15:46 02.08.2020
Լոնդոնի «Արսենալը» 14-րդ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։ «Ուեմբլիում» տեղի ունեցած եզրափակչում Միկել Արտետայի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել «Չելսիի» նկատմամբ: Հանդիպան հաշիվը 5-րդ րոպեին բացել է «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ 28-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 11 մետրանոցի հարվածով հավասարեցրել է հանդիպման հաշիվը: 67-րդ րոպեին գաբոնցի հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ և հաղթանակ […]
15:02 02.08.2020
Մոսկվայի «Սպարտակը» պայմանագիր է կնքել Ալեքսանդր Կոկորինի հետ: Պայմանագիրը ստորագրվել է 3+1 տարբերակով: 29-ամյա ֆուտբոլիստը մոսկովյան ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակով: Կոկորինի վերջին ակումբը «Սոչին» էր, որտեղ նա հանդես էր գալիս վարձավճարով, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: «Ալեքսանդր Կոկորինը «Սպարտակի» ֆուտբոլիստ է: Բարի գալուստ, Սաշա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ: ⚡️ […]
14:46 02.08.2020
Լաս Վեգասում ավարտվել է UFC Fight Night 173 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում Էդմեն Շահբազյանը մրցել է 36-ամյա ամերիկացի Դերեք Բրանսոնի հետ։ Երրորդ ռաունդում Շահբազյանը տեխնիկական նոկաուտով պարտվել է մրցակցին: 11 հաղթանակներից հետո սա Էդմենի առաջին պարտությունն էր խառը մենամարտերում։ Նշենք, որ հայազգի մարտիկը օկտագոն է դուրս եկել Արցախի դրոշով։ Time to become a contender ?? […]
11:20 02.08.2020
Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Յուվենտուս»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Իգուայինը: Սակայն «Ռոմա»-ն հետագայում խփեց երեք գնդակ: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը, Պերոտին էլ դարձավ դուբլի հեղինակ: «Յուվենտուս»- «Ռոմա»` 1:3: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայիների շարքում էր և […]
19:14 01.08.2020
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված խառը մենամարտերի UAE Warriors 12 մրցաշարում հյուրընկալող երկիրը ներկայացնող Ահմադ Ալ Դարմակին խեղդող հնարքով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բոգդան Կիրիլենկոյին: Երբ մրցակցի՝ պարտությունը ընդունելու ազդանշանից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը, ալ Դարմանին չի ենթարկվել հրահանգին և շարունակել է հնարքը, իսկ հետո վեճի մեջ է մտել մրցավարի հետ: Ահմադ Ալ Դարմակին հարձակվել […]
16:37 01.08.2020
Արդեն 24 թիմ ձեռք է բերել Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Այդ ակումբներն են՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Սևիլիան», Յուվենտուսը», «Ինտերը», «Լացիոն», «Ատալանտան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բավարիան», «Բորուսիան», «Լայպցիգը», «Բորուսիա Մյունխենգլադբախը», ՊՍԺ-ն, «Մարսելը», «Բրյուգեն», «Շախտյորը», «Զենիթը», «Լոկոմոտիվը», «Պորտուն» և «Իստանբուլ Բաշակշեհիրը»: Հոլանդիայի չեմպիոն «Այաքսը» նույնպես ավտոմատ կերպով կապահովի իր տեղը խմբային […]
16:06 01.08.2020
Այսօր՝ օգոստոսի 1-ին, UFC Fight Night-ի շրջանակներում տեղի է ունենալու UFC-ի մարտիկ, հայազգի Էդմեն Շահբազյանի և ամերիկացի Դերեկ Բրանսոնի մենամարտը: Արդեն կայացել է մարտիկների կշռման արարողությունը, որից ինստագրամյան իր էջում Շահբազյանը լուսանկար է հրապարակել ու գրել․ «Պատերազմը պատրաստ է: Չեմ համբերում»: Նշենք, որ այս մենամարտը նախատեսված էր անցկացնել մարտի 7-ին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի […]
