TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՍՊՈՐՏ

Էկվադորի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից՝ ոչ մի խաղ ու մարզում չանցկացնելով

15:44 25.07.2020

Ժորդի Կրույֆը՝ հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի որդին, հեռացվել է Էկվադորի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մասնագետն այս տարվա հունվարի սկզբին էր գխավորել թիմը՝ 3-ամյա պայմանագիր կնքելով: Կրույֆի նորամուտի խաղը պետք է լիներ մարտի 26-ին նախատեսված Արգենտինայի հետ հանդիպումը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չեղարկվեց: Ժորդին նշանակումից […]

̰
Ֆիլիպիններում կորոնավիրուսից 17-ամյա ֆուտբոլիստուհի է մահացել

15:15 25.07.2020

Ֆիլիպինցի ֆուտբոլիստուհի Անյանա Բաուտիստան 17 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Մեկ ամիս առաջ մարզուհուն ծանր ախտորոշում էր տրվել՝ սուր էնցեֆալոմիելիտ (գլխուղեղի հազվագյուտ բորբոքում): Այնուհետև Բաուտիստան վարակվել էր կորոնավիրուսով, և վարակը խորացրել էր հիմնական հիվանդոթյունը: «Ֆեդերացիան ցավակցում է Անյանայի ընտանիքին ու ընկերներին ու ֆուտբոլային հանրությանը խնդրում աղոթել նրա հոգու հանգստության համար»,- ասվում է Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիայի […]

̰
Մբապեն իր վնասվածքի մասին պատմել է Էմանուել Մակրոնին

14:34 25.07.2020

Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ ՊՍԺ-«Սենտ-Էտյեն» (1-0) խաղից հետո տեղի է ունեցել մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Մեդալների հանձնման ընթացքում Կիլիան Մբապեն, որը վնասվածք էր ստացել խաղի ժամանակ և ստիպված էր եղել լքել մարզադաշտը, զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը հարցրել է, թե արդյո՞ք կոտրվածք կա: «Ցավում է, պարոն նախագահ, բայց չեմ կարծում, որ կոտրվածք կա»,- […]

̰
Կրտսեր Զիդանը կհեռանա «Ռեալից»

14:32 25.07.2020

«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը՝ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին, կհեռանա թիմից։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի ուզում երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյեն»։ Ինչպես հաղորդում է AS-ը, Զիդանի փոխարեն «Ռեալը» կվերադարձնի ուկրաինացի Անդրեյ Լունինին։ Դարպասապահն իրեն լավ է դրսևորել «Օվյեդոյում» ու կդառնա Տիբո Կուրտուային փոխարինողը։  

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկը մեկնարկել է

14:20 25.07.2020

2021 թվականի հուլիսի 23-ին պետք է տրվի  «Տոկիո-2020»-ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում  տեղի է ունեցել  արարողություն՝ «Մենք  ուժեղ ենք միասին» կարգախոսով։ Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող ուժը: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել  ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային […]

̰
Իսրայել Հակոբկոխյանը թեկնածությունն է առաջադրել ՀԲՖ նախագահի պաշտոնում

14:18 25.07.2020

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Օրեր առաջ ֆեդերացիան հայտարարեց, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու ՀԲՖ գործկողմի նիստը, որի ընթացքում հաստատվելու են թեկնածուները, իսկ օգոստոսի 3-ին կկայանան նախագահի ընտրությունները: Նախկին բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է 2013 թվականից: 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ […]

̰
Ի՞նչ գնդակով է խաղալու Մխիթարյանը

14:02 25.07.2020

Իտալական Ա Սերիան իր պաշտոնական կայքում ներկայացրել է գնդակը, որը կօգտագործվի մյուս մրցաշրջանի խաղերում։ Իտալիայի առաջնությունում կգործածվի նոր Nike Flight գնդակ, որը օգտագործվելու է նաև ռուսական ու անգլիական լիգաներում։ Հիմնական գույնը սպիտակն է, բայց գնդակի վրա կան նաև կապույտ ու դեղին երանգներ։ Արտադրող ընկերության լոգոտիպը սպիտակ գույնով է, որն ընդգծված է կարմիրով։ Նշվում է, որ […]

