TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+11.09 oC

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցությունները Լիոնել Մեսսիի հոր հետ

21:15 26.08.2020

Անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցությունները Լիոնել Մեսսիի հոր` Խորխեի հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին: Հիշեցնենք, որ արգենտինացին կատալոնական ակումբի կազմում է հանդես գալիս 2003 թվականից: Ավելի վաղ նշել էինք, որ Մեսսին որոշել է օգտվել իր պայմանագրի այն կետից, ըստ որի` նա կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը յուրաքանչյուր սեզոնի […]

̰
Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» սանի հետ

21:02 26.08.2020

Վանաձորի «Լոռին» հայտարարել է նոր ձեռքբերման  մասին: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի կիսապաշտպան Ֆերնանդո Կամոես դե Արաուժոն։ 23-ամյա Ֆերնանդոն «Բենֆիկայի» սան է, որտեղ խաղացել է մինչև 15 տարեկանը։ Պատանեկան կարիերան շարունակել է «Սպորտինգում» եւ «Գիմարայեշում»։ Խաղացել է նաև «Ֆամալիկաո», «Էշտորիլ», «Կովա Պիեդադե» ակումբներում։

̰
Մեզ երկար ճանապարհ է սպասվում, և գլխավորը վաղվա խաղն է. Եղիշե Մելիքյանը՝ «Ալաշկերտ»-«Ռենովա» հանդիպման մասին

20:46 26.08.2020

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» վաղը սեփական հարկի տակ ուժերը կչափի մակեդոնական «Ռենովայի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը: «Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Դրանից հետո կպլանավորենք մեր հետագա անելիքները: Մեզ երկար ճանապարհ է սպասվում և գլխավորը վաղվա խաղն է: Յուրաքանչյուր […]

̰
«Բարսելոնան» նորից նամակ է ստացել, այս անգամ՝ Սետյենից

20:25 26.08.2020

«Բարսելոնան» նոր նամակ է ստացել ֆաքսով: Այն ուղարկել են կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի փաստաբանները: Նրանք «Բարսելոնային» խնդրել են տրամադրել այնպիսի փաստաթուղթ, որը օրինականացնում է Սետյենի և ակումբի միջև համագործակցության դադարեցումը: Առայժմ  ոչ Սետյենը, ոչ էլ նրա օգնականները չեն կարող իրենց համար նոր թիմ գտնել, քանի որ պաշտոնապես չեն տեղեկացվել պաշտոնանկության մասին:  Սետյենը […]

̰
Ակումբն է այստեղ որոշում, ոչ թե խաղացողը. «Բարսելոնայի» նախկին նախագահը՝ Մեսսիի հեռանալու մտադրության մասին

19:45 26.08.2020

«Բարսելոնայի» նախկին նախագահներից Ժոան Գասպարը մեկնաբանել է Մեսսիի` կատալոնյան ակումբը լքելու մտադրությունը: «Մեսսին չի կարող հեռանալ: Նա կհեռանա 2021 թ.:  Ես տեսել եմ պայմանագիրը և այն  շատ պարզ է:  Ակումբն է այստեղ որոշում, ոչ թե խաղացողը: Ակումբն է վճարում խաղացողների աշխատավարձերը: Ամեն դեպքում, հիմա խոսքը փողի մասին չէ: Կնքված պայմանագիր կա, դա ամեն ինչ է: […]

̰
Մեսսին ՖԻՖԱ-ից պահանջում է իր տրանսֆերային սերտիֆիկատը

19:35 26.08.2020

Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալու ցանկություն հայտնելուց հետո դիմել է ՖԻՖԱ-ին։ Լրագրող Տանկրեդի Պալմերին Twitter-ի իր էջում գրել է, որ Մեսսին ՖԻՖԱ-ից պահանջել է իր տրանսֆերային սերտիֆիկատը, որը Իսպանիայի ֆուտբոլի միությունը ուղարկելու է արգենտինացի հարձակվողի նոր ակումբին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Մեսսին ֆաքսի միջոցով տեղեկացրել էր «Բարսելոնային», որ ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս լուրը իմանալուց հետո […]

̰
«Բարսելոնան» կոտրել է Մեսսիի սիրտը. Մոմանիի հերթական ծաղրանկարը

19:10 26.08.2020

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին և նրա շուրջ ստեղծված իրավիճակին: ««Բարսելոնան» կոտրել է Մեսսիի սիրտը»,- անիմացիոն ծաղրանկարը վերնագրել է Մոմանին: Enough is enough for Lionel Messi… Barcelona have broken his heart ? pic.twitter.com/7MB70cUqrK — Goal (@goal) August 26, 2020

̰
Մեսսին կհեռանա «Բարսելոնայից», եթե նույնիսկ հրաժարական ներկայացնի Բարտոմեուն. Mundo Deportivo

18:50 26.08.2020

Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու որոշումը վերջնական է: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսսին կհեռանա «Բարսելոնայից», եթե նույնսիկ հրաժարական ներկայացնի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն: 33-ամյա Լիոնել Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն արգենտինացի հարձակվողը հնարավորություն ունի ցանկացած պահի խզել պայմանագիրն ու ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: Մեսսիի ծառայություններով […]

̰
«Միլանը» և Իբրահիմովիչը համաձայնության եկան

18:40 26.08.2020

«Միլանը» համաձայնության է հասել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը երկարաձգելու շուրջ: Այս մասին տեղեկացրել է Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում։ Ըստ նրա՝ Իբրահիմովիչը կստանա 6 մլն եվրո, ևս 500 հազար բոնուսի տեսքով ու նույնքան էլ, եթե «Միլանը» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Զլատանը իտալական ակումբ էր տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Լոս Անջելես Գելեքսիից» […]

̰
Մեսսին չափազանց թանկ կարժենա ՊՍԺ-ի համար

16:31 26.08.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի բարձր ֆինանսական պահանջները նշանակում են, որ նրա տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն» անհնար է: Այս մասին գրել է L’Equipe-ը։ Աղբյուրը մանրամասնում է, որ անգամ եթե արգենտինացին կարողանա համաձայնության հասնել պայմանագրի խզման շուրջ, ապա ՊՍԺ-ն, որ առանց այդ էլ դժվարանում է վճարել Կիլիան Մբապեի 19 մլն եվրո ու Նեյմարի 33 մլն եվրո տարեկան […]

̰
Բարտոմեուն խաթարում է Մեսսիի հոգեկան հավասարակշռությունը. «Բարսելոնայի» նախկին նախագահ

15:56 26.08.2020

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուին՝ հորդորելով նրան հեռանալ ակումբից: «Բարտոմեուն ու նրա խորհուրդը պետք է անհապաղ հեռանան, քանի որ նրանք խաթարում են Մեսսիի հոգեկան հավասարակշռությունը: Այդկերպ նրանք ցանկանում են շեղել ուշադրությունը իրենց իսկ ստեղծած խնդիրներից: Եթե նրանք գնան, կա հավանականություն, որ Մեսսին կփոխի որոշումը և կմնա ակումբում»,- «Թվիթերում» գրել […]

̰
Դեյլի Բլինդը նորից սարսափեցրել է երկրպագուներին

15:45 26.08.2020

«Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը «Հերտայի» դեմ ընկերական խաղի ժամանակ ընկել է խոտածածկին: «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում հավաքված 6 հազար երկրպագուները սրտացավությամբ են արձագանքել տեղի ունեցածին: Շատերը մտածել են վատագույնը: Բանն այն է, որ Բլինդը սրտի հետ կապված խնդիրներ ունի և այդ մասին երկրպագուները շատ լավ գիտեն: Բարեբախտաբար, Բլինդը ոտքի է կանգնել ու կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: […]

̰
Ի՞նչ է պահանջել Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությունից

15:15 26.08.2020

El Chiringuito-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր պահանջներն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Ֆուտբոլիստը պատրաստ է մնալ թիմում և աշխատել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ՝ պայմանով, որ կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռանա իր պաշտոնից: Ավելի վաղ համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նամակի լուսանկարը, որը ֆուտբոլիստն ուղարկել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել իրեն […]

̰
Ճգնաժամը «Բարսելոնայում» խորանում է. երկրպագուները պահանջում են ակումբի նախագահի հրաժարականը

14:03 26.08.2020

«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են այն փաստից, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին մտադիր է լքել ակումբը: Երկրպագուները երեկ երեկոյան հավաքվել են ակումբի գրասենյակի մոտ և վանկարկել են` «Պահանջում ենք Բարտոմեուի հրաժարականը»: Այս մասին հայտնում է RAC1-ը: Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» առաջատար և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում […]

̰
Դիեգո Մարադոնան հնարավոր է գլխավորի Լա լիգայի ակումբներից մեկը

13:32 26.08.2020

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է նշանակվել Լա լիգայի նորեկ «Էլչե» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Իսպանական այս ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Ռոխո Մարտինին և այժմ մտադիր է պայմանագիր կնքել Մարադոնայի հետ: 59-ամյա Մարադոնային հրավիրելու վերջնական որոշումը կկայացնի «Էլչեի» գլխավոր բաժնետեր Քրիստիան Բրագարնիկը:

̰
Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում կլինի գերմանա-ֆրանսիական դիմակայություն

13:16 26.08.2020

Կանանց ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում գերմանական «Վոլֆսբուրգը» 1-0 հաշվով հաղթել է «Բարսելոնային» ու դուրս եկել եզրափակիչ: Խաղի միակ գնդակը 58-րդ րոպեին խփել է Ռոլֆոն: Եզրափակչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք կիսաեզրափակիչ երկրորդ՝ ՊՍԺ-«Լիոն» խաղի արդյունքում:

̰
«Շիրակի» կազմը «Ստյաուա» ՖԱՍԲ-ի դեմ խաղում

12:44 26.08.2020

«Շիրակի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ստյաուայի» (ՖԱՍԲ) հետ խաղի համար: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Բուխարեստում: «Շիրակ» ՖԱ-ի հայտացուցակը ՖԱՍԲ-ի դեմ խաղում հետևյալն է: Դարպասապահներ.  Վսևոլոդ Երմակով  Գևորգ Կասպարով Պաշտպաններ.  Աղվան Դավոյան  Արտյոմ Միքայելյան  Հրայր Մկոյան  Մառկո Պռլևիչ  Սերյոժա Ուռուշանյան  Վարդան Արզոյան  Ժիրայր Մարգարյան Կիսապաշտպաններ  Արման […]

̰
Մեսսին որոշել է լքել «Բարսելոնան» Սուարեսի պատճառով. Mundo Deportivo

12:32 26.08.2020

Հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնան» լքելու պատճառներից մեկը հարձակման գծում նրա գործընկեր Լուիս Սուարեսի հետ ընկերական հարաբերություններն են: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ, թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Սուարեսին հեռախոսազանգով տեղեկացրել էր վերջինիս հեռանալու անհրաժեշտության մասին: Ֆուտբոլիստը դժգոհ էր մնացել այս վերաբերմունքից և ասել, որ եթե նրանք ցանկանում են բաժանվել իրենից, ապա […]

̰
Կարեն Խաչանովը պարտվեց ATP Մասթերսի 1/8 եզրափակչում

11:56 26.08.2020

Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: 1/4 եզրափակչում հայազգի Կարեն Խաչանովը հանդիպել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: Պարտիան տևել է 2 ժամ 8 րոպե: Խաչանովն առաջին սեթում հաղթել է 6:4 հաշվով, իսկ երկրորդ ու երրորդ քառորդներում պարտվել է համապատասխանաբար 3:6, 2:6 հաշվով: Բաուտիստա-Ագուտը քառորդ եզրափակչում կխաղա Դանիլ Մեդվեդևի հետ:

̰
Անհավանականը իրականություն է դառնում. Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

22:37 25.08.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջնականապես որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Mundodeportivo-ի և Marca-ի հաղորդմամբ` արգենտիանական «հրաշքը» իր որոշման մասին արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը: Մեսսին կօգտվի իր պայմանագրում առկա՝ ցանկացած մրցաշրջանի վերջում հեռանալու հնարավորություն տվող կետից: Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին որոշումը կայացրել է Կումանի հետ զրույցից հետո:

̰
«Արարատի» ֆուտբոլիստները կփորձեն օգնել «Շիրակին» Եվրոպա լիգայում

21:59 25.08.2020

Երևանի «Արարատը» ուշագրավ  հայտարարություն է տարածել:  Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում: Իդեպ բոլոր այս ֆուտբոլիստները նախորդ առաջնությունում […]

̰
Ինչով է զբաղվելու Հաբիբ Նուրմագոմեդովը մարզիկի կարիերան ավարտելուց հետո

21:45 25.08.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մարզիչ Խավիեր Մենդեսը պատմել է այն մասին, թե ինչով է որոշել զբաղվել մարտիկը կարիերան ավարտելուց հետո: «Հաբիբը և հայրը պատրաստվում էին նրա կարիերայի գլխավոր մենամարտին, որից հետո Նուրմագոմեդովը պետք է թողներ մարզիկի կարիերան և սկսեր օգնել մյուս` ավելի երիտասարդ մարզիկներին ու սկսնակներին»,- ասել է Մենդեսը: Մարզիչը ակնարկել է, որ այս ծրագիրը, ըստ […]

̰
Արթնացա այսպես. Լևանդովսկիի ուշագրավ լուսանկարը ՉԼ գավաթի հետ՝ անկողնում

21:30 25.08.2020

Ինչպես հայտնի է, ՊՍԺ-ին հաղթելուց հետո Մյունխենի «Բավարիան» իր պատմության մեջ 6-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին։ Մյունխենյան ակումբն այս մրցաշրջանում երեք գավաթ է նվաճել: Թիմի հաջողություններում առանցքային դեր է խաղացել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը դարձել է լավագույն ռմբարկու թե՛ Բունդեսլիգայում, թե՛ Գերմանիայի գավաթում, թե՛ Չեմպիոնների լիգայում։ Ֆուտբոլիստն առավոտյան լուսանկար է հրապարակել ՉԼ գավաթի […]

̰
Աստղային իսպանացին դարձել է Մխիթարյանի թիմակիցը

21:17 25.08.2020

«Չելսիի» նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձել է «Ռոմայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Ուրախ եմ լինել այստեղ՝ «Ռոմայում»: Ոգևորված եմ այս մարտահրավերով և ներդնելու եմ բոլոր ուժերս, որպեսզի առաջիկա մրցաշրջաններում հասնենք թիմային նպատակներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին […]

̰
Ինչպես է շվեդ ֆուտբոլիստը օգնության հասել տարեց կնոջը

21:07 25.08.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը հայրենիքում՝ Շվեդիայում, վնասազերծել է հանցագործին, որը փորձել է կողոպտել տարեց կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել Վեստերոսում: Հանցագործը փորձել է խլել տարեց կնոջ պայուսակը և փախչել, սակայն Լինդելոֆը բռնել է նրան և պահել մինչև ոստիկանների ժամանելը: «Լինդելոֆը վազեց գողի հետևից ու վերցրեց նրանից պայուսակը՝ առանց բռնություն գործադրելու: Վիկտորը կարծում է, որ […]

̰
Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

20:55 25.08.2020

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, տեղեկացնում է լրագրող Միկել Բլազկեսը։ Թվիթերյան իր էջում նա գրել է, որ շատ մոտ կանգնած մարդիկ գիտեն, թե ինչ է նա որոշել։ Մեսսին իր որոշման մասին անձամբ կհայտնի առաջիկա ժամերի ընթացքում։ Լրագրողը հավելել է, որ նա այնպիսի զգացողություն ունի, որ Մեսսին լքելու […]

̰
Կորոնավիրուսով վարակված Ուսեյն Բոլտի հետ շփված Ռահիմ Ստեռլինգը թեստ է հանձնել

20:36 25.08.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող  Ռահիմ Ստեռլինգը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Անգլիացի ֆուտբոլիստը Ճամայկայում մասնակցել էր Ուսեյն Բոլտի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը: Երեկ Բոլտի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Sky Sports-ի փոխանցմամբ՝ Ստեռլինգի թեստի պատասխանը բացասական է եղել: «Ռահիմն իրեն լավ է զգում: Նա կորոնավիրուսի ախտանշաններ չունի»,- ասել է նրա մտերիմներից մեկը: Հաղորդվում է, որ Անգլիա վերադարձից հետո […]

̰
Ինչո՞ւ են «Մարսելի» երկրպագուները ուրախացել ՉԼ եզրափակչում ՊՍԺ-ի կրած պարտությունից

20:09 25.08.2020

Ֆրանսիական «Մարսելի» երկրպագուները նշել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ՊՍԺ-ի կրած պարտությունը: Մի խումբ երկրպագուներ շատ ուրախ են այդ փաստից և Մարսելի փողոցներում տոնել են «Բավարիայի» հաղթանակը: Բանն այն է, որ «Մարսելը» Ֆրանսիայի միակ ակումբն է, որը հաղթել է Չեմպիոնների լիգան (1993 թվականին): Եթե հանկարծ ՊՍԺ-ն հաղթեր «Բավարիային», ապա«Մարսելը» կզրկվեր այս «մենաշնորհից»:

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի «Պարտիզան»-«ՌՖՍ» հանդիպումը

19:50 25.08.2020

Օգոստոսի 27-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:  Հովհաննիսյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։

̰
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն կրկին կներկայացնի Օլիմպիական ջահը

14:54 25.08.2020

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել Օլիմպիական ջահը: Նախատեսվում է, որ այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի Ֆուկուսիմայում ջահը կարճ ժամանակ ցուցադրելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով կազմկոմիտեն որոշել է փակել մուտքը այցելուների համար։ Կրակի […]

̰
BACK_TO_TOP