TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Արդյունքների ամփոփում. ՀՀ շախմատի առաջնությունն ավարտված է

14:29 01.03.2021

Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունն ավարտված է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ Գաբուզյանը 34 կետով բարելավել է  անհատական վարկանիշը և դարձել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են  Արման Փաշիկյանը և […]

̰
Ովքե՞ր են սեղանի թենիսի Հայաստանի առաջնության մրցանակակիրներն ու հաղթողները

14:05 01.03.2021

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մարզադահլիճում կայացել է մարզաձևի Հայաստանի առաջնությունը: Տղաների մրցաշարի եզրափակչում Հարություն Հարությունյանը առավելության է հասել Հայաստանի բազմակի չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանի նկատմամբ՝ առաջին անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալակիր է դարձել Գևորգ Աբրահամյանը: Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Հասմիկ Խաչատրյանը, որը եզրափակչում 4:1 հաշվով հաղթել է նախորդ տարվա չեմպիոն Ռուբինա […]

̰
Հովհաննես Մխիթարյանը և Գևորգ Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր

13:10 01.03.2021

Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարի վերջին մրցումային օրը հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում հաղթանակներ են տարել հունահռոմեական ոճի ըմբիշ 60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և ազատ ոճային, 92 կգ քաշային ըմբիշ Հովհաննես  Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը ուներ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ, որոնք նվաճել էին […]

̰
Մխիթարյանի «Ռոման» զիջեց «Միլանին»

12:55 01.03.2021

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ զիջեց «Միլանին» 1-2 հաշվով։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ 11-մետրանոց հարվածն իրացրեց Ֆրանկ Կեսիեն։ Երկրորդ կեսի սկզբում Ժորդան Վերետուն հավասարեցրեց հաշիվը։ 58-րդ րոպեին «Միլանը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Անտե Ռեբիչը։ Տանտերերը հաշիվը հավասարեցնելու մի քանի շանս ունեին։ Նպաստավոր դիրքերից […]

̰
«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Միլանի» դեմ խաղում

23:21 28.02.2021

Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալելու է «Միլանին»։ «Ռոման» ներկայացրել է մեկնարկային կազմը հայտնի է։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։45-ին։

̰
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն

19:20 28.02.2021

Այսօր ավարտվեց Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնությունը, որին այս տարի մասնակցում էին 12 շախմատիստ: Մրցաշարի միջին վարկանիշն է 2577, որը, ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է: Մրցաշարի 12 մասնակիցներից 11 գրոսմայստեր են: Վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը հանդիպեց Տիգրան Լևոնի Պետրոսյանի հետ և հաղթանակ տարավ՝ վաստակելով մրցաշարում 8,5 միավոր։Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Ռոնալդուն Իտալիայի  առաջնության վերջին 47 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ

13:35 28.02.2021

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի  առաջնության վերջին 47 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ: Հիշեցնենք, պորտուգալացի հարձակվողը   Ա Սերիայի 24-րդ տուրում գրավեց  «Վերոնայի» դարպասը: Հենց այս գոլը 47 խաղում նրա համար 47-րդն էր: Այսպիսով, Ռոնալդուն առաջ անցավ Իտալիայի առաջնության ռմբարկուների մրցավազքում: Ա Սերիայի 20 խաղում նա խփել է 19 գոլ: Վերոնայի հետ հանդիպման արդյունքում […]

̰
«Ռոմա»-«Միլան» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հռոմեական ակումբին

13:05 28.02.2021

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ռոման» այսօր կընդունի «Միլանին»։ Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին։ «Ռոմայի» հաղթանակի գործակիցն է 2․30։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝ 3․40։  «Ռոմա» – «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Հոկտեմբերին Միլանում տեղի […]

̰
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

12:30 28.02.2021

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը նախ առավելության է հասել ֆրանսիացի Օզայ Յասինի նկատմամբ, ապա զիջել է վրացի ըմբիշ Լերի Աբուլաձեին: Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, Պողոսյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Հրաչյան ընդամենը 2 րոպե 22 վայրկյանում հաղթել է […]

̰
Ռոնալդուի գոլը բավարար չէր հաղթանակի համար. «Վերոնա»-«Յուվենտուս» 1-1

11:55 28.02.2021

Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել  «Վերոնայի» հետ: Երկրորդ խաղակեսի սկզբում թուրինցիները հաշվի մեջ առաջ են անցել Կրիշտիանու Ռոնալդուի գոլից հետո: Սակայն 77-րդ րոպեին  Անտոնի  Բարակը  հավասարեցրել է հաշիվը: «Յուվենտուսը» 46 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Վերոնան» 9-րդ տեղում է՝ 35 միավորով:

̰
Բրոնզե մեդալի համար կպայքարի 4 հայ ըմբիշ

11:30 28.02.2021

Կիևում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարեն Սլավիկ Գալստյանը, Դավիթ Օվասապյանը, Հովհաննես Մաղաքյանն ու Հովհաննես Մխիթարյանը: Մարզպետ Գալստյանը, որը մեկնարկային գոտեմարտում մրցում էր Հովհաննես Մխիթարյանի հետ և պարտություն կրեց, լքում է պայքարը: Նշենք, որ բրոնզե մեդալի համար պայքարում Արման Անդրեասյանը զիջել է մրցակցին, իսկ Արման Ավագյանը պարտվել է քառորդ եզրափակիչում:

̰
Կարապետ Չալյանը  արծաթե մեդալակիր

11:00 28.02.2021

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը  եզրափակիչ գոտեմարտում, համառ պայքարում 3-5 հաշվով զիջել է վրացի ըմբիշ Այվենգո Ռիկաձեին: Չալյանը հանդես էր գալիս իր համար նոր՝  82 կգ քաշային կարգում, սակայն գոտեմարտում էր վստահ:  Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը գյումրեցի ըմբիշը նախ  8-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Արտեմ Մատիաշին, ապա 3-0 հաշվով պարտության […]

̰
Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի պայքարից․Կիևի մրցաշար

10:20 28.02.2021

Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից՝ վնասվածքի պատճառով:Հաղորդում է ArmSport.am-ը։   Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում: Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով […]

̰
Մալխաս Ամոյանը՝ Կիևի մրցաշարի ոսկե մեդալակիր

10:10 28.02.2021

Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվել է Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն: Ամոյանը մրցաշարի եզրափակչում ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեին: Գոտեմարտը տևել է 4 րոպե 2 վայրկյան: Հիշեցնենք, որ Մալխասը նախ 4-0 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխթարիին, ապա 1/4 եզրափակչում […]

̰
Մբապեի դուբլն ու ՊՍԺ-ի խոշոր հաշվով հաղթանակը

00:09 28.02.2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում ՊՍԺ-ն 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դիժոնի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկական գնդակ խփեցին Մոյզե Քինը և Դանիլոն: Մբապեն 18 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: ՊՍԺ-ն 57 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է հետ առաջատար «Լիլից», որը, սակայն, նաև մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

̰
«Բարսելոնան» հաղթել է Լա լիգայի վերջին 10 խաղից 9-ում, Մեսսին գոլ է խփել 8-րդ խաղում անընդմեջ

00:02 28.02.2021

«Բարսելոնայի» հաղթանակը «Սևիլիայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության վերջին 10 տուրում կատալոնացիների 9-րդ հաջողությունն էր: Ռոնալդ Կումանի սաներն այս ժամանակահատվածում չեն կարողացել հաղթել միայն «Կադիսի» հետ փետրվարի 21-ին կայացած խաղում (1:1): Հատկանշական է, որ  Մեսսին Իսպանիայի առաջնության 8-րդ անընդմեջ խաղում աչքի ընկավ գոլով։ Այս 8 խաղում Մեսսիի ակտիվում 12 գոլ է։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը […]

̰
Մեսսիի հերթական գոլն ու «Բարսելոնայի» հերթական հաղթանակը

23:55 27.02.2021

Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Սևիլիայի» հետ ու երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է  Դեմբելեն՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո,  իսկ արդեն խաղավարտին՝ 86-րդ րոպեին Մեսսին է դարձել գոլի հեղինակ։ Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրել է 53-ի ու այժմ զբաղեցնում է մրցաշարային  աղյուսակի […]

̰
Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է «Ակտոբե»

23:51 27.02.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արմեն Մանուչարյանը պայմանագիր է կնքել ղազախական «Ակտոբեի» հետ։ Այս օրերին 26-ամյա պաշտպանն «Ակտոբեի» հետ հավաքի է մասնակցում Թուրքիայում: Արմեն Մանուչարյանը հեռացել էր ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոտորից», որին միացել էր 2020թ․ օգոստոսին: Նա երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Վոլգոգրադի թիմի հետ, որի կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում:  

̰
«Զենիթ»-«Ռոստով» 2-2. Բայրամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

23:41 27.02.2021

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվելիս մրցել է «Զենիթի» հետ: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ «Ռոստովի» կազմում երկու գոլ է հեղինակել Ալի Սոուն՝ վճռորոշ գոլը խփելով 89-րդ րոպեին՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանի փոխանցումից հետո: Հատկանշական է, որ  56-րդ րոպեից «Ռոստովը» խաղացել է 10 հոգով: Դաշտից հեռացվել է պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն։ «Զենիթը» 20 խաղից […]

̰
1 արծաթ, 3  բրոնզ. Ստրանջայի մրցաշարի արդյունքները

23:20 27.02.2021

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի «Ստրանջայի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նս դարձավ արծաթե մեդալակիր: Եզրափակչում Մանասյանը 1:4 հաշվով պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Պանտալեևին: 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են կիսաեզրափակչում և դարձել բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմը մրցավայր […]

̰
Զլատանի խոսքերն ինձ համար ծիծաղելի են. Լեբրոն Ջեյմսի պատասխանը Իբրահիմովիչին

15:28 27.02.2021

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը պատասխանել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով քննադատել էր նրան քաղաքականությամբ զբաղվելու փորձերի համար: «Երբեք չեմ դադարի խոսել այն մասին, ինչն ինձ համար սխալ է թվում: Ես կպաշտպանեմ մարդկանց, նրանց իրավունքներն ու սոցիալական արդարությունը: Ես դեմ եմ ռասիզմին, բռնությանը և շատ այլ բաների, որոնք տեղ ունեն մեր հասարակությունում: Ես […]

̰
Սլավիկ Գալստյանն ու Արմեն Մելիքյանը մեկնարկեցին հաղթանակներով

15:09 27.02.2021

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկել են հաղթանակներով: Որակավորման փուլի գոտեմարտում Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Միկոլա Յախոնտովին, իսկ Սլավիկ Գալստյանը 11-0 հաշվով առավելության է հասել իրանցի Սեհեդ Դանիալ Սոհրաբիի նկատմամբ:

̰
Ինչու՞ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը բալետի դասերի հաճախում

14:53 27.02.2021

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ բալետի դասերի է հաճախում: Դա նա անում է  դիմացկունության բարձրացման համար: The Sun-ի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը Ուրուգվայում 2020-ին միացել էր «Սոդրե» ազգային բալետին, երբ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Կավանիի խոսքով՝ բալետի դասերը նրան օգնել են արագ լավ մարզավիճակ ձեռք բերել, ինչպես […]

̰
«Սևիլիա» – «Բարսելոնա» դիմակայությունում բուքմեյքերները նախապատվութունը տալիս են կատալոնական ակումբին

14:36 27.02.2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Սևիլիայի» հետ, որին փետրվարի 11-ին 0:2 հաշվով պարտվել էր գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում: Այնուամենայնիվ, բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են «Բարսելոնային»: Կատալոնական ակումբի հաղթանակը գնահատվում է 2.2 գործակցով, դաշտի տերերինը՝ 3.20, իսկ ոչ ոքին՝ 3.50: «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 27-ին և […]

̰
Պոլ Պոգբան պատմել է, թե ինչու մարմնի վրա չունի դաջվածքներ

13:57 27.02.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արտահայտել է իր վերաբերմունքը դաջվածքների մասին։ «Որոշ մարդկանց դաջվածքները դուր են գալիս, ու դրանք լավ են նայվում նրանց վրա։ Որոշ մարդիկ էլ չեն անում դաջվածք: Մարդիկ տարբեր են: Կարծում եմ, որ ինձ վրա դաջվածքները լավ չէին նայվի, դրա համար ես չունեմ դաջվածքներ, բայց սիրում եմ նայել դրանք ուրիշների վրա»,-Պոգբայի խոսքերն […]

̰
«Ռոման» դադարեցրել է շուրջ 9 տարի առաջ սկսված ստադիոնի շինարարությունը

13:34 27.02.2021

«Ռոման» հայտարարել է ակումբի նոր ստադիոնի շինարարությունը դադարեցնելու մասին։ Նախագծի ֆինանսական, տնտեսական և այլ փաստական տվյալների ուսումնասիրությունից հետո ակումբը արգելափակել է մոտ 9 տարի առաջ սկսված շինարարությունը։ «Ակումբի տնօրենների խորհուրդը նշել է, որ համավարակը արմատապես փոխել է միջազգային տնտեսական սցենարը և ստադիոնի նախագծի ֆինանսական հեռանկարները»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։  

̰
Առաջատարները պարտություն կրեցին. ՀՀ շախմատի առաջնություն

13:14 27.02.2021

Կայացան շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: Առաջատարները՝ Հովհաննես Գաբուզյանն ու Արման Փաշիկյանը պարտություն կրեցին համապատասխանաբար՝ Լևոն Բաբուջյանից և Ռոբերտ Հովհաննիսյանից: Այսօր կայանալիք ավարտական տուրից առաջ Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 6,5-ական միավորով նրան հետապնդում են Արման Փաշիկյանն ու գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որը հաշտություն կնքեց առաջնության ամենաերիտասարդ մասնակից՝ 16-ամյա […]

̰
Արոնյանը կդառնա ԱՄՆ-ը ներկայացնող 5-րդ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում. The Guardian

12:46 27.02.2021

The Guardian հեղինակավոր պարբերականը մանրամասնորեն ներկայացրել է Լևոն Արոնյանի գրառման ուղերձներն ու տեղի ունեցողը որոշ չափով կապել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։ The Guardian-ի փոխանցմամբ՝ Արոնյանն այս քայլից հետո կդառնա ԱՄՆ-ը ներկայացնող 5-րդ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում՝ միանալով 2-րդ համար Ֆաբիանո Կարուանային, 9-րդ համար Ուեսլի Սոյին, 14-րդ համար Լեյներ Դոմինգեսին և 19-րդ համար Հիկարու […]

̰
«Նապոլիի» գլխավոր մարզիչը տուգանվել է կրոնական բնույթի հայհոյանքների համար

12:25 27.02.2021

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն տուգանվել է կրոնական հայհոյանքների համար: Այս մասին տեղեկացնում է Showsport.me-ն: Տուգանքի չափը կազմելու է 3 հազար եվրո: Գատուզոն անթույլատրելի մեկնաբանությունն արել էր Ա սերիայի 10-րդ տուրի՝ «Կրոտոնեի» դեմ խաղի ժամանակ:  

̰
Արթուր Ալեքսանյանը պարտվել է կիսաեզրափակչում

11:26 27.02.2021

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակիչ գոտեմարտում: Հիշեցնենք, որ Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում […]

̰
BACK_TO_TOP