: Նշվում է, որ երկրպագուները լքել են բազան՝ թիմի մարզիչ Օլե Գունար Սուլշերի ու նրա օգնականների հետ զրուցելուց հետո: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհել էին, որ ակումբի ղեկավարությունը աջակցել  էր Սուպերլիգայի ստեղծմանը: Breaking: […]

̰
Ֆրանսիական «Նանտը» պաշտոնապես պայմանագիր է կնքել 19-ամյա հայ ֆուտբոլիստի հետ

19:47 22.04.2021

Ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Գոռը «Նանտի» սան է և մինչև հիմա հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը, ի դեպ, ծնունդով Արցախից է։

̰
Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելի ծնկի իջնել և բռունցք բարձրացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ

19:30 22.04.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելի ծնկի իջնել և բռունցք բարձրացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Black Lives Matter շարժման ժեստերը չեն համապատասխանում օլիմպիական այն դրույթներին, որոնք արգելում են խաղերում քաղաքական, կրոնական և ռասայական քարոզչությունը: Կանոնները խախտող մարզիկների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ: Black Lives Matter-ը  հանդես է գալիս որպես ռասիզմի և […]

̰
Ամբողջ Բունդեսլիգան մայիսից կանցնի խորը կարանտինի

17:56 22.04.2021

Բունդեսլիգայի ղեկավարությունը ցանկանում է ակումբներին պաշտպանել կորոնավիրուսից՝ մրցաշրջանը ժամանակին ավարտելու համար: Այդ մասին հայտնում է TZ.de-ն։ Մայիսի 12-ից բոլոր խաղացողները մեկուսացված կլինեն արտաքին աշխարհից՝ ապրելով միայն իրենց մարզաբազաներում: Սա վերաբերում է նաև ցածր լիգաների ակումբներին: Մայիսի 3-ից խաղացողներին չի թույլատրվի դուրս գալ տնից, մարզման ու պաշտոնական խաղերի գնալը բացառություն կլինի:

̰
Եվրո-2020-ի մի քանի հանդիպում կարող է տեղափոխվել Անգլիա

17:37 22.04.2021

Եվրո-2020-ի մի քանի հանդիպում կարող է տեղափոխվել Անգլիա: Այս մասին հաղորդում է The Telgraph-ը: Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն նախատեսում է որոշ հանդիպումներ տալ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտին՝ ի երախտագիտություն Եվրոպական Սուպերլիգայի դեմ պայքարում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի առանցքային մասնակցության: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Բիլբաոն չի կարողանա անցկացնել առաջիկա մրցաշարի հանդիպումները, Դուբլինը հնարավոր է ևս չընդունի Եվրո-2020-ի […]

̰
Մեկնարկել է Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը

17:30 22.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող: Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների, և՛ աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի (ՖԻՄԱ) ներկայացուցիչները՝ Աննա […]

̰
«Յուվենտուսն» ու «Ռեալը» հնարավոր է՝ մեկ տարի չմասնակցեն Եվրագավաթների խաղարկությանը. La Gazzetta dello sport

17:25 22.04.2021

Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» կարող են պատժվել Սուպերլիգան կազմակերպելու ցանկության համար: Այս մասին գրել է La Gazzetta dello sport-ը: ՈւԵՖԱ-ն կարող է կասեցնել այս երկու ակումբների մասնակցությունը եվրագավաթներում: Խոսքը հաջորդ մրցաշրջանի մասին է: Սա առավելագույն պատիժն է, որը կարող են կրել գրանդները: Կազմակերպության ղեկավարության մեջ կան նաև անձինք, որոնք դեմ են պատժամիջոցներին: Ավելի վաղ […]

̰
«Ռոմա»-«Ատալանտա». Մխիթարյանը հայտացուցակում է

17:07 22.04.2021

Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ այսօր կընդունի «Ատալանտային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այդ խաղի համար, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

̰
Աբովյանի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են

15:58 22.04.2021

Աբովյանի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՖՖ-ն, Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցելով, վերակառուցում է Աբովյանի մարզադաշտը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան մարզահամալիր դարձնելով: Սկսվել է փոքր մարզադաշտի վերակառուցման գործընթացը:

̰
Ա սերիայի առաջատարը միավորներ կորցրեց, «Յուվենտուսը» հաղթեց

12:00 22.04.2021

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակներում առաջատարը՝ «Ինտերը», չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Սպեցիային»: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Այս ոչ-ոքիից հետո «Ինտերն» ունի 76 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Միլանին», իսկ «Սպեցիան» 33 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Իսկ Թուրինի «Յուվենտուսը» 3-1 հաղթել է «Պարմային»: Այս […]

̰
BACK_TO_TOP