10:57 07.09.2020
Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել էր Մասիմիլիանո Ալեգրիին: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ 53-ամյա մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ նախընտրում է ակումբում աշխատել: Հիմա Նիդերլանդների հավաքականը գլխավորում է Դվայտ Լոդևեգեսը: Մինչև ամառ թիմը մարզում էր Ռոնալդ Կումանը, որը տեղափոխվեց «Բարսելոնա»: Այսօր Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի հավաքականին։
10:49 07.09.2020
Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում գրանցվել է արտասովոր միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Պաբլո Կարենյո Բուստայի դեմ խաղի առաջին սեթում, երբ Ջոկովիչը պարտվում էր 5-6 հաշվով, դադարներից մեկի ժամանակ նա ռակետով հարվածել է գնդակին դաշտից դուրս ուղղությամբ, և այն պատահաբար դիպչել է գծային մրցավարին։ Վերջինս հարվածից հետո […]
10:48 07.09.2020
Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Ուկրաինայի դեմ խաղում երկու գոլի հեղինակ է դարձել և սահմանել նոր ռեկորդ: Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղն ավարտվել է 4: 0 հաշվով: 34-ամյա Ռամոսն այժմ 23 գոլի հեղինակ է Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 172 խաղում: Այսպիսով, նա դարձավ ազգային հավաքականների պատմության մեջ լավագույն պաշտպան-ռմբարկուն: […]
22:57 06.09.2020
Ֆուտբոլի ՀՀ հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը ՀՖՖ-ին տված հարցազրույցում խոսել է մեծ ֆուտբոլում իր նորամուտի, հոր` Վարդան Բիչախչյանի հետ մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունների, Խինես Մելենդեսի՝ իր կյանքում ունեցած դերակատարության, ազգային հավաքականում գոլեր խփելու ցանկության և շատ այլ հարցերի մասին: Մանրամասները՝ ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութում։
19:44 06.09.2020
Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը […]
18:41 06.09.2020
«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»։ 20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։ Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
12:54 06.09.2020
«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ «Լոռի» է տեղափոխվել բելառուս դարպասապահ Արտյոմ Գոմելկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Ժոդինոյի «Տորպեդոյի» սան է, հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», բելառուսական «Նաֆտան», «Գրանիտ», «Սլոնիմ», «Գորոդեյա» ակումբներում։ Բելառուսի Պրեմիեր լիգայում անցկացրել է 48 հանդիպում։ Գոմելկոյի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
12:25 06.09.2020
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 2-րդ տուրի հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Սեպտեմբերի 7-ին`ժամը 19։15-ին, նախախաղային ասուլիս կկայանա։ Խոակին Կապառոսի հետ ասուլիսին կներկայանա Արշակ Կորյանը:
19:27 05.09.2020
Հայաստանի ազգային հավաքականը առաջին տուրի խաղում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Երեւանում՝ ընդունելով էստոնացիներին։ Հիշեցնենք, որ հավաքականին չեն միացել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նրանք չեն մասնակցի նաեւ երկրորդ տուրի խաղին։
17:19 05.09.2020
Լիոնել Մեսսին Goal.com-ի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել իր ընտանիքը, երբ իմացել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին։ «Դաժան դրամա էր, երբ հեռանալուս ցանկության մասին հայտնեցի կնոջս ու երեխաներիս։ Նրանք լաց եղան: Երեխաներս չեն ցանկանում հեռանալ Բարսելոնայից, ոչ էլ փոխել իրենց դպրոցը։ Ես հեռուն էի նայում։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, […]
