15:24 21.08.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը հունական Միկոնոս կղզում բարի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Proto Thema-ն: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը: Երկու խումբ անգլիացիներ ծեծկռտուք են սկսել բարի մոտ, որից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Երեք տղամարդ, որոնց թվում է եղել Մագուայրը, վիրավորել են իրավապահներին և ֆիզիկական […]
15:03 21.08.2020
«Լոռին» վերջին օրերին շատ ակտիվ է տրանսֆերային շուկայում: Վանաձորցիների մամուլի ծառայությունը հայտնում է ևս մեկ ձեռքբերման մասին: «Լոռին» պայմանագիր է ստորագրել իսրայելցի կիսապաշտպան Ալմոգ Օհայոն Բեն Դավիդի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել հայրենիքում։ Ալմոգը Թել Ավիվի «Մաքքաբիի» սան է, խաղացել է «Հապոել Հաիֆա», «Մաքքաբի Պետահ Տիկվա», «Հապոել Կֆար Սաբա», «Հապոել Կֆար […]
13:05 21.08.2020
«Ռեալը» մտադիր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերել 2021 թվականին: Ըստ As պարբերականի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբում կարծում են, որ Չեմպիոնների լիգայում հնարավոր հաղթանակը կստիպի ՊՍԺ-ի ղեկավարությանը ավելի բարեհաճորեն նայել ֆրանսիացու հեռանալուն: Նշվում է, որ Մբապեն արդեն մերժել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մի քանի առաջարկներ, և ակումբում պատրաստ են 2021 թվականին բաժանվել նրանից, որպեսզի […]
12:40 21.08.2020
«Լոռին» պայմանագիր է կնքել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկու հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաև «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» և իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։ Ղազախստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ռուդոսսելսկին նաև 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի […]
12:25 21.08.2020
«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն Ռամոն Պլանեսը պատմել է, որ կատալոնական ակումբը մտադիր է նոր թիմ կառուցել Լիոնել Մեսիի և երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ: 2019/20 մրցաշրջանում «Բարսելոնան» մնաց առանց տիտղոսների՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2:8 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով «Բավարիայից»: Դրանից հետո ակումբը հեռացրեց գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին և նշանակեց Ռոնալդ Կումանին, իսկ Պլանեսը մարզական տնօրենի պաշտոնում […]
11:51 21.08.2020
Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննվեց նաև Հայաստանի Vbet Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Լոռի» – «Ուրարտու» խաղին վանաձորյան ակումբի կողմից հանդիպմանը չներկայանալու հարցը։ Նիստի անդամները «Լոռիի» չներկայանալը համարեցին անհարգելի և համաձայն ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին շնորհեցին տեխնիկական […]
11:26 21.08.2020
«Լոռին» պայմանագիր է կնքել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասի հետ։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։ Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։ Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաև ավագի […]
21:21 20.08.2020
Ծիրանագույնը ոչ միայն չի անտեսվել, այլև նոր արժևորում է ստացել։ ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ արտագնա մարզաշապիկը` ծիրանագույնի երանգային տարբեր գծանախշերով։
10:40 20.08.2020
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Բավարիա»-ն: «Արմենպրես»-ի հացորդմամբ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցեցին «Բավարիա»-ն և «Լիոն»-ը: Գերմանիայի բազմակի չեմպիոնն առավելության հասավ` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Լևամդովսկին և Գնաբրին (դուբլ): Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում` կմրցեն ՊՍԺ-ն, որը պատմության մեջ առաջին անգամ է դուրս […]
11:45 19.08.2020
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Լայպցիգ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի բազմակի չեմպիոնը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Մարկինյոն: Այնուհետ` առաջին կեսի վերջնամասում, Անխել դի Մարիոն խփեց ՊՍԺ-ի երկրորդ գնդակը, իսկ 56-րդ րոպեին Խուան Բերնատ Վելասկոն հեղինակեց իր թիմի երրորդ գնդակը: ՊՍԺ-ն այս հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այն էլ […]
