20:55 29.01.2021
«Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է իտալական «Ռոման» գլխավորելուն: 53-ամյա մասնագետը նախնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով, երկարաձգելու հնարավորությամբ: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 միլիոն եվրո: Սպասվում է, որ Ալեգրին «Ռոմայում» աշխատանքը կսկսի կամ այս մրցաշրջանի ընթացքում, կամ 2021-ի ամռանը: Մասիմիլիանո Ալեգրիի նախորդ աշխատավայրն էր Թուրինի […]
20:35 29.01.2021
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ կատալոնացիները պետք է վաճառեին Մեսսիին, երբ նա դեռ առնվազն մեկ տարվա պայմանագիր ուներ և կարող էր լավ գումար բերել թիմին: Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ամռանը: «Նախկին ղեկավարությունը սխալ թույլ տվեց, որ չվաճառեց Մեսսիին, մինչ նա դեռ պայմանագիր ուներ: Նրանք կարող էին անել «Ռեալի»՝ Ռոնալդուի […]
20:15 29.01.2021
IBU Անկախ հանձնաժողովը՝ Ջոնաթան Թեյլորի գլխավորությամբ, հրապարակել է կազմակերպության նախկին ղեկավար Անդերս Բեսեբերգի նկատմամբ հետաքննության արդյունքները: Հաղորդվում է, որ Բեսեբերգը կաշառք է ստացել Ռուսաստանից ՝ մարմնավաճառների ծառայությունների և որսորդական ուղեգրերի տեսքով: Մասնավորապես, նա խոստովանել է, որ մարմնավաճառների ծառայություններից օգտվել է երեք անգամ՝ Մոսկվայում, Խանտի-Մանսիյսկում և Տյումենում՝ չվճարելով մարմնավաճառներին: Բացի դրանից, նա պատշաճ կերպով չի […]
19:37 29.01.2021
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է մեկնարկային կազմը, որը կխաղա Ռուսաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը։ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Փետրվարի 3-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում Երևանում կընդունի Ֆրանսիային: Երկրորդ խմբում է ընդգրկված նաև Վրաստանի հավաքականը, որի դեմ առաջին հանդիպումը հայկական թիմը կանցկացնի […]
19:25 29.01.2021
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն որակազրկվել են մեկական խաղով։ Հնարավոր է՝ դաշնային դատախազը պահանջի հետաքննություն սկսել ֆուտբոլիստների վարքում խտրականության փաստով։ Հիշեցնենք, Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում Իբրահիմովիչի և «Ինտերի» սևամորթ հարձակվող Լուկակուի միջև միջադեպ էր գրանցվել: Իտալական լրատվամիջոցները Իբրահիմովիչի շուրթերի շարժումից ենթադրել էին, որ նա Լուկակուին ասել էր․ «Գնա, զբաղվիր […]
19:11 29.01.2021
ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության հարցը Սուպերլիգայի ստեղծման նորության համատեքստում: Այս մասին հաղորդում է AS-ը։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բանակցություններ է վարում եվրոպական ասոցիացիայի ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը մասնավորապես «Ռեալի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Պարի Սեն Ժերմենի» և «Ֆեներբախչեի» մասին է։ Մրցաշարի հնարավոր բարեփոխումների շրջանակներում կարող է նոր ընկերություն ձևավորվել, որը կազմված կլինի ՈւԵՖԱ-ի […]
18:48 29.01.2021
UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանը սոցցանցերում ակնարկել է, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը: «Դեպի լուսին: Ես վերադառնում եմ»,- թվիթերյան էջում գրել է ամերիկահայ մարտիկը: Հիշեցնենք, որ Էդմեն Շահբազյանը 12-րդն է UFC-ի միջին քաշային կարգի դասակարգման աղյուսակում: 23-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի օգոստոսին՝ նոկաուտով պարտվելով ամերիկացի Դերեկ Բրունսոնին: Խառը մենամարտերում նա անցկացրել է 12 […]
18:14 29.01.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չինաստանում ճանաչվել է ամենահայտնի ֆուտբոլիստը: Այս մասին գրում է Mailman Group-ը: Չինական սպորտային գործակալությունը ուսումնասիրություն է անցկացրել սոցիալական Weibo և Douyin կայքերում և անվանել է երկրում ամենահայտնի երեք ֆուտբոլիստներին։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է, իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։
17:47 29.01.2021
Այսօր կայացել է Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Մրցող զույգերը հետևյալն են՝ «Բարսելոնա» – «Գրանադա» «Բետիս» – «Ատլետիկ» «Լևանտե» – «Վիլյառեալ» «Ալմերիա» – «Սևիլիա» Խաղերը կայանալու են փետրվարի 2-4-ը։ Կիսաեզրափակիչ փուլում թիմերն արդեն երկուական հանդիպում կանցկացնեն։
17:33 29.01.2021
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին Շչոլկովո քաղաքի մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում: Հիշեցնենք՝ Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր: Սկիզբը՝ 20:00-ին:
16:43 29.01.2021
UFC-ի մարտիկ Ջասթին Գեթժին կարծում է, որ Հաբիբ Նուրմագոմեդովն այսօր դուրս է մրցակցությունից: Նա չի տեսնում որևէ մեկին, ով ինչ-որ բան կարող է հակադրել թեթև քաշային կարգում չեմպիոնի գոտու հաղթող Հաբիբ Նուրմագոմեդովին: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ըստ Գեթժիի՝ 32-ամյա դաղստանցին շատ ուժեղ հարված ունի, և կարող է դիմակայել նաև հակառակորդների ուժեղ հարվածներին: Բացի դրանից՝ […]
16:32 29.01.2021
Հոլանդական Վեյք-ան Զեեում ընթացող շախմատային գերմրցաշարում գրանցվել է գլխավոր սենսացիան: Ռուս 18-ամյա գրոսմայստեր Անդրեյ Էսիպենկոն հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: 32-րդ քայլից հետո նորվեգացին հանձնվել է: Հաղթանակից հետո Էսիպենկոն հենվել է աթոռին և ձեռքերով փակել աչքերը: Սա իսկապես գեղեցիկ պատմություն է. Եսիպենկոյի համար Կառլսենը կուռք է, 8 տարի առաջ, մանուկ հասակում, նա Մոսկվայում կարողացել […]
15:49 29.01.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կողմ են այս տարի Տոկիոյում կայանալիք Խաղերի «հաջող և անվտանգ» անցկացմանը և հերքում են խաղերի չեղարկման մասին լուրերը: Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 23-ին: Նա նշել է, որ վարակի դեմ պայքարը բարդ է, և որ բոլորը ներգրավված են այդ պայքարում: Բախն ասել է, […]
14:21 29.01.2021
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ապաքինվել է մկանային վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել «Սպեցիայի» դեմ նախորդ հանդիպումը, ու ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Վերոնայի» դեմ առաջիկա խաղին: Այս մասին գրում է Il Tempo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն արդեն լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, ու եթե անհարմարություն չզգա մինչև խաղը, ապա կարող է […]
14:15 29.01.2021
Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել […]
13:27 29.01.2021
Երևանի «Արարատի» պատվիրակությունն այսօր մեկնեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև փետրվարի 12-ը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի կազմում հավաքին մեկնել են 23 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Վսեվոլոդ Երմակով Գրիգոր Մելիքսեթյան Պողոս Այվազյան Պաշտպաններ Հրայր Մկոյան Իվան Սպիչկա Մարկո Պրլևիչ Քրիստիան Խիմենես Խուան Բրավո Ժիրայր Մարգարյան Արթուր Դանիելյան Արտակ Եդիգարյան […]
12:59 29.01.2021
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Իսպանացի պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Կողմերը երկար բանակցություններից հետո էլ համաձայնության չեն կարողանում գալ։ El Chiringuito TV-ն տեղեկացնում է, որ «Ռեալում» լրջորեն մտածում են այն մասին, որ թիմի ավագն ամռանը կարող է հեռանալ թիմից, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Փոխարենը Ռամոսի ծառայություններով […]
12:57 29.01.2021
Կես տարվա մեջ իրանցի երկրորդ ըմբիշն է մահապատժի ենթարկվել: 30-ամյա Մեհդի Ալի Հոսեյնին մահապատժի է ենթարկվել Իրանի Դիսֆուլ քաղաքի բանտում: Այդ մասին հայտնում է Իրանի ազգային դիմադրության խորհուրդը: Մարզիկի ընտանիքը հրաժարվել է իշխանություններից ներում խնդրել, և պատիժն իրագործվել է: Իշխանությունները մեղադրել են Հոսեյնին 2015 թվականին զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու մեջ: Հոսեյնիի մահվան դատավճիռը բավարարվել […]
12:30 29.01.2021
«Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիրը։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը տանը մրցեց «Սպեցիայի» հետ և առավելության հասավ 4։2 հաշվով։ Նեապոլյան թիմի կազմում աչքի ընկան սենեգալացի պաշտպան Կալիդու Կուլիբալին, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն, իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն և մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Սպեցիան» լրացուցիչ ժամանակում նույն՝ 4։2 հաշվով պարտության էր […]
12:22 29.01.2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» 1-3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, Սադիո Մանեի փոխանցումը եզրափակեց Ռոբերտո Ֆիրմինյոն: Ընդմիջումից րոպեներ անց Ալեքսանդր-Արնոլդը կրկնապատկեց հաշիվը, Հոյբերգը, սակայն, անմիջապես կրճատեց տարբերությունը: 65-րդ րոպեին Սադիո Մանեն երրորդ գնդակն ուղարկեց Ժոզե Մոուրինյուի թիմի դարպասը: Սա 4-րդ անընդմեջ պարտությունն էր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «Լիվերպուլից»։ […]
12:00 29.01.2021
Իսպանիայում հավաք անցկացնող Մոսկվայի ԲԿՄԱ-ն ստուգողական խաղում 5:0 հաշվով հաղթել է իսպանական «Ռեալ Մուրսիային»: ԲԿՄԱ-ի 5-րդ գոլը 82-րդ րոպեին խփել է 18-ամյա հայազգի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը: 63-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Ավանեսյանը փոխարինման է դուրս եկել 2-րդ խաղակեսում: Իսկ ԲԿՄԱ-ի մյուս հայազգի խաղացող, կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես է եկել […]
11:51 29.01.2021
Միացյալ Թագավորության ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են երկրի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել անգլիական ֆուտբոլում գործունեություն ծավալով երկու ռուս գործարարների՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ու «Էվերթոնի» հետ կապեր ունեցող Ալիշեր Ուսմանովի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել երկու միլիարդատերերի՝ Աբրամովիչի […]
11:41 29.01.2021
Շարունակվում է Tata Steel Masters 2021 հեղինակավոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 14 գրոսմայստեր. այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացու ելույթները, սակայն, այնքան էլ հաջող չեն: Կարլսենն անցկացրած 10 պարտիաներից 2-ում է տարել հաղթանակ, 1-ում պարտվել է և 7-ն ավարտել է ոչ-ոքի: Նա ունի 5,5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: […]
11:32 29.01.2021
«Լոռի» և «Սևան» ֆուտբոլային ակումբները զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից, հայտնում է ՀՖՖ կայքը։ 2020 թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում […]
11:26 29.01.2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սլովակիայի «Ժիլինան» ստուգողական հանդիպում է անցկացրել Պոդբրեզովայի «Ժելեզիարնեի» հետ և վստահ հաղթանակ տարել 7:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին և դարձել գոլի հեղինակ: 21-ամյա ֆուտբոլիստը խփել է «Ժիլինայի» 7-րդ գոլը: Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ: Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2017 […]
11:15 29.01.2021
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը փարիզյան ակումբ։ «Կցանկանայի՞ արդյոք Մեսսիին ՊՍԺ-ում տեսնել։ Ինչ էլ ասեմ, միևնույն է, սխալ կհասկանան։ Ինձ դուր են գալիս այս պահին ունեցածս խաղացողները։ Բայց մեծ ֆուտբոլիստը կմերվի ցանկացած լիգայի ու ցանկացած թիմի հետ»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը […]
10:50 29.01.2021
«Ռոման» շարունակում է տարբերակներ փնտրել Էդին Ջեկոյի՝ թիմից հեռանալու համար այն բանից հետո, երբ նա կոնֆլիկտ ունեցավ Ֆոնսեկայի հետ։ Հիմա հռոմեացիները դիտարկում են բոսնիացուն ու «Ինտերի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին փոխանակելու հնարավորությունը։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները խաղացողների հնարավոր փոխանակման վերաբերյալ։ Transfermarkt-ը Սանչեսին գնահատում է 10 մլն եվրո, իսկ Ջեկոյին՝ 8 մլն։ Դրա համար բացառված չէ […]
09:51 29.01.2021
ՊՍԺ-ն կարող է դիտարկել ամռանը Կիլիան Մբապեին վաճառելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբն այդ քայլին կգնա, եթե 22-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի համաձայնություն ձեռք չբերվի։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ, և Մբապեն շարունակում է ձգել նոր պայմանագրի ստորագրումը: Ինչո՞ւ Մբապեն չի շտապում, դժվար է ասել: Համենայնդեպս, «Ռեալն» ու «Լիվերպուլն» ուշադրությամբ […]
23:40 28.01.2021
Մադրիդի «Ռեալը» 2020 թվականի արդյունքներով համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է: Deloitte-ի կատարած հետազոտություններով` այս ակումբը գլխավոր սոցիալական կայքերում 251,5 մլն հետևորդ ունեն: Ցուցանիշները գլխավոր սոցիալական ցանցերում հետևյալն են. Facebook-ում ՝ 110,9 մլն, Instagram-ում՝ 94,5, Twitter-ում՝ 35,7 մլն, YouTube-ում՝ 6,2 մլն, և TikTok-ում՝ 4,2 մլն: Երկրորդ տեղում «Բարսելոնան» է: Կատալոնացիները 248 մլն հետևորդ ունեն: Մյուս […]
23:20 28.01.2021
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը շնորհավորել է բրազիլացի հարձակվող Նեյմարին փարիզյան ակումբում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ՝ նվիրելով 100 համարի խաղաշապիկ։ Նեյմարի համար հոբելյանական էր Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղը «Մոնպելիեի» դեմ, որն ավարտվել էր 4-0 հաշվով: Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։