17:16 05.09.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է շատ արագ իտալերեն սովորել: Հիշեցնենք՝ նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Յուվենտուս»: Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ուրուգվայցին վերջին շաբաթներին ակտիվորեն իտալերեն է սովորում և պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար իտալերենի քննություն հանձնել։ Նշվում է, որ «Յուվենտուսն» աջակցում է 33-ամյա Սուարեսին, որպեսզի փաստաթղթային […]
17:02 05.09.2020
Forbes ամսագիրը հրապարակել է տվյալներ, թե այս տարի որքան գումար է վաստակել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը: Իռլանդացի մարտիկը վաստակել է 48 միլիոն դոլար: Այս գումարի գրեթե երկու երրորդը՝ 30 միլիոն, նա ստացել է 2020 թվականի հունվարին՝ ամերիկացի Դոնալդ Սերրոնեի դեմ հաղթական մենամարտի համար: Բացի այդ՝ մարզիկը գովազդային պայմանագրերից վաստակել է 5 […]
16:45 05.09.2020
61 տարեկանում կյանքից հեռացել է գերմանական «Հոֆենհայմի» նախագահ Պետեր Հոֆմանը: Այս մասին գրված է թիմի պաշտոնական թվիթերյան էջում։ Bild-ի տեղեկություններով՝ Բունդեսլիգայի ամենաերկարակյաց նախագահի մոտ լեյկեմիա էր ախտորոշվել՝ Ծննդյան տոներից անմիջապես առաջ։ Առողջական խնդիրներով պայմանավորված՝ նա օգոստոսին տեղափոխվել էր Հայդելբերգի համալսարանական կլինիկա։ «Ոչ ոք նրան նման չէր։ Նա «Հոֆենհայմի» բարի հոգին էր, անընդհատ ուշադրության կենտրոնում էր […]
16:22 05.09.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երեկվա հայտարարությունից հետո, որ կմնա կատալոնական ակումբում, մտադիր է սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Սպասվում է, որ 33-ամյա արգենտինացին թիմին կմիանա երկուշաբթի` սեպտեմբերի 7-ին: Այս մասին գրել է Mundodeportivo-ն։ Football Espana-ն էլ նշում է, որ «Բարսելոնայի» ավագը ակումբի կողմից չի տուգանվի: Հիշեցնենք՝ հեռանալու ցանկության պատճառով 33-ամյա արգենտինացին ինքնակամ բաց էր թողել թիմի […]
16:21 05.09.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով չի մասնակցի այսօր կայանալիք Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը, խաղից առաջ իր աջակցությունն է հայտնել հավաքականին: Հայաստանի հավաքականի ավագը սոցցանցերում արած հրապարակաման մեջ գրել է. «Ամենայն բարիք իմ խաղընկերներին: Առաջ տղերք»:
15:38 05.09.2020
Մեսսիի հետ երեկ հարցազրույց վարած լրագրող Ռուբեն Ուրիան իր տպավորություններն է պատմել արգենտինացու մասին։ «Շատերն են սխալվել Մեսիի հարցում։ Նա սիրում է ոչ թե փողը, այլ մարզաշապիկը։ Նա արտահայտեց իր ճշմարտությունն ու խոսեց ամբողջ հոգով։ Մեսին շատ լավ վերաբերմունք ցուցաբերեց իմ նկատմամբ ու հավերժական հիշողություն պարգևեց, որն ինձ միշտ կուղեկցի իմ լրագրողական կարիերայի ընթացքում։ Շնորհակալ […]
15:34 05.09.2020
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իտալական ֆուտբոլի մասին։ «Կարող եմ ասել, որ Իտալիայում ֆուտբոլը թերագնահատում են։ Այն այնպիսին չէ, ինչպիսին դրա մասին մտածում ու խոսում են մարդիկ։ Մինչ այստեղ գալս, շատ կարծիքներ էի լսել, համաձայն որոնց, Ա Սերիան այնքան լավը չէ, որ թիմերն այստեղ այնքան լավը չեն: Կարող եմ […]
15:08 05.09.2020
Ազգերի լիգայի շրջանակներում Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականների միջև սեպտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա չեխական թիմում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստներ Տոմաշ Սուչեկը և Պատրիկ Շիկը ինքնամեկուսացել են կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ շփվելուց հետո։ Չեխիայի ֆուտբոլային միության հայտարարության մեջ ասվում է, որ ազգային թիմը չի խաղա Շոտլանդիայի ընտրանու հետ։ […]
14:25 05.09.2020
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրում մրցակցի հարկի տակ կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Խաղից առաջ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է մեր թիմի հայտացուցակը: Այս խաղում ավագի թևկապը կկրի Վարազդատ Հարոյանը:
14:01 05.09.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին քննադատել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: «Ակումբից հեռանալու որոշումը մեկ օրում չեմ կայացրել: Բարտոմեուն այս տարվա ընթացքում տեղյակ է եղել իմ ցանկության մասին: Կարծում եմ, որ ավելի երիտասարդ ֆուտբոլիստները պետք է առաջ տանեն «Բարսելոնան»: Գիտեմ, որ իմ ժամանակն այստեղ հաշվված է: Ցավալի է, քանի որ միշտ […]
13:34 05.09.2020
Հարձակվող Լիոնել Մեսսին Goal-ի հետ զրույցում խոստովանել է, որ միշտ կսիրի «Բարսելոնան»։ «Ես վիրավորվել եմ այն մարդկանցից, ովքեր կասկածի տակ են դրել իմ սերը «Բարսելոնայի» հանդեպ։ Նրանք այնպիսի բաներ էին ասում, որոնց ես, իմ կարծիքով, արժանի չէի։ Այդ իրավիճակն օգնեց ինձ հասկանալ՝ ով ով է։ Ֆուտբոլի աշխարհը շատ բարդ է, այնտեղ կեղծ մարդիկ շատ կան։ Տեղի […]
12:14 05.09.2020
Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է մակեդոնական «Սիլեկս» և «Սկպոյե» ակումբներում, ինչպես նաև ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում: «Երբ ստացվեց «Արարատ» տեղափոխվելու առաջարկը, ես երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ և […]
22:44 04.09.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։ Նա հայտարարել է, որ մնում է ակումբում։ «Ես դժգոհ էի, ուզում էի հեռանալ։ Ինձ թույլ չտվեցին դա անել, այդ իսկ պատճառով էլ ես մնում եմ ակումբում, որպեսզի դատական քաշքշուկների մեջ չընկնեմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Լիոնել Մեսսին որոշել […]
21:54 04.09.2020
«Ազգային հավաքականի նախախաղային մարզումը Սկոպյեում. ՀՖՖ-ն ֆոտոշարք է ներկայացրել։ ՛
21:38 04.09.2020
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ: Ինչպես թիմը հասավ մարզադաշտ, ինչպիսի բժշկական ստուգումների միջով անցավ, և ինչ լեզվով էր ֆուտբոլիստներին ոգևորում Խոակին Կապառոսը և կադրեր հանդերձարանից՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում։
17:59 04.09.2020
Արդյո՞ք Կապարոսը պատրաստվում է իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի հավաքականի խաղում։ Այսպիսի հարց են տվել ՀՀ հավաքականի գլխավոր մարզչին՝ Սկոպյեում տեղի ունեցած նախախաղային ասուլիսի ժամանակ։ «Անհնար է Իսպանիայի հավաքականի ոճն ամբողջովին կիրառել Հայաստանի հավաքականում, քանի որ տարբեր խաղացողների մասին է խոսքը։ Սակայն, ինչպես նշեցի, մենք վետերաններ ու նորեկներ ունենք, որոնք լի են լավ խաղ […]
17:53 04.09.2020
Ի՞նչ ազդեցություն կունենա Մխիթարյանի բացակայությունը Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղում։ Այս հարցը ՀՀ հավաքականի մարզչին ուղղել են հյուսիսմակեդոնացի լրագրողները՝ այսօր կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ։ «Բնականաբար, երբ ուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ՝ ազդում է խաղի վրա, հատկապես, երբ խոսքը Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Տղաները պետք է կարողանան կենտրոնանալ և շատ […]
17:48 04.09.2020
Սկոպյեի Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Կապարոսը պատասխանել է այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղից և Ազգերի լիգայի մրցաշարից՝ ընդհանրապես։ «Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Մեր թիմում կան և՛ վետերաններ, և՛ նորեկներ, […]
16:47 04.09.2020
Սկոպյեի Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ «Չեմ կարծում, որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է։ Մակեդոնիայի առավելությունն այն է, որ իրենց դաշտում ենք խաղում։ Գիտենք, որ մակեդոնացիները որակյալ ֆուտբոլիստներ ունեն։ Ինչ վերաբերում է մեր հավաքականների նախորդ երկու դիմակայություններին, […]