TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Սուարեսը խփած գոլերի հաշվին կարող է բարձրացնել աշխատավարձը

14:46 23.01.2021

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի աշխատավարձը կարող է բարձրանալ՝  կախված իր խփած գոլերի քանակից: Սա նախատեսված է մադրիդյան ակումբի հետ նրա պայմանագրով: Սուարեսի աշխատավարձը, որ կազմում է տարեկան 10 միլիոն եվրո, կհասնի 14-ի, եթե նա կարողանա խփել 15 գոլ այս մրցաշրջանում, իսկ Սուարեսն արդեն խփել է 11-ը, և կասկած չկա, որ ուրուգվայցին կհատի 15 գոլի շեմը: […]

̰
Ակումբի նախագահ նշանակվելու մասին տեղեկությունից ընդամենը օրեր անց Վալերի Հովհաննիսյանը հեռացել է «Տամբովից»

14:20 23.01.2021

Վալերի Հովհաննիսյանը հեռացել է «Տամբովից», այս մասին  տեղեկացնում է Sport Express-ը: Հատկանշական է, որ պաշտոնապես նա չէր էլ հասցրել ստանձնել ակումբի նախագահի լիազորությունները, թեև այդ մասին բանավոր համաձայնություն արդեն կար: Հունվարի 16-ին «Տամբովը» պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հովհաննիսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու մասին, սակայն քիչ անց ջնջեց այդ հաղորդագրությունը: Հիշեցնենք, որ «Տամբովը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում […]

̰
Մխիթարյանը հայտացուցակում չէ. հռոմեական ակումբը «Սպեցիայի» դեմ կխաղա առանց հայ կիսապաշտպանի

13:27 23.01.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Սպեցիայի» դեմ խաղի համար: Ինչպես արդեն հայտնել էր մարզիչը, խաղին պատրաստ չեն Պեդրոն և Էդին Ջեկոն, իսկ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ էր: Մխիթարյանը ի վերջո ևս չի հայտնվել հայտացուցակում ու բաց կթողնի հանդիպումը: Այսպիսով՝ «Ռոման» կխաղա առանց իր հիմնական հարձակման եռյակի: Ֆոնսեկայի ներկայացրած հայտացուցակը հետևյալն է. […]

̰
Իտալական Ա Սերիայի մարզական դատարանի որոշմամբ «Ռոմա»-«Սպեցիա» խաղի վերջնական արդյունքը փոխվել է 0-3-ի

13:12 23.01.2021

Իտալական Ա Սերիայի մարզական դատարանի որոշմամբ Իտալիայի Գավաթի խաղարկության՝ «Ռոմա»-«Սպեցիա» (2-4) խաղի վերջնական արդյունքը փոխվել է 0-3-ի, հայտնում է Get Italian Football News-ը: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղի ընթացքում 6 փոխարինում է կատարել, չնայած կանոնակարգով թույլատրվում է 5-ից ոչ ավելի: Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր […]

̰
«Լացիոյի» նոր ձեռք բերած 17-ամյա իվուարցին նախկինում չի զբաղվել ֆուտբոլով

13:00 23.01.2021

Հռոմեական «Լացիոն» ձեռք է բերել իվուարցի 17-ամյա Լարսոն Կուլիբալիին, ով նախկինում չի զբաղվել ֆուտբոլով: Այս մասին տեղեկացնում է LaGazzettadelloSport-ը: Նշվում է, որ երիտասարդը Հռոմ է եկել աշխատանք փնտրելու համար: Նա ֆուտբոլ է խաղացել միայն սիրողական մակարդակում: Ակումբի մարզիչներից մեկը նրան տեսել է փախստականների ճամբարում և առաջարկել է մարզվել «Լացիոյի» կազմում: #Lazio, Larson #Coulibaly: mai giocato […]

̰
«Բարսելոնան» չի ցանկանում փոխհատուցում վճարել թիմի նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենին

12:48 23.01.2021

«Բարսելոնան» մտադիր չէ փոխհատուցում վճարել թիմի նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենին: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը: Ակումբը մասնագետին մեղադրում է խոստումները չկատարելու մեջ: «Բարսելոնան» կասկածի տակ է դնում մարզչի որակները, որոնք չեն համապատասխանում կատալոնական ակումբի մակարդակին: Նշվում է, որ տպավորություն էր ստեղծվում, թե թիմը ղեկավարում է երկրորդ մարզիչը և ոչ թե Սետյենը: «Բարսելոնան» պաշտոնապես […]

̰
Ճապոնիայի իշխանությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութի առկայությունն Օլիմպիական խաղերի անցկացման նախապայման չեն դիտարկում

12:41 23.01.2021

Անկախ համավարակի դեմ պատվաստանյութերի առկայությունից կամ բացակայությունից՝ Ճապոնիայի կառավարությունը կշարունակի նախապատրաստվել Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացմանը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Այսպիսով, Ճապոնիայի իշխանությունները պատվաստանյութի առկայությունը մրցումներն անցկացնելու նախապայման չեն դիտարկում:

̰
Մեսսին ու Նեյմարը չեն ընդգրկվել FIFA 21-ի՝ 2020 թվականի խորհրդանշական հավաքականում

12:20 23.01.2021

EA Sports-ի թվիթերյան էջում ներկայացվել է 2020 թվականի՝ FIFA 21-ի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Մանուել Նոյեր («Բավարիա») Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Սերխիո Ռամոս («Ռեալ») Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») Ջոշուա Կիմիխ («Բավարիա») Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») Կիլիան Մբապե (ՊՍԺ)։ Հատկանշական […]

̰
Մբապեի դուբլն ու Նեյմարի 100-րդ հանդիպումը ՊՍԺ-ում

12:05 23.01.2021

Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Մոնպելյեին»: Խաղի 19-րդ րոպեին ՊՍԺ-ն թվային առավելություն է ստացել: Հյուրերի դարպասապահ Յոնաս Օմլինը հեռացվել է խաղադաշտից Կիլիան Մբապեի նկատմամբ կոպիտ խաղի համար: Ֆրանսիացին էլ խփել է հանդիպման առաջին գնդակը 32-րդ րոպեին: 60-րդ րոպեին Նեյմարը, որն անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը ՊՍԺ-ի կազմում, […]

̰
Ինձ համար շշուկները նշանակություն չունեն. Լեմպարդը չի հեռանա «Չելսիից»

11:40 23.01.2021

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր պաշտոնանկության վերաբերյալ շշուկները՝ թիմի անհաջող ելույթների ֆոնին: «Ես հիմար չեմ, գիտակցում եմ այն դժվարությունները, որոնք կան առաջատար ֆուտբոլային թիմ ղեկավարելու գործում, բայց ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում: Ինձ համար շշուկները նշանակություն չունեն: Այն կապը, որ ես ունեմ երկրպագուների հետ, և այն աջակցությունը, որ ես ստանում եմ […]

̰
Մարադոնային բուժած բժշկին մեղադրանք է ներկայացվել

11:32 23.01.2021

Լեոպոլդո Լուկեն, որը Դիեգո Մարադոնային բուժած բժիշկն է, մեղադրվում է մի քանի կարևոր փաստաթղթերում արգենտինացու ստորագրությունը կեղծելու մեջ: Corriere dello Sport-ը հայտնում է, որ Մարադոնայի կեղծ ստորագրությամբ փաստաթղթեր են հայտնաբերվել բժիշկ Լուկեի գրասենյակում և տանը խուզարկություն իրականացնելու արդյունքում: Ստորագրության կեղծված լինելը հաստատվել է կալիգրաֆիկ զննումից հետո:  Այսպիսով, Լեոպոլդո Լուկեն լեգենդար արգենտինացու մահվան հետ առնչություն ունեցող […]

̰
Հոլանդի դուբլը չփրկեց Դորտմունդի «Բորուսիային» պարտությունից

10:51 23.01.2021

Գերմանական Բունդեսիլգայի 18-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է Դորտմունդի համանուն թիմին: Հանդիպման հաշիվը խաղի 10-րդ րոպեին բացել է Նիկո Էլվեդին, 12 րոպե անց, սակայն, դորտմունդցիները կարողացել են նախ հավասարեցնել, ապա նաև առաջ անցնել հաշվի մեջ: Երկու դեպքում էլ աչքի է ընկել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Սակայն դորտմունդյան թիմին այս խաղում […]

̰
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլերը

10:37 23.01.2021

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլերը:

̰
Հակառակորդի հետ մենամարտից հետո ռուս հոկեյիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը

22:01 22.01.2021

«Կուզնեցկիե Մեդվեդի» թիմի հարձակվող Դեմիդ Պանիչկինը կորցրել է գիտակցությունը «Օմսկիե յաստրեբի» ակումբի հետ խաղի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել ՌԴ հոկեյի երիտասարդական լիգայի խաղին տեղի ունեցած մենամարտիc հետո: Հանդիպման ավարտից վեց րոպե առաջ թիմերից մեկի դարպասի մոտ սկսվել է քաշքշուկ Պանիչկինի և հակառակորդ թիմի պաշտպան  Տիմոֆեյ Դավիդովի միջև: Մենամարտի ընթացքում խաղացողներն ընկել են, իսկ Պանիչկինը […]

̰
Կարծում եմ  ամեն բան գնում է նրան, որ Քոնոր – Հաբիբ ռևանշը տեղի ունենա. Արման Ծառուկյան

20:47 22.01.2021

UFC-ում հանդես եկող և Ռուսաստանը ներկայացնող հայազգի  մարտիկ Արման Ծառուկյանը կարծիք է հայտնել երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դասթին Պորիեի մենամարտի մասին: Հաղթողը կդառնա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած Հաբիբ Նուրմագոմեդովին: «Կարծում եմ՝ Հաբիբ Նուրմագոմեդովը սպասում է, թե ով, ինչպես իրեն […]

̰
Մեքսիկացի մարզիչը որակազրկվել է խաղի ընթացքում ծխելու համար

20:30 22.01.2021

Մեքսիկական «Տիգրեսի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Ֆերատին մեկ խաղով որակազրկվել է հանդիպման ընթացքում ծխելու համար: Բրազիլացի մասնագետը ծխել է Մեքսիկայի առաջնության՝ «Սանթոս Լագունայի» դեմ   հանդիպման  ժամանակ: Որակազրկվելուց բացի, 66-ամյա մարզիչը տուգանվել է 8000 պեսոյով: Մեքսիկայի առաջնությունում ծխելն արգելված է ոչ միայն խաղադաշտում այլև տեխնիկական գոտում, հանդերձարան տանող թունելում և միջանցքներում: Ի դեպ՝    «Տիգրեսը» մասնակցելու է […]

̰
Հնարավոր է նա դառնա բոլոր ժամանակների լավագույն մարտիկը. Նուրմագոմեդովը՝ Հոլոուեյի մասին

20:05 22.01.2021

UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը գովեստի խոսքեր է ասել ամերիկացի Մաքս Հոլոուեյի հասցեին: «Մաքսը շատ է դուր գալիս ինձ, մենք պետք է մենամարտեինք 2018-ին: Կարծում եմ՝ նրա ժամանակը կգա տարեվերջին կամ հաջորդ տարի: Այսօր նա ավելի լավ մարտիկ է, քան նախկինում: Ապագայում նա կունենա իր լավագույն որակները ցուցադրելու և, հնարավոր է, բոլոր ժամանակների […]

̰
Քննարկվում է նաև ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը

19:30 22.01.2021

ՈւԵՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի հայտարարությունը, թե ՈւԵՖԱ-ն քննարկում է 2021թ. ամռանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկ երկրում անցկացնելու տարբերակը։ «Մենք չունենք մեկնաբանություն Ռումենիգեի հայտարարության վերաբերյալ։ ՈւԵՖԱ-ն կարող է հաստատել, որ մրցաշարի կազմակերպիչ 12 քաղաքների հետ քննարկում է երկրպագուների հետ կապված չորս սցենար. ստադիոններում հանդիսականների 100 տոկոս ներկայություն, 50-ից […]

̰
Ճապոնիայի կառավարությունը հերքել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու մասին լուրերը

19:12 22.01.2021

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին հերքել է լուրերը, թե 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ The Times-ը գրել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղարկել Օլիմպիական խաղերը և փնտրում է այդ մասին հայտարարելու ուղիներ: «Մեր երկրի կառավարությունն Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը սկսել է հուլիսի 23-ից, այդ ծրագիրը հաստատել […]

̰
Մաքգրեգոր-Պորիե հայացքների մենամարտը անցել է առանց միջադեպերի

18:43 22.01.2021

Աբու Դաբիում տեղի է ունեցել UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դասթին Պորիեի ասուլիսը: Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո մարտիկները կանգնել են դեմ դիմաց: Հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպերի: Մաքգրեգորն ու Պորիեն կհանդիպեն Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC 257 մրցաշարում: Մենամարտը տեղի կունենա հունվարի 24-ի առավոտյան: Մենամարտի համար իռլանդացին կվաստակի 5 միլիոն դոլար, […]

̰
«Ռայո Վալիեկանո» – «Բարսելոնա» և Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի մյուս զույգերը

18:34 22.01.2021

Տեղի է ունեցել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Զույգերը հետևյալն են՝ «Ալկոյանո» – «Աթլետիկ» «Կավալկարներո» – «Գրանադա» «Ժիրոնա» – «Վիլյառեալ» «Ռայո Վալիեկանո» – «Բարսելոնա» «Ալմերիա» – «Օսասունա» «Վալյադոլիդ» – «Լևանտե» «Սևիլիա» – «Վալենսիա» «Բետիս» – «Ռեալ Սոսիեդադ» 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 27-ին։

̰
Հանրապետական մարզական խաղեր 63 տարեկանից բարձր անձանց համար. ԿԳՄՍՆ

18:18 22.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը: Մրցույթը կկայանա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և կանցկացվի երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր այն անձինք, որոնք ունեն բժշկի թույլտվություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով […]

̰
Մեսսիի որակազրկման վերաբերյալ «Բարսելոնայի» բողոքարկումը մերժվել է

17:47 22.01.2021

Մեսսիի որակազրկման վերաբերյալ «Բարսելոնայի» բողոքարկումը մերժվել է: Մեսսին երկու խաղով որակազրկվել էր Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի գլխին հարվածելու համար: Այդ արարքի համար Մեսսին առաջին կարմիր քարտն էր ստացել կատալոնական ակումբում անցկացրած 753 խաղում։ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել արգենտինացու որակազրկումը: Հունվարի 21-ին Մեսսին բաց թողեց «Կորնելիայի» հետ հանդիպումը, ինչպես նաև […]

̰
Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսում. Եվրոպայի Մ-17 առաջնություն

17:15 22.01.2021

ՈՒԵՖԱ Մ-17 Եվրոպայի 2021/2022 առաջնության ընտրական փուլում Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկված է 13-րդ խմբում, որտեղ մրցելու է Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ որոշվել է, որ 13-րդ խմբի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 15-23-ը Բելառուսում։

̰
«Բարսելոնայի»  ղեկավարությունը զայրացած է, որ Մեսսիի ձեռքբերման ցանկության մասին ՊՍԺ-ն   արտահայտվում է բացեիբաց

16:59 22.01.2021

Diario Sport-ը գրում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը զայրացած է, որ Մեսսիի ձեռքբերման ցանկության մասին ՊՍԺ-ն արտահայտվում է բացեիբաց: «Մեսսին ՊՍԺ-ո՞ւմ. երբ ես «Էսպանյոլում» կամ «Սաութհեմփթոնում» էի աշխատում, երազում էի ունենալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին: Հիշում եմ՝ Մեսսին մոտ էր վարձավճարով «Էսպանյոլ» տեղափոխվելուն: Գործարքը մոտ էր իրականացմանը, բայց նա իրեն հիանալի դրսևորեց մինչ մրցաշրջանը՝ Գամպերի գավաթի ժամանակ, […]

̰
Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

16:57 22.01.2021

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Հավելյալ տեղեկություն ակումբը չի հայտնել։ Ֆրանսիացի մասնագետը բաց կթողնի վաղը կայանալիք «Ալավեսի» հետ հանդիպումը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է կայանալու այսօր նախատեսված հետխաղային մամուլի ասուլիսը։

̰
ՀՖՖ-ն կոչ է անում իր բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ

16:55 22.01.2021

2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից քիչ առաջ, ՀՖՖ 9 անդամներ՝ «Արարատ» ՖԱ ՀՁ ՓԲԸ, «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, «Դովեղ» ՖԱ ՀԿ, «Էրեբունի» ՍԱ ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ ՀԿ, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ, «Սևան» ՖԱ ՍՊԸ, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ, ՀՖՖ կանոնադրության 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դիմել են Հայաստանի […]

̰
«Ռոմայում» նոր լարվածություն է հասունանում

16:32 22.01.2021

«Ռոմայում» նոր լարվածություն է հասունանում: Այս մասին գրում է Football Italia-ն: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի աշխատակից Ջանլուկա Գոմբերին պաշտոնից ազատելու որոշումից: Ըստ աղբյուրի՝  Էդին Ջեկոն ու Լորենցո Պելեգրինին հանդիպել են գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ու թիմի ֆուտբոլիստների անունից արտահայտել իրենց դժգոհությունը: Իրավիճակը սրվել է գավաթային խաղում «Սպեցիայից» կրած պարտությունից հետո: […]

̰
Սա իսկական հարված էր մեր դեմքին, պատասխանատուն ես եմ. «Լիվերպուլի» մարզիչը՝ «Բարնլիից» կրած պարտության մասին

16:31 22.01.2021

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրում սեփական հարկի տակ «Բարնլիից» կրած պարտությունը: «Սա իսկական հարված էր մեր դեմքին: Պատասխանատուն ես եմ: Սա ծանր պարտություն է, որը դժվար է բացատրել: Իմ ֆուտբոլիստներն այնպիսին չեն, որ 7:0 հաշվով հաղթանակից հետո հանգստանում են: Նրանք լավ աշխատեցին, բայց չկարողացան արդյունքի հասնել: Այս խաղում դժվար էր […]

̰
Օլիմպիական խաղերը նորի՞ց կհետաձգվեն

16:23 22.01.2021

2021-ի հուլիսին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը մոտ են հետաձգվելուն: Ինչպես տեղեկացնում է The Times պարբերականը, Ճապոնիան, որն ընդունելու է  խաղերը, արդեն որոշում է կայացրել հետաձգել այս տարվա խաղերն ու այն տեղափոխել 2032 թվական: Այսինքն՝ 2020-ի խաղեր չեն լինի, 2024-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, 2028-ին՝ Լոս Անջելեսում, իսկ 2032-ին արդեն Ճապոնիայում: Ճապոնիան դեռ 2020-ին պետք […]

̰
BACK_TO_TOP