̰
«Լիվերպուլի» կիսապաշտպանի տունը թալանել են, երբ նա թիմի հետ չեմպիոնությունն էր տոնում

13:50 25.07.2020

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոյի տունը թալանել են այն ժամանակ, երբ նա թիմի հետ տոնում էր չեմպիոնությունը։ Այս մասին գրում է Liverpool Echo-ն։ Ֆաբինյոյի տունը թալանվել է «Լիվերպուլի»՝ Պրեմիեր լիգայում տարած հաղթանակի գիշերը։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ գողացել են մի քանի ոսկյա իր, ինչպես նաև մոխրագույն Audi RS6-ը, որն ավելի ուշ նկատել ու գտել են Ուիգանի թաղամասերից […]

̰
Լևանդովսկին կարող էր պայքարել Մեսսիի և Ռոնալդուի հետ. Ռիվալդոն՝ «Ոսկե գնդակը» չեղարկելու մասին

13:44 25.07.2020

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չհանձնելու որոշումը: «Եվրոպական լիգաներում տարօրինակ մրցաշրջան էր. մի շարք հանդիպումներ անցկացվեցին փակ դռների հետևում, իսկ որոշ ֆուտբոլիստներ, օրինակ՝ ֆրանսիական Լիգա 1-ում, ժամանակից շուտ ավարտեցին իրենց ելույթները: Մի քանի ֆուտբոլիստներ կարող են վշտանալ այս որոշման պատճառով, ու Լևանդովսկին, անկասկած, նրանցից մեկն է: Լեհ հարձակվողը հիանալի էր, […]

̰
Պաշտոնական. Սարգիս Շահինյանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

13:36 25.07.2020

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Սարգիս Շահինյանի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի չեմպիոնների մամուլի ծառայությունը: Սարգիսը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։ 24-ամյա հայ կիսապաշտպանի վերջին ակումբը Վանաձորի «Լոռին» էր:

̰
12 հնարավորից 12 միավոր. Կարլսենը կրկին փայլում է

13:30 25.07.2020

Տեղի ունեցան «Legends of Chess» սուպերմրցաշարի չորրորդ տուրի պարտիաները: Տուրի արդյունքներով՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը: Չորրորդ տուրում  3-0 հաշվով հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը 1,5-2,5 հաշվով պարտվեց չինացի Դինգ Լիրենին: Յան Նեպոմնյաշչին 2.5: 1,5 հաշվով հաղթեց  ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Վլադիմիր Կրամնիկը հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին՝ 2,5-1,5: Նիդեռլանդների ներկայացուցիչ […]

̰
Արտակ Եդիգարյանը տեղափոխվեց «Արարատ»

13:22 25.07.2020

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգրիս», «Բանանց» (այժմ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում: Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել […]

̰
Չինաստանում աշնանը նախատեսված թենիսի մրցաշարերը չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով

13:00 25.07.2020

ATP-ն և WTA-ը հայտարարել են Չինաստանում աշնանային հատվածում նախատեսված թենիսի մրցաշարերի չեղարկման մասին։ Պատճառը Covid-19-ն է։ Այսպիսով, չեն կայանա սեպտեմբերից մինչև նոյեմբեր նախատեսված հետևյալ  մրցաշարերը՝ Չենդուի և Չժուհայի ATP 500 շարքի  մրցաշարերը, Պեկին ATP 500-ը,  ATP Մասթերս Շանհայը, WTA-ի միջազգային մրցաշարերը Նանչանում և Գուանչժոուում,  WTA-ի մրցաշարերը Չժենչժոուում, Ուհանում, Պեկինում, Շենչժենի WTA-ի ամփոփիչ մրցաշարը, Չժուայի WTA-ի […]

̰
Մեր նպատակները նույնն են. «Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչը փորձելու է բարձր պահել Գյումրիի ֆուտբոլի պատիվը

12:47 25.07.2020

Գյումրիի «Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը նոր կարգավիճակով առաջին հարցազրույցն է տվել։ Դավթյանի խոսքով՝ «Շիրակի» նպատակները չեն փոխվել՝ իրենք շարունակելու են պայքարել տիտղոսներ նվաճելու համար և փորձելու են բարձր պահել Գյումրիի ֆուտբոլի պատիվը։ «Գիտակցելով այս գործի պատասխանատվությունը՝ հպարտությամբ ու մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը հարազատ թիմում։  […]

̰
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահը ժամանակավորապես վայր է դրել իր լիազորությունները

12:39 25.07.2020

Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում քննարկվել են  հայկական բռնցքամարտին, այդ թվում` առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակավորապես վայր է դրել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները և նշել է, որ ընտրություններին կմասնակցi միայն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն օրինական: Օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան իր անվստահությունն է հայտնել հայկական կողմին, մասնավորապես Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային:  […]

̰
Չեխիայի ֆուտբոլի առաջնությունը վերջնականապես դադարեցվել է կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով

11:55 25.07.2020

Չեխիայի առաջնությունը, որը վերսկսվել էր մայիսի 23-ից, վերջնականապես դադարեցվել է: Այս որոշումը երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է ստիպված՝ այն բանից հետո, երբ «Օպավա» ակումբի մի շարք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Չեխիայի չեմպիոն հռչակվել է «Սլավիան»: Եվրագավաթներում Չեխիան կներկայացնեն «Սլավիան», «Վիկտորիան» և «Սպարտան»:

̰
Ծնունդդ շնորհավոր, թագավո՛ր Կուզ. «Լեյքերսի» հարձակվողի ընկերուհու յուրատիպ շնորհավորանքը

11:50 25.07.2020

«Լեյքերսի» հարձակվող Քայլ Կուզմայի ընկերուհին՝ Վինի Հարլոուն, շատ յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Ինքնաթիռին, որը թռել է Դիսնեյուորլդի երկնքում, երկար ժապավենի տեսքով պաստառ է կցված եղել՝ հետևյալ գրությամբ․ «Ծնունդդ շնորհավոր, թագավո՛ր Կուզ: Ես սիրում եմ քեզ. Վինի»: real love *mary j voice* ?❤️ @kylekuzma @winnieharlow pic.twitter.com/yhUT1FxTaK — NBA Bubble Life (@NBABubbleLife) July […]

̰
Ծանր վնասվածքից հետո Մբապեն արտասվել է

11:42 25.07.2020

Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն մրցել է «Սենտ-Էտյենի» հետ և հաղթել նվազագույն հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին ծանր վնասվածք է ստացել Կիլիան Մբապեն: Հարձակվողը վնասել է ոտնաթաթը: Վնասվածքից հետո նույնիսկ արցունքներ են երևացել Մբապեի աչքերում: Այդ վիճակում հարձակվողը չի կարողացել շարունաել հանդիպումը և 33-րդ րոպեին փոխարինվել է: Kylian Mbappe has been subbed off with an apparent injury […]

̰
Կրիշտիանուն նման է «Բարբի» տիկնիկի. Ալեխանդրո Գոմես

11:19 25.07.2020

Իտալական «Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը պատմել է, որ իր որդու հետ մտել է «Յուվենտուսի» հանդերձարան և լուսանկարվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այս մասին գրել է A Bola-ն: «Նա մեծ ֆուտբոլիստ է: Տղաս ցանկանում էր լուսանկարվել Ռոնալդուի հետ: Դիբալայի օգնությամբ մենք արեցինք դա: Ապշել կարելի էր. Կրիշտիանուն նման էր Քենին՝ «Բարբի» տիկնիկների շարքից»,-ասել է Գոմեսը: Հիշեցնենք, որ […]

̰
Մագոմեդ Իսմաիլովը ջախջախեց Ալեքսանդր Եմելյանենկոյին

11:06 25.07.2020

Սոչիում երեկ կայացած АСА 107 մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպել են Ալեքսանդր Եմելյանենկոն և Մագոմեդ Իսմաիլովը:  Երրորդ ռաունդի վերջնամասում մրցավարը կանգնեցրել է մենամարտը և հաղթանակ շնորհել Իսմաիլովին, որի առավելությունը եղել է ակնհայտ: Մրցաշարն անցկացվել է առանց հանդիսականների:

̰
Արգենտինայի հավաքականի դարպասապահը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

16:44 24.07.2020

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել դարպասապահներից մեկից: Սերխիո Ռոմերոն մտադիր է հեռանալ թիմից, քանի որ չի ստանում պատշաճ խաղային պրակտիկա: Այս մասին հայտնում է Metro-ն։ 2019/20 մրցաշրջանում Սերխիո Ռոմերոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման: 33-ամյա արգենտինացու պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականին «Սամպդորիայից»:

̰
14 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

15:44 24.07.2020

«Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն: «Արարատը» […]

̰
«Բարսելոնան» ցանկանում է վաճառել 12 ֆուտբոլիստի

15:33 24.07.2020

«Բարսելոնան» պատրաստվում է կազմի զանգվածային թարմացում անել: Ըստ Marca պարբերականի տվյալների` կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 12 ֆուտբոլիստի: Թիմի ներկայիս կազմում ընդգրկված ֆուտբոլիստներից Նետոն, Նելսոն Սեմեդուն, Սամուել Ումտիտին, Խունիոր Ֆիրպոն, Իվան Ռակիտիչը, Արտուրո Վիդալը, Ուսման Դեմբելեն և Մարտին Բրեյթուեյթն են: «Բարսելոնան» ցանկանում է վաճառել նաև Կառլես Ալենյային, Ռաֆինյային, Ժան-Կլեր Տոդիբոյին և Ֆիլիպե Կոուտինյոյին, որոնք կվերադառնան […]

̰
Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

15:12 24.07.2020

«Լիվերպուլի» կիսապաշտպան և ավագ Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նման որոշում կայացրել են ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի անդամները։ Այս մասին հայտնում է կազմակերպության (FWA) կայքը: Հենդերսոնն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրյույնեից, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդից, ինչպես նաև իր թիմակիցներ, պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկից և Թրենթ […]

̰
Անտոն Կոբյալկոն տեղափոխվեց «Փյունիկ»

14:55 24.07.2020

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսական «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ Խաբարովսկ և «Բալթիկա» ակումբներում։

̰
Պաշտոնական. Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատը»

15:48 23.07.2020

Երևանի «Արարատը» հայտարարեց ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանին նշանակելու մասին: Մարզչական շտաբում են ընդգրկվել Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը: «Պարոն Բիչախչյանին շնորհավորում ենք նշանակման առթիվ՝ մաղթելով բազում հաղթանակներ ու նվաճումներ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:  

̰
Ունաի Էմերին գլխավորեց «Վիլյառեալը»

15:20 23.07.2020

«Վիլյառեալը» հայտարարել է Ունաի Էմերիին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Էմերիի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր: Էմերին արդեն աշխատել է Լա լիգայի ակումբների հետ: Նախկինում նա գլխավորել է «Վալենսիան» և «Սևիլիան», որի հետ երեք անգամ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։ 48-ամյա մասնագետը աշխատել է նաև «Սպարտակում», ՊՍԺ-ում և […]

̰
Արթուր Նազարյանը նշանակվել է «Արարատի» գործադիր տնօրեն

14:50 23.07.2020

«Արարատ» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել նոր նշանակում: Ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արթուր Նազարյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Մինչ այս Նազարյանը զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Շնորհավորում ենք պարոն Նազարյանին և ցանկանում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատը»

14:37 23.07.2020

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատը»: Այս մասին հայտնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը: Բիչախչյանը Երևան տեղափոխվելուց առաջ հրաժեշտի խոսքով դիմել է «Շիրակի» անձնակազմին և երկրպագուներին: «Սիրելի շիրակցինե՛ր Առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբը՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր […]

̰
«Արսենալը» ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի տնային համազգեստը

14:08 23.07.2020

Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում հրապարակել է նոր խաղային մարզաշապիկի տնային հավաքածուի լուսանկարները, որով թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: Հանդերձանքը պատրաստված է «զինագործների» համար ավանդական կարմիր և սպիտակ գույներով։ Ակումբի տեխնիկական հովանավորը գերմանական Adidas ընկերությունն է:                                       […]

̰
BACK_TO_TOP