TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Մեսսիի դուբլն ու «Բարսելոնայի» հերթական հաղթանակը Լա լիգայում

09:40 25.02.2021

«Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրից հետաձգված խաղում հյուրընկալել էր «Էլչեին»։ Կատալոնական թիմը երեք գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, ընդ որում՝ երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում։ Դուբլի հեղինակ է դարձել թիմի առաջատար Լիոնել Մեսսին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ժորդի Ալբան։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցրել է 50-ի ու այժմ երրորդն […]

̰
«Ատալանտան» 10 հոգով սեփական հարկի տակ զիջել է «Ռեալին». ՉԼ 1/8 եզրափակիչ

09:25 25.02.2021

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին խաղում հյուրընկալվելիս կարողացել է հաղթանակ տանել 1-0 հաշվով: Տանտերերը հանդիպման մեծ մասն անցկացրել են 10 ֆուտբոլիստներով։ 17-րդ րոպեին դաշտից հեռացվել է Ռեմո Ֆրոյլերը։ «Ռեալը», սակայն, միայն խաղավերջում է կարողացել արդյունքի հասնել։ 86-րդ րոպեին հեռահար հարվածով գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է  Ֆերլան Մենդին։ Պատասխան խաղը կայանալու է […]

̰
«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային». ՉԼ 1/8 եզրափակիչ

09:07 25.02.2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Իրականում հանդիպումը կայացել է չեզոք դաշտում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով: Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է Բերնարդու Սիլվան, իսկ 65-րդ րոպեին՝ արդեն Սիլվայի փոխանցումից հետո, Գաբրիել Ժեզուսը հաշիվը դարձրել է 2-0: Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին, […]

̰
Ռուս հայտնի մրցավարը մասնակցել է ռոք համերգի

23:47 24.02.2021

Ռուսաստանի ֆուտբոլային մրցավար Սերգեյ Կարասյովն ասել է, որ «Հայրենիքի պաշտպանի օրվա» առթիվ իր կյանքում առաջին անգամ  մասնակցում է ռոք համերգի: Նա բեմ է բարձրացել Catharsis խմբի հետ: «Այսօր՝ տղամարդկանց իսկական տոնի օրը ՝ փետրվարի 23-ին, ես կյանքում առաջին անգամ բեմ եմ բարձրանում: Շնորհակալություն Catharsis-ին աջակցության, և այս երազանքը կյանքի կոչելու համար»,- գրել է Կարասյովը instagram-ում:

̰
Մահացել է «Ատալանտայի» 21-ամյա ֆուտբոլիստը

23:37 24.02.2021

«Ատալանտայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վիլի Տա Բին մահացել է լյարդի քաղցկեղից: Նա 21 տարեկան էր: Ֆուտբոլիստը երկար ժամանակ է` պայքարում էր հիվանդության դեմ, իսկ  վերջին ամիսներiն նա գտնվում էր հայրենի  Կոտ դ’Իվուարում: «Մենք սգում ենք մեր խաղացողի և Իտալիայի Մ19 առաջնության չեմպիոն Վիլի Բրաչիանո Թա Բիի անժամանակ մահը և կիսում ենք նրա ընտանիքի և մտերիմների […]

̰
Նորից կորոնավիրուս. իտալական «Տորինոն» դադարեցնում է մարզումները

23:25 24.02.2021

«Տորինոյի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբը դադարեցրել է մարզումները, քանի որ ակումբում կորոնավիրուսի բռնկման վտանգ կա։ Նախորդ շաբաթ թուրինյան ակումբը հայտնել էր, որ հիմնական կազմի մի քանի խաղացող վարակվել է կորոնավիրուսով։ Տեղի առողջապահական գերատեսչությունը   նշել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված հարկ է դադարեցնել մարզումները, իսկ ակումբի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները պետք է կորոնավիրուսի հավելյալ […]

̰
Դավիթ Ավանեսյանը հնարավոր է մենամարտի աշխարհի չեմպիոնի գոտու համար

22:49 24.02.2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը հնարավոր է մենամարտ անցկացնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անցած հանգստյան օրերին Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկը  պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը` վեցերորդ ռաունդում հաղթելով բրիտանացի Ջոշ Քելլիին: «Համաճարակի պատճառով փաստացի չորս նախապատրաստություն ունեի Քելիի հետ մենամարտին»,- ասել է Ավանեսյանը: […]

̰
Բունդեսլիգան հրապարակել է շաբաթվա լավագույն գոլերը

22:30 24.02.2021

Բունդեսլիգան հրապարակել է շաբաթվա լավագույն գոլերը: Լավագույնների թվում են Քարիմ Օնիսիվոյի, Մաքսիմիլիան Առնոլդի, Ամին Յունեսի, Մարսել Զաբիտցերի և Էրլինգ Հոլանդի խփած գնդակները:

̰
Մեքսիկա մեկնելու համար Արգենտինայի նախագահը վարձակալել է Մեսսիի ինքնաթիռը

22:20 24.02.2021

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է Լիոնել Մեսսիի մասնավոր ինքնաթիռը, որպեսզի մեկնի Մեքսիկա: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսիի ինքնաթիռը ընտրվել է, քանի որ համապատասխանում է կորոնավիրուսի հետ կապված բժշկական բոլոր պահանջներին: Ինքնաթիռի 4-օրյա վարձակալությունն արժեցել է 160 հազար դոլար: Մեսսին 2018 թվականին է ձեռք բերել այն 15 մլն եվրոյով:

̰
Ռուս օլիմպիական չեմպիոնուհին խոստովանել է, որ երբեք չի ամուսնաանա աղքատ տղամարդու հետ

21:57 24.02.2021

Գեղարվեստական մարմնամարզության 2012 թ. Օլիմպիական չեմպիոն Կարոլինա Սևաստյանովան խոստովանել է, որ երբեք չի ամուսնանա աղքատ տղամարդու հետ: Այդ մասին նրան հարցրել էին Instagram-ի սթորիսում: «Ոչ, երբեք: Դա շատ բարդ հարց է: Կան բոլորովին այլ մասնագիտության պարկեշտ մարդիկ: Բայց մենք բոլորս տարբեր ենք, և բոլորիս էլ տարբեր բաներ են պետք: Ես այլ բան կընտրեի իմ և […]

̰
Հոլանդը կլինի այս տասնամյակի աստղը. Մինո Ռայոլա

21:42 24.02.2021

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է նրա ապագայի մասին: «Հասկանալի է, որ բոլորը Հոլանդին նայում են որպես ապագայի   աստղի: Դժվար է անել այն, ինչ նա անում է իր տարիքում: Նա կլինի այս տասնամյակի աստղը: Հիմա բոլորը նոր սերնդի աստղեր են փնտրում: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի մարզական տնօրեն, ով կարող […]

̰
Գեղամ Կադիմյանը հրաժեշտ է տվել բելառուսական ակումբին և տեղափոխվել ղազախական «Կայսար»

21:28 24.02.2021

Գրոդնոյի «Նեմանի» հայ կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը հրաժեշտ է տվել բելառուսական թիմի երկրպագուներին ու հաջողություն մաղթել ակումբին. «Իմ սիրելի ժողովուրդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել նախորդ մրցաշրջանի ընթացքում: Կլինեմ հակիրճ: Պարզապես ցանկանում եմ ասել մեծ շնորհակալություն: Չեմ մոռանա ձեզ հետ անցկացրած տարին: Թիմի ֆիզիոթերապևտից մինչև մեր տնային մարզադաշտի ամենափոքր երկրպագուին […]

̰
Ստրանջայի մրցաշարի առաջին օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել

21:19 24.02.2021

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարի առաջին օրը  4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել: 63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել չեխ Պետեր Նովակի նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ժամանակից շուտ՝ առաջին ռաունդում պարտության է մատնել բուլղարացի Եվգենի Նաչևին: Մադոյանն առաջին ռաունդում մրցակցին 3 անգամ ենթարկել է նոկդաունի: Հաղթանակ են տարել նաև 81 […]

̰
Թայգեր Վուդսը վթարի է ենթարկվել և լուրջ վնասվածքներ ստացել

20:58 24.02.2021

Փետրվարի 23-ին  Թայգեր Վուդսը վթարի է ենթարկվել: Նա գիտակից է եղել, երբ նրան դուրս են բերել  մեքենայից և տեղափոխել  շտապօգնության մեքենա: «Մեքենան անցնում էր լանջով, որը բավականին ոլորուն է և այստեղ հաճախ են պատահում պատահարներ: Սա հազվադեպ երևույթ չէ: Մեքենայի առջևի մասը ամբողջությամբ ջարդված է, բարեբախտաբար սրահը շատ չէր վնասվել: Անվտանգության բարձիկները, հնարավոր է, փրկել […]

̰
Պաստորեն կհեռանա «Ռոմայից». Calciomercato

20:25 24.02.2021

Calciomercato-ն հայտնում է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից արդեն այս ամառ: Նրա  պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչ 2023 թվականը:  Այնուամենայնիվ, հռոմեացիները որոշել են բաժանվել խաղացողից: Պաստորեյի գործակալը նոր ակումբ է փնտրում MLS-ում:  Ավելի վաղ նշվել էր, որ «Ռոման» մտադիր է ուժեղացնել կազմը  «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիի միջոցով։

̰
Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիան կարող է ենթարկվել  պատժամիջոցների

