TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Քոնոր Մաքգրեգորը երրորդ անգամ հայր կդառնա

15:07 26.12.2020

UFC-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Instagram-ում հայտնել է, որ երրորդ անգամ հայր է դառնալու: Մարզիկը տեղադրել է լուսանկար, որում պատկերված է իր հարսնացու Դի Դեվլինի ու երկու երեխաների հետ: Լուսանկարի տակ Մաքգրեգորը գրել է, որ իրեն մեծ տարի է սպասվում, ավելացրել է նաև երեխայի տեսքով սմայլիկ:   View this post on Instagram   A post shared […]

̰
ՊՍԺ-ից հեռացված Տուխելը կարող է գլխավորել «Բարսելոնան»

14:10 26.12.2020

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է փոխարինել Ռոնալդ Կումանին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է fussballtransfers.com- ը: Ինչպես հայտնի է, Տուխելը հեռացվել է Փարիզի ՊՍԺ-ից, իսկ նրան կփոխարինի Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: Ըստ աղբյուրի՝ Տուխելը կատալոնական ակումբի գլխավոր մարզչի հավակնորդներից է: Ամեն ինչ կախված կլինի «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումների արդյունքներից, ինչպես […]

̰
Իբրահիմովիչի տարօրինակ շնորհավորանքը Սուրբ Ծնունդի առթիվ

13:50 26.12.2020

Իտալական Միլանի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը Instagram-ի իր էջում տարօրինակ կերպով շնորհավորել է երկրպագուներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Իբրահիմովիչը շնորհավորել է անպարկեշտ ժեստի նկարով: «Շնորհավոր Սուրբ Ծնունդ», – գրել է Իբրահիմովիչը՝ կցելով Ձմեռ պապի ձեռքի նկարը, որը ցույց է տալիս միջին մատը: Հարկ է նշել, որ  Christmas  բառը գրված է Z (Chriztmaz)  տառով:   View this post on […]

̰
Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույնը ճանաչվել է Ռոնալդուի տրանսֆերը

13:08 26.12.2020

Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2003-ին Լիսաբոնի «Սպորտինգից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը Sky Sports-ի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն տրանսֆեր: Ռոնալդուին հաջորդել են ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստներ Թյերի Անրիի և Էրիկ Կանտոնայի տրանսֆերները «Արսենալ» ու «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2003-ին 19 միլիոն եվրոյով էր ձեռք բերել Ռոնալդուին: Անգլիական ակումբում անցկացրած 6 տարիների ընթացքում նա նվաճեց […]

̰
Մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը

12:44 26.12.2020

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը հեռացել է կյանքից: Այդ մասին անվանի շախմատիստը հայտնել է սոցցանցերում: «Խորին ցավով հայտնում եմ մորս՝ Կլարա Կասպարովի մահվան մասին: Ինձ համար օրինակ, իմ մեծագույն չեմպիոն, իմ խոհեմ խորհրդատու ու ամենաուժեղ մարդ, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մայրիկ»,- թվիթերյան էջում գրել է 57-ամյա Կասպարովը: Գարի Կասպարովին ցավակցել […]

̰
Այս մրցանակն իմ բոլոր թիմակիցների վաստակն է. Հենրիխ Մխիթարյանը՝ 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին

12:24 26.12.2020

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հերթական անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուն։ Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը 10-րդ անգամ է ստացել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ «Հայաստանի տարվա խաղացող՝ 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակը ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում […]

̰
Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի ընկերուհուն քննադատել են էրոտիկ նկարներ հրապարակելու համար

20:55 25.12.2020

Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի խաղացող Վալերի Բոնդարի ընկերուհուն՝ լրագրող և մոդել Դարյա Սավինային, քննադատել են Instagram- ում  համարձակ լուսանկարներ հրապարակելու համար: Սավինան իր Instagram- ում հաճախ է լողազգեստներով անկեղծ լուսանկարներ  ներբեռնում: Սովորաբար երկրպագուները հաճոյախոսություններ են գրում նրան, բայց երբեմն լինում են նաև քննադատություններ: «Դաշա, կներեք, բայց  Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի կինը պետք է իրեն մի […]

̰
820 միլիոն եվրո. «Բարսելոնայի» նախագահի թեկնածուն մտահոգված է ակումբի հսկայական պարտքերով

20:47 25.12.2020

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է ակումբի տնտեսական վիճակը բարելավելու լուծումների մասին։ «Անհրաժեշտ է լուծումներ գտնել, որպեսզի դրական տեղաշարժ ունենանք ակումբի պարտքի հարցում։ Ծախսերը պետք է կրճատել, դա կօգնի կրճատել սղաճը։ Կորուստները մեծ կլինեն։ Մեզ անհանգստացնում է պարտքի չափը՝ 820 միլիոն եվրո, բայց տրամադրված ենք լավատեսորեն, քանի որ նման իրավիճակ ունեցել ենք 2003 թվականին […]

̰
Նոր մանրամասներ Մարադոնայի մահվան պատճառների մասին

19:30 25.12.2020

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի արյան մեջ բժշկական հետազոտությունների արդյունքում հոգեմետ դեղեր են հայտնաբերվել: Բժիշկների կարծիքով՝ Մարադոնայի ընդունած հոգեմետ դեղերի պատճառով նրա մոտ առաջացել է առիթմիա, որի պատճառով էլ վրա է հասել մահը: Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել էր նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բյուջեն 1 տարվա հետաձգման հետևանքով ավելացել է 3,8 միլիարդ դոլարով

19:10 25.12.2020

Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բյուջեն ավելացել է մոտ 3,8 միլիարդ դոլարով՝ հասնելով 15,8 միլիարդ դոլարի: Պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեկ տարվա հետաձգումն է։ Այս մասին հաղորդում է ճապոնական kyodonews.net-ը։ Մոտ 2,8 միլիարդ դոլար հատկացվել է մարզական կառույցների և օլիմպիական ավանի բարեկարգման և սպասարկման ծախսերին, 931 միլիոն դոլար է կազմելու կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծախսը։ […]

̰
ՊՍԺ-ն Թոմաս Տուխելին և նրա օգնականներին 7 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի

18:48 25.12.2020

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին և նրա օգնականներին կվճարի 7 միլիոն եվրո փոխհատուցում պայմանագրերը միակողմանի և ժամանակից շուտ խզելու համար: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Տուխելի և նրա մարզչական շտաբի պայմանագրերը նախատեսված էին մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել այս կազմը և գլխավոր մարզչի պաշտոնում […]

̰
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը մրցավարին հարվածելու համար դատապարտվել է 100 ժամ հասարակական աշխատանքի

17:25 25.12.2020

Ռուսաստանի հավաքականի և «Զենիթ» ակումբի նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը դատապարտվել է 100 ժամ հասարակական աշխատանքի: Բացի դրանից՝ նա ստիպված կլինի 100.000 ռուբլի վճարել: Շիրոկովը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 57 հանդիպման և դարձել է 13 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ ընկերական հանդիպման ընթացքում Շիրոկովը լեզվակռվի մեջ էր մտել մրցավարի հետ և հարվածել նրա դեմքին:  

̰
Տուխելի՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը շոկի է ենթարկել թիմի ֆուտբոլիստներին

17:08 25.12.2020

Տոմաս Տուխելի՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը շոկի է ենթարկել թիմի ֆուտբոլիստներին: Այս մասին գրում է L’Equipe-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստներից ոչ ոք չէր սպասում նման զարգացումների: Նշվում է, որ չնայած մի քանի ֆուտբոլիստի հետ ունեցած անձնական խնդիրներին, բոլորի համար էլ զարմանալի է եղել Տուխելի հեռացման որոշումը, առավել ևս, որ ՊՍԺ-ն կատարեց իր խնդիրը՝ ՉԼ-ում դուրս […]

̰
Ամերիկյան «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» ակումբն աջակցում է Հայաստանին. The Washington Post-ի անդրադարձը

16:56 25.12.2020

The Washington Post-ն անդրադարձ է կատարել ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» ակումբին, որը վերջին շրջանում Հայաստանին աջակցող ակցիաներով է աչքի ընկել: Աղբյուրն իր՝ «Ինչու է «Նյու Ինգլենդ Փեթրիոտսը» խոսում Հայաստանի մասին» գլխագրով հոդվածում բացատրել է, թե ինչու է թիմն աջակցում Հայաստանին: «Խաղաղություն հայերին» գրությունը կարող է երկրպագուների համար զարմանալի լինել, սակայն հայտնի է՝ թիմի այս […]

̰
Լեգենդար պարագվայցի դարպասապահը մտադիր է դառնալ երկրի նախագահ

16:52 25.12.2020

Պարագվայի հավաքականի լեգենդար դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը հայտարարել է երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Չիլավերտը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ տեղադրելով նախընտրական պաստառների լուսանկարներ՝ «Չիլա 2023» և «Հպարտ եմ, որ պարագվայցի» եմ գրություններով: Չիլավերտը մեծ համբավ ձեռք բերեց գոլ խփելու իր բացառիկ ունակությամբ: Նա պատմության երկրորդ լավագույն դարպասապահ-ռմբարկուն է: Պարագվայցին իր ակտիվում ունի […]

̰
Իտալական Rai հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին

16:50 25.12.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որը պատրաստել է Rai հեռուստաընկերությունը և նվիրված է իրեն: Տեսանյութում նշվում է, որ Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի հայերից է՝ Շառլ Ազնավուրի, Շերի և ուրիշների հետ մեկտեղ։ Տեսանյութում պատմում են Հայաստանի, քրիստոնեության ընդունման, Հայոց ցեղասպանության մասին, ցուցադրում Հենրիխի բարեգործական ծրագրերը և գոլերը։

̰
Աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստները` ըստ The Guardian-ի

16:45 25.12.2020

The Guardian հեղինակավոր պարբերականը ներկայացրել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստներին՝ ամփոփելով 2020 թվականը: 2020 թվականի արդյունքով՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ հորիզոնականում Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է, երրորդը՝ Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում […]

̰
Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

16:41 25.12.2020

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, գրում է Il Tempo-ն: Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը հրաշալի ֆիզիկական մարզավիճակում է և ամրապնդված է թիմի հիմնական կազմում՝ հարձակման հիմնական ուժը կազմելով Պեդրոյի ու Ջեկոյի հետ: Արդեն բանակցություններ են ընթանում  հռոմեական ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցով: Մխիթարյանի՝ ամռանը կնքած պայմանագրում կար կետ, որ […]

̰
Հանգիստ եղեք, չեմ մահանալու. Ջենարո Գատուզոն՝ իր հիվանդության մասին

16:34 25.12.2020

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն բացատրել է թե  ինչու է իր աչքին վերջին շրջանում վիրակապ դրված ու պատմել հիվանդության մասին: «Կյանքը հիասքանչ է, և պետք է ապրել՝ առանց թաքնվելու: Առողջությանս հետ ապված խնդիրը կանցնի, ու ես կվերադառնամ ավելի գեղեցիկ տեսքով: Ես միասթենիա հիվանդությամբ եմ տառապում (մկանաթուլություն-խմբ.) արդեն շուրջ 10 տարի: Այն 3-րդ անգամ սրվում է […]

̰
Մխիթարյանը 10-րդ անգամ ճանաչվեց  Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

16:31 25.12.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: 133 միավորով  Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա  արժանանում է այս կոչմանը արդեն 10-րդ անգամ: 79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 25 միավորով երրորդ […]

̰
Մխիթարյանը՝ Ա սերիայի խորհրդանշական հավաքականում

16:20 25.12.2020

Whoscored վիճակագրական կայքը կազմել է Իտալիայի առաջնության Ա սերիայի խորհրդանշական հավաքականը:  Նշենք, որ Իտալիայի առաջնությունը մինչև հունվարի 3-ը մեկնել է արձակուրդ։ Կայքը յուրաքանչյուր հանդիպումից հետո բոլոր ֆուտբոլիստներին գնահատական է տալիս, որոնց հիման վրա էլ կազմել է խորհրդանշական հավաքականը։ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7,5 միջին գնահատական և ընդգրկվել լավագույն 11 ֆուտբոլիստների […]

̰
Խոակին Կապառոսը ճանաչվել է  Հայաստանի 2020 թ. ֆուտբոլի լավագույն մարզիչ

16:03 25.12.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: 134 միավորով 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: 50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

̰
Ավարտվել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը. ովքե՞ր են չեմպիոններն ու մրցանակակիրները

15:57 25.12.2020

«Դինամո» մարզահամալիրում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր մոտ 80 ըմբիշ: Հավաքականի մի շարք առաջատարներ չէին մասնակցում առաջնությանը: Հաղթողներն ու մրցանակակիրները, ըստ քաշային կարգերի, հետևյալ ըմբիշներն են՝ 55 կգ 1. Ռուդիկ Մկրտչյան 2. Նորայր Հախոյան 3. Գառնիկ Հովհաննիսյան 3. Աշոտ Մխիթարյան 60 կգ 1. Արմեն Մելիքյան 2. Տիգրան Մինասյան 3. Ռոբերտ Կարապետյան […]

̰
Մեսսիից գոլեր բաց թողած դարպասապահները կստանան նվերներ

15:45 25.12.2020

Footballer-ը հաշվարկել է, թե որ դարպասապահներին է Լիոնել Մեսսին ամենաշատը գոլեր խփել։ Ինչպես հայտնի է, «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը մեկ թիմի կազմում խփած գոլերի թվով։ Արգենտինացին 644 անգամ գրավել է մրցակիցների դարպասները։ Այսպիսով՝ առաջին տեղում «Վալենսիայի» և «Ալմերիայի» նախկին դարպասապահ Դիեգո Ալվեսն է։ Արգենտինացին բրազիլացու դարպասին 21 գոլ է խփել։ Երկրորդ […]

̰
Նա դեռ 3-4 տարի կխաղա այս մակարդակում. Կառլես Պույոլը՝ Մեսսիի մասին

14:26 25.12.2020

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին բարձր մակարդակում կարող է հանդես գալ ևս 3-4 տարի: «Հիմա Մեսսին 33 տարեկան է ու հոգ է տանում իր մասին: Լեոն մոտիվացված է ու մեծ ցանկություն ունի: Նա դեռ 3-4 տարի կխաղա այս մակարդակում, եթե խուսափի լուրջ վնասվածքներից ու շարունակի խաղալ կատարելագործվելու […]

̰
Մեսսին տոնում է Սուրբ Ծնունդը

14:12 25.12.2020

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր ընտանիքի հետ տոնում է Սուրբ Ծնունդը: «Սուրբ Ծնունդն է մեզ շրջապատում. թող այն ձեզ բարիք բերի: Տոնն անցկացնում եմ ընտանիքիս հետ»,- գրել է Մեսսին: Christmas is around. ?? The Messi Family ❤️#WeAreMessi pic.twitter.com/Lqu0443T4e — Leo Messi ? (@WeAreMessi) December 23, 2020

̰
Պրոֆեսիոնալ առաջին մենամարտում Կարեն Տոնականյանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին

13:50 25.12.2020

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշանավորեց տպավորիչ հաղթանակով: Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կայացած «Շամո Բոքսինգ» ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ Տոնականյանը նոկաուտով հաղթեց բելառուս Անդրեյ Իսաևին, որը ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Իր դեբյուտային մենամարտում Կարեն Տոնականյանը շատ վստահ տեսք […]

̰
Ռուսաստանցի մարտիկները ծեծկռտուք են հրահրել ռինգում

13:28 25.12.2020

Ռուսաստանցի խառը մարտարվեստի մարտիկներ Վլադիմիր Մինեևը և Մագոմեդ Իսմայիլովը ծեծկռտուք են սարքել AMC Fight Nights Global Winter Cup մրցաշարում, որը տեղի է ունեցել երեկ Մոսկվայում: Դեպքը տեղի է ունեցել Նուրուլուլո Ալիևի ու Ալեքսանդր Գրեբնևի մարտից հետո: Վերջինիս հետ հարցազրույցի ընթացքում Մինեևը մտել է ռինգ և կանչել Իսմայիլովին: Նա ևս ներս է մտել ու հարվածել Մինեևին: […]

̰
Միշել Տեր-Զաքարյանի սանը ճանաչվել է Լիգա-1-ի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ

12:47 25.12.2020

Ֆրանսիական «Մոնպելյեյի» հարձակվող Էնդի Դելորը ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Goal-ը: 29-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 38%-ը, ինչը լավագույն արդյունքն է լիգայի բոլոր ֆուտբոլիստների մեջ: Նախորդ ամսում Դելորը դարձել էր 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ «Մոնպելյեն» մարզում է հայազգի Միշել Տեր-Զաքարյանը:

̰
Կումանը խոստովանել է, որ սրտի վիրահատությունից հետո է որոշել գլխավորել «Բարսելոնան»

12:28 25.12.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոստովանել է, որ սրտի վիրահատության ենթարկվելուց հետո որոշում է կայացրել գլխավորել կատալոնական ակումբը: «Սրտի նոպայից հետո ես վերագնահատեցի իմ արժեքները: Ես 57 տարեկան եմ և այլևս չէի կարող սպասել իմ երազանքին: Ինքս որոշեցի գնալ նրա հետևից: «Բարսելոնան» գլխավորելը երազանքի իրականացում է»,-ասել է Կումանը:

̰
BACK_TO_TOP