TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Մուհամեդ բեն Սալմանը չի գնի անգլիական «Նյուքասլը»

17:15 31.07.2020

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը չի գնի անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Վերջերս միջազգային մամուլում ակտիվ քննարկվում էր, որ ԱՊԼ-ում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդի» սեփականատերն առաջիկայում կփոխվի: Նշվում էր, որ ձեռնարկատեր Մայք Էշլին, որն ակումբը գլխավորում է 2007-ից, համաձայնել էր 300 մլն ֆունտով «Նյուքասլը» վաճառել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին, որն […]

̰
«Արսենալը» կարող է վարձակալել Կոուտինյոյին և «Բարսելոնայի» հետ միասին վճարել նրա աշխատավարձը

17:08 31.07.2020

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է RAC1-ը: Ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»: Ընդ որում, ակումբները միասին կվճարեն նրա աշխատավարձը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է Ֆելիպեի վաճառքից ստանալ 80 մլն եվրո: Սակայն կապտանռնագույնները մինչ այժմ 28-ամյա կիսապաշտպանի գնման կոնկրետ առաջարկներ չեն ստացել: Հիշեցնենք, որ […]

̰
«Բարսելոնա»-«Նապոլի» խաղը չի տեղափոխվի այլ վայր. ՈՒԵՖԱ

16:30 31.07.2020

ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Նապոլի» խաղը կկայանա Կատալոնիայում, ինչպես նախապես պլանավորված էր: Դիմակայության առաջին խաղը կայացել է փետրվարի 26-ին ու ավարտվել է 1-1 հաշվով: Պատասխան խաղը պետք է կայանար մարտի 8-ին, սակայն համավարակի  պատճառով հետաձգվեց: Օրերս տեղեկություն էր տարածվել, որ պատասխան խաղը կարող է տեղափոխվել Լիսաբոն, քանի որ Կատալոնիայում վարակի երկրորդ ալիքն […]

̰
«Ինտերը» ֆանտաստիկ պայմանագիր կառաջարկի Մեսսիին

16:25 31.07.2020

Միլանի «Ինտերը» մյուս ամռանը պատրաստվում է պայմանագիր առաջարկել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին: Հիշեցնենք՝ 2021-ին  կավարտվի նրա պայմանագիրն ակումբի հետ: Իտալական աղբյուրի հաղորդմամբ՝ միլանյան թիմը պատրաստ է 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ 260 մլն եվրո աշխատավարձով: Այդ դեպքում Մեսսին տարեկան ավելի շատ կվաստակի, քանի Ռոնալդուն: Սակայն «Բարսելոնայում» հույս ունեն, որ Մեսսին կմնա: Ինքը՝ արգենտինացին, ևս դեռ չի խոսում […]

̰
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կհետաձգվի

16:20 31.07.2020

Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այս մասին հայտնել են ՀԲՖ-ից: Հուլիսի 30-ին պետք է կայանար ՀԲՖ գործկոմի նիստը, որի ընթացքում հաստատվելու էր նախագահի թեկնածուների ցանկը: Նիստը տեղի չի ունեցել: Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր 3 կառույցներին՝ ՀԲՖ-ին, ՀԱՕԿ-ին և ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով 14 […]

̰
Իբրահիմովիչը որոշել է մնալ Միլանում

16:07 31.07.2020

Զլատան Իբրահիմովիչը որոշել է մնալ «Միլանում»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց կողմերը չեն կասկածում դրանց իրականացման հաջողությանը: Պայմանագրի երկարաձգման հետ կապված հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Աղբյուրը նշում է, որ եթե պայմանագիրը երկարաձգվի, 38-ամյա շվեդը յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 4 միլիոն եվրո՝ գումարած […]

̰
Ռոնալդուն Ա սերիայում հաղթելուց հետո 8 միլիոն եվրոյով Bugatti Centodieci է գնել, որից ընդամենը 10 հատ կթողարկվի

15:50 31.07.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր մեքենա է գնել: Ըստ Tuttosport-ի՝ պորտուգալացին 8 միլիոն եվրոյով գնել է Bugatti Centodieci  ավտոմեքենա: Bugatti Centodieci-ն սահմանափակ հավաքածու ավտոմեքենա է: Ֆրանսիական ընկերությունը կթողարկի միայն 10 նման մեքենա, դրանց թողարկումը նվիրված է բրենդի հիմնադրման 110-ամյակին: Նշվում է, որ Ռոնալդուն այդ ավտոմեքենան ձեռք է բերել Ա սերիայում «Յուվենտուսի» հաղթանակի պատվին, սակայն նա […]

̰
«Ռեալը» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի մարզաշապիկները

15:44 31.07.2020

«Ռեալը» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային և արտագնա հանդիպումների մարզաշապիկները: Տնային հավաքածուն պատրաստված է մադրիդյան ակումբի համար ավանդական սպիտակ գույնով, որի վրա առկա են նաև վարդագույն գծեր: Արտագնա մարզաշապիկը վարդագույն է: Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ հավաքածուները արտացոլում են ակումբի՝ հաղթելու և պատմությունը վերաշարադրելու ցանկությունը: Օգոստոսի 7-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 […]

