09:30 06.03.2025
UFC-ի կիսածանր քաշային կարգի մարտիկ Մագոմեդ Անկալաևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ալեքս Պերեյրայի հետ մենամարտից հետո փոխվելու է MMA-ում իր կարգավիճակը: «Վաղուց պետք է մենամարտեինք Ալեքսի հետ, բայց նրա պատճառով մենամարտը հետաձգվում էր: Ամենավատը սպասողական վիճակն է: Հիմա, վերջապես, ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Այս մենամարտից հետո UFC-ին կսկսի գնահատել ինձ: Եթե Պերեյրան […]
09:05 06.03.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Նեյմարի` ակումբ հավանական վերադարձի մասին. «Դա իմ աշխատանքը չէ։ Ես կենտրոնացած եմ միայն հանդիպումների վրա։ Տրանսֆերներ իրականացնելն այլ աշխատակիցների պարտականությունն է, ոչ թե իմ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» ֆուտբոլիստից […]
08:40 06.03.2025
«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը պատմել է, թե ինչպես է ճանաչումը փոխել իր կյանքը: «Հիմա ամեն ինչ այլ է: Ուր էլ գնամ, ում էլ հանդիպեմ, տեսնում եմ, որ բոլորը ճանաչում են ինձ: Նախկինում կարող էի հանգիստ ինքնաթիռ նստել, իսկ հիմա շատ դժվարությամբ եմ նույնիսկ օդանավակայանով անցնում: Դրանով կարելի է հպարտանալ, բայց նաև շատ բարդություններ կան. […]
08:20 06.03.2025
«Լիվերպուլը» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել ակումբի պաշտպան Քոնոր Բրեդլիի հետ, գրում է The Sun-ը։ Ակումբը մտադիր է 650 տոկոսով բարձրացնել 21-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն ու այն դարձնել շաբաթական 75 հազար ֆունտ ստերլինգ։ Հյուսիսիռլանդացին այժմ վաստակում է ընդամենը 10 հազար ֆունտ ստերլինգ։ Կողմերը ծրագրում են համաձայնագիրը կնքել մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ «Լիվերպուլում» Բրեդլիին համարում են […]
01:30 06.03.2025
Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ մոտ ապագայում առաջնության որոշ խաղեր կարող են անցկացվել ԱՄՆ-ում: «Ցանկանում ենք դառնալ եվրոպական թոփ 5 առաջնություններից առաջինը, որն իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում: Սա մի հնարավորություն է, որը մեզ շատ է գրավում: Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիներ, մեկը՝ կանադացիներ, այնպես որ պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ […]
01:01 06.03.2025
«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ քաշի հետ կապված խնդիր ունեն, գրում է Football Italia-ն։ Աղբյուրի համաձայն` գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն անհանգստացած է թիմի ֆիզիկական վիճակով։ Որոշ ֆուտբոլիստներ հետազոտվելու ժամանակ ունեցել են 90 կիլոգրամից ավելի քաշ։ Կոնսեյսաուն ակումբի ֆուտբոլիստների համար խիստ սննդակարգ է սահմանել։ Նրանք պարտավոր են ամեն օր կշռվել։ «Միլանի» մարզչական շտաբը հետևում է նաև խաղացողների […]
00:09 06.03.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025»-ի առաջատարների թվում է։ 23-ամյա շախմատիստը 6-րդ խաղափուլից հետո 5 միավոր է վաստակել և կիսում է 1-5-րդ տեղերը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը 3,5 միավոր են վաստակել։ Սուքիասյանը բոլոր 5 պարտիաներում մրցել է գրոսմայստերների դեմ` հաղթելով Պավել Պոնկրատովին, ոչ-ոքի գրանցելով Անդրեյ Եսիպենկոյի, […]
23:27 05.03.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» ու նրա մարզիչ Առնե Սլոթի մասին, հայտնում է RMC Sport-ը: «Դժվար էր Կլոպի աշխատանքից հետո ավելի լավ թիմ ստեղծել, բայց Սլոթին դա հաջողվեց: Այս «Լիվերպուլը» գրեթե կատարյալ թիմ է: Դա մոտիվացնում է ՊՍԺ-ին ավելի լավը դառնալ նրանց հաղթելու համար: Մենք պետք է ավելի շատ տիրենք […]
22:31 05.03.2025
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Տաշքենդի «Պախտակորից»։ Հյուրերն անհաջող հանդիպում են անցկացրել և չեն կարողացել լուրջ պայքար մղել` մրցակցի դարպասին կատարելով ընդամենը մեկ դիպուկ հարված։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Էր Ռիյադում։
21:53 05.03.2025
«Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է bolavip.com-ը: «Մեսսին ֆենոմեն է, պարզապես անհավանական ֆուտբոլիստ: Խաղերի ժամանակ ես նույնիսկ չէի հասնցում խախտել նրա դեմ կանոնները»,- ասել է բրազիլացին: Խաղադաշտում Մեսսին ու Մարսելոն հանդիպել են 33 անգամ:
20:54 05.03.2025
