10:46 05.03.2025
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Բրյուգեին»։ Հյուրերը հաղթական գոլերը խփել են խաղավերջում՝ 82-րդ ու 86-րդ րոպեներին: Նախ «Բրյուգեի» պաշտպան Բրենդոն Մեխելեն է գրավել սեփական դարպասը, ապա Մադրիդի «Ռեալի» ու ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Մարկո Ասենսիոն է աչքի ընկել 11-մետրանոցից։ Պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 12-ին Բիրմինգհեմում։
10:14 05.03.2025
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում, «Ռեալը» մադրիդյան դերբիում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»։ «Ռեալին» չորրորդ րոպեին առաջ է մղել բրազիլացի Ռոդրիգոն, սակայն 32-րդ րոպեին արգենտինացի Խուլիան Ալվարեսը խփել է պատասխան գոլը։ Կառլո Անչելոտիի թիմի հաղթական գոլը 55-րդ րոպեին խփել է Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող Բրահիմ Դիասը։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի […]
22:40 04.03.2025
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Պատմության մեջ միայն երեք բասկետբոլիստ է ավելի շատ հաղթական խաղ անցկացրել NBA-ում: Այդ բասկետբոլիստներ են Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074), Ռոբերտ Փերիշը (1014) և Թիմ Դանքանը (1001): Ի դեպ, 40-ամյա Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության գլխավոր […]
20:15 04.03.2025
Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին: Էլինա Ավանեսյանը […]
19:40 04.03.2025
Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […]
19:15 04.03.2025
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատասխանել է Անգլիայի գավաթում օգտագործվող Mitre Ultimax Pro գնդակի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի քննադատություններին, հաղորդում է The Athletic-ը: «Mitre’s Ultimax Pro գնդակը, որն օգտագործվում է Անգլիայի գավաթում և FA-ի մյուս բոլոր մրցաշարերում, համապատասխանում է ՖԻՖԱ-ի չափանիշներին, այն փորձարկվել էր մինչև այս: […]
18:05 04.03.2025
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […]
17:38 04.03.2025
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության 7-րդ տուրում միջազգային գրոսմայստեր Էմին Օհանյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զգալի նահանջել է մրցաշարային աղյուսակում: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը հաղթանակ է տարել և այժմ 5,5 միավորով 3-րդ տեղում է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը 4,5 միավոր ունի, ինչպես և Էմին Օհանյանը։
14:53 04.03.2025
Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակը, որում ներառված է նաև MLS-ը ներկայանցող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։ Պաշտպաններ. Նահուել Մոլինա […]
14:30 04.03.2025
«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի քննարկեն կատալոնական ակումբ նրա վերադարձի հնարավորությունները, հաղորդում է Sport.es-ը: Բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիա, սակայն «Բարսելոնան» կքննարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի, որ ներկայիս խաղամակարդակը բարձր է: Մասնավորապես, «Բարսելոնան» 15 գոլ է սպասում նրանից մինչև մրցաշրջանի ավարտը: «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 […]
01:37 04.03.2025
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 3-ին, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Եղանակի նախազգուշացումների և անվտանգության պահպանման հետ կապված 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հանդիպման վայրում հորդառատ անձրև է: Կա ջրհեղեղի վտանգ: Հանդիպման անցկացման […]
00:08 04.03.2025
Լիգա 1-ի 24-րդ տուրում Ֆրանսիայի նախորդ 3 տարիների չեմպիոն ՊՍԺ-ն 4-1 հաշվով հաղթել էր «Լիլին»: Փարիզյան թիմը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ շարունակում է արդյունավետ խաղերի շարքը: Վերջին 10 խաղում ՊՍԺ-ն մրցակցի դարպասն ուղարկել է 40 գնդակ (մեկ խաղում՝ միջինը 4 գոլ): ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 5-ին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, ֆրանսիական ակումբը դիմակայության առաջին խաղում […]
23:16 03.03.2025
Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն աճուրդով վաճառել է այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին Կարլսենը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ջինսե տաբատը վաճառվել է 36,100 դոլարով։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում […]
21:38 03.03.2025
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ռեկորդ է սահմանել, հաղորդում է Stats Foot-ը: Դեմբելեն Եվրոպայի թոփ-5 ազգային առաջնությունների առաջին ֆուտբոլիստն է, որը հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը 18 գոլ է խփել: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին՝ 2016 թվականի մարտի 1-ի դրությամբ «Բարսելոնայի» կազմում խփած 17 գոլով:
19:54 03.03.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքն սպասվածից լուրջ է, գրում է Матч ТВ-ն։ Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս, հավանական է նաև` ավելի շատ։ Սպերցյանը վնասվածքը ստացել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման 69-րդ րոպեին։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին չի օգնի Վրաստանի […]
19:11 03.03.2025
Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանն իր կարծիքն է հայտնել UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ թեթև քաշային կարգ տեղափոխվելու որոշման վերաբերյալ, հաղորդում է Sport24-ը: Նրան հարցրել են, թե արդարացի կլինի՞, եթե Թոփուրիան Արման Ծառուկյանի փոխարեն տիտղոսի պայքար մղի Իսլամ Մախաչևի դեմ: «Կարծում եմ, որ արդարությունը, ընդհանուր առմամբ, բառ է, որն այս դեպքում ճիշտ […]
18:12 03.03.2025
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»։ «Բարսելոնայից» մեկական գոլ խփել են Ժերար Մարտինը, Մարկ Կասադոն, Ռոնալդ Արաուխոն և Ռոբերտ Լևանդովսկին։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են բասկյան թիմի` 17-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնալուց հետո։ «Ռեալ Սոսյեդադից» վնասվածքի պատճառով հանդիպումը բաց է թողել Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայազգի […]
17:46 03.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի աղյուսակում մեկ կետով բարելավել է դիրքը և 1960 միավորով այժմ 23-րդ տեղում է։ Տղամարդկանց առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն (11330) է, որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 8135), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7510), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900), Կասպեր Ռուդը (4045)։
17:20 03.03.2025
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում և չի մասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` իրանական «Էսթեղլալի» հետ առաջին հանդիպմանը։ Ըստ տեղեկությունների՝ «Էսթեղլալի» գլխավոր տնօրեն Ալի Նազարի Ջույբարին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին խորհուրդ է տվել չժամանել Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Պորտուգալացու` Թեհրան նախորդ այցից հետո անկարգություններ և հասարակական կարգի խախտման բազմաթիվ դեպքեր էին գրանցվել։ […]
16:46 03.03.2025
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին կարծում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելն այլևս ակումբի գլխավոր նպատակը չէ: «Խոստովանում եմ, որ մենք դասեր ենք քաղում մեր սխալներից։ Կարող եմ ասել, որ Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակը չէ, բայց ցանկանում ենք պայքարել յուրաքանչյուր խաղում և հարձակողական ֆուտբոլ ցույց տալ։ Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու են այս […]
16:12 03.03.2025
«Սանթոսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Բրագանտինոյին» և դուրս եկել Բրազիլիայի Պաուլիստա լիգայի կիսաեզրափակիչ։ 9-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Նեյմարը։ 33-ամյա ֆուտբոլիստը Պաուլիստա լիգայում 7 խաղում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս»։ Ակումբի հետ պայմանագիր է կնքվել […]
15:33 03.03.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է 6 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ այժմ ունի 1410 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 39-րդ տեղ։ Կանանց մենախաղի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7985), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, […]
14:09 03.03.2025
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։
11:48 03.03.2025
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի Կանանց Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին: Մարտի 3-5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել էմասնակցելու հետևյալ ֆուտբոլիստուհիներին. Դարպասապահներ Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ» Վիոլետա Մուսախանյան – «Ուրարտու-աղջիկներ» Պաշտպաններ Անի Օհանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մարիանա Վարդանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մանե Ասլանյան – «Ուրարտու-աղջիկներ» Անի Վարդազարյան – «Ուրարտու-աղջիկներ» Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ-աղջիկներ» Լիլիթ Կարապետ – «Արարատ-Արմենիա աղջիկներ» Զարուհի Պետրոսյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ» Կիսապաշտպաններ Սուսաննա Վարդումյան – «Փյունիկ-աղջիկներ» Ռուզաննա Խաչատրյան – «Գանձասար-աղջիկներ» Մարիամ Նիգոյան – «Ուրարտու-աղջիկներ» […]
23:33 02.03.2025
49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։ «Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով»,-ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։ Նա ոչ միայն բոլոր […]
22:45 02.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել գերմանական «Կայզերսլաուտեռնում»: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվողը, որը 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբում է վարձակալական հիմունքով, մասնակցել է «Ռեգենսբուրգի» դեմ 24-րդ տուրի խաղին (3-0): Ռանոսը փոխարինման է մտել 77-րդ րոպեին: «Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 2-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար զգուշացվել […]
12:45 02.03.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 24-րդ տուրում ընդունել էր «Լիլին» և հաղթել է 4-1 հաշվով: Մեկական գոլ խփել են Ուսման Դեմբելեն, Բրեդլի Բարկոլան, Դեսիրե Դուրեն և բրազիլացի Մարկինյոսը: Փարիզյան թիմը բոլոր գոլերը խփել է առաջին կեսում: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 62 միավորով առաջին տեղում է: «Լիլը» 41 միավորով 5-րդն է:
11:58 02.03.2025
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մերիդայում ընթացող մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում նա 3։6, 3։6 հաշվով զիջել է ամերիկուհի Էմմա Նավարոյին, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։ Այս ընթացքում Ավանյանը կատարել է մեկ էյս, թույլ է տվել մեկ կրկնակի սխալ և յոթ բրեյք-փոինթներից հաջող է իրացրել երկուսը: Ամերիկացին […]
01:15 02.03.2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։ 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է: Միջազգային վարպետ Ռոբերտ […]