̰
ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն դրվագները

10:03 31.07.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի YouTube-յան պաշտոնական ալիքը հրապարակել է 2019/20 մրցաշրջանի լավագույն դրվագների տեսանյութը:

̰
Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահի դեմ

00:11 31.07.2020

Շվեյցարիայի հատուկ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ: Այս մասին հայտնում է The Independent-ը: Անցած շաբաթ նոր դատախազ էր նշանակվել` քննելու Ինֆանտինոյի ու շվեյցարացի գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի գործը, որը արդեն հրաժարական է տվել իր զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս թաքցրել է հանդիպումը Ինֆանտինոյի հետ, այն ընթացքում, երբ իր թիմը հետաքննում էր ՖԻՖԱ-ի […]

̰
Անդրե Չալըշըրի «Գյոթեբորգը» դարձավ Շվեդիայի գավաթակիր

00:07 31.07.2020

«Գյոթեբորգը», որտեղ խաղում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը, դարձել է Շվեդիայի գավաթակիր: Եզրափակչում «Գյոթեբորգը» լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Մալմյոյին»: Չալըշըրը փոխարինման է մտել 103-րդ րոպեին:    

̰
Արթուր Պետրոսյանը վերադարձավ «Ցյուրիխ»

20:29 30.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վերադարձել է «Ցյուրիխ»: Հայ մասնագետը կգլխավորի շվեյցարական ակումբի մինչև 21 տարեկանների թիմը: Այս մասին հայտնում է «Ցյուրիխի» մամուլի ծառայությունը։ Արթուր Պետրոսյանը «Ցյուրիխում» խաղացել է 2003-2006 թվականներին, այնուհետև 2006-2016-ին գլխավորել է ակումբի մինչև 14, 15, 16, 18 և 21 տարեկանների թիմերը: 2011 թվականին նրա գլխավորած «Ցյուրիխի» Մ18 տարեկանների […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ է. Արշակ Կորյան

19:00 30.07.2020

Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև Հայաստանի Մ-17 հավաքականում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով. «Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ […]

̰
«Նորավանք» ֆուտբոլային ակումբը վերանորոգում է Վայքի «Արևիկ» մարզադաշտը

18:06 30.07.2020

«Նորավանք» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն երկու օր է՝ մեկնարկել են Վայքի «Արևիկ» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։ Ակումբը հենց այս մարզադաշտում է անցկացնելու իր տնային հանդիպումները։ Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում «Նորավանքը» մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը։ https://youtu.be/tJyimykrI2Y

̰
Չարենցավանի «Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը

17:38 30.07.2020

Չարենցավանի «Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանին: Այս որոշումը կայացվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստի ընթացքում: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը հեռացավ «Սոչիից»

17:36 30.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտնել է, որ հեռանում է «Սոչիից»: «Իսկապես ես հեռանում եմ «Սոչի» ֆուտբոլային ակումբից։ Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ինձ համար անչափ հաճելի էր խաղալ «Սոչիի» համար։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես դիմավորեցին ինձ տեղի երկրպագուները, թե որքան ջերմ էին նրանք ինձ վերաբերվում ամբողջ ընթացքում, որ ես […]

̰
Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Պերդիգաոյի հետ

17:14 30.07.2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո): 29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները: «Շավիշի» կազմում, որտեղ Պերդիգաոյի թիմակիցն էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման […]

̰
Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

16:07 30.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»: Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Գոռ Մալաքյանը Հայաստանի կրկնակի չեմպիոններին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Գոռը մասնակցել է 49 խաղի և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Հեշտ խաղ չէր, բայց պետք է հաղթեինք. Հենրիխ Մխիթարյան

15:00 30.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի 37-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղում տարած հաղթանակից հետո (2:3) գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսպես. ինչպե՞ս կգնահատեք մեր նոր մարզահագուստը: Անցած գիշեր բնավորություն ու նպատակասլացություն ցույց տվեցինք: Հեշտ խաղ չէր, բայց պետք է հաղթեինք: Ուրախ եմ, որ կարողացանք պահպանել մեր տեղը Եվրոպա լիգայի խմբային […]

̰
Երկիրը նշանակություն չունի, երբ դու այլ մոլորակից ես. ՖԻՖԱ-ն՝ Ռոնալդուի մասին

09:49 29.07.2020

Ա սերիայում «Յուվենտուսի» հերթական չեմպիոնությունից հետո ՖԻՖԱ-ն գրառում է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ։ Պորտուգալացին 31 գոլ է խփել Իտալիայի այս առաջնությունում՝ նվաճելով կարիերայի 31-րդ տիտղոսը։ Իսկ ՖԻՖԱ-ն ևս մեկ նվաճում է վերագրել նրան։ «Կրիշտիանուի 10 գոլը 10 խաղում Ա սերիայի վերսկսումից հետո օգնեցին նրան դառնալ Անգլիայի, Իսպանիայի ու Իտալիայի բազմակի չեմպիոն։ Ոչ մի ֆուտբոլիստ դեռևս […]