Կայացել է Ինդիան Ուելսի WTA-1000 կարգի մրցաշարի վիճակահանությունը, հայտնում է կազմակերպության կայքը: Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի Լորեն Դևիսի հետ: Աշխարհի 39-րդ ու 232-րդ ռակետները կհանդիպեն երկրորդ անգամ: Ավանեսյանը 2024-ին Դևիսին հաղթել էր Ցինցինատիում, որտեղ ի դեպ առաջին անգամ էր ներկայացնում Հայաստանը: 1/32 եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլինան կմրցի աշխարհի 22-րդ ռակետ […]
19:54 05.03.2025
Հանրահայտ յութուբեր Լոգան Փոլն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է հանդիպել ռինգում, հայտնում է Goal-ը: Ամերիկացի մեդիաաստղը Prime Hydration և Mas+ էներգետիկ ըմպելիքների պատճառով դատական գործընթացի մեջ է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հետ: Մեսսիի Mas+-ը Prime-ին մեղադրել էր հակամրցակցային պահվածքի և ապրանքանիշի իրավունքները խախտելու համար: Վեճը լուծելու համար Փոլը Մեսսիին առաջարկել էր հարցերը […]
18:45 05.03.2025
Ազատ ոճի ըմբշամարտի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սոչիում կայացած ստուգողական գոտեմարտում Սադուլաևը 5-1 հաշվով հաղթել է Մագոմեդ Կուրբանովին։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։
18:14 05.03.2025
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատական հայց է ներկայացրել Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պորտուգալացի մասնագետը երկու խաղով որակազրկվել էր «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի թիմի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու, երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյոն պնդում է, […]
17:55 05.03.2025
UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին բացատրել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել Ալեքսանդր Վոլկավովսկիի հետ: «Խնդիրն այն չէ, որ ես չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ վախենում եմ։ Պարզապես, ես չափից շատ եմ հարգում Վոլկանովսկիին»,- վրացի մարտիկի խոսքերը մեջբերում է Championship Rounds-ը։ Ավստրալացի Վոլկանովսկին UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոնն է։ 36-ամյա մարտիկը […]
17:16 05.03.2025
«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է աշխատանքի անցնել «Միլանում»: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ «Միլանը» պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Սերժիու Կոնսեյսաուին և հրավիրել 37-ամյա Ֆաբրեգասին։ Բացի Ֆաբրեգասից, միլանյան թիմը հետաքրքրված է նաև Մաուրիցիո Սարիի ու Ռոբերտո Դե Ձերբիի ծառայություններով։ Սակայն «Միլանի» ղեկավարներն իսպանացի մասնագետին համարում են ակումբը գլխավորելու հիմնական […]
17:00 05.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, հաղորդում է Goal.com-ը: Ավելի վաղ պորտուգալացին հայտարարել էր, որ նա Անգլիա է ժամանել «Մանչեսթեր Յունայթեդին» չեմպիոն դարձնելու համար, ինչը Ռունիի կարծիքով միամտություն է թիմի ներկայիս ծանր վիճակը հաշվի առնելով: «Ես միամիտ չեմ: Հենց այդ պատճառով 40 տարեկանում մարզում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»»,- ասել […]
16:32 05.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիր Լիոնել Մեսսիի խաղային որ ունակությունը կցանկանար ունենալ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Մեսսին բազմաթիվ ունակություններ ունի, որոնք կուզեի ունենալ, բայց եթե պետք է մեկն ընտրել, ապա՝ խաբքերը»,- ասել է նորվեգացի հարձակվողը: Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 36 խաղում 28 գոլ է խփել […]
16:00 05.03.2025
NBA-ի կանոնավոր առաջնության «Մեմֆիս» – «Ատլանտա» խաղը թրիլերային ավարտ է ունեցել: 130:130 հաշվի ժամանակ տանտերերը վերջին գրոհի լիարժեք ժամանակ են ունեցել: Դեզմոնդ Բեյնը փորձել է անցում կատարել, սակայն լիգայի ամենաշատ խլում կատարած Դայսոն Դենիելսը խլել է գնդակը, փոխանցել Կարիս Լավերտին, որը խաղի վերջին վայրկյանին հաղթական նետում է կատարել: Ուշագրավ է, որ գնդակը չկորցնելու դեպքում «Մեմֆիսը» […]
15:25 05.03.2025
MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր կարիերայի եվրոպական ժամանակահատվածի մասին: «Դա հիասքանչ ժամանակահատված էր։ Երբեք չէի պատկերացնի, որ նման կարիերա կունենամ։ Միակ նպատակս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալն էր։ Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ մրցել ու հաղթել։ Երախտապարտ եմ Աստծուն ամեն ինչի համար»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Apple […]
14:54 05.03.2025
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) որոշել է փոփոխություն կատարել դարպասապահների խաղի կանոններում, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Հաջորդ մրցաշրջանից դարպասապահները իրավունք կունենան գնդակը պահել իրենց ձեռքերում ոչ 8 վայրկյանից ոչ ավելի: Վերջին 5 վայրկյանը պետք է հաշվի մրցավարը: Խախտման դեպքում մրցակիցն անկյունային կխաղարկի: Գործող կանոնով` 6 վայրկյանից ավելի գնդակը ձեռքում պահելու դեպքում դարպասին նշանակվում է […]
14:34 05.03.2025
«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն «Էշտորիլի» դեմ խաղում յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է zerozero.pt-ն: Շվեդ ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գրավել է բոլոր մրցակիցների դարպասը: 26 ամյա հարձակվողը 23 խաղում 25 գոլ է խփել: Լիսաբոնյան թիմում 1,5 տարում շվեդը 89 խաղում խփել է 80 գոլ ու կատարել է 24 գոլային փոխանցում:
14:10 05.03.2025
Լաս Վեգասում կայացել է UFC Vegas 103 մրցաշարը: Գլխավոր մենամարտում պորտուգալացի Մանել Կապեն երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ղազախ Ասու Ալմաբաևին: Մյուս կարևոր մենամարտերում Նասրաթ Հակպարաստը հաղթել է Էստեբան Ռիբովիչին (29-28, 29-28, 28-29), Հայդեր Էմիլը` Ուիլյամ Գոմիսին (29-28, 28-29, 29-28), իսկ Սեմ Փաթերսոնը նոկաուտով հաղթել է Դենի Բարլոուին:
13:40 05.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը տեղեկացրել է, որ անգլիական ակումբը լրջորեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Պետք է տրանսֆերային գործարքներ կատարենք: Հասկանում ենք իրավիճակը: Մենք շատ բան ենք փոխում մեր թիմում: Պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 27 խաղից […]
13:10 05.03.2025
«Լիոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ֆրանսիայի Լիգա 1-ի 24-րդ տուրի` «Բրեստի» դեմ մրցավեճում մրցավարին բախվելուց և կարմիր քարտ ստանալուց հետո կարող է որակազրկվել 7 ամսով, հաղորդում է RMC Sport-ը։ Ֆոնսեկան մրցավար Բենուա Միլոյի հետ ագրեսիվ կերպով վիճել է խաղի վերջնամասում։ Մրցավարին ու մարզչին բաժանել է «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն։ Ֆոնսեկան հետխաղյա ասուլիսի ժամանակ ներողություն […]
12:40 05.03.2025
ՈՒԵՖԱ-ն մինչև 2026 թվականի ամառ որակազրկել է Յուրգեն Կլոպին վիրավորած մրցավար Դևիդ Կուտին, հայտնում է The Sun-ը: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հայտարարել է, որ Կուտը վարկաբեկել է ՈՒԵՖԱ-ի և ֆուտբոլի հեղինակությունը, ինչպես նաև խախտել է օրինակելի պահվածքի կանոնները: Հայտնի էր դարձել, որ Դևիդ Կուտը Յուրգեն Կլոպին վիրավորել է թմրանյութերի ազդեցության տակ: Պրեմիեր լիգան նախորդ ամիս […]
12:20 05.03.2025
ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն 30 հազար եվրոյով տուգանել է Մադրիդի «Ռեալին» և նախազգուշացրել, հաղորդում է Cadena Ser-ը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում իսպանական ակումբի երկրպագուները «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում խտրական վերաբերմունք էին ցուցաբերել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ: Եթե առաջիկա երկու տարում իսպանական ակումբի` եվրագավաթային տնային խաղերում ևս մեկ նման դեպք […]
11:55 05.03.2025
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Mirror-ը։ Նախատեսվում է նոր պայմանագրով կրճատել 33-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Այժմ Դե Բրույնեն շաբաթական 375.000 ֆունտ է ստանում: Ակումբը պատրաստ է առաջարկել նրան շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ: Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս […]
11:34 05.03.2025
«Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը 884-րդ գոլն է խփել NHL-ում: Այս անգամ 39-ամյա հարձակվողը գրավել է «Տամպա Բեյի» դարպասը, սակայն նրա թիմը պարտվել է 1-3 հաշվով: Օվեչկինն այժմ 10 գոլով է զիջում Հոկեյի ազգային լիգայի պատմության գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն Գրեցկիին: