23:18 01.03.2025
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Այս մասին հայտնել է TASS-ը: Սպերցյանը վնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի միջնամասում «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ֆերնանդո Կոստանցայի հետ բախման ժամանակ։ «Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել […]
18:14 01.03.2025
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական […]
15:12 01.03.2025
Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս […]
19:58 28.02.2025
Ռուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […]
18:46 28.02.2025
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին չորս խաղով որակազրկել է, հաղորդում է Sky TG24-ը։ Երկու խաղով պորտուգալացի մասնագետը որակազրկվել է «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու համար, ևս երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյուն կարող է դատի տալ «Գալաթասարային»:
17:16 28.02.2025
Բրիտանական հայտնի FourFourTwo հրատարակությունը կազմել է այսօրվա դրությամբ աշխարհի 10 լավագույն ռմբարկուների վարկանիշը։ Ցուցակում առաջին տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է։ Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։ Աշխարհի լավագույն 10 հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի. 1.Հարի Քեյն («Բավարիա»), 2.Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»), 3.Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), 4.Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), […]
17:00 28.02.2025
Մադրիդի «Ռեալի» և «Ալանիայի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն պատմել է, որ Վլադիկավկազը ներկայացնող ակումբում ֆուտբոլիստները հանդիպումներից առաջ օղի են խմել։ «Թիմակիցներս օղի էին սիրում, այն հավանում էր նույնիսկ մարզիչը։ Նրանք հանդիպումներից առաջ խմում էին: Բայց ես, օրինակ, նախընտրում էի մի բաժակ վիսկի խմել, քան օղի։ Այնտեղ սովորական բան էր։ Թուրքիայում, օրինակ, ընդունված էր խաղերից հետո […]
16:41 28.02.2025
Իսպանական Լա լիգան բողոքով դիմել է Եվրամիության հանձնաժողովին, այն մասին, որ Պրեմիեր լիգայի հաղթող «Մանչեսթեր Սիթին» խախտել է մրցակցության վերաբերյալ Եվրամիության սահմանած օրենքը, հաղորդում է Sky Sports-ը: Լա լիգան բողոք է ուղարկել այն հիմնավորմամբ, որ «Մանչեսթեր Սիթին» օտարերկրյա սուբսիդիաներ է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններից, իսկ դա ակումբին թույլ է տվել ուժեղացնել մրցունակությունը և տատանումներ ստեղծել […]
16:22 28.02.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ժամանակին խոստացել Գվարդիոլան: «Նա ասաց, որ ինձ իր հետ կտանի ցանկացած ակումբ: Պեպը խոստացավ ինձ դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ասաց, որ եթե մեկ մրցաշրջանում 60 գոլ չխփեմ, ապա ինքը կփոխի իր անունը: Ես համաձայնեցի, բայց հարցրի, թե որ թիմի մասին է խոսքը: Գվարդիոլան ասաց, […]
16:03 28.02.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուբեն Նազարեթյանի թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին: Հայաստանի հավաքականի հայտացուցակը հետևյալն է. Դարպասապահներ՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան) Էմին Ղարաբեկյանց […]
15:47 28.02.2025
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […]
15:31 28.02.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ կայանալիք արտագնա խաղին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 […]
15:11 28.02.2025
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան մրցավեճի պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանում: Հաղթողը կբարձրանա Ազգերի լիգայի B դիվիզիոն:
14:50 28.02.2025
Միլանի «Ինտերը» կփորձի այս մրցաշրջանից հետո ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է El Nacional-ը: 32-ամյա ֆուտբոլիստը բանակցում է եվրոպական մի քանի հեղինակավոր ակումբների, այդ թվում` Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ: Մեծ հավանականությամբ, հարձակվողը «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր չի կնքի և ամռանն ազատ գործակալ կդառնա: Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայի առաջատարի […]
13:22 28.02.2025
Խառը մենամարտերիմարտիկ Արման Ծառուկյանն ապաքինվել է մեջքի վնասվածքից և պատրաստ է սկսել մարզումները նոր մենամարտի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից։ Ավելի վաղ Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ultimate Fighting Championship (UFC) չեմպիոն Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից։ Ծառուկյանը 28 տարեկան է։ Նա ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։
13:10 28.02.2025
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն դեմ է ֆուտբոլում ոչ-ոքի՝ հատկապես 0-0 արդյունքին: «Այդպես չպետք է լինի. գալիս ես ստադիոն, ծախսում ես 100, 200, 300 եվրո, իսկ հանդիպումն ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով: Ինչ-որ բան պետք է փոխել: Առաջարկում եմ նորարարություն կիրառել. եթե խաղն ավարտվում է 0-0, ապա թիմերը միավոր չեն վաստակում: Այդ դեպքում խաղերն ավելի դինամիկ […]
11:23 28.02.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում 6-1, 6-4 հաշվով հաղթել է Ջեսիկա Բուզաս Մանեյրոյին (Իսպանիա, 66-րդ ռակետ): Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում աշխարհի 45-րդ ռակետը 4-6, 6-3, 6-3 հաշվով հաղթել էր Մագդալենա Ֆրեշին (Լեհաստան, 31-րդ ռակետ)։ 1/4 եզրափակչում Էլինան կմրցի ավստրալուհի Մայա Ջոինտի հետ (84-րդ ռակետ):
08:35 28.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է թիմի կազմը թարմացնելու և մյուս խնդիրների մասին: «Չեմպիոնների լիգայում խաղալը մեզ համար աներևակայելի հաջողություն էր: Նախկին «Մանչեսթեր Սիթին» այլևս չի լինի, այդ թիմը չափից ավելի լավն էր, բայց մենք կվերադառնանք: Այժմ երիտասարդ թիմ ունենք, իսկ հարձակման գծի […]
08:00 28.02.2025
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատրաստ է աշխատավարձի կրճատմանը, որպեսզի մնա ակումբում, հայտնում է Get Football News Germany-ն: 35-ամյա ֆուտբոլիստը համաձայն է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվելու է ամռանը: Եթե մյունխենցիները նոր պայմանագիր առաջարկեն, ապա Մյուլերը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձ ստանալ և համակերպվել պահեստային խաղացողի կարգավիճակի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյուլերի ծառայություններով […]
01:07 28.02.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո գրառում էր կատարել սոցցանցերում և անդրադարձել ավագի թևկապով թիմին դաշտ դուրս բերելուն: Բրազիլացին ավագի թևկապով լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր. «Անմոռանալի պահեր եմ ապրում»: Թիմակցին շնորհավորել էին Ռոդրիգոն, Մոդրիչը և Դիասը: Անմասն չէր մնացել նաև Վինիսիուսի նախկին խաղընկեր Տոնի Կրոսը. […]
22:33 27.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներկայացրել է նորեկ Կլաուդիո Էչեվերիային: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթից»: Կողմերը գործարքը կնքել էին դեռևս մեկ տարի առաջ, բայց պայմանավորվել էին, որ Էչեվերիան ևս մեկ տարի մնա ակումբում: Երիտասարդ կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականը և […]
21:21 27.02.2025
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ իր նկատմամբ «վհուկների որս» է սկսվել: Երկուշաբթի կայանալու է բողոքարկման դատավարությունը, որը կապված է Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործարքի հետ: «Դատարանը 2022-ին արձանագրել էր, որ իմ և Պլատինիի միջև պայմանագիրը համապատասխանում է օրենքին: Հուսով եմ, որ նոր դատավարությունը կհաստատի այդ որոշումը: Ես […]
20:37 27.02.2025
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն կիսապաշտպան: 22-ամյա իսպանացին վարկանիշային աղյուսակում առաջ է անցել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեից ու Միլանի «Ինտերը» ներկայացնող Նիկոլո Բարելայից: Լավագույն հնգյակում են նաև Բրունո Գիմարաեշն («Նյուքասլ») ու Պեդրիի թիմակից Գավին:
19:54 27.02.2025
Երևանի «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 41-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Գյումրիի «Շիրակն» ու «Արարատը»: Թորոսյանը 2024 թվականից «Ալաշկերտի» մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:
19:36 27.02.2025
Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն աջ պաշտպան: 26-ամյա անգլիացին վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Լևերկուզենի «Բայերի» և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպաններ Ժերեմի Ֆրիմպոնգից ու Աշրաֆ Հակիմիից: Լավագույն հնգյակում են նաև Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Յուրիեն Տիմբերն ու Ժյուլ Կունդեն:
19:16 27.02.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ վերադառնալ «Բարսելոնա»,- հայտնում է հանրահայտ լրագրող Գիլյեմ Բալագեն: Ըստ նրա 37-ամյա ֆուտբոլիստը ցանկություն ունի խաղալու վերակառուցված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, սակայն չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ ակումբը ղեկավարում է Ժոան Լապորտան: Մեսսին «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել 2023-ի ամռանը: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի […]
18:12 27.02.2025
Ռուսաստանցի հանրահայտ մարզիչ Վալերի Գազաևը վստահ է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի զորու է խաղալ իսպանական Լա լիգայում: «Նա շատ է հասունացել: Էդուարդն իր թիմի առաջատարն է և՛ խաղով, և՛ բնավորությամբ: Նման ֆուտբոլիստներն արտասահման են տեղափոխվում, որովհետև ցանկանում են բարձրակարգ ակումբներում խաղալով ավելացնել վարպետությունը: Էդուարդն ի զորու է խաղալ իսպանական առաջնությունում: […]
17:34 27.02.2025
UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյթջիի հետ մենամարտից հրաժարվելու մասին լուրին: «Ես չեմ հրաժարվել: Ես ընդունել եմ առաջարկը, բայց խնդրել եմ մենամարտն անցկացնել միջանկյալ քաշում, քանի որ կշռման արարողությունը տեղի է ունենալու 11 օրից: Փրոմոուշենի ներկայացուցիչներն ասացին, որ չեն ընդունում իմ առաջարկած տարբերակը»,- սոցցանցերում գրել է 28-ամյա հայ […]
17:14 27.02.2025
«Յուվենտուսը» դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով «Էմպոլիին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հարվածաշարում վճռորոշ են դարձել «Յուվենտուսի» հարձակվողներ Դուշան Վլահովիչի ու Կենան Յիլդիզի վրիպումները։ «Էմպոլին» պատմության մեջ առաջին անգամ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է և կմրցի «Բոլոնիայի» դեմ։ Մյուս զույգը կազմել են «Ինտերն» ու «Միլանը»։
16:50 27.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) ավարտել է մրցելույթը Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ 28-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում համառ պայքարում 6-7, 6-2, 4-6 հաշվով պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին (Հունաստան, 11-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 2 ժամ ու կես։ Ցիցիպասը քառորդ եզրափակչում կմրցի Մատեո Բերետինիի (Իտալիա, 30-րդ ռակետ) հետ։