14:51 22.07.2020
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի «Զնամյա Տրուդա» թիմի դարպասապահ Անտոն Զաբորովսկին, որին վերջերս մարզումների ժամանակ հարվածել էր կայծակը, նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, տեղեկացնում է «Զնամյա Տրուդայի» պաշտոնական կայքը: «Այսօր պայմանագիր ստորագրեցինք երիտասարդ դարպասապահ Իվան Զաբորովսկիի հետ. բարի գալուստ, հիմնական թիմ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հուլիսի 4-ին Զաբորովսկին կայծակի հարված էր ստացել մարզման ընթացքում: Նա […]
18:27 21.07.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի ռեկորդ է սահմանել: Նա բոլորից արագ Իտալիայի առաջնությունում 50 գոլի հեղինակ է դարձել: Ինչպես հաղորդում է OptaPaolo-ի թվիթերյան էջը, պորտուգալացուն դրա համար անհրաժեշտ է եղել 61 խաղ: Ռոնալդուն այս ցուցանիշով գերազանցել է ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ում ռեկորդը պահպանվում էր գրեթե 20 տարի: «Միլանի» նախկին ֆուտբոլիստից Իտալիայի առաջնությունում 68 […]
18:20 21.07.2020
«Փյունիկը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը։ Թիմը հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Մինչև ուսումնամարզական հավաքի մեկնարկը թիմը ևս 1 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով ԲԿՄԱ-ի հետ։ Եվս 1 ընկերական հանդիպում […]
18:11 21.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը «Ալաշկերտից» տեղափոխվել է «Գանձասար-Կապան»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա Հայկ Իշխանյանը, որը արդեն իսկ ունի բավականին մեծ փորձ կապանյան թիմի շարքերում, 1 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: «Գանձասար-Կապանի» է տեղափոխվել նաև «Լոռիի» ֆուտբոլիստ Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28-ամյա պորտուգալացին մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես էր գալիս […]
17:55 21.07.2020
Իսպանական Marca պարբերականը կազմել է Իսպանիայի առաջնության այն ֆուտբոլիստների հավաքականը, որոնց տեղափոխություններն անցած ամռանը չարդարացրին սպասելիքները: Մրցաշրջանի «հիասթափությունների» հավաքականը. Դարպասապահ՝ Յասպեր Սիլեսեն («Վալենսիա») Պաշտպաններ՝ Թիերի Կորեա («Վալենսիա»), Ֆերնանդո Կալերո («Էսպանյոլ»), Խունիոր Ֆիրպո («Բարսելոնա») Կիսապաշտպաններ՝ Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո»), Մատիաս Վարգաս («Էսպանյոլ»), Դենիս Սուարես («Սելտա»), Մարկուշ Լոպես («Սևիլիա») Հարձակվողներ՝ Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Լուկա Յովիչ («Ռեալ»), Բորխա Իգլեսիաս […]
12:24 21.07.2020
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն հեռացել է երևանյան ակումբից: 34-ամյա ռուս ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կոբյալկոն «Արարատ-Արմենիային» միացել էր 2018 թվականի ամռանը: Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում Անտոնը մասնակցել է 65 խաղի և դարձել 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
12:07 21.07.2020
Ինչպես հայտնի է դարձել AFG-ին, «Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզը, ով օրերս հեռացել է ակումբից, պայմանագիր կկնքի «Ուրարտուի» հետ: Դմիտրի Գուզը «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է 60 խաղի և դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
22:48 20.07.2020
Ֆուտբոլի Հունաստանի չեմպիոնի կոչումը երեք տարի անց դարձյալ նվաճել է «Օլիմպիակոսը», որը 36 տուրում վաստակել է 91 միավոր։ Երկրորդ տեղում է ՊԱՕԿ-ը՝ 73 միավորով։ Եռյակը եզրափակել է ԱԵԿ-ը՝ 69 միավորով։ Առաջին երկու թիմերը հանդես կգան Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, երրորդ թիմը՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ 1925 թվականին հիմնադրված «Օլիմպիակոսը» 45-րդ անգամ դարձավ Հունաստանի չեմպիոն։ ΠΡΩΤΑΘΛΗΤΕΣ ΕΛΛΑΔΟΣ […]
22:19 20.07.2020
«Ռոմա»-«Ինտեր» խաղից հետո հռոմեական ակումբն իր թվիթերյան էջում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու այդ հանդիպմանը հռոմեական ակումբի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքում «Ռոմայի» կազմում լավագույնն է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։ That’s now 3⃣ goals in his last 4⃣! Congratulations to @HenrikhMkh on being voted the #ASRoma @qatarairways Man of the Match against Inter! ? pic.twitter.com/fU7fLq4qJm — AS Roma […]
22:05 20.07.2020
UFC նախագահ Դանա Ուայթը խոսել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի առաջիկա մենամարտի մասին: «Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի, այն տեղի կունենա Աբու Դաբիում»,- ասել է Ուայթը: Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի և Հաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին […]
22:00 20.07.2020
Օրեր առաջ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շատ բուռն արձագանքեց «Օսասունայից» կրած պարտությանը՝ քննադատելով թիմին: Դրանից հետո նորից խոսակցություններ եղան, որ արգենտինացին լուրջ կոնֆլիկտ ունի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ: Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, Մեսսին ու Սետյենը հանդիպում են ունեցել իրավիճակը շտկելու նպատակով: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, Մեսին ու Սետյենը կառուցողական խոսակցություն են ունեցել […]
21:50 20.07.2020
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հերթական անգամ խոսել է ռուսաստանցի մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի մասին: «Նա անպարտելի է: Նա ամեն ինչի հասել է: Նա այնքան փող ունի: Հաբիբի նման ուրիշ մեկը չի լինի երբեք: Քոնոր Մաքգրեգորի նման էլ չի լինի ոչ ոք, բայց մենք կունենանք այլ աստղեր»,- ասել է Ուայթը: UFC-ի նախագահը նաև հիշեցրել է, որ Նուրմագոմեդովը շատ […]
21:40 20.07.2020
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանն անդրադարձել է գեղասահորդուհի Եկատերինա Ալեքսանդրովսկայայի մահվանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 20-ամյա գեղասահորդուհին ինքնասպանություն էր գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի պատուհանից: Եվգենիան ասել է, որ ճանաչել է Եկատերինային դեռ 3 տարեկանից, որ նրանք միասին են սկսել մարզվել, սակայն խոստովանել է, որ շատ չեն շփվել ու դրա համար զղջում է: «Երբ […]
21:13 20.07.2020
«Բարսելոնան» արձագանքել է France Football-ի «Ոսկե գնդակի» մրցանակի չեղարկմանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսով պայմանավորված դադարների պատճառով 2020 թվականին «Ոսկե գնդակ» մրցանակը չի տրվի ոչ մի ֆուտբոլիստի։ «Մենք հասկանում ենք։ Առանց այն էլ, բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»,- գրված է կատալոնական ակումբի Twitter-յան էջում։ «Բարսելոնան» լուսանկար է տեղադրել Մեսսիի վեց «Ոսկե գնդակներով»։ Հիշեցնենք, որ […]
19:57 20.07.2020
Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի հերթական տուրի՝ «Ինտերի» հետ խաղում խփած իր գոլը նվիրել է Հայաստանին: «Իմ գոլը … իմ երկրի համար»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի Storys բաժնում: Հիշեցնենք՝ օրեր առա Մխիթարյանը նաև իր գրառումով անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին:
19:16 20.07.2020
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC Fight Night 173-ի շրջանակում պարտության է մատնել բրազիլացի Դավի Ռամոսին։ Մենամարտը տեղի է ունեցել Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում։ Արմանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (30:27): 26-ամյա մարզիկը հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին։ Սա Ծառուկյանի 2-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում։ Նա արդեն լուրջ […]
18:35 20.07.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, մեկնաբանելով «Ինտերի» հետ վերջին խաղը, խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին: «Սա ոչ թե վաստակած մեկ միավոր էր, այլ 2 միավորի կորուստ: Մենք շատ լավ խաղ անցկացրինք, «Ինտերն» առանձնապես գոլային պահեր չուներ, մեր բախտն էլ որոշ դեպքերում չբերեց: Գոհ եմ թիմի խաղից, բայց արդյունքից՝ դժգոհ: Սպինացոլան ու Բրունո Պերեսը մեծ […]
18:15 20.07.2020
France Football ամսագիրը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի համար «Ոսկե գնդակ» մրցանակը չի հանձնվելու որևէ ֆուտբոլիստի՝ կապված այս տարի կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցած դադարի հետ: «Ոսկե գնդակ» մրցանակը, որ քվեարկության միջոցով հանձնվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին, 1956 թվականից հետո առաջին անգամ ոչ ոք չի ստանա: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Լիոնել Մեսսին է, որը ռեկորդային՝ […]
17:58 20.07.2020
Հեղինակավոր WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 25 լավագույն ֆուտբոլիստներին։ Անվանացուցակում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Աղբյուրը Հենրիխի խաղը գնահատել է 7,14 միավոր։ 25 լավագույնների ցուցակը 7,88 միավորով գլխավորում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը 7,65 միավորով երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է […]
17:00 20.07.2020
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտերի» հետ հանդիպումը: «Ափսոս, որ չհաղթեցինք: Առաջին խաղակեսում փայլուն էինք գործում՝ չհաշված բաց թողած գոլը, իսկ երկրորդ խաղակեսում կարողացանք վերահսկել գնդակը, մենք կարող էինք ևս մեկ գոլ խփել, բայց, ցավոք, սխալի պատճառով բաց թողեցինք հաղթանակը մեր ձեռքից: Մենք էականորեն բարելավել ենք մեր խաղը: Վերջին 5 խաղում խաղացել ենք 3-4-2-1 մարտավարությամբ, և […]
16:40 20.07.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր խաղի համար հերթական անգամ բարձր գնահատականներ է ստացել: «Ինտերի» դեմ սկզբունքային խաղում նա, գոլ խփելուց բացի, մասնակցել է նաև թիմի առաջին գոլի գրոհին: Մխիթարյանը ևս մեկ անգամ լավագույններից էր իր թիմի կազմում: Այսպես են գնահատել Հենրիխի խաղը միջազգային պորտալները. Whoscored Հենրիխ Մխիթարյան – 7.4 Առավելագույնը՝ Էդին Ջեկո […]
15:42 20.07.2020
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ խաղի վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել էր Մխիթարյանը: «Մեծ խաղ, մեծ ջանքեր թիմից նախորդ գիշեր: Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, բայց հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է առաջիկա հանդիպումների վրա»,- գրել է Մխիթարյանը:
15:01 20.07.2020
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաև անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։ Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում: Լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։
12:50 20.07.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա լիգայի վերջին տուրի՝ «Ալավեսի» հետ խաղի մասին, ինչպես նաև պատասխանել Լիոնել Մեսսիի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ հարցին։ «Մենք բոլորս հետևություններ ենք արել «Օսասունայից» կրած պարտությունից հետո։ Հիմա բոլորն անհամբերությամբ սպասում են Չեմպիոնների լիգայի խաղին։ Այս արդյունքը մեզ թույլ է տալիս մեծ վստահությամբ ու լավ բարոյահոգեբանական վիճակով նայել […]
12:36 20.07.2020
Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեսար Լուիս Սալինասը մահացել է կորոնավիրուսից առաջացած բարդացումների հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հուլիսի 9-ին 58-ամյա Սալինասը սուր գրիպի պատճառով հոսպիտալացվել էր Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի հիվանդանոց։ Երկու օր անց նրա COVID-19-ի թեստի արդյունքը դրական էր եղել: Ավելի ուշ նֆեդերացիայի նախագահի վիճակը վատացել էր ու նրան միացրել էին […]
12:15 20.07.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի պատրաստվում թիմի նախկին կիսապաշտպան Չավիին նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ներկայումս թիմը գլխավորում է Էնրիկե Սետյենը։ 61-ամյա մասնագետի ապագան դեռ անորոշ է։ Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ, բայց, կարծես, կատալոնական ակումբի պլանները փոխվել են։
12:00 20.07.2020
Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: Օրը պաշտոնապես նշվում է առաջին անգամ, և այդ առիթով հայ գրոսմայստերներն իրենց շնորհավորանքներն են հղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող Գաբրիել Սարգսյանը նշել է, որ շախմատը մտքի և կամքի ազնիվ պայքար է, և […]
11:56 20.07.2020
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն, ըստ ArmSport-ին հասած լուրերի, կարող է գլխավորել Երևանի «Արարատը»: Ի պատասխան ArmSport-ի հարցման՝ Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունից նշել են, որ ոչնչից տեղյակ չեն: Իսկ «Արարատից» հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ: Ըստ լուրերի՝ Բիչախչյանի հետ երևանյան թիմ կտեղափոխվեն նաև «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ, մասնավորապես լավագույն ռմբարկու Մորի Կոնեն, Էդգար Մալաքյանը, Մարկո […]