21:41 18.08.2020
Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով : ՀՖՖ-ն ներկայացրել է նոր մարզաշապիկները: Վաճառքը՝ օգոստոսի 25-ից՝ ՀՖՖ պաշտոնական խանութում (Խանջյան 27/1) և www.fanshop.ffa.am կայքում:
18:15 18.08.2020
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի հինգ ծանրորդներ կմասնակցեն առցանց միջազգային մրցաշարի: Մրցաշարն անցկացվելու է Ուզբեկստանի անկախության օրվան՝ օգոստոսի 29-ին անցկացվելիք միջոցառումների շրջանակում: Հայաստանն առցանց մրցաշարին կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը / 87 կգ /, Սամվել Գասպարյանը / 102կգ /, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը։ Մրցաշարին չեն մասնակցի Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը՝ […]
17:47 18.08.2020
ՀՖՖ պաշտոնակական կայքը հայտնում է, որ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է, իսկ «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել: «Հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր կոմիտե) որոշումները և […]
10:34 17.08.2020
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Քյոլն քաղաքում ընթացող Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում միմյանց հետ ուժերը չափեցին իսպանական «Սևիլիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսպանացիները Սուսոյի և Լյուկ դե Յոնգի երկու գոլերի շնորհիվ հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» 2:1 հաշվով: «Կարմիր սատանաներից» միակ գնդակը խփեց Ֆերնանդեշը: Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն իտալական «Ինտերը» և […]
14:26 16.08.2020
Մոսկվայում ողբերգական պատահար է տեղի է ունեցել։ Ֆուտբոլային մարզման ժամանակ մահացել է 17-ամյա ֆուտբոլիստ Միխայիլ Կոլոսովը։ Ինչպես հաղորդում է НТВ-ն, հանդիպման ժամանակ սպորտսմենի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Հետաքննություն է ընթանում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
12:28 16.08.2020
«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ, հանդիսանալով ՀՖՖ գործադիր կոմիտեի տեխնիկական և զարգացման կոմիտեի նախագահ, դադարեցնում եմ իմ գործունեությունը: Ցանկանում եմ, որ ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրողները, ընտրելուց հետո էլ լինեն հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի մասին մտածող, անկեղծ, արդար, հոգատար և անմնացորդ նվիրյալներ»:
15:27 15.08.2020
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են: ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, առաջնորդվելով ՀՖՖ 2020/2021 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի հոդված 4-ի կետ 5-ով, կայացրել է […]
10:07 15.08.2020
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում մրցեցին «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի հենց մեկնարկին թիմերը փոխանակվեցին մեկական գնդակներով: Նախ «Բավարիա»-ից աչքի ընկավ Մյուլերը, հետո էլ ինքնագոլի հեղինակավ դարձավ գերմանական ակումբից Ալբան: Առաջին կեսի ընթացքում Գերմանիայի բազմակի չեմպիոն «Բավարիա»-ն ևս երեք անգամ գրավեց «Բարսելոնա»-ի դարպասը: Նորից աչքի ընկավ Մյուլերը, Պերիշիչը, Գնաբրին: Երկրորդ կեսում Լուիս Սուարեսը կարողացավ […]
21:30 14.08.2020
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք է հայտնել այն մասին, թե որ թիմերը կհասնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Շատ բարդ է, անհասկանալի է, թե ով ինչ մարզավիճակում է: ՊՍԺ-ն 4-5 ամիս չէր խաղացել, իսկ «Ատալանտան» անընդհատ խաղում էր, բայց առաջ անցավ ՊՍԺ-ն: Այսօր խաղալու են «Բարսելոնան» և «Բավարիան», […]
20:45 14.08.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտնել է, որ շարունակելու է իր հոր և մարզչի՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի գործը: Հիշեցնենք՝ նա մահացել էր հուլիսի 3-ին, կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով: «Հայրս շատ ծրագրեր ուներ: Մինչև հիմա կարդում եմ նրա գրառումները: Ես կանեմ հնարավոր ամեն բան նրա գործը և անավարտ ծրագրերը շարունակելու համար»,- ասել […]
20:18 14.08.2020
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է Լեհաստանի առաջնության ակումբներից մեկը: Այս մասին գրում է ռուսական Sport24-ը։ 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու ցանկություն ունի նաև ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբ։ Հնարավոր է՝ տեղափոխությունը տեղի ունենա արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Վարազդատ Հարոյանը «Ուրալում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի […]
19:30 14.08.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպման մասին: «Գիտենք, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Լևանդովսկին էլ հրաշալի մարզավիճակում է և կարող է շատ անախորժություններ պատճառել մրցակցին: Երկուսն էլ ֆանտաստիկ կատարողներ են: Նա, ով կանցնի հաջորդ փուլ, կարող է իրեն համարել 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ»,- ասել է Ռիվալդոն: […]
19:25 14.08.2020
Միլանի «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծում է, որ ակումբը կարող է գնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը: «Այժմ ես պարզապես «Ինտերի» երկրպագու եմ և չեմ տիրապետում այնտեղի ներքին խոհանոցին: Այդուհանդերձ, գիտեմ՝ ակումբի ղեկավարները բավարար միջոցներ ունեն Մեսսիին գնելու համար»,- ասել է Մորատին: Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում […]
19:20 14.08.2020
Թուրքական «Գալաթասարայ» և «Տրաբզոնսպոր» ակումբների ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ակումբների ներկայացուցիչներին: Վերջին ստուգումից հետո պարզվել է, որ «Գալաթասարայի» երկու ֆուտբոլիստների թեստերի արդյունքը դրական է: Թեստի դրական արդյունքով ևս մեկ ֆուտբոլիստ էլ, պարզվել է, կա «Տրաբզոնսպորում»: Վարակված ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվում: Ներկայումս նրանք մեկուսացված են: Նշվում […]
18:40 14.08.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ Ջասթին Գեթժիի հետ մենամարտի համար կստանա ավելի մեծ հոնորար, քան ստացել է Դասթին Պորյեի հետ մենամարտից հետո: «Ես գին չեմ կրակում, բայց նաև իմ գինը գիտեմ: Կարծում եմ արժանի եմ Գեթժիի հետ մենամարտում ավելին վաստակելու: Ջասթինի հետ մարտի համար ուրիշ գին կլինի, մյուս մարտի համար՝ ուրիշ»,- ասել է […]
15:47 14.08.2020
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության մասին ու նշել, որ մրցաշարը հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին ձևաչափին, ու փլեյ-օֆֆ փուլի խաղերը կանցկացվեն երկու հանդիպումներով: «Չեմ կարծում, որ մենք կկարողանանք առանձին «8-ի եզրափակիչ» մրցաշար ստեղծել. պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլային օրացույցը չափազանց ծանրաբեռնված է: Ես էությամբ լավատես եմ ու կարծում […]
15:11 14.08.2020
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Լայպցիգ»-«Ատլետիկո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ այս խաղում հաղթել էր գերմանական ակումբը և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի ՊՍԺ-ն։ Дайо Упамекано с наградой лучшему игроку матча ?#ЛигаЧемпионов pic.twitter.com/bH0ypY3JXZ — UEFA.com на русском (@UEFAcom_ru) August 13, 2020
13:42 14.08.2020
Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» խաղում Մեսսի-Լևանդովսկի դիմակայության մասին: «Մեսսին այսօր կհանդիպի իր հետնորդին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկուն. նա այս պահին ոչ միայն լավագույն հարձակվողն է, այլև իսկապես լավագույն ֆուտբոլիստը: Այսօրվա «Բարսելոնան» այլևս այն հզոր «Բարսելոնան» չէ, ինչպես նախկինում էր: Այո՜, նրանք Մեսսի ունեն, […]
13:02 14.08.2020
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ պատասխանել է հարցին, թե ինչպես կանգնեցնել Լիոնել Մեսսիին։ «Բավարիան» Մեսսիի դեմ չի խաղալու, այլ «Բարսելոնայի»։ Իհարկե, նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Մենք մտածել ենք՝ ինչպես կանգնեցնել նրան։ Ծրագիր կա։ Բայց դա մի բան է, որ ես չեմ բացահայտի հիմա։ Երկու թիմերն էլ […]
12:43 14.08.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել գերմանական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին: «Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, որ նա հեռու է Մեսսիի խաղամակարդակից: Կարծում եմ, որ դա հասկանալի է: Այո, նա իսկապես լավ մրցաշրջան է անցկացնում, թիմակիցները նրան շատ են օգնում: […]