15:54 01.08.2020
«Ռոման» այսօր Ա սերիայի ընթացիկ առաջնության վերջին հանդիպումը կանցկացնի «Յուվենտուսի» հետ, որը 9-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ֆոնսեկայի սաները փորձելու են բարձր նոտայի վրա ավարտել Ա սերիայի մրցաշրջանը: Հիշեցնենք. «Ռոման» վերջին 6 խաղում 5 հաղթանակ է տարել: Ներկայացնում ենք «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի: Sky Sport Italia Ֆուզատո, Չետին, Սմոլինգ, Ֆազիո, Զապակոստա, […]
15:49 01.08.2020
Գյումրու քաղաքային ստադիոնում օգոստոսի 1-ին «Շիրակն» ընկերական հանդիպում է անցկացրել «Արարատի» հետ: Խաղն ավարտվել է «Արարատի» հաղթանակով` 7։2 հաշվով? Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։
13:03 01.08.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը զվարճալի գրառում է կատարել իր իսկ խոսքերի մասին։ Շվեդ հարձակվողը տեղադրել է լուսանկար, որտեղ գրված է․ «Ես կարող եմ նույն մակարդակում խաղալ մինչև 50 տարեկանը»։ Իսկ լուսանկարի նկարագրության մեջ Իբրահիմովիչը գրել է․ «Ես համաձայն եմ Զլատանի հետ»։
11:59 01.08.2020
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 87-ամյա Ումբերտո Մասկիոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին՝ նրան համեմատելով այլ լեգենդար ֆուտբոլիստների հետ. «Ես տեսել եմ Դի Ստեֆանոյին, Պելեին, Մարադոնային, Կրույֆին, ես տեսել եմ նրանց բոլորին, բայց Մեսսին լավագույնն է: Ինքս խաղացել եմ նրանցից ոմանց դեմ, բայց ժամանակակից խաղի արագությունը բոլորովին այլ է: Միայն տեսեք այն գոլերը, որոնք […]
11:56 01.08.2020
Forbes-ը հրապարակել է ամենաթանկարժեք սպորտային ակումբների ցանկը։ Այն գլխավորում է ամերիկյան ֆուտբոլի «Դալլաս Կովբոյզ» ակումբը, որի արժեքը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար։ 2-րդ տեղում է բեյսբոլի ամերիկյան «Նյու-Յորք Յանկիս» ակումբը՝ 5 միլիարդ դոլարով։ Եռյակը եզրափակում է «Նյու Յորք Նիքս» բասկետբոլյան ակումբը՝ 4,6 միլիարդ դոլարով։ Հատկանշական է, որ լավագույն տասնյակում 3-ական ակումբներ ներկայացնում են ամերիկյան ֆուտբոլ, […]
11:32 01.08.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում տեղադրել է իր նոր Bugatti-ի լուսանկարը: «Դուք եք ընտրում տեսքը»,-այսպես է հարձակվողը մակագրել լուսանկարը: Հիշեցնենք, որ հերթական չեմպիոնությունից հետո Ռոնալդուն ևս մեկ խոշոր գնում էր կատարել: Վճարելով 6 միլիոն եվրո՝ նա գնել էր զբոսանավ:
23:50 31.07.2020
«Բարսելոնան» ներկայացրել է իր նոր՝ սև գույնի համազգեստը, որով ակումբը հանդես է գալու 2020/21 մրցաշրջանում: Լուսանկարները հրապարակվել են ակումբի պաշտոնական կայքում: ? Our new away kit 20/21 ?#OnlyForCulers pic.twitter.com/JC49Yx2xjL — FC Barcelona (@FCBarcelona) July 31, 2020 Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում կատալոնական ակումբը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 38 խաղում վաստակելով 82 միավոր:
23:40 31.07.2020
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը կոչ է արել հեռացնել պաշտոնից ներկայիս նախագահ Ջանի Ինֆանտինոյին: Երեկ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի հատուկ դատախազ Շտեֆան Կելլերը Ինֆանտինոյի նկատմամբ քննություն է սկսել և թույտվություն է խնդրել Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազ Միխաել Լաուբերի նկատմամբ գործ հարուցելու մասին: Քննության պատճառ են դարձել Ինֆանտինոյի և Լաուբերի ոչ պաշտոնական հանդիպումները, որոնք տեղի […]
23:31 31.07.2020
Աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի բացառել, որ առաջիկայում կավարտի կարիերան: «Ցանկանում եմ լավ մարզավիճակում մոտենալ հաջորդ մրցաշրջանին, իսկ՝ դրանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Եթե զգամ, որ դժվարությամբ եմ թենիս խաղում, ապա կավարտեմ կարիերաս»,- 38-ամյա Ֆեդերերի խոսքերն է փոխանցում է Tennis World-ը: Ավելի վաղ նշել էինք, որ 2020 թվականի բոլոր այն […]
23:29 31.07.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն սկսել է վնասվածքից ապաքինվելու կուրսը: 21-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել տնային լողավազանից՝ նշելով, որ հատուկ վարժություններ է կատարում ջրում՝ վնասվածքից ապաքինվելու համար: Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում և փոխարինվել առաջին խաղակեսում։ Ֆրանսիացի հարձակվողը վնասվածքի հետևանքով բաց կթողնի 10-15 օր:
23:18 31.07.2020
Ուկրաինայում քննարկում են 2028 կամ 2030 թվականների օլիմպիական խաղերի անցկացման համար նախատեսված երկրների մրցույթին մասնակցելու հնարավորությունները: Այս մասին հայտնել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի ծառայությունից: «Նախագահի օգնական Անդրեյ Երմակը վստահություն է հայտնել, որ սա շատ լավ հնարավորություն կլիներ ցույց տալու, թե ինչպես է Ուկրաինան պատրաստվում է ներգրավվել օլիմպիական խաղերի անցկացման համար երկրների պայքարին»,- նշվում է […]
23:06 31.07.2020
Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը նոր հրապարակում է կատարել «Թվիթերի» իր պաշտոնական էջում: 28-ամյա եգիպտացին ներկայացրել է իր նոր սանրվածքը: Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում եգիպտացի հարձակվողը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն և Անգլիայի չեմպիոն: ? pic.twitter.com/e7cnUZ5qxq […]
22:57 31.07.2020
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական անդամները հայտարարել են ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին անվստահություն հայտնելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Բարտոմեուին անվստահություն հայտնելու հարցը հանրաքվեի դնելու նախաձեռնության կազմակերպիչները պետք է 14-օրյա ժամկետում կարողանան հավաքել ակումբի անդամների 15 տոկոսի (շուրջ 17 հազար անդամ) ստորագրությունը: Հանրաքվե անցկացնելու համար բավարար թվով ձայներ հավաքելու և Բարտոմեուին անվստահություն հայտնելուց հետո […]
22:48 31.07.2020
Արտահոսքը Գյումրիի «Շիրակից» Երևանի «Արարատ» շարունակվում է: Այս անգամ հանրապետության երկրորդ քաղաքի թիմից երևանյան թիմ են տեղափոխվել Մարկո Պրլևիչն ու Ուրոշ Նենադովիչը: Հիշեցնենք, որ «Արարատի» կազմը համալրեն են նաև Էդգար Մալաքյանը, Կարեն Մուրադյանը, Հրայր Մկոյանը, Վսևոլոդ Երմակովը, Ժիրայր Մարգարյանը, Դավիթ Մանոյանը, Արտակ Եդիգարյանը, Խուան Բրավոն, Քրիստիան Խիմենեսը և Իգոր Ստանոևիչը, իսկ երեևանյան ակումբը գլխավորել է […]
22:36 31.07.2020
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից: «Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների և այս օրերին իմ նկատմամբ ձեր վերաբերմունքի համար: Իմ թեստի պատասխանն արդեն բացասական է»,- գրել է Չավին «Ինստագրամի» իր պաշտոնական էջում: Կորոնավիրուսով վարակված լինելու մասին 40-ամյա Չավին տեղեկացրել էր հուլիսի 24-ին: Ավելի […]
22:19 31.07.2020
MMA-ի մարտիկ Մագոմեդ Իսմաիլովի մենեջեր Ազամատ Բոստանովը հայտնել է, թե ինչ չափի հոնորար է ստացել մարզիկը Ալեքսանդր Եմելյանենկոյի դեմ մարտից հետո: «Ես չեմ կարող ասել, որ իմ նշած թիվը բացարձակ ճշմարտություն է, բայց որքան տեղյակ եմ, յուրաքանչյուր մարզիկի հոնորարը կազմել է 10 միլիոն ռուբլի: Երեկ երբ պառկեցի քնելու, երազ տեսա, որ յուրաքանչյուրը 10 միլիոն է […]
22:01 31.07.2020
Հայտնի է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը հուլիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Լավագույն խաղացող է ճանաչվել Իտալիայի չեմպիոնի տիտղոսն 9-րդ անգամ անընդմեջ նվաճած Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: 26-ամյա ֆուտբոլիստը հուլիսին մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան խփել է 11 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
21:45 31.07.2020
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթժին մեկնաբանել է ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի հետ աշնանը կայանալիք մենամարտը: «Հոկտեմբերի 24-ին ես հնարավորություն կունենամ պարզել իմ ժառանգությունը: Այն ամենը, ինչ ես աշխատել եմ այս տարիների ընթացքում, կդրվի նժարին: Ես պատվով կներկայացնեմ իմ ընտանիքն ու երկիրը: Դա խոստանում եմ»,- նշել է Գեթժին: Սպասվում էր, որ այդ […]
21:35 31.07.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մրցաշրջանի վերսկսումից հետո «Լոս Անջելես Լեյքերսը» 103։101 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ։ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը 837-րդ հաղթանակն է տարել կանոնավոր առաջնություններում և այդ ցուցանիշով առաջ անցել «Լեյքերսի» լեգենդ Քոբի Բրայանթից ու Քլիֆորդ Ռոբինսոնից, որոնք ունեցել են 836-ական հաղթանակ։ Լեբրոն Ջեյմսն այս ցուցանիշով բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջին […]
21:23 31.07.2020
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը: «Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել: Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ռոման» […]
21:12 31.07.2020
Իտալացի մարզիչ Ջիանի Դե Բիազին նշանակվել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 64-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․դեկտեմբեր՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը։ Դե Բիազիի գլխավորությամբ Ալբանիայի ազգային հավաքականը դուրս է եկել 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: 2017-ին իսպանական «Ալավեսից» հեռանալուց հետո Դե […]
21:03 31.07.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սերիա Ա-ում հաղթելուց հետո նոր զբոսանավ է գնել։ Նավը արժեցել է 6 մլն եվրո։ Զբոսանավը հագեցած է հինգ խցիկով, վեց բաղնիքով, երկու հանգստի գոտով, մեծ հյուրասենյակով, ճաշասենյակով, խոհանոցով և պանորամային պատուհաններով: «Չեմպիոնների ընտանիք։ Ընտանիքի հետ հաղթանակները նշելուց լավ բան չկա»,- գրել է պորտուգալացին հրապարակած լուսանկարի տակ: Посмотреть эту публикацию в […]
20:37 31.07.2020
Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ամենաշատն են վրիպել 11-մետրանոց տուգանային հարվածների ժամանակ: Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, որը 22 անգամ վրիպել է նշակետից։ Երկրորդը Տոտին է (18), երրորդը՝ Ռոնալդուն(18)։ 10․ Ռոնալդինյո՝ 10 վրիպում 9․ Վան Նիստելռոյ՝ 10 8․ Արից Ադուրիս՝ 10 7․ Սերխիո Ագուերո՝ 12 6․ Ուեյն Ռունի՝ 12 5․ […]