TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռեալի» հարձակվողը կկանգնի դատարանի առջև

18:20 07.01.2021

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է կանգնի դատարանի առաջ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործով։ Հետաքննությունը կասկածում է Բենզեմային նրանում, որ ֆրանսիացի հարձակվողը 2015 թվականին որպես միջնորդ է հանդես եկել` դրդելով Վալբուենային վճարել շանտաժիստներին գումար, որպեսզի նրանք Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը չտեղադրեն համացանցում։ Այս գործով  պայմանավորված Վալբուենան ու Բենզեման այլևս չեն հրավիրվում Ֆրանսիայի հավաքական։

̰
Աբրահամ Խաշմանյանը վերադարձավ «Ալաշկերտ»

17:56 07.01.2021

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ Խաշմանյանը մարզչական կարիերայի ընթացքում բազմիցս գլխավորել է «Ալաշկերտը»։ Նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։ Ակումբի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 10-ից:

̰
Քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունը. Վիկ Դարչինյանի կինը շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ

14:45 07.01.2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր դարձավ 44 տարեկան: Նրա կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ Ջավահիր Եղիկյանը, շնորհավորել է Վիկին: «ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի . – քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա ասացիր. -հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ […]

̰
Վերցրեք օրինակ Սիմոն Մարտիրոսյանից. IWF-ի ուշագրավ խորհուրդը

14:29 07.01.2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի (105 կգ) լուսանկարը, որին կից գրել է. «Վերցրեք դա Սիմոն Մարտիրոսյանից: Ոչ մի վատ բան չկա   ուտելու մեջ, երբ դու ամեն բան բարձրացնում ես: Քո մարմինն ունի էներգիայի կարիք, երբ ներդնում ես բոլոր ուժերդ»,- նշված է […]

̰
Ո՞վ է Տիբո Կուրտուայի նոր՝ սկանդալային ընկերուհին

14:12 07.01.2021

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան սկսել է նոր սիրավեպ:  28-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է իսպանական «Գայթակղության կղզի» շոուի մասնակից Մայկա Ռիվերայի հետ: Մայկան հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ այդ շոուի ընթացքում առաջին փորձից դավաճանել էր իր ընկերոջը: Շոուի ընթացքում մասնակիցները անցնում են տարբեր փորձություններ՝ իրենց հարաբերությունները ստուգելու համար: Հիշեցնենք, որ Տիբո […]

̰
L’Equipe-ը Մեսսիին չի ընդգրկել 2020 թվականի խորհրդանշական հավաքականում

13:53 07.01.2021

Ֆրանսիական L’Equipe պարբերականը կազմել է 2020թ․ խորհրդանշական հավաքականը, որում  «Բարսելոնայի»   հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկված չէ:  Հավաքականը հետևյալ կազմն ունի. Դարպասապահ․ Մանուել Նոյեր («Բավարիա»)։ Պաշտպաններ․ Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)։ Կիսապաշտպաններ․ Տիագո Ալկանտարա («Բավարիա» / «Լիվերպուլ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Նեյմար (ՊՍԺ)։ Հարձակվողներ․ Կրիշտիանու Ռոնալդու […]

̰
Values Awards 2020-ի հատուկ մրցանակը շնորհվել է Մեսսիին

13:35 07.01.2021

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է Values Awards 2020-ի հատուկ պարգևին։ Այս մրցանակը բաժին է հասնում հասարակության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարզիկներին։ Մրցանակաբաշխության ժյուրին որոշել է պարգևը հանձնել Մեսիին՝ օնկոլոգիական կենտրոնին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։ Արգենտինացին ֆինանսավորել է Բարսելոնայի Սան Ժոան դե Դեու հիվանդանոցի օնկոլոգիական բաժանմունքը՝ այն դարձնելով աշխարհում խոշորագույնը։ Երկու տարի առաջ Մեսսիի […]

̰
«Ռոմայի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

12:55 07.01.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վարակվել է կորոնավիրուսով:  Ինչպես հայտնի է, նա չի մեկնել Ա սերիայի 16-րդ տուրի՝ «Կրոտոնեի» հետ հանդիպմանը։ Ավելի վաղ իտալական մամուլը գրել  էր, որ Ֆոնսեկան մասնակցել է ասուլիսին, սակայն չի մեկնել իր թիմի հետ արտագնա հանդիպման սուրին գաստրոէնտերիտի  պատճառով։ Իսկ  թեստի պատասխանը նա իմացել է նախախաղային ասուլիսից հետո։ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ […]

̰
Կարծում եմ, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ. Ագուստի Բենեդիտո

12:46 07.01.2021

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ագուստի Բենեդիտոն կարծում է, որ Լիոնել Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ «Մեսիին պահելը թիմի համար ամենալավ լուրը կլիներ, բայց ես այնքան էլ լավատես չեմ այդ առումով։ Հաշվի առնելով ակումբում ստեղծված իրավիճակը՝ կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նա մնա «Բարսելոնայում»։ Բայց նա պիտի մնա այն գիտակցումով, որ հաջորդ երկու տարիները կարող […]

̰
Սեգունդա Բ լիգայի թիմից կրած պարտությունից հետո Սիմեոնեն ակնարկել է, որ կարող է հեռանալ «Ատլետիկոյից»

12:43 07.01.2021

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/32-րդ փուլում «Կորնելյայից» կրած պարտությունը՝ (0-1)։ Արգենտինացի մասնագետը ակնարկել է նաև, որ կարող է հեռանալ մադրիդյան թիմից։ «Մենք լուծումներ կփնտրենք այս իրավիճակից դուրս գալու համար հաջորդ տարի, եթե դեռ այստեղ լինենք: Ֆուտբոլը շատ փոփոխական է, բայց դու պետք է բացես բոլոր հնարավորությունները։ Մենք պետք […]

̰
Կևին դե Բրույնեին զայրացրել է այն, որ հանուն Մեսսիի իրեն քիչ աշխատավարձ են առաջարկում

12:40 07.01.2021

«Մանչեսթեր Սիթիի» և Կևին դե Բրույնեի միջև նոր պայմանագիր կնքելու շուրջ  բանակցությունները բարդ են ընթանում։ Բելգիացի ֆուտբոլիստն արդեն մեկ անգամ մերժել է մանչեսթերցիների առաջարկը։ Պարզվում է, դե Բրույնեին զայրացրել է «Սիթիի» ղեկավարների քայլը. նրանք առաջարկել են նոր պայմանագիր, սակայն՝ ավելի քիչ աշխատավարձով։ Ըստ աղբյուրի՝ դա արվում է ամռանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հավանական տրանսֆերն իրականացնելու […]

̰
Գվարդիոլայի հերթական նվաճումը

12:33 07.01.2021

«Մանչեսթեր Սիթին», հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին», դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։   Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի գլխավոր խաղի ուղեգիր է նվաճում 4-րդ անգամ անընդմեջ։ Նման ցուցանիշ գրանցել էր նաև «Լիվերպուլը» 1981-1984 թվականներին։ «Ես քաջ գիտակցում եմ, որ Անգլիայի լիգայի գավաթը Չեմպիոնների լիգա չէ, սակայն սա անհավանական նվաճում է։ Ես տպավորված եմ տղաների ելույթով»,-խաղից հետո […]

̰
«Ռոմայի» տնօրենը լուրջ ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել

12:24 07.01.2021

«Ռոմայի» նախկին դարպասապահ, իսկ այժմ ակումբի տնօրեն Մորգան դե Սանկտիսը ենթարկվել է լուրջ ավտովթարի։ Նա ծանր վնասվածքներ է ստացել և հոսպիտալացված է: 43-ամյա Դե Սանկտիսը ենթարկվել է լուրջ վիրահատությունների. նախ հեռացրել են նրա փայծաղը, որից հետո սկսվել է ներքին արյունահոսություն։ Դրա համար ևս անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Նա ստացել է նաև կողոսկրերի, գլխի և […]

̰
«Ատլետիկոն» սենսացիոն պարտություն է կրել Սեգունդա Բ լիգայի թիմից

12:09 07.01.2021

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցել է «Կորնելյայի» հետ ու 0:1 հաշվով պարտություն կրել: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը երկրորդ տարին անընդմեջ Արքայական գավաթի խաղարկությունից դուրս է մնում Սեգունդա Բ դիվիզիոնի թիմին պարտվելու պատճառով: Նախորդ մրցաշրջանում մադրիդցիները զիջել էին «Կուլտուրալ Լեոնեսային»:

̰
«Միլանն» առաջին պարտությունը կրեց Ա սերիայի ընթացիկ առաջնությունում

11:48 07.01.2021

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր առաջատար «Միլանին» և 3:1 հաշվով հաղթանակ  տարել: Որոշիչ է դարձել Ֆեդերիկո Կիեզայի դուբլը: Չնայած առաջնությունում առաջին պարտությանը, «Միլանը» 37 միավորով մնացել է առաջին տեղում: Գործող չեմպիոնը 30 միավորով բարձրացել է չորրորդ հորիզոնական:

̰
Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 ֆուտբոլիստի է հաջողվել հատել 7+7 սահմանագիծը. Մխիթարյանը նրանց թվում է

11:39 07.01.2021

Հայաստանի հավաքականի ավագն Իտալիայի ընթացիկ առաջնությունում իր ակտիվում գրանցել է 8 գոլ և 7 արդյունավետ փոխանցում: Opta վիճակագրական ռեսուրսը հաղորդում է, որ եվրոպական թոփ-5 առաջնություններում ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 3 ֆուտբոլիստների է հաջողվել հատել 7 գոլի ու 7 գոլային փոխանցման սահմանագիծը: Մխիթարյանից բացի, նման արդյունավետություն են ցույց տվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (11 գոլ, […]

̰
Պոչետինոյի նորամուտը ՊՍԺ հաջող չէր

10:50 07.01.2021

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Սենտ-Էթյենին»: Գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյի նորամուտի խաղում փարիզցիները կարողացել են միայն խուսափել պարտությունից (1:1): ՊՍԺ-ն 36 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Սենտ-Էթյենը» 19 միավորով` 14-րդ:

̰
Միանշանակ, Մխիթարյանն ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է, որ երբևէ մարզել եմ. Ֆոնսեկա

10:17 07.01.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ա սերիայի 16-րդ տուրի «Կրոտոնեի» դեմ խաղից հետո հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Միանշանակ, Մխիթարյանն ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է, որ երբևէ մարզել եմ: Նա կարողանում է տարածություն գտնել, ինչպես ոչ ոք»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ հռոմեական ակումբը հաղթել էր 3-1 […]

̰
Ովքե՞ր են ներկայիս ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

10:06 07.01.2021

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ներկայիս ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը: Գինը որոշվել է CIES-ի մշակած հատուկ բանաձևի հիման վրա, որում հաշվարկում է ֆուտբոլիստի ակումբի կարգը, խաղացողի պայմանագրի ժամկետը, տարիքը, հաջող ելույթները և այլ գործոններ: Ամենաթանկարժեք ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով գնահատվել է 165 միլիոն եվրո: Նրան հաջորդում են Դորտմունդի […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ հայազգի բասկետբոլիստը պայմանագիր է կնքել NBA-ի հետ

09:40 07.01.2021

Հայազգի բասկետբոլիստ Գարի Չիվիչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: «Այսօր ես ու գործակալս պայմանագիր կնքեցինք NBA G League-ի հետ. այդպիսով՝ ես դարձա առաջին հայը, որն իրավունք ունի մասնակցել NBA-ի Draft-ին: Ինչ հիասքանչ օրհնություն էր այս առանձնահատուկ օրը, երբ Հայաստանում նշում են Սուրբ Ծնունդը. Փառք մեր Փրկչին: Շնորհակալ եմ իմ թիմին, մենք շարունակելու ենք պատմություն […]

̰
Մխիթարյանը հավակնում է «Կրոտոնե»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

09:20 07.01.2021

«Ռոման» ներկայացրել է «Կրոտոնե»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 թեկնածուներին: Նրանց թվում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Հավակնորդների թվում են նաև դուբլի հեղինակ Բորխա Մայորալը, ինչպես նաև պաշտպան Ռոխեր Իբանյեսը և կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն: Քվեարկել կարող եք այս հղումով:  Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա […]

̰
Մեսսիի շքեղ դուբլն ու «Բարսելոնայի» կամային հաղթանակը

09:11 07.01.2021

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված կլասիկոյում «Բարսելոնան» Բիլաբոյի «Ատլետիկի» դաշտում կարողացավ կամային հաղթանակի հասնել: Կատալոնացիներն առավելության հասան 3:2 հաշվով: Գեղեցիկ դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Արգենտինացին մասնակցեց նաև առաջին գոլին՝ նրա ու Ֆրենկ դե Յոնգի փոխանցումներից հետո աչքի ընկավ Պեդրին: «Բարսելոնան» վաստակեց 31 միավոր և բարձրացավ երրորդ տեղ: «Ատլետիկը» 21 միավորով մնաց 9-րդ հորիզոնականում:

̰
Հենրիխ Մխիթարյանը իտալական A սերիայում առաջատարն է գոլային փոխանցումների թվով

20:10 06.01.2021

Հենրիխ Մխիթարյանը իտալական A սերիայում գոլային փոխանցումների թվով առաջատարն է։ Ընթացիկ մրցաշրջանում նա կատարել է գոլային 7 փոխանցում։ Նրան  հաջորդում են «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերթնսը և «Միլանի» հարձակվող Հաքան Չալհանօղլուն։ A սերիայում Մխիթարյանը դարձել է նաև 8 գոլի հեղինակ։ Վերջինն այսօրվա «Կրոտոնե» -«Ռոմա» խաղի ընթացքում էր։ Հանդիպումն ավարտվեց 1 – 3 Հաշվով։ Մխիթարյանը գոլ  խփեց […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Կրոտոնե»-«Ռոմա» խաղում գոլային փոխանցման և գոլի հեղինակ դարձավ

19:09 06.01.2021

ՀՀ ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Կրոտոնեի» հետ խաղում՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ընթանում են իտալական A սերիայի 16-րդ տուրի հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը դարձել է գոլային 7 փոխանցման և 8 գոլի հեղինակ։ Այս պահին «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը 8 գոլերով համարվում է ռմբարկու։ Այժմ ընթանում է «Կրոտոնե»-«Ռոմա»  […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենը լքել է պաշտոնը

16:52 06.01.2021

Երևանի «Փյունիկ»-ի ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը լքել է պաշտոնը։ Վլադիսլավ Խապսասը, «Փյունիկին» միացել էր 2020 թվականի երկրորդ կեսին։ «Փյունիկ» շնորհակալություն է հայտնել Վլադիսլավ Խապսասին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել է հաջողություն հետագա կարիերայում։

̰
Մենք կշարունակենք կառուցել եկեղեցիներ, ստեղծել օպերաներ, նկարել գլուխգործոցներ… Հենրիխ Մխիթարյան

13:39 06.01.2021

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայերը նշում են Սուրբ Ծննդյան տոնը, որը համընկնում է Աստվածահայտնության հետ: Այս տարի, սակայն, մենք Սուրբ Ծննդյան տոնը կնշենք ծանր սրտերով: Հայաստանը և Արցախը վերականգնվում են պատերազմի ֆիզիկական և բարոյական վերքերից: Իմ հայրենակիցները ծանր հարված են ստացել: Դաժան վերքերը պետք է […]

̰
«Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

18:45 05.01.2021

Կատալոնական «Բարսելոնա»-ի հունվարի 5-ին նախատեսված մարզումը չեղարկվել է ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո։Այս մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը ։Առաջին թիմի թեստավորումից հետո  երկուսի մոտ հաստատվել է դրական պատասխան: «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները պետք է  կրկնակի թեստավորման ենթարկվեն: Հունվարի 6-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալու էր  «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը:

̰
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

17:10 05.01.2021

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակենք առաջիկայում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

̰
«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

12:02 05.01.2021

Կատալոնական «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 5-ին նախատեսված մարզումը չեղարկվել է, քանի որ ակումբի առաջին թիմի թեստավորումից հետո երկու պատասխան եղել է դրական: Ֆուտբոլիստների անունները և առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Այժմ «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները կրկնակի թեստավորման կենթարկվեն: Հունվարի 6-ին […]

̰
Հաջորդ անգամ հաղթելու ենք, խոստանում եմ․ Արոնյան

13:23 04.01.2021

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը լուսանկար է հրապարակել իր շան հետ ու գրառում կատարել․ «Լավ պայքար էր, Պոնչի՛կ։ Հաջորդ անգամ մենք հաղթելու ենք, ես խոստանում եմ։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Արոնյանը։ Հիշեցնենք, որ Արոնյանը Airthings Masters մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։  

̰
BACK_TO_TOP