̰
Ռոնալդուն կարող է բաց թողնել առաջիկա հանդիպումը

09:40 29.07.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 37-րդ տուրի «Կալյարիի» հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։ Թուրինյան ակումբի մարզչական շտաբը ցանկանում է հանգստի հնարավորություն տալ իր առաջատարին Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ։ 35-ամյա խաղացողը, ամենայն հավանականությամբ, կմնա Թուրինում, իսկ ամբողջ թիմը կմեկնի արտագնա խաղին։  

̰
2020-ին թոփ-5 լիգաներում տուգանայիններից ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը Ռուսլան Մալինովսկին է

08:57 29.07.2020

«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին գոլի հեղինակ է դարձել Ա սերիայի 37-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում (2-1): Դա ուկրաինացի ֆուտբոլիստի համար 2020 թվականին տուգանային հարվածով խփած 5-րդ գոլն էր, ինչը լավագույն արդյունքն է եվրոպական թոփ-5 առաջնությունների թիմերի ֆուտբոլիստների շրջանում: Ուկրաինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում իր ակտիվում գրանցել է 8 գոլ և 4 գոլային  […]

̰
«Ինտերը» և «Ատալանտան» հաղթեցին. պայքարը երկրորդ տեղի համար սրվում է

08:31 29.07.2020

Իտալիայի Ա սերիայի նախավերջին տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Պարմա Կալչիոյին»: Այս հաղթանակի շնորհիվ ակումբը միավորների քանակը հասցրել է 78-ի և կրկին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Սակայն դա երկար չի տևել: «Ինտերը» ևս հաղթանակ է տարել: Միլանյան ակումբը 2-0 հաշվով առավելության է հասել «Նապոլիի» նկատմամբ և միավորների քանակը հասցրել 79-ի: Խ

̰
Վստահ ենք, որ կատարվածը չի ազդի առաջիկա խաղի կազմակերպման վրա. ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է «Ռեալում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

08:23 29.07.2020

ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: «Արքայական ակումբի» հարձակվող Մարիանո Դիասի հանձնած թեստը դրական արդյունք է տվել: Զիդանի գլխավորած թիմն օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում պետք է պատասխան հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ: «ՈՒԵՖԱ-ն կապի մեջ է «Ռեալի» հետ և հետևում է իրավիճակին ու իսպանական իշխանությունների որոշումներին: Մենք […]

̰
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում

23:54 28.07.2020

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում: 27-ամյա մարզիկը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ: Բաչկովը, նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը, կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում: MTK Global-ն իր ստեղծման օրվանից ի վեր համագործակցել է համաշխարհային […]

̰
Մեսսին լավագույնն է ևս մեկ ցուցանիշով

23:44 28.07.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն խաբք  կատարողն է: Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Արգենտինացի ֆուտբոլիստի հաշվին գրանցվել է 182 խաբք։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում հաջողությամբ կատարել է 98 խաբք։ Իսկ եռյակը եզրափակել է «Վիլյառեալի» խաղացող Անդրե Զամբո-Անգիսան։ Վերջին 10 տարիների ընթացքում Մեսսին 6 […]

̰
Ամենից առաջ պետք է հարգել Սետյենին. Չավին՝ «Բարսելոնան» գլխավորելու մասին

23:30 28.07.2020

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայում «Ալ-Սադդ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր կողմից կատալոնական ակումբը գլխավորելու մասին պտտվող լուրերը։ «Ես չեմ թաքցնում, որ իմ գլխավոր նպատակը «Բարսելոնան» է։ Այն իմ տունն է, ու դա երազանքի իրականացում կլինի ինձ համար։ Բայց ես հիմա կենտրոնացած եմ «Ալ-Սադդի» վրա։ Ամենից առաջ պետք է հարգել Սետյենին։ «Բարսելոնայի» խաղը երբեմն լավն […]

̰
Միասին մենք ուժեղ ենք. Յուրա Մովսիսյան

23:27 28.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ՀՀ Զինված ուժերի զինանշանը, որը մակագրել է «Միասին մենք ուժեղ ենք» գրությամբ:

̰
«Յուվենտուս»-«Ռոմա» խաղը հետաձգվել է մեկ օրով

23:21 28.07.2020

Ա սերիայի պաշտոնական կայքը հրապարակել է այս առաջնության եզրափակիչ տուրի խաղերի ժամանակացույցը։ 38-րդ տուրի շրջանակներում կկայանա նաև «Յուվենտուսի» ու «Ռոմայի»  հանդիպումը։ Խաղը մեկ օրով հետաձգվել է և հուլիսի 31-ի փոխարեն կկայանա օգոստոսի 1-ին։ Այդպես, այն իտալական թիմերը, որոնք շարունակելու են մրցելույթները եվրագավաթներում, հնարավորություն կունենան մի փոքր հանգստանալ ու պատրաստվել սպասվելիք խաղերին։ Ա սերիայի ավարտից հետո […]

̰
Բունդեսլիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն գոլերը տուգանայինից

23:11 28.07.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն գոլերը տուգանայինից։

̰
BACK_TO_TOP