20:13 24.02.2021

Դոպինգի փորձարկման միջազգային գործակալությունը   պատժամիջոցներ է պահանջում Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի (RWF) նկատմամբ,  մարզիկների կողմից հակադոպինգային կանոնների  խախտումների պատճառով: Խոսքը հինգ խախտումների մասին է, որոնք  տեղի են ունեցել 2012 թվականին:  Անաբոլիկ ստերոիդները հայտնաբերվել են մարզիկների դոպինգ թեստերում: Սրանցից չորսը հայտնաբերվել են Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում Ռումինիան ներկայացնող ծանրամարտիկների՝ Ֆլորին Կրոյտորուի, Գաբրիել Սինքրայանի, Ռազվան Մարտինի և Ռոքսանա […]

̰
Պիկեն՝ դերասան. լեգենդար իսպանացին կարող է նկարահանվել սերիալում

20:00 24.02.2021

Իսպանացի դերասանուհի, «Հիերո» սերիալի աստղ Կանդելա Պենյան ասել է, որ ցանկանում է իր նոր նախագծին հրավիրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին: «Ես կցանկանայի, որ Պիկեն մասնակցեր իմ սերիալին: Դա կլինի ոչ թե դրվագային դեր, այլ մի քանի դրվագ, որոնցում նա կանի այն, ինչ անում է կյանքում։ Նա ֆուտբոլ կխաղա «Բարսելոնայի» կազմում»,- մեջբերել է Պենյաին Marca-ն:

̰
Պրեմիեր լիգան ավարտված է մեզ համար, հիմա գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է. Սադիո Մանե

19:47 24.02.2021

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարծում է, որ իր ակումբի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև միավորների տարբերությունը շատ մեծ է ու այն հնարավոր չի լինի հաղթահարել։ «Սկզբից մեր նպատակը Չեմպիոնների լիգայում, Պրեմիեր լիգայում, ինչպես նաև գավաթային խաղերում հաղթանակն էր։ Սակայն հիմա կարող եմ ասել, որ Պրեմիեր լիգայում ամեն ինչ ավարտված է։ Տարբերությունը շատ մեծ է։ Մենք չենք […]

̰
«Ռոմայի» մարզիչը կարող է գլխավորել «Ռեալը»

19:30 24.02.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան շուտով կարող է հեռանալ հռոմեական ակումբից:  Պորտուգալացի մասնագետին ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալը»: Այս մասին գրում է իտալական Corriere dello sport-ը: Եթե ​​«Ռեալը» մրցաշրջանն ավարտի առանց գավաթի, ապա Զինեդին Զիդանի ակումբում, հավանաբար, մարզիչ կփոխվի, և այդ տեղը կարող է գրավել Ֆոնսեկան: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ […]

̰
«Շիրակն» ու «Վանը» հաղթողին չորոշեցին

19:17 24.02.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0-0 է խաղացել Չարենցավանի «Վանի» հետ: Խաղը կայացել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Այս խաղից հետո «Շիրակը» 6 միավորով շարունակում է ընթանալ 8-րդ հորիզոնականում: «Վանը» 11 միավորով 7-րդ հորիզոնականում է և գյումրեցիներից մեկ խաղ ավելի է անցկացրել:

̰
«Ինտերը» ամիսներ շարունակ աշխատավարձեր չի վճարում

19:05 24.02.2021

Tuttosport-ի տեղեկություններով՝ «Ինտերը» արդեն մի քանի ամիս աշխատավարձ չի վճարում իր աշխատակիցներին ու ֆուտբոլիստներին: Միայն նոյեմբերի և դեկտեմբերի պարտքը կազմում է մոտ 25 միլիոն եվրո: Անցյալ շաբաթ ՈՒԵՖԱ-ն՝ համաճարակով պայմանավորված , ազատեց աշխատողներին  նախորդ տարվա  աշխատավարձ վճարելու պարտավորությունից: Փոխարենը ՈՒԵՖԱ-ն   առաջարկում է հաջորդ մրցաշրջանի եվրոպական մրցաշարերին մասնակցելու լիցենզիա ստանալու ավելի հեշտ միջոց:  Ինչ վերաբերում «Ինտերին», […]

̰
Շատ շնորհակալ եմ, հրեշ. Հոլանդի նվերը Հաբիբին ու վերջինիս արձագանքը

18:40 24.02.2021

Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը UFC- ի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին նվիրել է իր ինքնագրով շապիկ: Նուրմագոմեդովը նվերը տեղադրել է Instagram-ի իր էջում և շնորհակալություն է հայտնել Հոլանդին: «Շատ շնորհակալ եմ, հրեշ»,- գրել է Նուրմագոմեդովը:

̰
Կատյա Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել դահուկավազքի Աշխարհի առաջնության որակավորման փուլում

18:26 24.02.2021

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, Աշոցքը ներկայացնող Կատյա Գալստյանը 43 մասնակցի մրցապայքարում գրավել է 3-րդ տեղը և նվաճել որակավորման փուլի բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, գյումրեցի Աննա Մխիթարյանը գրավել է 32-րդ տեղը։ ԱԱ-ի որակավորման փուլը համարվում է վարկանիշային մրցաշար: Առաջին 10 հորիզոնականները գրավողները հնարավորություն են ստանում մասնակցել […]

̰
7 տուրից հետո առաջատարը Մարիա Գևորգյանն է

18:22 24.02.2021

Ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը, որին մասնակցում է 10 մարզուհի: 7 տուրում Մարիա Գևորգյանը սևերով հաղթել է Արփինե Առաքելյանին: Մյուս պարտիաներում Աստղիկ Հակոբյանը առավելության է հասել Սուսաննա Գաբոյանի, Վերոնիկա Խաչատրյանը՝ Մարիամ Ավետիսյանի և Մարիամ Մկրտչյանը՝  Նարե Առաքելյանի նկատմամբ: Աննա Խաչատրյան-Սիրանուշ Ղուկասյան մրցավեճը ավարտվել է ոչ-ոքի: 7 տուրից հետո 5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարը […]

̰
Ռուս թեթև աթլետները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

18:06 24.02.2021

Ռուս թեթև աթլետները չեն մասնակցի Եվրոպայի ձմեռային առաջնությանը, որը կայանալու է մարտի սկզբին: Խնդիրն այն է, որ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան կքննարկի չեզոք կարգավիճակ տալու հարցը մարտի 17-18-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է Աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Ռուս մարզիկներին չեզոք կարգավիճակ տալու հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Աթլետիկայի համաշխարհային խորհրդում՝ մարտի 17-18-ը, բայց ոչ շուտ: […]

̰
«Ալաշկերտը» 10 հոգով հաղթեց «Լոռիին»

17:37 24.02.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հետաձգված խաղում Վանաձորի «Լոռին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Երևանի «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտին» հաջողվեց բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը: Ի դեպ, մինչ այդ երևանյան թիմը մնացել էր 10 հոգով: 30-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը հեռացվել էր խաղադաշտից կոպիտ խաղի համար: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը […]

̰
«Կուբան» ֆուտբոլային ակումբը վաճառում է թիմի տարբերանշանը

17:20 24.02.2021

«Կուբան» ֆուտբոլային ակումբի՝ սնանկության հարցերով հանձնակատարը թիմի տարբերանշանը աճուրդի է հանել: Անգույն տարբերանշանի մեկնարկային գինը 205 հազար ռուբլի է, իսկ գունավորինը՝ 530,8 հազար ռուբլի: Աճուրդը նշանակված է 2021 թվականի ապրիլի 7-ին: Հայտերն ընդունվելու են մինչև մարտի 31-ը:   View this post on Instagram   A post shared by Футбольный клуб “Кубань”? (@fckuban)

̰
Գատուզոն կարող է «Նապոլիից» տեղափոխվել «Ֆիորենտինա»

16:10 24.02.2021

Իտալական «Ֆիորենտինան» նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում, նոր գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն է, եթե մրցաշրջանի ավարտին նա հեռացվի նեապոլցիների ճամբարից: Այս սցենարը հավանական է համարվում այսօրվա դրությամբ: Ֆլորենցիան ներկայացնող ակումբի նոր գլխավոր մարզչի հավակնորդ է համարվում նաև Ռոբերտո դե Ջերբին:

̰
AIBA-ի պատվիրակը ներկա կլինի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին

15:53 24.02.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների ժամանակ AIBA-ն պատվիրակ կուղարկի Հայաստան: Այդ մասին հայտնել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի ժամանակ: «Մենք Հայաստան կուղարկենք AIBA-ի պատվիրակին, որպեսզի ամեն ինչ, այդ թվում՝ ընտրությունները, ընթանան նրա հսկողության ներքո՝ ազնիվ ու առանց խնդիրների: Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի նորընտիր նախագահը առաջնային դիրքերում […]

̰
Հովհաննես Գաբուզյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը

15:24 24.02.2021

Շարունակվում  Հայաստանի շախմատի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը: 7-րդ տուրից հետո 6 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է: Երկրորդ տեղում 5,5 միավորով Արման Փաշիկյանն է: Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Հարությունյանը ունեն 4,5-ական միավոր: Այսօր Գաբուզյանն ու Փաշիկյանը մրցում են միմյանց դեմ։ Մրցաշարի ավարտին, որին մասնակցում է 12 շախմատիստ, մնացել է 4 տուր:

̰
BACK_TO_TOP