TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Ովքե՞ր են ամենաոճային տղամարդկանց վարկանիշային ցուցակի առաջատար մարզիկները. GQ Russia

16:01 19.02.2021

GQ Russia ամսագիրը հրապարակել է 2021 թվականի ամենաոճային տղամարդկանց վարկանիշային ցուցակը, որում ընդգրկվել են նաև մի շարք մարզիկներ: Ցուցակում 13-րդ տեղը զբաղեցրել է իռլանդացի MMA մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը, իսկ 15-րդը ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Դեյվիդ Բեքհեմը: «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը վարկանիշում զբաղեցրել է 18-րդ տեղը: Հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ […]

̰
Մի՛ հանեք մեզ հաշվից. «Բարսելոնայի» հարձակվող

15:43 19.02.2021

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարծում է, որ թիմը ի վիճակի է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում քամբեք իրականացնել։ Հիշեցնենք՝ առաջին խաղում կատալոնական թիմը սեփական հարկի տակ պարտվել էր 1-4 հաշվով։ «Շատ հիասթափված եմ այս արդյունքից։ Մեզ անհրաժեշտ է այն վերլուծել, դասեր քաղել ու շարունակել ջանասիրաբար աշխատել։ Մի՛ հանեք մեզ հաշվից»,- գրել է […]

̰
59 գոլ՝ 16 խաղում. գրանցվել է Եվրոպա լիգայի նոր ռեկորդ

15:30 19.02.2021

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին 16 հանդիպումներում գրանցվել է 59 գոլ: Պարզվում է` այս ցուցանիշը ռեկորդային է ՈՒԵՖԱ-ի փլեյ-օֆֆի մեկ օրվա համար: Հիշեցնենք, որ ամենաարդյունավետը «Յանգ Բոյզ»-«Բայեր» (4:3) և «Անտվերպեն»-«Ռեյնջերս» (3:4) հանդիպումներն էին: 6 գոլ է գրանցվել «Օլիմպիակոս»-ՊՍՎ «Էյնդհովեն» (4:2) և «Մոլդե»-«Հոֆենհայմ» (3:3) հանդիպումներում: 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 24-25-ը:

̰
Արման Փաշիկյանը միանձնյա առաջատարն է. ՀՀ շախմատի բարձրագույն խմբի առաջնություն

15:00 19.02.2021

Շարունակվում է Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: Երեկ կայացած 3-րդ տուրում առաջնության երկու առաջատարներից Արման Փաշիկյանը սև խաղաքարերով հաղթել է Զավեն Անդրիասյանին, իսկ մյուս առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվել է  Հովհաննես Գաբուզյանին։ 3-րդ տուրում առաջին հաղթանակն է գրանցել մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը։ Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Մանուել Պետրոսյան և Սամվել Տեր-Սահակյան-Տիգրան Հարությունյան […]

̰
Մխիթարյանը բարձր գնահատականներ է ստացել «Բրագայի» դեմ խաղում

14:50 19.02.2021

Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատականներ է ստացել «Բրագայի» դեմ խաղում: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Բրագա»-«Ռոմա» մրցավեճում Մխիթարյանն աչքի ընկավ արդյունավետ խաղով, դարձավ նաև գոլի հեղինակ, սակայն այն չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Իտալական մամուլի գնահատականները հետևյալն են՝ IL TEMPO Մխիթարյան՝ 6 Առավելագույնը՝ Վերետու, Դիվարա (7) CORRIERE DELLO SPORT Մխիթարյան՝ 6.5 Առավելագույնը՝ Սպինացոլա (7.5) CORRIERE […]

̰
Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարներն են. ՀՀ շախմատի կանանց առաջնություն

14:34 19.02.2021

Շարունակվում է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Երեկ կայացած 3-րդ տուրում  մրցաշարի առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է խաղացել Վերոնիկա Խաչատրյանի հետ։ Մյուս պարտիաները արդյունավետ ավարտ են ունեցել: Սուսաննա Գաբոյանը հաղթել է Աննա Խաչատրյանին, Սիրանուշ Ղուկասյանը՝ Նարե Առաքելյանին, Մարիամ Ավետիսյանը՝ Աստղիկ Հակոբյանին, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ Արփինե Գրիգորյանին։ 3-րդ տուրից հետո Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը 2,5-ական միավորով […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նոր ղեկավար ունի

