TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Ո՞վ է «Ռոմայի» նոր սեփականատերը

11:53 06.08.2020

Friedkin Group ընկերության ղեկավար Դեն Ֆրիդկինը դարձել է «Ռոմայի» նոր սեփականատերը: Այս մասին հայտնել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրիդկինը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 86,6%-ը և մոտ ապագայում ձեռք կբերի նաև մնացած մասը, այսինքն՝ կունենա իտալական թիմի 100% բաժնետոմսերը: Գործարքը գնահատվում է 591 միլիոն եվրո և  նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի օգոստոսի […]

̰
Ես կանեմ ամենը ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել. Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Սևիլյա» խաղի մասին

11:46 06.08.2020

Հենրիխ Մխիթարյանն իսպանական «Սևիլյայի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել առաջիկա դիմակայության մասին: «Մենք պետք է կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել: Այս տարի ամեն ինչ այլ է, […]

̰
Կասկած չունեմ՝ երբ Մեսսին ավարտի կարիերան, դա տեղի կունենա «Բարսելոնայում». Բարտոմեու

11:17 06.08.2020

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն համոզված է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կմնա կատալոնական ակումբի կազմում մինչև իր կարիերայի ավարտը: «Ես միակը չեմ, ով խոսում է այս մասին: Ինքը` Մեսսին, ասում է, որ ցանկանում է ավարտել խաղային կարիերան «Բարսելոնայում», և սա նրա համար միակ ակումբն է: Ես կասկած չունեմ, որ երբ նա ավարտի իր կարիերան 3-4 […]

̰
«Ինտերը» հաղթեց «Խետաֆեին» ու դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ

10:21 06.08.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց իսպանական «Խետաֆեին»: Հանդիպումը, սակայն, անցավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան առաջ անցել հաշվի մեջ՝ շնորհիվ Լուկակուի հարվածի: Երկրորդ խաղակեսի 30-րդ րոպեին հյուրերը չկարողացան իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ  8 րոպե անց Էրիկսենը խփեց «Ինտերի» երկրորդ գնդակը: «Ինտերը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ, […]

̰
Չեմ կարծում, թե «Ռեալը» կանցնի հաջորդ փուլ. Տոռես

10:06 06.08.2020

Կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը, ով «Վալենսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Ռեալի» հետ պատասխան հանդիպման մասին: «Մանչեսթեր Սիթին» հիանալի էր գործում «Սանտյագո Բեռնաբեուում»: «Ռեալ Մադրիդը» հիանալի թիմ է, բայց չեմ կարծում, թե նրանք կանցնեն հաջորդ փուլ»,- ասել է իսպանացին:  Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-1 […]

̰
Դու հիանալի դարպասապահ ես, և ինձ համար դժվար էր քո դեմ խաղալը. Մեսսին՝ կարիերան ավարտած Կասիլյասի մասին

10:03 06.08.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ կարիերան ավարտելու որոշումը: «Իկերն ավարտում է կարիերան, բայց նա արդեն իր անունը գրել է ֆուտբոլի պատմության մեջ: Ոչ միայն այն պատճառով, որ դարձել է իսպանական լիգայի էտալոնը, այլև այն պատճառով, որ կարողացել է ամեն ինչ հաղթել միջազգային մակարդակում: Դու հիանալի […]

̰
Հովհաննես Հովսեփյանն իր թեկնածությունը կառաջադրի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում

09:36 06.08.2020

Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր առաջադրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, […]

̰
Մխիթարյանի նախկին ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ

09:04 06.08.2020

Կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյոր» -«Վոլֆսբուրգ» պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել էր ուկրաինական ակումբը։ Պատասխան խաղում էլ ուկրաինական թիմը վստահ հաղթանակ տարավ՝ 3-0։ Հանդիպման առաջին գնդակն իր հաշվին գրանցեց Ժունիոր Մորաեշը։ Խաղավերջում գոլի հեղինակ դարձավ Սալոմոնը, իսկ հանդիպան վերջնահաշիվը ձևակերպեց Մորաեշը՝ դառնալով դուբլի հեղինակ։  

̰
Մագնուս Կարսլենը դարձավ Legends of Chess մրցաշարի հաղթող

08:55 06.08.2020

Ավարտվեցին շախմատի Legends of Chess առցանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Հիշեցնենք՝ եզրափակիչ հանդիպումներում մրցում էին աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կարլսենը և ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: Ինչպես առաջին հանդիպմանը, այնպես էլ երկրորդ խաղում առավելության հասավ Մագնուս Կարլսենը: Գրանցվեցին հետևյալ հաշիվները. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2: 4 Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Յան Նեպոմնյաշչի […]

̰
Մեր սրտերը Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ են. Հենրիխ Մխիթարյան

00:15 06.08.2020

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետ կապված: «Մեր սրտերը Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ են»,- գրել է Մխիթարյանը։ Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է […]

̰
«Արարատ-Արմենիան» ներկայացրել է նոր մարզաշապիկները

23:11 05.08.2020

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի մարզաշապիկները: Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է տնային և արտագնա մարզաշապիկները:  

̰
Ֆուտզալի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

21:19 05.08.2020

Օգոստոսի 10-13-ը Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքականի գյխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Գարեգին Մաշումյան – «Լեո» Սարո Գալստյան – «Լեո» Հակոբ Ուզունյան – «Լեո» Գոռ Սարգսյան – «Լեո» Անդրանիկ Կարապետյան – «Լեո» Արթուր Մկրտչյան – «Լեո» Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո […]

̰
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 23-ամյա իսպանացի պաշտպանի հետ

20:53 05.08.2020

«Արարատ-Արմենիաին» է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Դավիդ Ումանեսը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դավիդը հանդես է եկել իսպանական «Սարագոսա Մ19», «Ատլետիկո Մալագա», «Լոգրոնես Պրոմեսաս», բուլղարական «Սլավիա Սոֆիա» և մի շարք այլ ակումբներում։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Ակադեմիկա Կլինչենի» ակումբի ֆուտբոլիստ:  

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ ժամանել է Դույսբուրգ

20:45 05.08.2020

Օգոստոսի 6-ին Դույսբուրգ քաղաքում կկայանա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը: «Ռոմայի» պատվիրակությունը ժամանել է Գերմանիա: Թիմի հայտացուցակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:   Landed in Germany! ??? #ASRoma #UEL pic.twitter.com/PEZIrx2O6O — AS Roma English (@ASRomaEN) August 5, 2020 «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում օգոստոսի […]

̰
Պաշտոնական. Արտյոմ Ավանեսյանը տեղափոխվեց «Փյունիկ»

19:45 05.08.2020

«Փյունիկին» է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ավանեսյանը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։ Ֆուտբոլիստը հարցազրույց է տվել «Փյունիկի» մամուլի ծառայությանը:

̰
«Լոռին» ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

19:35 05.08.2020

«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը և նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպել են թիմի և երկրպագուների հետ ու ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին։ Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել հայրենի թիմում, […]

̰
Հրապարակվել է «Ռոմայի» հայտացուցակը «Սևիլիայի» հետ խաղից առաջ

19:26 05.08.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոման» Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կմրցի «Սևիլիայի» հետ: Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում: «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում օգոստոսի 6-ին՝ ժամը 20:55-ին:  

̰
Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

11:22 05.08.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ «Միկա» ֆուտբոլային ակումբ Սիսիանի […]

̰
Ալեքսանդր Կարապետյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Տամբովի» կազմում

16:00 04.08.2020

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել ռուսական «Տամբովի» հետ: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով: Երեկ Կարապետյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Տամբովի» կազմում:

̰
Զիդանը L’Equipe-ի վարկածով աշխարհի լավագույն մարզիչն է. նա առաջ է անցել Կլոպից և Գվարդիոլայից

15:27 04.08.2020

L’Equipe պարբերականը նոր թողարկումը նվիրված է եղել այս պահին աշխարհի լավագույն մարզչի որոշմանը: Լրագրողների կարծիքով՝ ներկայումս լավագույնը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Զիդանը շրջանցել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» իսպանական Պրիմերայի նախորդ խաղարկությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը: Իր հերթին, Կլոպը «Լիվերպուլի» հետ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի տնային մարզաշապիկը

14:20 04.08.2020

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2020/2021 մրցաշրջանի համար նախատեսված նոր տնային մարզաշապիկի նկարները: Հանդերձանքը պատրաստված է մանկունիացիների համար ավանդական կարմիր և սպիտակ գույներով։ «Կարմիր սատանաների» տեխնիկական հովանավորն է գերմանական Аdidas ընկերությունը: Անգլիական Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 38 տուրերում Ուլե-Գունար Սուլշերի […]

̰
Հայտնի է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը

17:22 03.08.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն: 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը: 22 միավորով երրորդ տեղում է «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164201357995247

̰
Իգոր Պիկուշչակը՝ Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ

12:49 03.08.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

09:38 03.08.2020

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին ֆուտբոլիստը գրել է սոցիալական ցանցերում: «Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել, որոշեցի ավարտել իմ կարիրան։ Այս ընթացքում շատ […]

̰
21-րդ դարի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-ի

20:38 02.08.2020

Transfermarkt կայքը հրապարակել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ են գտել միայն Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի»՝ նախկին կամ ներկայիս ֆուտբոլիստներ: «Ռեալը» ներկայացնում են Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Ռոբերտո Կարլոսը, Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոնալդոն: «Բարսելոնայից» ընդգրկված են Կարլոս Պույոլը, Դանի Ալվեսը, Չավին, Անդրես Ինյեստան, Ռոնալդինյոն և Մեսսին:

̰
Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Իգոր Գոնչարի հետ

19:53 02.08.2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Հովերլայում» և «Գորնյակում», Սլովակիայի Բարձրագույն խմբի «Սենիցա» թիմում, իսկ նրա նախորդ ակումբը Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովն» էր, որտեղ Գոնչարը խաղում էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի […]

̰
Եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային. Հենրիխ Մխիթարյան

19:23 02.08.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է նախապատրաստվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» հետ հանդիպմանը: Մխիթարյանը սոցցանցերում մարզումից լուսանկարներ է հրապարակել հետևյալ մակագրությամբ. «Հիմա, երբ ավարտեցինք Ա Սերիայի մրցաշրջանը, եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային»,- գրել է Հենրիխը: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին՝ Գերմանիայում:

̰
«Փյունիկը» պայմանագիր է կնքել կոտ դ’իվուարցի պաշտպանի հետ

16:59 02.08.2020

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 24-ամյա կոտ դ’իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեի հետ։ Այս մասին հայտնում է երևանայան ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Վանաձորի «Լոռիում» ունեցած ելույթներով։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանում Յոլեն մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

̰
Ինֆանտինոն քրեական գործի հետաքննության ժամանակ կշարունակի աշխատել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

16:30 02.08.2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն քրեական գործի հետաքննության ժամանակ չի հեռացվի պաշտոնից։ Հուլիսի 30-ին հայտնի է դարձել, որ Շվեյցարիայի հատուկ դատախազը քրեական գործ է հարուցել Ինֆանտինոյի դեմ, որը գաղտնի հանդիպում էր անցկացրել Շվեյցարիայի գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի հետ, մինչդեռ նրա թիմը հետաքննում էր ՖԻՖԱ-ի հետ կապված կոռուպցիայի մեղադրանքների գործը: «Ոչինչ չի խոչընդոտում նախագահին կատարել […]

̰
Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց «Նոա»

16:10 02.08.2020

Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր «Նոան» պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Հայասատանի ազգային հավաքականի կիսպաշտպանը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ «Ալաշկերտ», «Արարատ», «Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում:

̰
BACK_TO_TOP