21:30 25.02.2021
Ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը: Վերջին՝ 9-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին և, շրջանցելով Մարիա Գևորգյանին, 6.5 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն: Վերջին տուրից առաջ առաջին տեղում գտնվող Մարիա Գևորգյանը սպիտակներով անսպասելի պարտություն կրեց Սիրանուշ Ղուկասյանից և 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված Մարիամ Մկրտչյանը ևս հավաքեց 6 միավոր: 4-10 տեղերը զբաղեցին […]
21:04 25.02.2021
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Մյոլդեի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան հանդիպմանը: Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը պահեստայինների թվում է: Իսկ մեկնարկային կազմը հետևյալն է՝ Բաուման, Կադերժաբեկ, Ֆոգտ, Գրիլիչ, Ռիչարդս, Ջոն, Ռուդի, Սամասեկու, Բաումգարտներ, Բեբու, Դաբուր:
20:42 25.02.2021
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը պորտուգալական «Բրագայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Հայտացուցակում է նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմա»-«Բրագա» հանդիպումը կմեկնարկի 23:55-ին և կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: ? | ??? Here are the players available tonight! #ASRoma #UEL #RomaBraga pic.twitter.com/hWkv8DWUA2 — AS […]
19:58 25.02.2021
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ կորոնավիրուսի տարածումը հակազդելու ծրագիրը: Այն մասնավորապես թույլ է տալիս հնարավորության դեպքում կասեցնել մրցավազքը որոշակի պայմանների չկատարման պարագայում: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Նշվում է, որ փոխանցավազքը կարող է դադարեցվել, եթե երթուղու երկայնքով մեծ թվով մարդիկ հավաքվեն: Այս կապակցությամբ տեղի բնակիչներին խնդրվում է միջոցառումը դիտել ուղիղ հեռարձակմամբ: Կազմակերպիչները […]
18:20 25.02.2021
Մարզական լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնել է, որ Եվրո-2020-ն, ամենայն հավանականությամբ, կկայանա մեկ երկրում: ՈՒԵՖԱ-ն այս տարբերակը դիտարկում է, որպեսզի նվազեցնի ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Կազմակերպությունը հակված է Եվրոպայի առաջնությունն Անգլիայում անցկացնելուն: Նշվում է, որ այդ երկիրը, մյուս պետությունների համեմատ ավելի լավ է պատրաստվել առաջնությանը: Վերջնական որոշումը կայացվի ապրիլի կեսերին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի 2020 […]
17:48 25.02.2021
Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, գեղասահորդուհի Ելիզավետա Տուկտամիշևայի լուսանկարը հայտնվել է տղամարդկանց Maxim ամսագրի շապիկին: 24-ամյա գեղասահորդուհու լուսանկարը կներկայացվի հրատարակության մարտ ամսվա համարում՝ «Լիզա Տուկտամիշևա. Գեղասահքի լավագույն դեմքը» խորագրով: Մարզուհին պատկերված է ներքնազգեստով: Համարում կան լուսանկարներ, որոնցում Տուկտամիշևան ձեռքով ծածկում է մերկ կուրծքը: Ամսագիրը դրանք հրապարակել է իր սոցիալական ցանցերում:
17:27 25.02.2021
Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիային»: Խաղի միակ գոլը 72-րդ րոպեին խփել է Դիմիտրիե Պոբուլիչը: Այս հաղթանակից հետո Վարդան Բիչախչյանի թիմը միավորների քանակը հասցրեց 24-ի ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» 21 միավորով 2-րդն է, սակայն գործող չեմպիոնը մեկ խաղ պակաս է անցկացրել:
16:01 25.02.2021
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 89:114 հաշվով պարտվել է «Յուտային»: Սա գործող չեմպիոնի չորրորդ անընդմեջ պարտությունն էր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» կազմում 19 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» խաղացող Լու […]
15:21 25.02.2021
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գավրդիոլան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի ֆավորիտի մասին: «Երբ նման «Բավարիա» եմ տեսնում, ինչպես «Լացիոյի» դեմ մրցավեճում էր, հասկանում եմ, որ իմ թիմը Չեմպիոնների լիգայի ֆավորիտը չէ: Մեր նպատակն է հաղթել ամեն հաջորդ խաղում: Եթե որևէ մեկը ցանկանում է մեզ ՉԼ-ի ֆավորիտը համարել, թող համարի: Բայց պետք է հաշվի առնել, […]
14:38 25.02.2021
«Ռոմայի» նախկին հարձակվող Ժուլիո Բապտիստան հայտարարել է, որ հռոմեացիները լավ հնարավորություն ունեն Եվրոպա լիգայում հաջողության հասնելու համար: «Հիանալի հիշողություններ ունեմ Հռոմում անցկացրած ժամանակահատվածից: Ա սերիան անհավանական փորձ էր ինձ համար: «Ռոման» լավ է մեկնարկել Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում: Երբ մենք զրուցում ենք ներկայիս «Ռոմայի» մասին, մենք խոսում ենք շատ ուժեղ թիմի մասին: Կարծում եմ՝ «գայլերն» […]
14:22 25.02.2021
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել: Մահացել է նրա հայրը՝ Խոսե Բեքերը: Այս մասին հայտնել է ESPN-ը: 57-ամյա տղամարդը խեղդվել է Բրազիլիայում, իր առանձնատան մոտ գտնվող լճում: Փրկարարները նրա մարմինը հայտնաբերել են դեպքից մի քանի ժամ անց:
13:51 25.02.2021
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ բռնցքամարտիկը: Այս մասին գրում է Daily Mirror-ը: 31-ամյա բրիտանացու կարողությունը գնահատվում է 109.11 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այդ գումարի մեծ մասը նա ստացել է Էնդի Ռուիսի դեմ հաղթական մենամարտի արդյունքում: Մինչ այդ Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ բռնցքամարտիկն […]
13:31 25.02.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու ծրագիրը: Այն թույլ է տալիս կասեցնել մրցավազքը որոշակի պայմանների չկատարման դեպքում: Նշվում է, որ փոխանցավազքը կարող է դադարեցվել, եթե երթուղու երկայնքով մեծ թվով մարդիկ հավաքվեն: Այս կապակցությամբ տեղի բնակիչներին հորդորել են միջոցառումը դիտել ուղիղ հեռարձակմամբ: Կազմակերպիչները նշում են նաև, որ անհրաժեշտ է […]
13:15 25.02.2021
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը հաջորդ մենամարտը կանցկացնի 34-ամյա ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ: Այդ մենամարտը կլինի գլխավորը ապրիլի 3-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC Fight Night շարքի մրցաշարում: 37-ամյա Տոնի Ֆերգյուսոնը նախորդ մենամարտն անցկացրել է դեկտեմբերի 12-ին Լաս Վեգասում, որտեղ, մրցավարների միաձայն որոշմամբ, պարտվել էր բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:
12:52 25.02.2021
60 տարեկանում կյանքից հեռացել է MotoGP դասի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆաուստո Գրեզինին: Այս մասին տեղեկացրել է Gresini Racing թիմի մամուլի ծառայությունը: Անվանի մոտոարշավորդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մոտ 2 ամիս նա պայքարել է հիվանդության դեմ: Ֆաուստո Գրեզինին աշխարհի չեմպիոն է դարձել 1985-ին ու 1987-ին Garelli թիմի կազմում, իսկ 1994-ին ավարտել է կարիերան:
12:45 25.02.2021
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում իտալական «Ռոման» կընդունի պորտուգալական «Բրագային», որին հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով: Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում հռոմեացիներին, որոնց հաղթանակը գնահատվում է 1.53 գործակցով: Պորտուգալական ակումբի հաղթանակը ստացել է 5.75 գործակիցը, իսկ ոչ ոքին՝ 4.33: Հիշեցնենք, որ «Ռոմա» – «Բրագա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23.55-ին և ուղիղ կհեռարձակվի «Շանթ» […]
12:40 25.02.2021
Ֆուտբոլի Գվատեմալայի երրորդ դիվիզիոնի «Բատանեկոս» – «Սան Լորենսո» խաղում արտասովոր միջադեպ է գրանցվել: «Բատանեկոսի» ֆուտբոլիստներից մեկը վերցրել է տրիբունայից նետած քարը, խփել է ինքն իրեն՝ փորձելով գրավել մրցավարների ուշադրությունը, սակայն մրցավարները չեն արձագանքել։
12:34 25.02.2021
Կրիշտիանու Ռոնալդուի կատուն Թուրինում ընկել է ավտոմեքենայի տակ, որից հետո պորտուգալացու անձնական ինքնաթիռով անմիջապես տեղափոխվել է Իսպանիա, որտեղ բուժում կստանա: Այս մասին գրել է Marca-ն։ Պեպե մականունով կատվին Ռոնալդուն ձեռք է բերել 2 տարի առաջ: Այն աշխարհում հազվադեպ պատահող տեսակ է: Նշվում է, որ դրանցից աշխարհում կա ընդամենը 8 հատ։ Սֆինքս տեսակի այդ կատվի գինը […]
12:20 25.02.2021
Հայտնի են 2020 թվականի լավագույն մարզիկի կոչման հավակնորդները՝ ըստ հեղինակավոր Laureus World Sports Awards-ի: Մրցանակին հավակնում են Մյունխենի «Բավարիայի» լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լեւանդովսկին, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, «Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, Ֆորմուլա-1-ի չեմպիոն, բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շվեդ Արման Դյուպլանտիսը, 10 հազար մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, […]
12:09 25.02.2021
Շախմատի Հայաստանի առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Տղամարդկանց մրցաշարի առաջատարներ Հովհաննես Գաբուզյանի և Արման Փաշիկյանի պայքարն ավարտվել է ոչ ոքի արդյունքով։ 8-րդ տուրի մյուս պարտիաներում հետևյալ արդյունքներն են գրանցվել: Շանթ Սարգսյան – Զավեն Անդրիասյան՝ 0,5։0,5 Մանուել Պետրոսյան – Լևոն Բաբուջյան՝ 1։0 Ռոբերտ Հովհաննիսյան – Սամվել Տեր-Սահակյան՝ 0։1 Հայկ Մարտիրոսյան – Մամիկոն Ղարիբյան՝ 0,5։0,5 Տիգրան […]
11:58 25.02.2021
Բրիտանական FourFourTwo ամսագիրը քվեարկություն է անցկացրել՝ պարզելու, թե ով է բոլոր ժամանակների լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը: Ամսագիրը ներկայացրել է 32 բրազիլացի ֆուտբոլիստի անուն: Լավագույնը ճանաչվել է Ռոնալդոն, որը եզրափակչում առավելության է հասել «Ֆուտբոլի արքա» Պելեի նկատմամբ՝ արժանանալով քվեների 59,9 տոկոսին: Բոլոր ժամանակների բրազիլացի ֆուտբոլիստների լավագույն տասնյակը հետևյալն է՝ 1.Ռոնալդո 2. Պելե 3. Ռոնալդինյո 4. Ռիվալդո 5. […]
11:41 25.02.2021
«Էլչեի» դարպասը 2 գոլ խփելուց հետո Լիոնել Մեսսին գլխավորել է Լա Լիգայի ռմբարկուների ցանկը: Հիմա Մեսսիի ակտիվում 18 գոլ կա: Արգենտինացին գերազանցել է Սուարեսին, որի ակտիվում 16 գնդակ է: Մեսսին գոլի հեղինակ է դարձել Պրիմերայի 7 տուրում անընդմեջ: Իսկ Սուարեսն առաջնության վերջին երեք խաղում գոլ չի խփել: Նշենք, որ Մեսսին 7 անգամ դարձել է Իսպանիայի […]
11:34 25.02.2021
Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին: Երեկ կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները: Ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներ Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը հերթական հաղթանակները տոնեցին: Հանրապետության քառակի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը, հաղթելով Մարիամ Ավետիսյանին, 6 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից կես միավորով հետ է մնում Սուսաննա Գաբոյանը, որը պարտության մատնեց Նարե Առաքելյանին: Ավարտական տուրում Մարիա […]
11:25 25.02.2021
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ՝ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակ են տոնել ¼ եզրափակչում և, դուրս գալով կիսաերզափակիչ, ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26-ին: Այսօր կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը, Գուրգեն Հովհաննիսյանն ու […]
11:14 25.02.2021
«Բարսելոնա»- «Էլչե» խաղից հետո Լիոնել Մեսսին մոտեցել է «Էլչեի» դարպասապահ Էդգար Բադիային և խնդրել է նրա մարզաշապիկը, ինչն իսպանացի դարպասապահին շատ է զարմացրել: Հիշեցնենք, որ այս հանդիպումը ավարտվել էր 3-0 հաշվով, իսկ Մեսսին դարձել էր 2 գոլի հեղինակ: Այս ժեստով Մեսսին հավանաբար «ներողություն» է խնդրել դարպասապահից խփած գնդակների համար: Elche’s goalkeeper couldn’t believe it when […]
11:08 25.02.2021
Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Ռեալից»։ Իսկ ո՞վ կլինի այդ դեպքում թիմի ավագը: Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Իսկ «Ռեալում» ցանկանում են ամեն կերպ պահել Վարանին, որպեսզի ֆրանսիացի պաշտպանը դառնա թիմի ավագ։ Ավելի վաղ […]
10:37 25.02.2021
Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է 1987-ից 2020 թվականների ՝ աշխարհի լավագույն դարպասապահ: Վարկանիշը կազմել է ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը: Նշենք, որ Բուֆոնը 5 անգամ ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահ: Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը հետևյալն է՝ Ջանլուիջի Բուֆոն, Իտալիա Իկեր Կասիլյաս, Իսպանիա Պետր Չեխ, Չեխիա Էդվին վան դեր Սար, Նիդերլանդներ Մանուել Նոյեր, Գերմանիա Պետեր […]
10:18 25.02.2021
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4-8-ը: Մրցավայրը, սակայն, դեռ հայտնի չէ: Հնարավոր է այն տեղի ունենա սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Իսկ ահա համաշխարհային ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար հաշվի կառնվեն նախորդ օլիմպիական […]
09:54 25.02.2021
«Տոտենհեմը» դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլ։ Լոնդոնյան թիմը «Վոլֆսբերգի» դեմ պատասխան խաղում հաղթել է 4-0 հաշվով և երկու խաղերի արդյունքում գրանցել 8-1 հաշիվը: Այս խաղում գոլերի հեղինակներ են դարձել Դելե Ալին ու Գարեթ Բեյլը, իսկ Կառլոս Վինիսիուսը դուբլ է գրանցել:
09:47 25.02.2021
Երևանում ընթանում է սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը: Բազմամարտում լավագույն եռյակներն արդեն հայտնի են․ կանայք` Աննա Գրիգորյան, Ինեսա Ջաղինյան, Մանե Պողոսյան: Տղամարդկանց բազմամարտի մրցանակակիրներն են Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը: Առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են եղել Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: