TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Մոսկվայի «Սպարտակ»-ը հրապարակել է Լիոնել Մեսսիի հետ նամակագրությունը

19:25 02.01.2021

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային  ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի ու «Բարսելոնա»-յի հարձակվող Լիոնել Մեսսիի նամակագրությունը՝ կապված վերջինիս «Սպարտակ» տեղափոխվելու հավանական բանակցությունների հետ։Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։  ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ոսկե գնդակի վեցակի դափնեկիրը այս հունվարից կարող է ազատ բանակցել այլ ակումբ տեղափոխվելու համար։ Այս տեղեկատվությունը հետաքրքրել էր Սպարտակի ղեկավարությանը և ակումբի […]

̰
Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի Հունաստանում

15:15 02.01.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի այլ ակումբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չալըշըրը Շվեդիայի առաջնությունից կարիերան կշարունակի Հունաստանում: «Գյոտեբորգ»-ից հեռացած Չալըշըրը այսուհետ կխաղա «Ապոլոն Սմիրնիս»-ում: Պայմանագրի այլ կետերի հետ կապված մանրամասնությունները հայտնի չեն: «Ապոլոն Սմիրնիս»-ը Հունաստանի առաջնությունում 11-րդ տեղում է և ունի 12 միավոր: Անդրե Չալըշըրը «Գյոտեբորգ»-ում էր 2018 թվականից: Պաշտպանն ակումբի կազմում դարձել […]

̰
Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ. կմրցի Ռաջաբովի հետ

01:10 02.01.2021

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված պարտիաներում Արոնյանն առավելության հասավ մրցակցի նկատմամբ և իրավունք ստացավ մասնակցելու եզրափակչին: Հունվարի 2-ին և 3-ին կկայանա Airthings Masters մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի առաատար շախմատիստները՝ աշխարհի […]

̰
Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

22:00 01.01.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում հենց Մխիթարյանն է ամաժենաշատ ձայները ստացել: Ավելի վաղ` դեկտեմբերի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` […]

̰
Վստահ եմ, այս նոր տարին լինելու է խաղաղության և ուրախության տարի. Խոակին Կապառոս

17:44 01.01.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շնորհավորել է Ամանորի տոնի առթիվ: «Շնորհավոր բոլորի նոր 2021 թվականը և հատկապես շնորհավորում եմ հայկական ֆուտբոլին: Դժվարին տարի էր, սակայն վստահ եմ, այս նոր տարին լինելու է խաղաղության և ուրախության տարի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Կապառոսը: Անցած` 2020 թվականին Կապառոսը ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիչ: Նախորդ […]

̰
Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն․ Արթուր Ալեքսանյան

16:50 01.01.2021

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյանը տոների առթիվ․ «2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով: Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած […]

̰
Կոչ եմ անում իմ ազգին ամուր լինել, օգտագործել, գիտելիքը և հմտությունը, լինել միասնական. Հենրիխ Մխիթարյան

16:47 01.01.2021

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է հղել հայրենակիցներին ու երկրպագուներին․ «Covid 19-ը խաթարեց կյանքի կանոնավոր ընթացքը, այդ թվում՝սպորտը։ Այն ֆուտբոլից խլեց ամենագլխավորը ՝ երկրպագուներին։ Երկրպագուները չեն կարողանում գնալ ստադիոններ ու հետևել սիրելի թիմի հանդիպման ընթացքին, դրա հետևանքով ֆուտբոլը կորցնում է դիտարժանությունը։ Կարանտինը ընդհատեց մրցաշրջանները ու հանդիպումները հետաձգվեցին ֆուտբոլիստների ու անձնակազմի շրջանում գրանցված […]

̰
Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

16:29 01.01.2021

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Airthings Masters-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթանակ տոնեց, իսկ երկուսն ավարտվեց ոչ-ոքի: Խաղային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերն առաջ է հաշվի մեջ` 1:3: Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթանակ է տոնել Թեյմուր Ռաջաբովը: […]

̰
Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

18:27 31.12.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 73-րդը, Հրանտ Մելքումյանը` 79-րդը:

̰
Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Airthings Masters

10:20 31.12.2020

Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Երեկ երեկոյան ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը փայլուն հանդես եկավ Հիկարու Նակամուրայի դեմ: 1/4 եզրափակչի առաջին օրը նա 1 հաղթանակ տարավ և 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկրորդ օրն իրար հետևից երկու տպավորիչ հաղթանակ տարավ, ինչից հետո 3-րդ և 4-րդ պարտիաներ խաղարկելու […]

̰
Արոնյանը 1/4 եզրափակչի առաջին փուլում հաղթել է Նակամուրային. Airthings Masters

11:36 30.12.2020

Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Երեկ երեկոյան կայացան քառորդ եզրափակչի առաջին փուլի պարտիաները։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցում էր Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ։ 4 պարտիաներից 3-ն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։ Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակներով հաղթեց Նակամուրային։ Այսօր կայանալու է պատասխան հանդիպումը։ 1/4 եզրափակչի մյուս զույգերը հետևյալն են՝ Կարլսեն-Դուբով,  Նեպոմնյաշչի-Ռաջաբով, […]

̰
ՈՒԵՖԱ-ի կազմած Չեմպիոնների լիգայի վարկանիշային աղյուսակում տեղ են գտել 6 հայկական ակումբներ

11:25 30.12.2020

ՈՒԵՖԱ-ն կազմել է Չեմպիոնների լիգայի/Եվրոպական Չեմպիոնների գավաթի բոլոր ժամանակների վարկանիշային աղյուսակը։ Աղյուսակում տեղ են գտել 6 հայկական ակումբներ՝ «Փյունիկը», «Արարատը», «Ալաշկերտը», «Շիրակը», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան»։ Հայկական թիմերից լավագույն ցուցանիշն ունի «Փյունիկը», որը 32 խաղ է անցկացրել և ունի 23 միավոր:

̰
Կորոնավիրուսի պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է դադարեցվել

11:15 30.12.2020

Անգլիայի Պրեմիեր լիգան անհանգստացած է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով։ The Telegraph-ի տեղեկություններով՝ ակումբները քննարկում են երկշաբաթյա դադարի հնարավորությունը։ Մի քանի թոփ ակումբների մենեջերներ «Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման հետաձգումից հետո ոչ պաշտոնական բանակցություններում քննարկել են դադարեցման տարբերակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցականի տակ է «Ֆուլհեմի» և «Տոտենհեմի» հանդիպման անցկացումը։ «Շեֆիլդի» ու «Բարնլիի» խաղը կայանալու է՝ չնայած […]

̰
«Բարսելոնան» 17 տարվա մեջ վատագույն ցուցանիշն է գրանցում

11:12 30.12.2020

Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի՝ 1-1 է ավարտել հանդիպումը «Էյբարի» հետ: Ընթացիկ առաջնության 15 խաղերում կատալոնական ակումբը 25 միավոր է հավաքել, ինչը 2003/04 մրցաշրջանից հետո ակումբի վատագույն ցուցանիշն է: Այդ մրցաշրջանում կատալոնացիները 15 խաղից հետո 20 միավոր էին վաստակել: Այդ ժամանակ ակումբի մարզիչը հոլանդացի Ֆրանկ Ռայկարդն էր: Հարկ է նշել սակայն, որ 2003/04 մրցաշրջանում […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2020-ի մեդալակիր մարզիկներին

16:47 29.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 2020 թվականի ընթացքում Եվրոպայի՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած, ինչպես նաև 2021 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին և մարզական մի շարք ֆեդերացիաների ներկայացուցիչների: Տարեվերջյան ընդունելությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: […]

̰
2020-ին հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է նվաճումներ գրանցած մարզիկներին

14:36 29.12.2020

ՀՀ ԿԳՄՍ  նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2020 թվականին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած, ինչպես նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր արդեն նվաճած մարզիկներին և նրանց մարզիչներին: Ողջույնի և շնորհակալական խոսքից հետո նախարարը ոսկե մեդալով պարգևատրել է Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, սամբոյի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի […]

̰
Եվրոպայում ամենաշատ խախտումներով խաղերը լինում են Պորտուգալիայում

14:32 29.12.2020

Պորտուգալիայի առաջնության «Ֆարենսե»-«Պասուշ դե Ֆերեյրա» մրցավեճում, որն ավարտվել է 1-1 հաշվով,  գրանցվել է խաղի կանոնների 48 խախտում։ GoalPoint-ը գրում է, որ Եվրոպայի բոլոր առաջնություններում դա ռեկորդ է։ Ուշագրավ է, որ մրցաշրջանի ամենաշատ խախտումներով թոփ-8 խաղերից 6-ը գրանցվել են Պորտուգալիայում։ Նախկին ռեկորդակիրներն էին «Բոավիշտա» – «Բենֆիկա» և Լա լիգայի «Ուեսկա» – «Էյբար»  հանդիպումները, որոնցում 46-ական խախտում […]

̰
Տուխելը պաշտոնապես հեռացվեց ՊՍԺ-ից

14:22 29.12.2020

Թոմաս Տուխելը լքում է ակումբը: Այս մասին  տեղեկացնում է ֆրանսիական թիմի պաշտոնական կայքը: Ակումբը շնորհակալություն է հայտնել Տուխելին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 17 տուրերից հետո ՊՍԺ-ն վաստակել է 35 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում: Տուխելի հավանական փոխարինողը, ըստ շրջանառվող լուրերի, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն է: Նաև լուրեր են […]

̰
Հին ընկերները մտադիր են հետագայում նույն թիմում հանդես գալ

14:14 29.12.2020

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր են կրկին թիմակիցներ դառնալ։ Արգենտինացին և ուրուգվայցին ծրագրել են ապագայում տեղափոխվել «Ինտեր Մայամի» ակումբ, որի սեփականատերը Դևիդ Բեքհեմն է։ Այդ մասին Catalunya Radio-ի եթերում հայտնել է լրագրող Խավի Կամպոսը։ Այդուհանդերձ, այդ տեղափոխությունները կկայանան 2022 թվականից ոչ շուտ։ La Sexta-ին տված վերջին հարցազրույցում Մեսսին հաստատել է, […]

̰
 Ձեր ցավն իմ ցավն է, դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել. հայտնի թուրք բասկետբոլիստի նամակը՝ Հենրիխ Մխիթարյանին

14:01 29.12.2020

NBA-ի հայտնի բասկետբոլիստ, ազգությամբ թուրք Էնես Կանտերը, որն այժմ հանդես է գալիս «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում, իր ինստագրամյան սթորիում սքրինշոթ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանին գրած հաղորդագրությունից: «Փոքրուց իմ լավագույն ընկերներից մեկը հայ է եղել, ու ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Իմ կարիերայի ընթացքում և NBA-ում ես ունեցել եմ գլխավոր մարզչի հայ […]

̰
Իբրահիմովիչը 3 մլն եվրո է վճարել ու անտառ է գնել Շվեդիայում

13:53 29.12.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անտառ է գնել Շվեդիայում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: 1000 հա անտառային տարածքի համար նա 3 միլիոն եվրո է վճարել: Անտառը Շվեդիային ու Նորվեգիային սահմանակից լեռնային գոտում է: Նշվում է նաև, որ Իբրահիմովիչն այդ տարածքում որսի ու ձկնորսության թույլտվություն է ստացել:

̰
«Ուրարտուի» գլխավոր մարզիչը կարող է տեղափոխվել «Կրասնոդար» և մարզել կանանց թիմը

13:35 29.12.2020

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցություններ է վարել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալեցկու հետ։ Հայ մարզչին առաջարկվել է գլխավորել ռուսական ակումբի կանանց թիմը: Այս մասին գրում է  Championat.com-ը։ Գրիգորյանը մեծ հաջողությունների է հասել կանանց ֆուտբոլում։ Նրա գլխավորած թիմերը 4 անգամ դարձել են Ռուսաստանի չեմպիոն։ 54-ամյա մասնագետը դիտարկվում է նաև Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, բայց […]

̰
Չեմ կարծում, որ Լեոն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով մարզչի կամ էլ երկրի ցանկությունից. Կուման

12:12 29.12.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝  ՊՍԺ տեղափոխվելու մասին խոսակցությունները: «Նրա անունը շրջանառվում է մամուլում, բայց ես չգիտեմ՝ ճիշտ է դա, թե ոչ։ Մենք կհանդիպենք մի քանի ամիս անց ու կքննարկենք իրավիճակը, անհանգստանալու կարիք չկա։ Չեմ կարծում, որ Լեոն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով մարզչի կամ էլ երկրի ցանկությունից։ Այդպիսի որոշումները […]

̰
Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ փուլ. Airthings Masters

12:00 29.12.2020

Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Խաղային երրորդ օրը կայացան նախնական փուլի վերջին երեք տուրերը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 9-րդ և 10-րդ տուրերում ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի ու Դանիիլ Դուբովի հետ։ 11-րդ տուրում Արոնյանը պարտվեց Դավիդ Անտոնիո Գուջարոյին։ Արոնյանը վաստակած 5,5 միավորով գրավեց 6-րդ տեղը և դուրս գալ եզրափակիչ փուլ։ Արոնյանից […]

̰
Մխիթարյանը «Ռոմայի» կողմից առաջադրվել է 2 անվանակարգերում

17:32 28.12.2020

«Ռոմայի» պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է 4-ական գոլեր և արդյունավետ փոխանցումներ, որոնք հավակնում են դառնալ լավագույններն այդ անվանակարգերում 2020 թվականին: Հռոմեական ակումբն այդ կապակցությամբ քվեարկություն է սկսել երկրպագուների շրջանում: Հենրիխ Մխիթարյանն առաջադրվել է 2 անվանակարգում էլ: Լավագույնի կոչմանն է հավակնում  նրա՝ «Պարմայի» դեմ խաղում խփած գոլը: Մխիթարյանն այդ խաղում դարձել էր դուբլի հեղինակ: Մյուս հավակնորդներն […]

̰
Ալեքսանդր Կարապետյանի խփած գոլը լավագույններից է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարերում

17:16 28.12.2020

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում Էստոնիայի հավաքականի դարպասը խփած գոլը լավագույններից է ՈւԵՖԱ-ի մրցաշարերում: ՈւԵՖԱ-ի ինստագրամյան էջը տեսանյութ է հրապարակել ու հարցում անցկացրել՝ պարզելու, թե երկրպագուները որ գոլն են նախընտրում ամենից շատ. 4 տարբերակներից մեկն Ալեքսանդր Կարապետյանի գոլն է էստոնացիների դեմ խաղում:   Посмотреть эту публикацию в Instagram   […]

̰
Պատանի հայ ըմբիշները Մոսկվայում կայացած Սուրբ Ծննդյան մրցաշարում նվաճել են 4 մեդալ

13:47 28.12.2020

Պատանի հայ ըմբիշները Մոսկվայում կայացած Սուրբ Ծննդյան մրցաշարում նվաճել են 4 մեդալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ըմբշամարդի ֆեդերացիայից։ Դեկտեմբերի 24-27-ը կայացած մրցաշարի արծաթե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 51 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Զավեն Ավետիսյանը և Անդրանիկ Ավետիսյանը (55 կգ): Արշակ Հայրապետյանի գլխավորած թիմը […]

̰
Պեպ Գվարդիոլան՝ անցած 20 տարիների լավագույն մարզիչ. Globe Soccer Awards

11:11 28.12.2020

Globe Soccer Awards-ը նախորդ 20 տարիների լավագույն մարզիչ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Հավակնորդների թվում են եղել նաև Զինեդին Զիդանը («Ռեալ»), Ժոզե Մոուրինյոն («Տոտենհեմ») և Սըր Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»)։ Գվարդիոլան իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Բարսելոնան» և «Բավարիան»։ 2020 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

̰
Ռոնալդուն ճանաչվել է անցած 20 տարիների լավագույն ֆուտբոլիստ

10:37 28.12.2020

Globe Soccer Awards-ը «նախորդ 20 տարիների լավագույն խաղացող» մրցանակը հանձնել է Կրիշտիանու Ռոնալդուին: Նրա մրցակիցներն էին Լիոնել Մեսսին, Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդինյոն։ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» ու «Յուվենտուսում»։ Ռոնալդուն 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 […]

̰
Արոնյանը 8 տուրից հետո պահպանում է տեղն առաջատարների թվում. Airthings Masters

10:31 28.12.2020

Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters մրցաշարը: Սա Play Magnus Group-ի կողմից կազմակերպվող հերթական օնլայն մրցաշարն է: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 8 տուրից հետո ևս 5 շախմատիստի՝ Դանիլ Դուբովի, Հիկարու Նակամուրայի, Մագնուս Կառլսենի, Թեյմուր Ռաջաբովի և Ուեսլի Սոյի հետ 4,5 միավորով կիսում է 1-6 տեղերը: Արոնյանը 8 պարտիայից մեկում հաղթանակ է տարել, 7-ն […]

̰
BACK_TO_TOP