TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Կորոնավիրուսով վարակված Ուսեյն Բոլտի ծննդյան խնջույքին մասնակցել է նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը

13:51 25.08.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը մասնակցել է Ուսեյն Բոլտի ծննդյան արարողության խնջույքին: Հիշեցնենք, որ Բոլտի մոտ կորոնավիրուս է հաստատվել: AS պարբերականի հաղորդմամբ՝ խնջույքի մասնակիցները չեն կրել բժշկական դիմակներ ու չեն պահպանել անվտանգության կանոնները: Բոլտը ներկայումս ինքնամեկուսացված է: Ստեռլինգը ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում դարձել է 20 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Սիթիի» […]

̰
Ամեն ինչ կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար. Հայաստանի ազգային հավաքականը կոլումբիացի նորեկ ունի

13:18 25.08.2020

«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավունք: Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ «Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս […]

̰
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է առաջարկ անել Մեսսիին

12:27 25.08.2020

Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա: «Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է իր ֆինանսական կարգավիճակը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը գնելու նպատակով կատալոնական ակումբին առաջարկ անելու համար: Այս մասին գրում է Goal-ը՝ հղում կատարելով ESPN-ին:  Աղբյուրի փոխանցմամբ՝  «Մանչեսթեր Սիթին» փորձում է հասկանալ՝ արդյոք Մեսսիի տրանսֆերային արժեքն ու ձեռքբերումը չեն հակասում ֆինանսական կանոններին: Լիոնել Մեսսիի հրաժարագինը կազմում […]

̰
Ռոնալդինյոյին կազատեն տնային կալանքից

11:37 25.08.2020

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կազատվի տնային կալանքից: Հիշեցնենք, որ նա Պարագվայում արդեն 5 ամիս տնային կալանքի տակ է՝ երկիր մուտք գործելու ժամանակ կեղծ փաստաթղթեր կիրառելու համար: Դեռևս մարտին Ռոնալդինյոն Պարագվայ մուտք գործելու ընթացքում ներկայացրել էր կեղծ անձնագիր, ինչից հետո էլ ձերբակալվել էր:  

̰
Լևանդովսկին բաց կթողնի Լեհաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները

10:59 25.08.2020

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի օգնի Լեհաստանի ազգային հավաքականին՝ Ազգերի լիգայի առաջիկա խաղերին: Լեհաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկային խաղերում կմրցի Հոլանդիայի և Բոսնիա – Հերցեգովինայի հետ: «Միասին որոշեցինք, որ այժմ նրա համար ավելի լավ է ֆիզիկապես և հոգեպես մի փոքր հանգստանալ: Նա նաև առջևում ևս մեկ ծանրաբեռնված մրցաշրջան ունի: Լևանդովսկին, անշուշտ, մնում է մեր ավագը և […]

̰
Կումանը հրաժարվել է «Բարսելոնայի» ևս մի քանի առանցքային ֆուտբոլիստներից

10:58 25.08.2020

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի ևս երեք ֆուտբոլիստի տեղեկացրել է, որ նրանք տեղ չեն գտել իր ծրագրերում։ Լրագրող Ալֆրեդո Մարտինեսը տեղեկացնում է, որ խոսքն Արտուրո Վիդալի, Իվան Ռակիտիչի ու Սամուել Ումտիտիի մասին է:  Բացի նրանցից, Կումանը հրաժարվել է նաև Լուիս Սուարեսի ծառայություններով։ Նշենք, որ Ռակիտիչը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում», Ումտիտին՝ 2016-ից, իսկ Վիդալը՝ […]

̰
Հայտնի են շախմատի համաշխարհային օլիմպիադայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

09:49 25.08.2020

Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: Առջևում 1/8 եզրափակչի հանդիպումներն են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը Թոփ դիվիզիոնի C խմբում գրավել է երրորդ հորիզոնականն ու 1/8 եզրափակչում կխաղա Հունաստանի հետ: Լեհաստանը կմրցի Բուլղարիայի, Չինաստանը՝ Ուկրաինայի, Հունգարիան՝ Գերմանիայի հետ:  Խմբային փուլերում հաղթած հավաքականներն արդեն նվաճել են 1/4 եզրափակչի ուղեգիր: Քառորդ եզրափակչում իրենց մրցակիցներին սպասում են Հնդկաստանը, […]