14:20 19.02.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նոր ղեկավար ունի: Այդ պաշտոնում ընտրվել է Սեյկո Հաշիմոտոն: ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախն ասել է, որ Հաշիմոտոն մեծ փորձ ունի, մասնակցել է ամառային և ձմեռային յոթ Օլիմպիական խաղերի, մեդալակիր է, Ճապոնիայի պատվիրակությանը բազմիցս ուղեկցել է Օլիմպիական խաղերի և լիովին համապատասխանում է պաշտոնին։ Այդ նշանակումով նաև կարևորվում է գենդերային հավասարությունը, որը ՄՕԿ-ի […]

̰
Վերսկսվում է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը

14:07 19.02.2021

Հայաստանի Պրեմիր լիգան վերսկսվում է․ ժամը 14։00-ին մեկնարկել է «Նոա»-«Վան» հետաձգված հանդիպումը։  Այս խաղից առաջ «Նոան» իր ակտիվում ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Վանը» 10 միավորով 7-րդն է։ Թիմերի կազմերը հետևյալն են՝ ՆՈԱ ՎԱՆ Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ստորև։

̰
Ովքե՞ր են լավագույն խաղացողի հավակնորդները. ԵԼ

13:55 19.02.2021

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքով ՈւԵՖԱ-ն չորս խաղացող է ընտրել, որոնցից մեկը կճանաչվի շաբաթվա լավագույն խաղացող: Հավակնորդների թվում են Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը, «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, «Հոֆենհայմի» հարձակվող Մունաս Դաբբուրը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը: Լավագույն խաղացողի օգտին կարելի է քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

̰
Հովհաննես Բաչկովի մենամարտը հետաձգվել է

13:32 19.02.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի երկրորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, որը պետք է կայանար փետրվարի 27-ին, հետաձգվել է: Այս մասին բռնցքամարտիկը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մենամարտը հետաձգվել է COVID-19-ի պատճառով. ճանապարհները փակ են դեպի Ղազախստան»,- գրել է Բաչկովն ու ավելացրել, որ հանդիպման օրը և վայրի մասին կտեղեկացնի այն ժամանակ, երբ […]

̰
Բուֆոնը տուգանք կվճարի հայհոյանքի համար

13:16 19.02.2021

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը տուգանվել է «Պարմայի» հետ խաղում հայհոյախառն արտահայտություններ օգտագործելու համար: Այս հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 19-ին և ավարտվել թուրինցիների հաղթանակով՝ 4-0: Դարպասապահը պետք է 5 հազար եվրո վճարի: Բուֆոնին կարող էին որակազրկել մեկ խաղով, բայց որոշել են տուգանել: Ա սերիայի ակումբներն առաջին անգամ չեն պատժվում հայհոյանքների համար. ընթացիկ մրցաշրջանում ավելի վաղ որակազրկվել […]

̰
«Նոան» պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» սանի հետ

12:55 19.02.2021

«Նոան» հայտարարել է 19-ամյա կիսապաշտպան Մաքսիմ Դանիլինի հետ պայմանագիր կնքելու մասին։ Դանիլինը «Սպարտակի» սան է և հանդես է եկել «Սպարտակ» 2-ում:

̰
Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում. Էդուարդ Սպերցյան

12:41 19.02.2021

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին. – Էդուարդ, ի՞նչ եք զգում  երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում: – Հպարտության զգացողություն ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ […]

̰
ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել Մբապեից

12:34 19.02.2021

ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել Կիլիան Մբապեից։ Ակումբը 4 տարվա պայմանագիր է առաջարկել ֆրանսիացուն: Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Մբապեի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին։ ՊՍԺ-ն Մբապեի հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում ամռանը պետք է վաճառի նրա տրանսֆերը, որպեսզի կարողանա գումար վաստակել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո է պահանջում Մբապեի […]

̰
Մեսսիի ապագան ՊՍԺ-ն է. Ռիվալդո

12:28 19.02.2021

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն փորձել է կանխագուշակել Լիոնել Մեսսիի ապագան ՊՍԺ-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո: «Թիմում չկան խաղացողներ, ովքեր հավատում են քամբեքին: Առաջին խաղի արդյունքը գրեթե անհնար է փոխել: Ամենայն հավանականությամբ, սա Մեսսիի վերջին տնային հանդիպումն էր ՉԼ-ում՝ «Բարսելոնայի» կազմում: Ակումբը չի կարող Մեսսիին ևս մեկ տիտղոսի հույս տալ: Նրա ապագան ՊՍԺ-ն է: Սա թիմ […]

̰
Գերդրամատիկ խաղում «Յանգ Բոյզը» հաղթել է «Բայերին»

12:10 19.02.2021

ԵՎ 1/16 եզրափակչի շրջանակներում «Յանգ Բոյզը» 4-3 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Բայերի» նկատմամբ:  Առաջին կեսում «Յանգ Բոյզի» ֆուտբոլիստները 3 գնդակ են ուղարկել մրցակցի դարպասն ու ընդմիջման գնացել մեծ առավելությամբ: Սակայն երկրորդ կեսում գերմանական թիմի ֆուտբոլիստները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել ու կարողացել են երեք գոլ խփել: Դուբլ է ձևակերպել Պատրիկ Շիկը, մեկ անգամ էլ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ ջախջախել է «Ռեալ Սոսյեդադին»

11:49 19.02.2021

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»:  Անգլիական ակումբը  4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Մանչեսթերցիների կազմում դուբլ է ձևակերպել Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկուս Ռեշֆորդն ու Դենիել Ջեյմսը: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 25-ին, Անգլիայում:

̰
«Նապոլիի» պարտությունը, «Շախտյորի» հաղթանակը և մյուս արդյունքները. ԵԼ 1/16 եզրափակիչ

11:40 19.02.2021

Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն ավարտվեցին։ «Գրանադան» Իսպանիայում վստահ հաղթեց իտալական «Նապոլիին»՝ 2-0 հաշվով: «Արսենալը» հյուրընալվելիս ուժերը չափեց «Բենֆիկայի» հետ։ Այս խաղում հաղթողը չորոշվեց՝ 1-1: «Այաքսը» «Լիլլի» դեմ արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին՝ «Անտվերպեն» 3-4 «Ռենջերս» «Մաքաբի Թել Ավիվ» 0-2 «Շախտյոր» «Զալցբուրգ» 0-2 «Վիլյառեալ»։

̰
Ադամյանի «Հոֆենհայմը» ոչ-ոքի է խաղացել «Մոլդեի» հետ

11:15 19.02.2021

Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում «Հոֆենհայմն» անցկացրեց առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով «Մոլդեին»։ Արդեն 8-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մունաս Դաբուրը։ 28-րդ րոպեին Դաբուրը դուբլ ձևակերպեց։ 41-րդ րոպեին Մարտին Էլինգսենը կրճատեց հաշիվը, սակայն 45+3-րդ րոպեին «Հոֆենհայմը» Քրիստոֆ Բաումգարտների գոլից հետո դարձյալ մեծացրեց առավելությունը։ Երկրորդ կեսում տանտերերը կարողացան հետ բերել կորցրածը։ 70-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Ույլանդ-Անդերսենը։ 4 […]

̰
«Միլանը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Ցրվենա Զվեզդային»

11:08 19.02.2021

Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանը» հյուրընկալվեց «Ցրվենա Զվեզդային»։ 42-րդ րոպեին Ռադովար Պանկովը գրավեց սեփական դարխասը, «Միլանը» առաջ անցավ հաշվի մեջ։ Երկրորդ կեսի սկզբում տանտերերն, իրացնելով 11-մետրանոցը, հավասարեցրին հաշիվը: 61-րդ րոպեին, սակայն, Էրնանդեսը դարձյալ առաջ մղեց «Միլանին»՝ նույնպես 11-մետրանոց իրացնելով։ 77-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդան» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց […]

̰
«Ռոմա»-ն հաղթեց «Բրագա»-ին

23:45 18.02.2021

Այսօր Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Բրագան» ընդունում է «Ռոմային»։ Առաջին խաղակեսն ավարտվել է «Ռոմայի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Հռոմեական ակումբի գնդակը խփել է հարձակվող Էդին Ջեկոն: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է գոլային գրոհին: Երկրորդ խաղակեսում մեկնարկին «Բրագա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով: Էյսայգոն երկրորդ դեղին քարտը ստացավ և և հեռացվեց: 60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կարողացավ […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Ռոման» հաղթում է «Բրագային»

23:01 18.02.2021

Այսօր Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Բրագան» ընդունում է «Ռոմային»։ Առաջին խաղակեսն ավարտվել է «Ռոմայի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Հռոմեական ակումբի գնդակը խփել է հարձակվող Էդին Ջեկոն: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է գոլային գրոհին: Խաղի ընթացքին կարող եք հետևել «Շանթի» եթերում։

̰
Ճապոնիայի նահանգապետներից մեկը դեմ կլինի Օլիմպիական խաղերի անցկացմանը, եթե կորոնավիրուսի տարածումը չնվազի

19:58 18.02.2021

Եթե կորոնավիրուսի տարածումը չնվազի, ապա Ճապոնիայի Սիմանե վարչատարածքի նահանգապետ Տացույա Մարույաման դեմ  կլինի Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացմանը: Նա ասել է, որ հակառակ պարագայում  վարակը կտարածվի  ամբողջ երկրում, և Սիմանեն նույնպես զերծ չի մնա: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Նահանգի ղեկավարը վրդովված է մարզերի միջև բաշխվող պետական օգնության միջոցների հատկացման անարդար չափաքանակից։ Հավելենք, որ օլիմպիական ջահի […]

̰
Մխիթարյանը հայտացուցակում է. «Բրագա»-«Ռոմա»

19:20 18.02.2021

Այսօր Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Բրագան» կընդունի «Ռոմային»։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այս խաղի համար։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է այդ հայտացուցակում։  

̰
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ

18:06 18.02.2021

Ռուս թենիսիստ Ասլան Կարացևը Ավստրալիայի բաց առաջնության առաջին կիսաեզրափակիչ խաղում զիջել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին: Սերբը հաղթել է 6:3, 6:4, 6:2 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 54 րոպե: Եզրափակչում Նովակ Ջոկովիչը կխաղա Դանիիլ Մեդվեդև-Ստեֆանոս Ցիցիպաս զույգի հաղթողի հետ: Այս խաղը կկայանա փետրվարի 19-ին:

̰
Արգենտինական գրանդ ակումբը ցանկանում է ձեռք բերել ՀՀ հավաքականի ֆուտբոլիստին

17:54 18.02.2021

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հնարավոր է կարիերան շարունակի արգենտինական գրանդում՝ «Ռիվեր Փլեյթում»։ Այդ մասին հայտնել է արգենտինական Ole պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ 24-ամյա Նորբերտոյից բացի, որի տրանսֆերային արժեքն ըստ հեղինակավոր Transfermarkt-ի գնահատվում է 1,5 մլն եվրո, «Ռիվեր Փլեյթը» հետաքրքրված է 19-ամյա հեռանկարային կիսապաշտպան Մատկո Միլյեվիչի ծառայություններով։ Չորեքշաբթի ակումբի ներկայացուցիչները հանդիպելու […]

̰
Ի՞նչ նվեր է ստացել Հաբիբ Նուրմագոմեդովը Մբապեից

17:19 18.02.2021

UFC թեթև քաշային աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ներկա է գտնվել ՉԼ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպմանը, չնայած խաղն անցկացվել է առանց հանդիսականների։ Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել էր 1-4 հաշվով՝ հօգուտ հյուրերի, իսկ Կիլիան Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։  ««Կամպ Նոուի» ճանապարհին: Առա՛ջ, ՊՍԺ»,- խաղի մեկնարկից առաջ Instagram-ում գրել էր Հաբիբը: Իսկ խաղից հետո   հանդիպման հերոսի մարզաշապիկը  ստացել է Նուրմագոմեդովը: […]

̰
Մբապեն սպառնացել է սպանել Ալբային

17:07 18.02.2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի առաջին կեսում կոնֆլիկտ է եղել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի և կատալոնացիների պաշտպան Ժորդի Ալբայի միջև: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Սերժինյո Դեստը մոտեցել է Մբապեին, որպեսզի ներողություն խնդրի իր գործողության համար: Ֆրանսիացին իսպաներենով ասել է, որ նա իրեն ձեռք չտա:  Խոսակցությանը միջամտել է Ալբան, որն ասել է […]

̰
Հակադոպինգային կանոնները ծանրամարտում կխստացվեն

16:57 18.02.2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործադիր կոմիտեն հաստատել է Անկախ հակադոպինգային հանձնաժողովի առաջարկությունը` մեկ տարվա ընթացքում կանոնների խախտումների քանակը կրճատել, ինչի արդյունքում մարզիկների գործունեությունը կասեցվում է: Այս մասին հայտնում է IWF-ի մամուլի ծառայությունը: Գործադիր խորհուրդը վերականգնել է IWF հակադոպինգային կանոնների հոդվածի 12-րդ կետը, որը նախատեսում է, որ մարզիկի գործունեության կասեցումը մեկ տարվա ընթացքում կհանգեցնի կանոնների երեք […]

̰
Հայ ջրացատկորդները երկրորդ տեղն են գրավել Ուկրաինայի բաց առաջնությունում

16:55 18.02.2021

Հայաստանի առաջատար ջրացատկորդները մասնակցել են Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությանը: 10 մետրանոց աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան-Վարդան Բայանդուրյան զույգը գրավել է երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն տանտերերին: Մեր տղաներն այսօր կմրցեն անհատական 10 մ աշտարակացատկում: Տանտերերից բացի, առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի պատվիրակները:

̰
BACK_TO_TOP