TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Ռևանշը կայացավ. UFC 257-ի գլխավոր մենամարտում Դասթին Պորյեն նոկաուտի ենթարկեց Քոնոր Մաքգրեգորին

11:12 24.01.2021

Ultimate Fighting Championship (UFC) 257-ի   գլխավոր մենամարտում Դասթին Պորյեն նոկաուտի է ենթարկել Քոնոր Մաքգրեգորին: Մենամարտը  տեղի է ունեցել Աբու Դաբիի Ֆայթ կղզում և ավարտվել է  երկրորդ ռաունդում: Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ էին  համարում 32-ամյա իռլանդացուն, որի հաղթանակը ստացել էր 1.3 գործակից: Պորյեի հաղթանակն ուներ 3.65 գործակից, իսկ ոչ ոքին՝ 50.00: Մինչդեռ UFC-ի չեմպիոն Հաբիբ […]

̰
Մենք քրտնաջան աշխատում ենք. Բախը՝ Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու մասին

23:59 23.01.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը խոսել է 2021 թվականի Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու պատրաստակամության մասին: «Ամբողջ օլիմպիական շարժումն անհամբեր սպասում է հուլիսի 23-ին կայանալիք բացման արարողությանը: Այսօր ես հնարավորություն ունեցա զրուցելու բոլոր ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ: Ճապոնիայի կառավարությունը լիովին աջակցում է մեզ: Հեռանկարները լավն են, մենք քրտնաջան աշխատում ենք, այս խաղերի համար […]

̰
Մաքգրեգոր-Պորյե մենամարտում բուքմեյքերները ֆավորիտ են համարում իռլանդացուն

23:44 23.01.2021

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC 257 մրցաշարում կմրցի ամերիկացի Դասթին Պորյեի հետ: Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում 32-ամյա իռլանդացուն, որի հաղթանակը ստացել է 1.3 գործակից: Պորյեի հաղթանակն ունի 3.65 գործակից, իսկ ոչ ոքին՝ 50.00: Հատկանշական է, որ մենամարտի համար իռլանդացին կվաստակի 5 միլիոն դոլար, […]

̰
Զիդանը հեռախոսազանգերի միջոցով կվերահսկի իր սաների խաղը «Ալավեսի» հետ հանդիպմանը

23:14 23.01.2021

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնել Վիտորիա, որտեղ Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելու է «Ալավեսին»։ Զիդանը վարակված է կորոնավիրուսով, սակայն նա հնարավորություն կունենա ղեկավարել իր թիմին։ Տեխնիկական գոտում աշխատելու է Զիդանի օգնական Դավիդ Բետոնին և Զիդանը նրան՝ ուղիղ զանգերի միջոցով  վերահսկելու է թիմի խաղը: Այս մասին  հաղորդում է ABC Deportes-ը։ Զիդանը […]

̰
Առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է. շարունակվում է ՀՀ շախմատի 1-ին լիգայի առաջնությունը

22:47 23.01.2021

Շարունակվում է ՀՀ շախմատի 1-ին լիգայի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստ: Արդեն կայացել է 2 տուր: Միայն մեկ շախմատիստ ունի 100 տոկոսանոց արդյունք: Երկու հաղթանակ է տարել և առայժմ 2 միավորով միանձնյա առաջատարը գյումրեցի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանն է: Եվս 3 շախմատիստներ 1,5-ական միավորով կիսում են 2-4 տեղերը: Հատկանշական է, որ տղաների առաջնությունում գեղեցիկ սեռի […]

̰
«Բարսելոնան» 2 աստղային ձեռքբերում է ծրագրում

22:21 23.01.2021

«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային։ Այսպիսով կատալոնական ակումբը փորձելու է ուժեղացնել թե պաշտպանությունը, թե  հարձակման գիծը։ Այս երկու ֆուտբոլիստներն էլ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ են ստանալու, քանի որ նրանց պայմանագրերն ակումբների հետ ավարտվում են։  

̰
Կարծում եմ, Դասթինը կհաղթի այս տղային. Նուրմագոմեդովը՝ Պորյե-Մաքգրեգոր մենամարտի մասին

22:09 23.01.2021

UFC-ի բացարձակ չեմպիոն, ռուսաստանցի  մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը կիսվել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դասթին Պորյեի մենամարտից իր սպասելիքներով: Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա հունվարի 24-ին: «Սկզբում Քոնորն ավելի ակտիվ կլինի: Երրորդ կամ չորրորդ տուրում, կարծում եմ, Դասթինը կհաղթի այս տղային»,- ասել է Հաբիբը:

̰
Եվգենի Պլյուշչենկոյի 8-ամյա որդուն նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

21:48 23.01.2021

Մոսկվայի փաստաբանների միության նախագահ Աննա Բուտիրինան հայտնել է, որ օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի և երաժշտական ​​պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի որդուն նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Ավելի վաղ լրատվամիջոցները նյութ էին հրապարակել այն մասին, որ ութամյա Ալեքսանդրը հիվանդ է Ասպերգերի համախտանիշով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոդվածի պատճառով երեխան հոգեկան տրավմայի է ենթարկվել: Հոդվածի հրապարակումից հետո Ռուդկովսկայան […]

̰
Լուկաշենկոյի թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ հոկեյի մրցաշարում

21:37 23.01.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիմը 9:4 հաշվով հաղթեց Գոմելի շրջանի հավաքականին՝ հոկեյի՝ նախագահական սպորտային ակումբների հանրապետական  ​​մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն: Հատկանշական է, որ խաղին ակտիվ մասնակցել է նաև Լուկաշենկոն: Առաջին կեսում նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նախագահի թիմի համար սա չորրորդ  անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշարում: Մինչ այս թիմը հաղթել էր Վիտեբսկի […]

̰
Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել

21:17 23.01.2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի «Ժիլինայի» կազմում գոլի հեղինակ է դարձել լեհական «Կրակովիայի» դեմ ստուգողական խաղում։ 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին և անվրեպ իրացրել 11 մետրանոց հարվածը։ Սակայն Բիչախչյանի ակումբը պարտվել է 2:3 հաշվով: Վահան Բիչախչյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում  մասնակցել է 15 խաղի և դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Քոնոր Մաքգրեգորն առաջարկել է Հաբիբ Նուրմագոմեդովին զրկել չեմպիոնական գոտուց

21:00 23.01.2021

UFC-ի  մարտիկ Քոնոր Մաքգրեգորը առաջարկել է թեթեւ քաշային կարգում գործող  չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին զրկել չեմպիոնական գոտուց: Այս մասին իռլանդացին հայտարարել է UFC 257-ում Դասթին Պորյեի  հետ մենամարտի նախօրեին: «Ինձ համար խնդիր չի լինի հանդիպել Հաբիբի հետ, ինչի մասին ես շատ երկար էի խոսում: Բայց եթե նա շարունակի փախչել վրեժխնդրությունից և գոտին պաշտպանելու պարտավորություններից, ապա նրան […]

̰
Գոլերի տարափ «Ռոմա»-«Սպեցիա» խաղում. հռոմեացիները հաղթեցին առանց Մխիթարյանի

20:50 23.01.2021

Ա սերիայի 19-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Սպեցիային»։ Տանտերերին հանդիպման 17-րդ րոպեին առաջ մղեց Բորխա Մայորալը։ 24-րդ րոպեին Ռոբերտո Պիկոլին վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսի սկզբում Մայորալը դուբլ գրանցեց, այնուհետև աչքի ընկավ Ռիկ Կարսդորպը։ 59-րդ րոպեին Դիեգո Ֆարիասը կրճատեց հաշվի տարբերությունը։ 90-րդ րոպեին Դանիելե Վերդեն հավասարեցրեց հաշիվը։ Թվում էր՝ «Ռոման» միավորներ է կորցնելու, սակայն ընդամենը 1 […]

̰
Ռուսաստանցի MMA մարտիկին դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել

20:35 23.01.2021

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը խառը ոճի մարտիկ Մաքսիմ Տոպոր Շչերբակովին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ քաղաքացու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Տոպորը հարվածներ է հասցրել քաղաքացուն, երբ փորձել է միջամտել և պաշտպանել վեճի մեջ հայտնված աղջիկներին: «Ինստագրամի» իր էջում Տոպորն ասել է, որ  իր շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Անդրեյ Ալեշկինը, […]

̰
Վալերի Հովհաննիսյանը չի լքել «Տամբովը»

19:50 23.01.2021

Ռուսական «Տամբովը» շարունակում է բանակցությունները   Վալերի Հովհաննիսյանի հետ` նախագահի պաշտոնում աշխատանքները շարունակելու համար: Այս մասին  հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ Sport-Express-ը հայտնել էր, որ  Հովհաննիսյանը հեռացել է ակումբից: Նրան նշանակելու մասին լուրը հայտնվեց ընդամենը օրեր առաջ, սակայն շատ շուտ էլ հեռացվեց հարթակներից: «Հովհաննիսյանը չի լքել ակումբը, բանակցություններ են ընթանում, որպեսզի նա  շարունակի իր աշխատանքը»,-հայտնում է […]

̰
Եթե Զիդանը հեռանա «Ռեալից», ապա միայն մի թեկնածու կա նրան փոխարինող. AS

19:35 23.01.2021

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը Զինեդին Զիդանի հեռանալու դեպքում միայն մի թեկնածու է տեսնում, ով կարող է նրան փոխարինել: Խոսքը «Ռեալի» լեգենդ  Ռաուլ Գոնսալեսի մասին է, ով այժմ գլխավորում է երկրորդ թիմը՝ «Կաստիլյան»: Այս մասին հաղորդում է AS պարբերականը: «Ռեալի»  ներկայացուցիչներն ավելի վաղ դիտարկել են Մաուրիսիո Պոչետինոյի հետ համագործակցելու տարբերակը, բայց արգենտինացին վերջերս պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի […]

̰
Հայտնվել է տեսանյութ, որում  UFC-ի  նախագահ Դանա Ուայթը համոզում է  Հաբիբ Նուրմագոմեդովին մենամարտել Քոնոր Մաքգրեգորի հետ, վերսկսել   կարիերան

19:25 23.01.2021

Instagram- ում   հայտնվել է  մի տեսանյութ, որում  UFC-ի  նախագահ Դանա Ուայթը համոզում է   Հաբիբ Նուրմագոմեդովին վերսկսել   կարիերան: «Պորյեի հետ Քոնորի այս  մենամարտը ավելի աղմուկ է հանել, քան քո և  Քոնորի  անցած մրցապայքարը: Պատկերացրու, թե ինչ կանեիք դու  և Քոնորը հերթական  խելահեղ  պայքարում », – ասել է Ուայթը Հաբիբին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ռուսաստանցին պարտության մատնեց […]

̰
Բելառուսը զրկվեց նաև 2021 թվականի ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունը անցկացնելու  իրավունքից

19:10 23.01.2021

Բելառուսը զրկվել է  2021 թվականի ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունը անցկացնելու  իրավունքից: Այս մասին  հայտնում է ժամանակակից հնգամարտի միջազգային միության (UIPM) պաշտոնական կայքը: Մրցաշարը պետք է անցկացվեր հունիսի 7-ից 13-ը՝ Մինսկում: «Գործադիր կոմիտեն   հետաձգել է մրցաշարը ներկայիս անկայուն իրավիճակի պատճառով, ինչը կարող է խաթարել մրցաշարի անցկացումը: Կասկածներ կային, որ որոշ երկրներ կհրաժարվեն մասնակցելուց, ինչը կազդի մրցաշարի […]

̰
Հիմա ունենք երկու վարկանիշ և պետք է պայքարենք մյուս 4 ուղեգրերի համար. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել armsport.am-ին

18:50 23.01.2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է հավաքը Ծաղկաձորում: Մեծահասակների թիմի հետ հավաքին մասնակցում են նաև երիտասարդական հավաքականի անդամները: Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ArmSport -ի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի   հետևանքների, ընթացիկ հավաքի և այս տարվա սպասելիքների մասին: «Նախորդ տարին մենք նույնպես սկսեցինք հավաքներով և մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, որտեղ երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ […]

̰
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է նաև 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսների անցկացնելու հնարավորությունը

18:25 23.01.2021

Ճապոնիայի կառավարությունը քննարկում է նաև 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսների անցկացնելու հնարավորությունը: Այս մասին գրում է  Kyodo- ն: Ըստ աղբյուրի ՝ քննարկվում են երեք տարբերակներ: Հանդիսատեսի  ներկայության լիակատար արգելքից բացի, երկրի իշխանությունները քննարկում են տրիբունաներում երկրպագուների 50% -ի ներկայության   և առանց որևէ սահմանափակումների  տարբերակները: Գործակալությունը նշում է, որ Ճապոնիայի կառավարությունը փորձում է խուսափել […]

̰
ՄՕԿ-ը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստել Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցող բոլոր մարզիկներին

18:05 23.01.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստել Տոկիոյի խաղերին մասնակցող բոլոր մարզիկներին: Այս մասին հաղորդում է Telegraph- ը: Կազմակերպությունը ցանկանում է արագացնել մարզիկների պատվաստանյութեր ստանալու գործընթացն այն երկրներում, որտեղ պատվաստումների ազգային ծրագրերը դեռ չեն մեկնարկել: Նշվում է, որ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՀԿ-ի և  COVAX ծրագրի ներկայացուցիչների հետ ՝ ուղղված զարգացող երկրներին պատվաստանյութեր […]

̰
Ռոնալդուն հրաժարվել է տուրիզմը խթանելու Սաուդյան Արաբիայի առաջարկից

17:45 23.01.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է դառնալ Սաուդյան Արաբիայի տուրիզմի հարցերով խորհրդի առաջարկից: Այս մասին  տեղեկացնում է The Telegraph-ը: Սաուդյան Արաբիայի տուրիզմի հարցերով խորհուրդը Ռոնալդուին առաջարկել է 6 միլիոն եվրո՝ գովազդելու և խթանելու երկրում տուրիզմի զարգացմանը, սակայն պորտուգալացին մերժել է այդ առաջարկը: Նշվում է, որ նման առաջարկ ստացել է նաև «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին, սակայն […]

̰
Շուտով պետք է կարևոր որոշում կայացնեմ. Մբապեն՝ իր ապագայի մասին

17:20 23.01.2021

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Մոնպելյեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է   իր ապագայի մասին: «Ես հիմա մտածում եմ Փարիզում մնալու մասին. ես բանակցություններ եմ վարում ակումբի հետ: Եթե պայմանագիր կնքեմ, կնշանակի, որ այստեղ եմ մնալու երկար տարիներ: Լավ եմ զգում ինձ այստեղ: Շուտով պետք է կարևոր որոշում կայացնեմ»,- Մբապեի խոսքերն է փոխանցում AS-ը: Հիշեցնենք, որ […]

̰
Շուտով կվերադառնամ. Գեղարդ Մուսասի

17:00 23.01.2021

Խառը մենամարտերի Bellator մրցաշարերի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին ակնարկել է, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը: «Շուտով կվերադառնամ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 35-ամյա հայ մարտիկը և տեղադրել է լուսանկար: Ավելի վաղ Մուսասին ասել էր, որ եթե պարտվի առաջիկա մենամարտում, կավարտի կարիերան: Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին և […]

̰
18-ամյա Տիգրան Ավանեսյանը միացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

16:51 23.01.2021

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել է ակումբի գլխավոր թիմին, որը մարզումային հավաք է անցկացնում Իսպանիայում: 18-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Նախկինում Ավանեսյանն արդեն մարզումներ ունեցել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի հետ։ Հունվարի 23-ին ԲԿՄԱ-ն ստուգողական հանդիպում կանցկացնի ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների միջազգային հավաքականի հետ։

̰
Մարադոնայի սանը նրա նկարով դաջվածք է արել ոտքին, որը գրեթե չի տարբերվում իրական լուսանկարից

16:39 23.01.2021

Արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայի» կիսապաշտպան Պատրիսիո Մոնտին լեգենդար Դիեգո Մարադոնայի դիմանկարով դաջվածք է արել ձախ ոտքին:  23-ամյա արգենտինացու դաջվածքը տպավորել է շատերին, քանի որ այն գրեթե չի տարբերվում լուսանկարի բնօրինակից: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020-ի նոյեմբերի 25-ին, 60 տարեկանում։ 2019 թվականի սեպտեմբերից նա գլխավորում էր «Խիմնասիա Լա Պլատան»:    

̰
Արման Ծառուկյանի նոր մրցակիցը հայտնի է

16:08 23.01.2021

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հունվարի 24-ին Աբու Դաբիում կայանալիք UFC 257 մրցաշարում կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ: Այս մասին հաղորդում է sport-express-ը։ Ֆրևոլայի մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից։ Արման Ծառուկյանն էլ պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ 24-ամյա […]

̰
Ինձ ավելի շատ անհանգստացնում են կադրային խնդիրները. Ֆոնսեկան՝ Ջեկոյի, Մխիթարյանի և Պեդրոյի առողջական վիճակի մասին

16:00 23.01.2021

Իտալիայի առաջնության 19-րդ տուրից առաջ «Ռոման» ունի կադրային խնդիրներ: Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Ֆոնսեկան։ «Ռոման» կմրցի «Սպեցիայի» հետ: Սա սկզբունքային մրցավեճ կլինի, քանի որ ընդամենը օրեր առաջ հռոմեական ակումբը պարտվել էր այս թիմին Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։ «Ես մշտապես զգում եմ աջակցություն ակումբի նախագահի կողմից և չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար՝ […]

̰
Ծառուկյան-Հակպարաստ մենամարտը չեղարկվել է

15:36 23.01.2021

UFC-ում հանդես եկող և Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտը Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ չեղարկվել է: Այս մասին հաղորդում է ռուսական Sport-express-ը։ Այն պետք է տեղի ունենար հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում։ Ծառուկյանը չի տեղավորվել հայտավորված քաշային կարգում՝ գերազանցելով սահմանը 1,5 կգ-ով։ Իսկ Հակպարաստն ընդհանրապես չի ներկայացել պաշտոնական կշռմանը։ 24-ամյա […]

̰
Շվեդիայի չեմպիոն ֆուտբոլիստը կխաղա «Արարատ-Արմենիայում»

15:27 23.01.2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կոնգոլեզցի ֆուտբոլիստը հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը, խաղացել է շվեդական ԱԻԿ-ում, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն:

̰
Դուք չեք կարող 2 անգամ վրիպել 11-մետրանոց իրացնելիս՝ լինելով «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ, դա լուրջ չէ. Կումանը դժգոհել է

14:54 23.01.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ թիմի ֆուտբոլիստներն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Կորնելյայի» դեմ խաղում 2 անգամ վրիպել են 11-մետրանոց նշակետից: Հիշեցնենք՝ Միրալեմ Պյանիչի և Ուսման Դեմբելեի հարվածները հետ էր մղել «Կորնելյայի» դարպասապահ Ռամոն Խուանը: «Ճշմարտությունն այն է, որ ես չգիտեմ վրիպելու պատճառը: Դուք չեք կարող 2 անգամ […]

̰
BACK_TO_TOP