̰
Աշխարհի ամենաարագ մարդը վարակվել է կորոնավիրուսով

09:41 25.08.2020

Օլիմպիական խաղերի 8-ակի և աշխարհի առաջնությունների 11-ակի չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նա տեսանյութ է հրապարակել Թվիթերում. «Շաբաթ օրը թեստ եմ հանձնել, որի պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, այնուամենայնիվ, մեկուսացած եմ ու պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները: Ցանկանում են ընկերներիս հորդորել, որ զգույշ լինեն»,-ասել է Բոլտը: Stay Safe […]

̰
Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը Ցինցինատիի Մասթերսում

09:33 25.08.2020

Նյու Յորքում շարունակվում է պանդեմիայի դադարից հետո կազմակերպված թենիսի առաջին մրցաշարը՝ Ցինցինատիի Մասթերսը։ 1/16-րդ եզրափակչում ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստԿարեն Խաչանովը մրցել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ  և առավելության հասել 7-6, 6-1 հաշվով: 1/8-րդ եզրափակչում Կարենը հանդիպելու է Ռիշար Գասկե-Ռոբերտո Բաուտիստա Ագուտ զույգի հաղթողի հետ։

̰
Խինես Մելենդեսը սեմինար-հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» մարզչական շտաբի հետ

20:42 24.08.2020

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և ՀՖՖ կրթական ծրագրի ղեկավար Անտոնիո Ֆլորեսը «Ուրարտու» մարզաբազայում մեկօրյա սեմինար-հանդիպում կանցկացնեն «Ուրարտուի» մարզչական ողջ անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի մասնագետները դասախոսություն կկարդան ինչպես ակումբի մանկապատանեկան, այնպես էլ երկրորդ ու գլխավոր թիմերի մարզիչների համար։

̰
Խաբեության հետևանքով Կոնտեն կորցրել է ավելի քան 30 միլիոն եվրո

17:52 24.08.2020

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խարդախության զոհ է դարձել: Ըստ La Repubblica-ի՝ իտալացի մասնագետը դեռ «Չելսիում» աշխատելու տարիներին 30,6 միլիոն եվրո է ներդրել 54-ամյա ֆինանսիստ Մասիմո Բոչիկիոյի նախագծում: Ակնկալել է, որ միջոցները կվերադարձնի 2020 թվականի հունիսին: Սակայն դա տեղի չի ունեցել: Դեպքի առթիվ դատավարություն է սկսվել: Բացի Կոնտեից՝ խաբեության զոհ է դարձել ևս յոթ մարդ:

̰
Մարիո Մանջուկիչը կարող է տեղափոխվել «Ռոմա»

17:12 24.08.2020

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը կարիերան կարող է շարունակել «Ռոմայում»: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Խորվաթիայի հավաքականի նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ինտերը» և «Ֆիորենտինան», սակայն 34-ամյա ֆուտբոլիստը հակված է տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ: Մանջուկիչի վերջին թիմը Կատարի «Ալ Դուխաիլն» է, որի կազմում նա անցկացրել է 7 հանդիպում և խփել մեկ գոլ:

̰
«Բավարիայի» հանդերձարանը՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո

14:47 24.08.2020

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ: Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի հանդերձարանից, որտեղ ֆուտբոլիստները նշում են իրենց հաղթանակը: CAMPEEEEEEEEEEONES, CAMPEEEEEEEEEEONES OLE OLE OLE! ? ?#MiaSanChampions #FCBayern pic.twitter.com/9ijHkGm3PI — CHAMPIONS OF EUROPE ? (@FCBayern) August 24, 2020

̰
«Լոռիի» մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են

14:34 24.08.2020

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Վանաձորի «Լոռիի» մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են: «Հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR […]

̰
Լևանդովսկիի բացառիկ ռեկորդը ֆուտբոլի պատմության մեջ

13:37 24.08.2020

Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը հաղթել է երեք մրցաշարերում և դարձել է յուրաքանչյուր մրցաշարի լավագույն ռմբարկու: 32-ամյա լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում դարձել է 34 գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայում՝ 15, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 6: Լևանդովսկին հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2014 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր նա մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 289 հանդիպում […]

̰
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի ընտրանու հետ

13:24 24.08.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շախմատի Հայաստանի հավաքականը դուրս է եկել համաշխարհային Օլիմպիադայի 1/8 եզրափակիչ: Պարզվել է նաև Հայաստանի հավաքականի մրցակիցը: 1/8 եզրափակչում մեր հավաքականը կմրցի Հունաստանի ընտրանու հետ: Հունաստանը D խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ D խմբի հաղթող է դարձել Միացյալ Նահանգների հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Տաթև Աբրահամյանը: D խմբից պայքարը […]

̰
ՊՍԺ-Բավարիա՝ 0։1․ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ՊՍԺ-ի երկրպագուների դեմ

08:23 24.08.2020

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ՊՍԺ-ի երկրպագուների դեմ։ Նրանք հավաքվել էին Ելիսեյան դաշտերում՝ չնայած կորոնավիրուսի պատճառով իշխանությունների կողմից սահմանված զանգվածային միջոցառումների արգելքին։ Բացի այդ, խաղի ավարտից հետո երկրպագուները սկսել էին ճայթրուկներ պայթեցնել։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել Չեմպիոնների լիգայի խաղից հետո ագրեսիվ երկրպագուներին ցրելու համար։ Խաղի արդյունքներով ֆրանսիական «Պարի Սան Ժերմենը» պարտվել […]

̰
Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Եգիպտոսին. առցանց Օլիմպիադա

22:52 23.08.2020

Հայաստանի շախմատի հավաքականը առցանց Օլիմպիադայի հերթական տուրում հաղթեց Եգիպտոսին: Օլիմպիադայի ուժեղների C դիվիզիոնի ենթախմբի վերջին տուրում Հայաստանի շախմատի ընտրանին 5։1 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի թիմին։ Հաղթեցին Լևոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը։ Պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի ընտրանին հաջորդիվ կպայքարի փլեյ-օֆֆում: 7-րդ տուրումՀայաստանի ընտրանին մրցել էր Անգլիայի հետ և զիջել 2:5-3:5 […]

̰
Առաջին արձակուրդը. առաջին ծովը. Մխիթարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

19:45 23.08.2020

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում  որդու՝ Համլետի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել. Առաջին արձակուրդը. առաջին ծովը: Մխիթարյանն օգտատերերից թաքցրել է փոքրիկի դեմքը:

̰
Ռոնալդուն հյուրանոց կկառուցի Մանչեսթերում

13:34 23.08.2020

Թուրինի «Յուվենտուս» -ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կառուցելու է չորս աստղանի հյուրանոց Մանչեսթերում: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: Ըստ աղբյուրի՝ քաղաքի բիզնեսի տարածքում օբյեկտի կառուցումը կարժենա ավելի քան 30 միլիոն եվրոԼ Հուրանոցի բացումը նախատեսվում է 2023 թվականին: Շենքում կլինի մարզասրահ, սրճարան և բար տանիքի վրա: Նախատեսվում է, որ հյուրանոցը կունենա 151 […]

̰
«Լոռի» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

22:57 22.08.2020

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել: «Հարգելի ֆուտբոլասերներ. հայտնում ենք, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։ Դրական թեստավորվածները մեկուսացված են»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։:

̰
Հայաստանի շախմատի ընտրանին հաղթել է Խորվաթիային, Ալժիրին և Մարոկկոյին

22:46 22.08.2020

Հայաստանի շախմատի ընտրանին շարունակում է հաղթարշավը առցանց Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի չորրորդ տուրում հայկական թիմը պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն 4:5-1:5 հաշվով, այնուհետ բացարձակ հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ խաղում`6-0: Նույն հաշվով ընտրանին հաղթել է նաև Մարոկկոյին: Հայաստանի ընտրանին առայժմ մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը Ռուսաստանն է: Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան: Մինչև 20 […]

̰
ՀՖՖ-ն ցուցադրել է Հայաստանի ազգային հավաքականի երրորդ մարզաշապիկը

20:55 22.08.2020

Առաջին անգամ պատմության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը կունենա նաև երրորդ մարզաշապիկ։ Սպիտակը՝ ծիրանագույնի տարրերով։ ՀՖՖ-ն ներկայացրել է նոր մարզաշապիկը։

̰
Բրազիլացի կիսապաշտպանը համալրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի կազմը

18:00 22.08.2020

«Լոռի» ֆուտբոլային ակումբը համալրվել է բրազիլացի ֆուտբոլիստով: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Մասնավորապես ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Սեսար Սանտոս Դա Կոնսեյսաոն համալրել է «Լոռին»։ 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեդ Բուլլի» Բրազիլիայի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաեւ բրազիլական «Անապոլիս» եւ «Թիմոն» թիմերում։ Վիտինյոյի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր»։

̰
Ո՞վ է «Փյունիկ» ակումբի նոր ֆուտբոլիստը

14:26 22.08.2020

Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Դևիդ Ուֆուոմայի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ջուլիուս Դևիդը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է Վանաձորի «Լոռիում», որի կազմում մասնակցել է 23 խաղի։

̰
Հայտնի է ՖԱՍԲ-Շիրակ հանդիպման ընտրական 1-ին փուլի մրցավարական անձնակազմը

12:17 22.08.2020

Հայտնի է UEFA Europa League-ի ընտրական 1-ին փուլի մեր հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Շիրակ» ակումբը: Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ադմիր Շեխովիչի մրցավարական անձնակազմը սպասարկելու է օգոստոսի 27-ին կայալանիք հանդիպումը «ՖԱՍԲ»-ի հետ: Մրցավարների օգնականերն են՝ Ամեր Մացիչը և Գորան Դույակը․ 4-րդ պաշտոնյան է՝ Խարիս Կայանացը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Բուխարեստի «Նացիոնալ […]

̰
«Սևիլյան» 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը

11:31 22.08.2020

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած եզրափակչում «Սևիլյան» 3:2 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին» և 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ բարելավելով սեփական ռեկորդը։ 5-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: 12-րդ րոպեին Դե Յոնգը նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 20 րոպե անց առաջ մղեց իր թիմին: Մինչև ընդմիջման գնալը Դիեգո Գոդինը խփեց պատասխան գոլը: 74-րդ […]

̰
Շախմատի ընտրանին հաղթեց Թուրքիային առցանց Օլիմպիադայի մեկնարկում

22:58 21.08.2020

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակներով մեկնարկեց առցանց Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց Օլիմպիադայի ուժեղների C դիվիզիոնում պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի ընտրանին: Նախ առաջին փուլում Հայաստանի ընտրանին 4:2 առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում զիջեց բուլղարներին` 2,5-3,5 հաշվով: Եվ վերջին տուրում 4,5-1,5 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին: Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են […]

̰
«Ալաշկերտը» խաղի վերջում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Նոային»

21:15 21.08.2020

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ գործող փոխչեմպիոն «Նոայի» նկատմամբ: Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղի ավարտից րոպեներ առաջ: Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 22-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը։ Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 1 միավորով 5-րդն է։

̰
Գնաբրիի գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

20:45 21.08.2020

«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի գոլը «Լիոնի» դարպասը ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Գնաբրին առաջ է անցել ՊՍԺ-ի խաղացողներ Մարկինյոսից, որը գրավել է 4-րդ տեղը, Անխել Դի Մարիայից՝ 3-րդ տեղ, և «Բավարիայի» իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկուց՝ 2-րդ տեղ: Նշենք, որ Սերժ Գնաբրին նաև ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Կիսաեզրափակչում Մյունխենի թիմը 3:0 հաշվով […]

̰
BACK_TO_TOP