10:46 04.03.2021
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Խաչանովը երկու սեթում 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քեմերուն Նորիի նկատմամբ։ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի մասնակից, մրցաշարի առաջին համար Դանիլ Մեդվեդևն անակնկալ պարտություն է կրել 1/16-րդ եզրափակչում։ Նա երկու սեթում զիջել է […]
09:51 04.03.2021
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: 49-րդ րոպեին Սպինացիոլան առաջ մղեց հռոմեական թիմին: 60-րդ րոպեին Վերետուի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 1:1: 88-րդ րոպեին Դիավարան իր խփած գնդակով կարողացավ հաղթանակ բերել իր թիմին: Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարիվեց 67-րդ րոպեին: Այս խաղից հետո «Ռոման» 47 միավորով 5-րդն […]
21:08 03.03.2021
Այսօր երեկոյան ժամը 23:45-ին կմեկնարի «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպումը: Ֆլորենցիան ներկայացնող ակումբի դեմ Հենրիխը կանցկացնի իր 3-րդ հանդիպումը: Առաջինը նախորդ մրցաշրջանում էր, իսկ երկրորդը՝ այս մրցաշրջանի առաջին շրջանում՝ նոյեմբերին: Մխիթարյանի մասնակցությամբ 2 խաղում էլ «Ռոման» հաղթել է «Ֆիորենտինային»՝ 2-1 և 2-0 հաշիվներով: Առաջին խաղում Ժորդան Վերետուն, 2 անգամ հստակ իրացնելով 11-մետրանոցը, հաղթանակ է պարգևել հռոմեացիներին, իսկ երկրորդ […]
21:06 03.03.2021
Տոկիոյի իշխանությունները օլիմպիական խաղերին անդամագրված կամավորականների համար թողարկել են վարակի կանխարգելման ուղեցույց: Նպատակն է` ստեղծել անվտանգ միջավայր խաղերից առաջ, դրանց ընթացքում և հետո: Կանոնների մշակմանը մասնակցել են Ճապոնիայի իշխանությունների, միջազգային օլիմպիական կոմիտեի և առաջատար բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կամավորականներին խորհուրդ է տրվում քաղաքում գտնվելու ընթացքում կրել դիմակներ, օգտագործել ախտահանիչներ, պարբերաբար լվանալ ձեռքերը, խուսափել մարդաշատ վայրերից և […]
17:49 03.03.2021
Լեգենդար բրազիլացին, ֆուտբոլի արքա Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամյան իր էջում. «Անմոռաց օր․ ես պատվաստվեցի։ Պանդեմիան դեռ չի ավարտվել։ Պետք է պահպանենք կարգուկանոնը, որպեսզի, որքան հնարավոր է, շատ կյանքեր փրկենք, քանի դեռ մարդկանց մեծ մասը չի պատվաստվել։ Շարունակեք լվանալ ձեռքերն ու մնալ տանը, ինչքան հնարավոր է: Մի մոռացեք դիմակի […]
17:42 03.03.2021
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ հորիզոնականով: Մարտ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է: Նախորդ ամիս նա զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ օրեր առաջ Արոնյանը հայտարարել էր, որ հեռանում է Հայաստանից, սակայն ՖԻԴԵ-ի աղյուսակում նա դեռևս ներկայացնում է Հայաստանը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 77-րդը:
17:11 03.03.2021
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։ Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին շրջանում 6-4, 7-5 հաշվով հաղթել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Ստեն Վավրինկային։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Քեմերուն Նորին է։ Հաղթանակով է սկսել մրցաշարը նաև Անդրեյ Ռուբլյովը։ Նա երկու սեթում՝ 7-6, 6-3 հաշվով հաղթել է Մարկոս Ժիրունին։ Ռուբլովի […]
16:53 03.03.2021
Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսն իր ինստագրամյան էջում տեղադրել է կիսամերկ լուսանկար, որը հայտնվել է Sportweek պարբերականի վերջին համարներից մեկի շապիկին։ Իսպանացի պարուհի, մոդել Ջորջինա Ռոդրիգեսը համարվում է Քրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը և չորրորդ երեխայի՝ Ալանա Մարտինայի մայրը: Ռոդրիգեսն իր հիմնական աշխատանքը համարում է ընտանիքը, սակայն ոչ միայն զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, այլև պահպանում իր […]
16:10 03.03.2021
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Սան Ռեմո» երաժշտական փառատոնում հանդես է եկել որպես համահաղորդավար և մի քանի հումորային արտահայտություն է արել: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Սովորաբար ես ինձ մեծ ու ուժեղ եմ զգում, բայց այստեղ ինձ փոքր եմ զգում: Նախ մասնակցելու է 22 երգիչ՝ 11-ը 11-ի դիմաց, հակառակ դեպքում դա սխալ է: Նրանք […]
15:54 03.03.2021
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 8-ին Նյու Յորք քաղաքում: Հայ բռնցքամարտիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ: Այժմ Ավագյանը ապրում և մարզվում է ԱՄՆ-ում: Ավագյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է ընթացիկ տարվա հունվարին և ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Ավագյանը հանդես է գալիս թեթևագույն և թեթև քաշային կարգերում: 2008-2016 թվականներին նա հանդես է եկել […]
15:36 03.03.2021
Ըստ Tuttomercatoweb-ի՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է իտալական ակումբի ղեկավարությանը` պայմանագիրը մինչև 2023 թվականը երկարաձգելու առաջարկով: Կողմերի միջև ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ռոնալդուն ցանկանում է շարունակել խաղալ «Յուվենտուսում», որպեսզի կենտրոնանա 2022 թվականի Աշխարհի առաջնության նախապատրաստությանը: Իտալական ակումբի ղեկավարությունը դեռ չի պատասխանել ֆուտբոլիստի առաջարկին: Վերջերս միջազգային մամուլում լուրեր էին տարածվել, որ […]
15:06 03.03.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի որակավորման մրցաշարը կանցկացվի Փարիզում: Այս մասին հայտնել են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) մամուլի ծառայությունից: Եվրոպայի որակավորման մրցաշարն անցկացվելու է հունիսի 4-8-ը, իսկ Ամերիկայի ընտրական մրցաշարը՝ մայիսի 10-16-ը Բուենոս Այրեսում: Հիշեցնենք, որ Եվրոպական որակավորման մրցաշարի մեկնարկը տրվել էր 2020թ. մարտի 14-ին, սակայն երեք օր անց այն դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
14:30 03.03.2021
Այսօր Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ֆիորենտինային»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։45-ին։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այս խաղի համար։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է։
13:20 03.03.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» դեմ խաղում թվով 20-րդն էր Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Այսպիսով, Ռոնալդուն 12-րդ անընդմեջ առաջնությունում առնվազն 20 գոլ է խփում: Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուն 47 գոլ է խփել վերջին 47 խաղում: Նաև լուրեր տարածվեցին, որ Ռոնալդուն հունիսին կլքի իտալական ակումբը: Այս մասին հաղորդել է […]
12:51 03.03.2021
Առաջիկայում իսպանական «Վալենսիան» կարող է նոր սեփականատեր ունենալ: Այս մասին հաղորդում է ESPN-ը: Աղբյուրի համաձայն, Մալայզիայի թագաժառանգ արքայազն Թունկու Իսմայիլ Իդրիսը հետաքրքրված է «Վալենսիա» ակումբով և ցանկանում է այն գնել Պիտեր Լիմից: Վերջերս ակումբի երկրպագուները քննադատում էին Լիմին՝ վիճահարույց որոշումների համար: Աղբյուրը նշում է, որ սինգապուրցի միլիարդատերը հակված է ակումբը վաճառելուն:
12:42 03.03.2021
Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի խմբային խաղերին երկրպագուները ներկա չեն լինի: Խաղերը տեղի կունենան Հունգարիայում և Սլովենիայում մարտի 24-ից 31-ը, իսկ փլեյ-օֆֆ փուլը՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը: «COVID-19- ի դեմ ընդունված որոշումներին համապատասխան՝ Եվրոպայի առաջնության խմբային փուլը մինչև 21 տարեկան խաղացողների միջև կանցկացվի առանց հանդիսատեսի: ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակը երկու հյուրընկալող երկրներում և որոշում […]
09:48 03.03.2021
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Սպեցիային»։ Խաղի հաշիվը բացվել է 62-րդ րոպեին՝ Ալվարո Մորատայի հարվածից հետո։ 71-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան կրկնապատկել է հաշիվը, իսկ 89-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս արդյունքից հետո Պիրլոյի թիմը 49 միավորով մրցաշարային աղյուսակի երրրոդ տեղում է։ «Յուվենտուսը» 3 միավորով […]
09:14 03.03.2021
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հաղթանակների շարքը: Պեպ Գվարդիոլայի սաներն այս անգամ էլ առավելության հասան Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լեանդեր Դենդոնկերը։ Երկրորդ կեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ Քոնոր Քոդին։ Խաղավերջում «Մանչեսթեր Սիթին» ուժեղացրեց ճնշումը: 80-րդ րոպեին թիմին առաջ մղեց […]
23:57 02.03.2021
Տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Լոռին» պայմանագիր է ստորագրել սերբ ֆուտբոլիստ Նիկոլա Պոպովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա եզրային հարձակվողը հանդես է եկել սերբական «Դինամո Վրանյե», «Նապրեդակ», «Կոլուբարա», «Բորցա», «Պիվարա», «Մետալաց» ակումբներում, Մոնտենեգրոյի «Գրբալյ» թիմում։ Պոպովիչը Սերբիայի առաջին լիգայի չեմպիոն է։
23:24 02.03.2021
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Թբիլիսի, որտեղ մարտի 5-ին կանցկացնի ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի երկրորդ խմբի երրորդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում ընդգրկել է 14 ֆուտբոլիստի. Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան) Սարո Գալստյան – «Լեո» […]
21:00 02.03.2021
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին մասնակցող օտարերկրյա մարզիկներին, արտակարգ իրավիճակի վերացումից հետո, թույլատրել երկիր մուտք գործել: Օլիմպիական խաղերի ընտրական մրցումների մի մասը պետք է սկսվի ապրիլին և այդ կապակցությամբ մարզիկները կարող են թույլտվություն ստանալ Ճապոնիա մտնելու իրավունք՝ մարտի վերջին: Արտասահմանցի մարզիկները սահմանը հատելուց հետո չեն հայտնվի երկշաբաթյա կարանտինում: Սակայն նրանց արգելվելու […]
20:25 02.03.2021
Հունգարիայի Բուդապեշտը դիտարկվում է Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական փուլի մրցավայր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքային խումբը համաճարակի պայմաններում դա համարում է առավել ընդունելի տարբերակ:Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Այդ քաղաքն արդեն հյուրընկալել է լողի համաշխարհային լիգայի մրցումները։ Նախատեսվում են նաև ձյուդոյի «Մեծ սաղավարտի», ըմբիշների և կանանց հանդբոլի օլիմպիական որակավորման ստուգատեսները: Բուդապեշտի ռինգում օլիմպիական արտոնագրերի համար կպայքարեն […]
15:34 02.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել են Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել են 24-ական մարզիկ-մարզուհիներ: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ տղաների մենախաղում չեմպիոն է հռչակվել Հարություն Հարությունյանը, որը եզրափակչում առավելության է հասել Մեսրոպ Ղուկասյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Գևորգ Աբրահամյանը։ Կանանց մենախաղում լավագույնը Հասմիկ Խաչատրյանն է, որը վճռորոշ խաղում հաղթել է նախորդ […]
16:10 01.03.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան մեկնաբանել է «Միլանից» կրած պարտությունը։ «Մենք վատ սկսեցինք հանդիպումը և չկարողացանք դիմադրել «Միլանի» բարձր ճնշմանը։ Առաջին 20 րոպեի ընթացքում ոչ մի լավ գաղափար չունեինք, թե ինչպես կարելի է դիմակայել մրցակցին: Եվ սա առաջին անգամ չէ, երբ բախվում ենք իր պայմանները թելադրող հակառակորդի: Դժվար է բացատրել, բայց «մեծ» ակումբների հետ կապված […]
15:56 01.03.2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Շեֆիլդ Յունայթեդին»` ընդհատելով ԱՊԼ-ում 4-խաղյա պարտությունների շարքը: Վերջին անգամ Յուրգեն Կլոպի սաները Անգլիայի առաջնությունում հաղթել էին հունվարի 31-ին՝ «Վեսթ Հեմին»: Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացել է Կերտիս Ջոնսը: 64-րդ րոպեին էլ սեփական դարպասը գրավել է Քին Բրայանը: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» իր միավորների քանակը […]
15:55 01.03.2021
Տոկիոյում Օլիմպիական և պարալիմպիկ խաղերը պետք է անցկացվեն հանդիսականների ներկայությամբ։ Ճապոնական լրատվամիջոցներին հայտնել է կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն։ Նա նաև նշել է, որ պետք է վերահսկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Անհրաժեշտ է հոգ տանել վարակի տարածումը կանխելու մասին: Մարտի 3-ին կկայանա Միջազգային օլիմպիական կոմիտեի, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի, Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների, Տոկիոյի վարչակազմի և խաղերի կազմկոմիտեի […]
15:21 01.03.2021
Լա լիգայի 25-րդ տուրում առաջատար «Ատլետիկոն» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Առաջին կեսում ինքնագոլ է գրանցել Ալֆոնսո Պեդրասան, իսկ երկրորդ խաղակեսում մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկել է Ժոաու Ֆելիշը։ Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» միավորների քանակը հասցնում է 58-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
15:08 01.03.2021
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին, որոնք կկայանան մարտի 5-ին և մարտի 10-ին՝ համապատասխանաբար Թբիլիսիում և Երևանում։ Հավաքականի նախապատրաստական մարզումների մասին ՀՖՖ-ը տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումներում ՀՀ հավաքականը նախ զիջել է ռուսներին, ապա` սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ:
14:49 01.03.2021
Կիևի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը 4-րդ տեղն է զբաղեցրել թիմային հաշվարկում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Ազատ ոճի մեր ընտրանին 8-րդն է: Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 530 ըմբիշ: Հայ ըմբիշներից չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալ էր նվաճել Կարապետ Չալյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Գևորգ Ղարիբյանն […]