12:59 03.09.2020
Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18։00-20։00-ն lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։ Երկորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21- ը ներառյալ: Հայաստանի Հանրապետության անկախության օրվա ընթացքում՝ ժամը 15։00-ից տեղի կունենան գավաթի […]
23:33 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև տեղի ունեցավ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ մրցաշար: Իր ձևաչափով այն նմանատիպ առաջին մրցաշարն էր: «Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մենք որոշեցինք շախմատային յուրովի ձևով տոնել այս պատմական օրը և երկու ֆեդերացիաների նախաձեռնությամբ ունենալ գեղեցիկ և […]
22:42 02.09.2020
Իսպանացի հայտնի լրագրող Էդու Ագիրեն սուր քննադատության է ենթարկել Լիոնել Մեսսիին՝ «Բարսելոնան» լքելու համար: «Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն դավաճանությունն է գործում: Նա հեռանում է «Բարսելոնայից»՝ փախչելով խորտակվող նավից: Նա չպետք է հեռանար այս պահին. «Բարսելոնայի» երկրպագուներն արժանի չեն նման վերաբերմունքի»,- Ագիրեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
22:09 02.09.2020
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագրի մանրամասները: Լրագրող Նիկոլո Սիրան հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի մինչև 2023 թվականը: Նրա աշխատավարձը մեկ մրցաշրջանում կկազմի 10 միլիոն եվրո: Այժմ գործարքն իրականացնելու համար «Յուվենտուսն» ու Սուարեսը պետք է բանակցեն «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անձնական […]
21:53 02.09.2020
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին։ «Բարսելոնայում» քաոս է տիրում: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Խոսել եմ Մեսսիի հետ, բայց չեմ կարող նրա փոխարեն որոշում կայացնել: Լեոն գիտի` ինչ է անում»,- ասել է դե Յոնգը հարցազրույցներից մեկում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին համաձայնեցրել է «Մանչեսթեր […]
21:29 02.09.2020
Տարվա Մեծ Սաղավարտի երկրորդ՝ US OPEN մրցաշարի տղամարդկանց պայքարի առաջին փուլում դժվարին հաղթանակի հասավ ՌԴ կազմում հանդես եկող հայազգի Կարեն Խաչանովը: Կարենն առաջին երկու սեթերում զիջեց համապատասխանաբար 3-6, 6-7 հաշվով, սակայն 3-րդ և 4-րդ քառորդներում հաղթեց շատ հեշտ՝ 6-2, 6-0: 5-րդ սեթում Խաչանովը թայ-բրեքում հեշտությամբ հաղթեց ու պայքարից դուրս թողեց իտալացի Յանիկ Իսներին:
21:18 02.09.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին Բարսելոնայում է: Այսօր նա կհանդիպի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ՝ քննարկելու որդու՝ կատալոնական ակումբից հեռանալու հարցը: Մեսսիի հայրը օդանավակայանում լրագրողներին ասել է։ «Ես ոչինչ չգիտեմ» Դրանից հետո նա տաքսիով գնացել է ակումբի գրասենյակ: Բարսելոնայի գրասենյակի մուտքի մոտ էլ Խորխե Մեսսին ասել է որդու հետ կապված իրավիճակի մասին․ «Ամեն […]
21:03 02.09.2020
ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացել է ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։ Փլեյ-օֆֆ փուլում Բուլղարիայի հավաքականի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կընդգրկվի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ: Փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին նրանց կընդունի արդեն […]
20:42 02.09.2020
Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը, որը կսպասարկի Իրֆան Պելյտոն։ Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ այս խաղից […]
20:33 02.09.2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ […]
19:40 02.09.2020
«Ռայո Վալյեկանոյի» և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին բաց կթողնի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների դեմ հանդիպումները։ Ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Դիմիտրևսկու փոխարեն հավաքական է հրավիրվել կիպրոսյան «Էթնիկոսի» դարպասապահ Մարտին Բոգատինովը:
19:30 02.09.2020
«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից 3-ի մոտ արձակուրդից վերադառնալուց հետո հաստատվել է Covid-19 վարակը։ Ֆրանսիական L’Equipe-ը հաղորդում է, որ այդ ֆուտբոլիստներն են Նեյմարը, Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։ Ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստների մեծ մասը այս օրերին գտնվում է իրենց ազգային հավաքականների ճամբարում ու պատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության խաղերին։
15:24 02.09.2020
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաքյանների շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը և հավելել․ «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: Այդ առիթով փաստաբան 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր բռնություն […]
23:14 01.09.2020
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ` ընթացքում փոփոխելով թիմերի կազմերը: Վաղը հավաքականը կանցկացնի ևս 2 մարզում:
22:47 01.09.2020
«Հեռանկարի» տաղավարում Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ, միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանն անդրադարձել են սկանդալային պատմությանը: Շախմատիստներն ասել են, որ անարդար որոշումները թե՛ ցավալի են, թե՛ նյարդանացնող: Ինտերնետ կապի հետ կապված խնդիր առաջին անգամ է հանդիպել ու չգիտես ինչու, այսպես ասած, մեղավոր համարվել է շախմատիստը, ոչ թե կազմակերպիչը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:41 01.09.2020
Երևանի «Փյունիկն» այսօր հայտարարել էր երկու նորեկի մասին: Թիմը համալրել են ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը և դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը: Դազստանցի ֆուտբոլիստը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։ Ի դեպ, 26-ամյա ֆուտբոլիստն ու իր եղբայրը 2012 թվականին հրավիրվել են նաև Ադրբեջանի պատանեկան հավաքական և մասնակցել ուսումնամարզական հավաքի: […]
22:12 01.09.2020
Երևանի «Ուրարտուն» իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ընտրանուն չմիանալուն: «Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Բանն այն է, որ մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի […]
21:25 01.09.2020
Շախմատային աշխարհում ծագած սկանդալը պատասխանատու կառույցի կողմից արձագանքի դեռ չի արժանացել: Խոսքը հայ շախմատիստների՝ համաշխարհային օնլայն օլիմպիադայի 1/4 եզրափակչի երկրորդ հանդիպումը բոյկոտելու և հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին է: Թե ինչպես այն սկսվեց և ինչ զարգացում ունեցավ՝ տեսանյութում։
12:57 01.09.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ Մեսսին միայն մեկ պայմանով կարող է հեռանալ ակումբից: Նա կարող է վաղաժամ խզել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, սակայն այդ պարագայում ստիպված կլինի մեկ տարի հեռու մնալ ֆուտբոլից և մոռանալ աշխատավարձի մասին: Բանն այն է, որ Մեսսիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է մեկ տարուց: Նա մինչև հաջորդ տարի չի կարողանա նոր […]
12:27 01.09.2020
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի «Ուրարտու-2»-«Նորավանք» խաղում դաշտի կենտրոնից գոլ է գրանցվել: 37-րդ րոպեին «Նորավանքը» բացել է հաշիվը, իսկ անմիջապես հետո խաղադաշտի կենտրոնից գնդակը խաղարկելիս Գոռ Լուլուկյանը մի հարվածով այն ուղարկել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը:
11:54 01.09.2020
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։ Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան […]
22:05 31.08.2020
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ ելույթ է ունենում «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձել է հռոմեական ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։ Այս կապակցությամբ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ հիմնական պայմանագիր եմ ստորագրել «ջիալոռոսիների» հետ: Առաջին հերթին ցանկանում […]
21:57 31.08.2020
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ այս տարվա «Ոսկե գնդակը» կհանձներ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին: «Նոյերն ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին: Ի՜նչ սեյվեր էր անում նա Լիսաբոնում կայացած խաղերում: Մանուելն իր մեծ «մեղքի բաժինն» ունեցավ «Բավարիայի» չեմպիոնության հարցում: «Լիոնի» ու ՊՍԺ-ի դեմ խաղերին նա հայտնվեց ամենադժվարին պահերին: Եթե նրա սեյվերը […]
21:42 31.08.2020
«Բարսելոնան» չի պատրաստվում պատժել Մեսսիին բժշկական ստուգման չներկայանալու համար: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների բժշկական հետազոտությունը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 30-ին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը` արձագանքելով այն տեղեկություններին, թե կատալոնական ակումբը որոշել է կրճատել Մեսսիի աշխատավարձը յուրաքանչյուր բացակայած օրվա դիմաց: Հիշեցնենք` «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը տեղեկացրել էր, որ չի մասնակցելու ակումբի նախասեզոնային հավաքին:
21:34 31.08.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին: ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ Հարգելի պարոն Նախագահ, Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատի ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ: Մասնավորապես, […]
21:21 31.08.2020
«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարություն է տարածել Մալաքյան եղբայրների ձերբակալման կապակցությամբ․ «Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։ Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում […]
21:13 31.08.2020
Այսօր տարբեր չվերթներով Երևան ժամանեցին Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ՝ Դավիթ Յուրչենկոն, Արշակ Կորյանը և Խորեն Բայրամյանը։ Այս մասին գրված է «Առաջին հայկական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում։ «Անցկացնելով շուրջ 7 ժամ օդանավակայանում, պահպանելով անվտանգության կանոնները և ավանդույթը՝ մեր նորեկները ստացան պատշաճ ընդունելություն և մեր խորհրդանշական շարֆերը»,- ասված է FAF-ի էջում։
21:00 31.08.2020
«Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատ»-ի ֆուտբոլիստ: «Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ […]
20:47 31.08.2020
Հայաստանում անցկացվել է աթլետիկայի առաջին մրցաշարը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո: Նախ կայացել է կրոսվազքի առաջնություն, ապա հեռացատկի մրցումներ: Վանաձորում անցկացված մրցաշարում լավ արդյունքներ են ցույց տվել հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը (7մ․ 40 սմ) և եռացատկորդ Լևոն Աղասյանը (16մ․ 67 սմ ), իսկ կանանցից լավագույնն են եղել Յանա Աբրահամյանը (5մ․ 51սմ) և Մարիետա Մինասյանը (12մ․ 24սմ): Այս […]
20:23 31.08.2020
28-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը նվաճել է Գերմանիայի BDB international գոտին: Մաթևոսյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: Ֆրանկֆուրտում կայացած իր հերթական մենամարտում հայազգի մարզիկը միավորների բացարձակ առավելությամբ պարտության է մատնել կոլումբացի Ջոել Խուլիոյին՝ 98:92. 99:92 100:90: Սա Մաթևոսյանի 11-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: