TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Քանի դեռ Բարտոմեուն նախագահ է, ես չեմ կրելու «Բարսելոնայի» մարզաշապիկը․ Սյուզի Կորտես

14:56 08.09.2020

Բրազիլացի մոդել և «Միսս Բում Բում» գեղեցկության մրցույթի կրկնակի տիտղոսակիր Սյուզի Կորտեսը, որը Լիոնել Մեսսիի ամենահայտնի երկրպագուներից մեկն է, հայտարարել է, որ այլևս չի կրելու «Բարսելոնայի» մարզաշապիկը, քանի դեռ Խոսեպ Բարտոմեուն կատալոնական ակումբի նախագահն է: «Ես հարգում եմ Մեսսիի որոշումը՝ մնալ թիմում, բայց քանի դեռ Բարտոմեուն նախագահ է, ես չեմ կրելու «Բարսելոնայի» մարզաշապիկը: Ակումբը հանցագործություն […]

̰
Եգիպտոսում կորել են Աֆրիկայի գավաթի բոլոր մրցանակները

14:40 08.09.2020

Եգիպտոսում կորել են Աֆրիկայի գավաթի բոլոր մրցանակները, որոնք այդ երկիրը նվաճել էր նախորդ տարիների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը: Կորած գավաթները պահվում էին Եգիպտոսի ֆուտբոլային միությունում: Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ է օգնել դրանք հայտնաբերելու և վերադարձնելու հարցում: Եգիպտոսի հավաքականը Աֆրիկայի գավաթի յոթակի հաղթող է (1957,1959, 1986, 1998, […]

̰
Մխիթարյանի թիմակիցը ծանր վնասվածք է ստացել

14:28 08.09.2020

Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կտրել է ձախ ծնկի խաչաձև կապանները: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը: Դեպքը տեղի է ունեցել Ազգերի լիգայի շրջանակներում կայացած Նիդեռլանդների հավաքականի դեմ հանդիպման ժամանակ: Ձանիոլոն վաղը վիրահատության կենթարկվի և բաց կթողնի մոտ 6 ամիս: Հիշեցնենք, որ Ձանիոլոն հուլիսին էր վերականգնվել նմանատիպ վնասվածքից: Այն ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերը 2021թ.-ին «ամեն գնով» կկայանան

12:57 08.09.2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն այժմ քննարկում են շուրջ 200 առաջարկ՝ վիրուսի պայմաններում խաղերն անցկացնելու շուրջ։

̰
Սիրելի՛ Բունդեսլիգա, Սարգիսը պատրաստվում է, դո՛ւ էլ պատրաստվիր

12:53 08.09.2020

Գերմանական «Հոֆենհայմն» իր Facebook-յան էջում լուսանկարներ է հրապարակել թիմի հերթական մարզումից, որին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: «Սիրելի՛ Բունդեսլիգա, Սարգիսը պատրաստվում է, դո՛ւ էլ պատրաստվիր»,-գրված է «Հոֆենհայմի» հրապարակման մեջ: Հիշեցնենք, որ Ադամյանը ծանր վնասվածք էր ստացել և բաց էր թողել Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի վերջնամասը:

̰
Հալանդի գեղեցիկ գոլերն ու Նորվեգիայի ջախջախիչ հաղթանակը. Ազգերի լիգա

12:50 08.09.2020

Ազգերի լիգայի B խմբում Հյուսիսային Իռլանդիան սեփական հարկի տակ ընդունել էր Նորվեգիայի հավաքականին: Դաշտի տերերը պարտվել են 1-5 հաշվով, ընդ որում՝ նորվեգացիներն առաջին գոլը խփել են հենց առաջին րոպեին: 5 րոպե անց դաշտի տերերը հավասարեցրել են հաշիվը, բայց ավելին անել չեն կարողացել: Մինչև խաղավարտ նորվեգացիները ևս 4 անգամ գրավել են մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ է […]

̰
ՀՖՖ-ն առաջարկում է երկրպագուներին սոցցանցերում աջակցել Հայաստանի հավաքականին

12:20 08.09.2020

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա առանց ֆուտբոլասերների։ ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և առաջարկում է երկրպագուներին սոցցանցերում աջակցել ազգային ընտրանուն․ «Հարգելի ֆուտբոլասերներ, երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու: ՈւԵՖԱ-ի Ազգերի […]

̰
Ռոնալդուն և Ջորջինիան կամուսնանան

11:46 08.09.2020

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկություն է արել Ջորջինիա Ռոդրիգեսին։ El Mundon-ն, հղում անելով պորտուգալացի լրագրողին, տեղեկացնում է, որ Կրիշտիանուն առաջարկ է արել Ռոդրիգեսին վերջինիս կազմակերպած երեկույթի ժամանակ։ Ռոդրիգեսը տվել է համաձայնությունը։ Երեկույթին ներկա են եղել նրանց ընկերները, սակայն Ռոնալդուի ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել: Ռոնալդուն 4 երեխա ունի, որոնցից մեկի մայրը Ջորջինիա Ռոդրիգեսն է։ […]

̰
Ազարը չի զիջում Մեսսիին․ Էտո’Օ

10:48 08.09.2020

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի վերաբերյալ:  Մասնավորապես նա ասել է, որ Էդեն Ազարը կարող է հավասար մակարդակի վրա խաղալ Լիոնել Մեսսիի հետ: «Բարսելոնան» կլինի Լա լիգայի հաջորդ չեմպիոնը: Բայց այն, ինչ ես ավելի շատ եմ ուզում, այն է, որ Մայորկան՝ իմ հարազատ թիմը, վերադառնա Պրեմիեր դիվիզիոն: Մեսսին […]

̰
Սերենա Ուիլյամսը դուրս եկավ 1/4 եզրափակիչ․ US Open

09:40 08.09.2020

Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ Կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը, 1/8-րդ եզրափակչում հաղթել է հույն Մարիա Սակարիին՝  6-3, 6-7, 6-3 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Խաղը տևել է 2 ժամ 29 րոպե: Սերենա Ուիլյամսի համար սա 53-րդ քառորդ եզրափակիչն է Մեծ սաղավարտի մրցաշարերի կանանց մենախաղում։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար […]

̰
Իտալիան հաղթեց Նիդերլանդներին. Ազգերի լիգա

09:21 08.09.2020

Ազգերի լիգայի առաջին դիվիզիոնի առաջին խմբում Իտալիայի ազգային հավաքականն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել Նիդերլանդների ընտրանու նկատմամբ: Իտալացիները միակ գոլը խփել են առաջին խաղակեսի վերջին րոպեին: Աչքի է ընկել Բարելան: Խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Նախ հաշվի մեջ առաջ են անցել տանտերերը: Գոլի հեղինակ […]

̰
Մեսսին բոլորից շուտ է ժամանել «Բարսելոնայի» մարզմանը

09:19 08.09.2020

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երեկ վերադարձել է թիմի մարզաբազա ու վերսկսել մարզումները։ Արգենտինացի ֆուտբոլիստի համար սա առաջին մարզումն է հայտնի իրադարձություններից հետո։ Marca-ն տեղեկացնում է, որ Մեսսին երկուշաբթի մարզմանը ժամանել է բոլորից շուտ։ Նա մոտ 1․5 ժամ շուտ է եկել թիմի մարզաբազա։ Աղբյուրը տեղեկացնում է, որ Մեսսին կիրակի հանձնել է կորոնավիրուսի թեստ, իսկ երեկ արդեն […]

̰
ՊՍԺ-ի տնօրենը վրդովված է, որ Մբապեի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրն իմացել է ԶԼՄ-ներից

09:12 08.09.2020

ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն քննադատորեն է արձագանքել Կիլիան Մբապեի՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերին։ «Ես կարծում եմ, որ անընդունելի է, որ մենք իմանում ենք ԶԼՄ-ներից, որ մեր ֆուտբոլիստներից մեկի թեստը դրական է եղել։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ոչ մեկը մեզ այդ մասին չի հայտնել։ Մբապեն տանն է, ու այդ մասին մենք իմացել ենք ինքներս։ Բոլորը դասախոսություններ են […]

̰
Մբապեի մոտ կորոնավիրուս է հաստատվել

09:10 08.09.2020

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։ Goal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չի մասնակցի Խորվաթիայի դեմ կայանալիք խաղին ու արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Հիշեցնենք, որ մինչև Մբապեն ՊՍԺ-ում գրանցվել էր վարակի 6 դեպք։ Կորոնավիրուս էր հաստատվել Նեյմարի, Անխել դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Կեյլոր Նավասի, Մարկինիոսի և Մաուրո Իկարդիի մոտ։ […]

̰
Ազգային հավաքականը ուրախ և մարտական տրամադրությամբ անցկացրեց նախախաղային մարզումը 

23:55 07.09.2020

Ազգային հավաքականը ուրախ և մարտական տրամադրությամբ անցկացրեց նախախաղային մարզումը: Այս մասին գրված է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեկնարկում է Նիդերլանդներ-Իտալիա հանդիպումը․ հեռարձակումը՝ «Շանթի» եթերում

22:13 07.09.2020

Քիչ անց կմեկնարկի Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբի Նիդերլանդներ-Իտալիա հանդիպումը։ Խաղը կարող եք դիտել այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 22:35-ին՝ «Շանթի», «Շանթ Պրեմիումի» և «Շանթ Սպորտի» ուղիղ եթերում: Ներկայացնում ենք հավաքականների մեկնարկային կազմերը․ Նիդերլանդներ Սիլեսեն, Հատեբուր, Վելտման, Վան Դեյկ, Ակե, Դե Ռուն, Վան դե Բեկ, Ֆ․ դե Յոնգ, Վեյնալդում, Դեպայ, Պրոմես Իտալիա Դոնարումա, Սպինացոլա, Կիելինի, […]

̰
Հենրիխը պատրաստ է գալ Երևան, արդեն մյուս հավաքին մասնակցել․ Կապառոս

21:43 07.09.2020

Հայաստանի ազգային հավաքականը վաղը Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հանրապետական մարզադաշտում կընդունի Էստոնիայի ընտրանուն: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին 2-1 հաշվով: Ինչպես առաջին, այնպես էլ այս տուրում հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի այսօրվա ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են ՝ արդյոք նրա բացակայությունը կոնֆլիկտի հետևանք չէ: «Դատելով […]

̰
Սոնը իր գերարագության շնորհիվ փրկել է «Տոտենհեմին» գոլից

15:59 07.09.2020

«Տոտենհեմը» ընկերական հանդիպում է անցկացրել «Ուոթֆորդի» հետ։ Հանդիպումն ավարտվել է Մոուրինյոյի թիմի պարտությամբ՝ 1-2։ Խաղավերջում՝ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, «Ուոթֆորդի» ֆուտբոլիստը խաղադաշտի գրեթե կենտրոնից գնդակն ուղարկել է մրցակցի անպաշտպան դարպասի ուղղությամբ։ Սակայն «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոնը, անհավանական արագություն զարգացնելով,  կարողացել է հասնել դեպի սեփական դարպասն ընթացող գնդակին ու փրկել թիմին գոլից։

̰
«Բարսելոնայի» երրորդ մարզաշապիկի շնորհանդեսի տեսանյութում ընդգրկվել է նաև Մեսսին

15:50 07.09.2020

«Բարսելոնան» ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի իր երրորդ մարզաշապիկը: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում: Nike-ի պատրաստած նոր մարզաշապիկը վարդագույն է: Հատկանշական է, որ մարզաշապիկի շնորհանդեսի տեսանյութում ընդգրկվել է նաև հարձակվող Լիոնել Մեսսին: ? Our third kit 20/21#OnlyForCulers pic.twitter.com/3vh3wjryEP — FC Barcelona (@FCBarcelona) September 7, 2020

̰
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ից 98.785.332 ՀՀ դրամի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:35 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ […]

̰
Տոտին կարող է վերադառնալ «Ռոմա» արդեն տնօրենի կարգավիճակում

15:30 07.09.2020

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին մոտ է ակումբում ղեկավար պաշտոն ստանալուն: Այս մասին հայտնում է Calciomercato-ն: Հռոմեական ակումբի նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը Տոտիի հետ բանակցություններ է վարում՝ «Ռոմայի» գործադիր տնօրենի պաշտոնում հնարավոր նշանակման մասին: Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնության գալ մինչև ամսվա վերջ:

̰
Ինչո՞ւ է Տիկնիզյանը հրաժարվել հանդես գալ ՀՀ հավաքականի կազմում

13:00 07.09.2020

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հարցազրույց է տվել Sport24-ին՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերին: «Հայաստանից ստացված առաջարկը մեկուկես տարի առաջ էր, և ևս մեկը՝ մեկ տարի առաջ: Նախ, երիտասարդական հավաքականում հանդես գալու հրավեր էր, իսկ հետո ֆեդերացիայից մարդիկ կապվեցին և խոսեցին հիմնական հավաքականի մասին»,- ասել է Տիկնիզյանը։ Հարցին՝ ինչո՞ւ է հրաժարվել հրավերից, 21-ամյա ֆուտբոլիստը պատասխանել […]

̰
Ֆատին դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

12:50 07.09.2020

Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը դարձել է գոլի հեղինակ: «Բարսելոնայի» հարձակվողը գոլի հեղինակ է դարձել  ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Ուկրաինայի ազգային հավաքականի հետ խաղում, 17 տարեկան 311 օրականում: Ֆատին վերջին 84 տարվա ընթացքում Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ խաղացողն է: Սեպտեմբերի 3-ին կայացած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի՝ […]

̰
Մեսսին այսօր առաջին մարզումը կանցկացնի Ռոնալդ Կումանի գլխավորությամբ

12:34 07.09.2020

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ սկսում է իր մարզումները: Այսօր նա իր առաջին մարզումը կանցկացնի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Նշվում է, որ մարզումն անցնելու է փակ դռների հետևում: Թղթակիցները կհավաքվեն «Բարսելոնայի» սպորտային համալիրի մուտքի մոտ, որպեսզի ներկա լինեն Մեսսիի վերադարձին:

̰
Ջոկովիչի որակազրկումը ծանր հետևանքներ կունենա

11:57 07.09.2020

Միացյալ Նահանգների թենիսի միությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի որակազրման և մրցաշարից հեռացման հետ։ «Համաձայն Մեծ սաղավարտի մրցաշարերի կանոնագրքի, որն արգելում է կորտի ներսում գնդակին դիտավորյալ, վտանգավոր կերպով ու անխոհեմաբար կամ անփութորեն հարվածելը՝ չկանխատեսելով հետևանքները, Միացյալ Նահանգների բաց առաջնության մրցավարը որոշել է որակազրկել Նովակ Ջոկովիչին՝ հեռացնելով US Open-2020-ից։ Քանի […]

̰
«Ինտերի» հարձակվողն ազատ ժամանակ կթվորությամբ է զբաղվում

11:37 07.09.2020

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժամանակ շրջում է Իտալիայում: Սկզբում նա Սարդինիայում էր, իսկ հիմա՝ Ալպերում: Այստեղ՝ Բերգամոյի մոտ գտնվող ագրոտուրիստական ​​ֆերմա-հյուրանոցում, նա իր հարսնացուի՝ Ագուստինայի հետ փորձել է կթվորությամբ զբաղվել, բայց դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվել:  Գործից ավելի հեշտ գլուխ է հանել Ագուստինան:  Նրա հարսնացուի մոտ կարծես թե […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնեց Լյուքսեմբուրգ

11:29 07.09.2020

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Այս մասին գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մ-21 հավաքականի կազմում Լյուքսեմբուրգ են մեկնել. Դարպասապահներ՝ Սևակ Ասլանյան – «Փյունիկ» Արմեն Ներսեսյան – ԲԿՄԱ Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ՝ Արթուր Դանիելյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան – […]

̰
Ուրուգվայցի Սուարեսը դառնում է Իտալիայի քաղաքացի

11:17 07.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն այսօր իտալերենի թեստ է հանձնելու: Նա պատրաստվում է «Յուվենտուս» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է Football Italia-ն ՝ մեջբերելով Mundo Deportivo-ին: Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն […]

̰
Ինչո՞ւ է Ալեգրին մերժել Նիդերլանդների հավաքականը գլխավորելու առաջարկը

10:57 07.09.2020

Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել էր Մասիմիլիանո Ալեգրիին: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ 53-ամյա մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ նախընտրում է ակումբում աշխատել: Հիմա Նիդերլանդների հավաքականը գլխավորում է Դվայտ Լոդևեգեսը: Մինչև ամառ թիմը մարզում էր Ռոնալդ Կումանը, որը տեղափոխվեց «Բարսելոնա»: Այսօր Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի հավաքականին։  

̰
Ջոկովիչը գնդակով հարվածել է մրցավարին, ինչի համար որակազրկվել է

10:49 07.09.2020

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում գրանցվել է արտասովոր միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Պաբլո Կարենյո Բուստայի դեմ խաղի առաջին սեթում, երբ Ջոկովիչը պարտվում էր 5-6 հաշվով, դադարներից մեկի ժամանակ նա ռակետով հարվածել է գնդակին դաշտից դուրս ուղղությամբ, և այն պատահաբար դիպչել է գծային մրցավարին։ Վերջինս հարվածից հետո […]

̰
BACK_TO_TOP