TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանն իր գոլը նվիրել է Հայաստանին

19:57 20.07.2020

Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի հերթական տուրի՝ «Ինտերի» հետ խաղում խփած իր գոլը նվիրել է Հայաստանին: «Իմ գոլը … իմ երկրի համար»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի Storys բաժնում: Հիշեցնենք՝ օրեր առա Մխիթարյանը նաև իր գրառումով  անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին:    

̰
Արման Ծառուկյանն իր հերթական հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին

19:16 20.07.2020

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC Fight Night 173-ի շրջանակում պարտության է մատնել բրազիլացի Դավի Ռամոսին։ Մենամարտը տեղի է ունեցել Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում։ Արմանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (30:27): 26-ամյա մարզիկը հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին։ Սա Ծառուկյանի 2-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում։ Նա արդեն լուրջ […]

̰
Վայելում եմ նրանց խաղը. Ֆոնսեկան՝ Մխիթարյանի և Պելեգրինիի մասին

18:35 20.07.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ  Պաուլու Ֆոնսեկան, մեկնաբանելով «Ինտերի» հետ վերջին խաղը, խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին: «Սա ոչ թե վաստակած մեկ միավոր էր, այլ 2 միավորի կորուստ: Մենք շատ լավ խաղ անցկացրինք, «Ինտերն» առանձնապես գոլային պահեր չուներ, մեր բախտն էլ որոշ դեպքերում չբերեց: Գոհ եմ թիմի խաղից, բայց արդյունքից՝ դժգոհ: Սպինացոլան ու Բրունո Պերեսը մեծ […]

̰
2020-ի համար «Ոսկե գնդակ» մրցանակը չի հանձնվելու. France Football

18:15 20.07.2020

France Football ամսագիրը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի համար «Ոսկե գնդակ» մրցանակը չի հանձնվելու որևէ ֆուտբոլիստի՝ կապված այս տարի կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցած դադարի հետ: «Ոսկե գնդակ» մրցանակը, որ քվեարկության միջոցով հանձնվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին, 1956 թվականից հետո առաջին անգամ ոչ ոք չի ստանա: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Լիոնել Մեսսին է, որը ռեկորդային՝ […]

̰
Մխիթարյանը՝ Ա սերիայի 2019-20 մրցաշրջանի 25 լավագույն ֆուտբոլիստների թվում է. WhoScored

17:58 20.07.2020

Հեղինակավոր WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 25 լավագույն ֆուտբոլիստներին։ Անվանացուցակում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Աղբյուրը Հենրիխի խաղը գնահատել է 7,14 միավոր։ 25 լավագույնների ցուցակը 7,88 միավորով գլխավորում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը 7,65 միավորով երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է […]

̰
Այժմ մեզ ավելի ինքնավստահ ենք զգում. Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտերի» դեմ խաղը

17:00 20.07.2020

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտերի» հետ հանդիպումը: «Ափսոս, որ չհաղթեցինք: Առաջին խաղակեսում փայլուն էինք գործում՝ չհաշված բաց թողած գոլը, իսկ երկրորդ խաղակեսում կարողացանք վերահսկել գնդակը, մենք կարող էինք ևս մեկ գոլ խփել, բայց, ցավոք, սխալի պատճառով բաց թողեցինք հաղթանակը մեր ձեռքից: Մենք էականորեն բարելավել ենք մեր խաղը: Վերջին 5 խաղում խաղացել ենք 3-4-2-1 մարտավարությամբ, և […]

̰
Ի՞նչ գնահատականներ է ստացել Մխիթարյանը «Ինտերի» դեմ խաղում

16:40 20.07.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր խաղի համար հերթական անգամ բարձր գնահատականներ է ստացել: «Ինտերի» դեմ սկզբունքային խաղում նա, գոլ խփելուց բացի, մասնակցել է նաև  թիմի առաջին գոլի գրոհին: Մխիթարյանը ևս մեկ անգամ լավագույններից էր իր թիմի կազմում: Այսպես են գնահատել Հենրիխի խաղը միջազգային պորտալները. Whoscored Հենրիխ Մխիթարյան – 7.4 Առավելագույնը՝ Էդին Ջեկո […]

̰
Իհարկե, մենք ավելիին էինք արժանի. Մխիթարյանը «Ինտերի» հետ խաղի վերաբերյալ գրառում է արել

15:42 20.07.2020

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ խաղի վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել էր Մխիթարյանը: «Մեծ խաղ, մեծ ջանքեր թիմից նախորդ գիշեր: Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, բայց հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է առաջիկա հանդիպումների վրա»,- գրել է Մխիթարյանը:

̰
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարզական միջոցառումներ

15:01 20.07.2020

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաև անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։ Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում: Լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։

̰
Իմ հարաբերությունները Մեսսիի հետ այնպիսին են, ինչպես մյուս բոլոր խաղացողների հետ. Սետյեն

12:50 20.07.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա լիգայի վերջին տուրի՝ «Ալավեսի» հետ խաղի մասին, ինչպես նաև պատասխանել  Լիոնել Մեսսիի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ հարցին։ «Մենք բոլորս հետևություններ ենք արել «Օսասունայից» կրած պարտությունից հետո։ Հիմա բոլորն անհամբերությամբ սպասում են Չեմպիոնների լիգայի խաղին։ Այս արդյունքը մեզ թույլ է տալիս մեծ վստահությամբ ու լավ բարոյահոգեբանական վիճակով նայել […]

̰
Կորոնավիրուսից մահացել է Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը

12:36 20.07.2020

Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեսար Լուիս Սալինասը  մահացել է կորոնավիրուսից առաջացած բարդացումների հետևանքով։ Այս մասին տեղեկացրել  է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հուլիսի 9-ին 58-ամյա Սալինասը սուր գրիպի պատճառով հոսպիտալացվել էր Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի հիվանդանոց։ Երկու օր անց նրա COVID-19-ի թեստի արդյունքը դրական էր եղել: Ավելի ուշ նֆեդերացիայի նախագահի վիճակը վատացել էր ու նրան միացրել էին […]

̰
«Բարսելոնան» չի ցանկանում Չավիին նշանակել գլխավոր մարզիչ. կատալոնական ակումբի ծրագրերը փոխվե՞լ են

12:15 20.07.2020

«Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի պատրաստվում թիմի նախկին կիսապաշտպան Չավիին նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ներկայումս թիմը գլխավորում է Էնրիկե Սետյենը։ 61-ամյա մասնագետի ապագան դեռ  անորոշ է։ Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ, բայց, կարծես, կատալոնական ակումբի պլանները փոխվել են։  

̰
Հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օրն է. հայ շախմատիստների շնորհավորանքը. Armenpress

12:00 20.07.2020

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: Օրը պաշտոնապես նշվում է առաջին անգամ, և այդ առիթով հայ գրոսմայստերներն իրենց շնորհավորանքներն են հղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող Գաբրիել Սարգսյանը նշել է, որ շախմատը մտքի և կամքի ազնիվ պայքար է, և […]

̰
Բիչախչյանն ու «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Արարա՞տ. armsport.am

11:56 20.07.2020

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն, ըստ ArmSport-ին հասած լուրերի, կարող է գլխավորել Երևանի «Արարատը»: Ի պատասխան ArmSport-ի հարցման՝ Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունից նշել են, որ ոչնչից տեղյակ չեն: Իսկ «Արարատից» հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ: Ըստ լուրերի՝ Բիչախչյանի հետ երևանյան թիմ կտեղափոխվեն նաև «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ, մասնավորապես լավագույն ռմբարկու Մորի Կոնեն, Էդգար Մալաքյանը, Մարկո […]

̰
ՌԴ գավաթի կիսաեզրափակչում հանդիպել են Հարոյանի և Կորյանի ակումբները

11:54 20.07.2020

Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ուրալը» սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջել է «Խիմկիին»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է եղել այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել, իսկ «Խիմկիի» հայազգի ֆուտբոիստ Արշակ Կորյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել դաշտ, զգուշացվել է դեղին քարտով և 83-րդ րոպեին փոխարինվել: Ռուսաստանի գավաթի 2019/20 […]

̰
Բունդեսլիգան հրապարակել է Լևանդովսկիի՝ 2019/2020 մրցաշրջանի բոլոր գոլերը

11:25 20.07.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը հրապարակել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ 2019/20 մրցաշրջանի խփած բոլոր գոլերը: Հիշեցնենք, որ խփելով 34 գնդակ՝ Լևանդովսկին դարձել է Բունդեսլիգայի ռմբարկու:

̰
Մեսսիի երկու գոլն ու «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակը Լա լիգայի վերջին տուրում

11:18 20.07.2020

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը: Երկու գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆատին, Սուարեսն ու Սեմեդուն: Այսպիսով, կատալոնական թիմը 2019/20 մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղում՝ վաստակելով 82 միավոր:

̰
Լա լիգան ներկայացրել է 37-րդ տուրի 3 լավագույն գոլերը

11:11 20.07.2020

Իսպանական Լա լիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է 37-րդ տուրի 3 լավագույն գոլերը: Դրանց հեղինակներն են Լիոնել Մեսսին, Կեվին Գամեյրոն և Ռոջեր Ասսալեն:

̰
«Նեմանը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց, Գեղամ Ղադիմյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

11:10 20.07.2020

Բելառուսի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական՝ «Նեման»-«Շախտյոր» խաղում գոլեր չգրանցվեցին: Սոլիգորսկի թիմը դարպասին ոչ մի հարված չկատարեց: «Նեմանի» առավելությունն ակնհայտ էր, սակայն Ղադիմյանն ու ընկերները երկրորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի խաղացին: Այժմ «Շախտյորը» 34 միավորով կիսում է 1-2 տեղերը «Բատեի» հետ, սակայն 31 միավոր ունեցող «Նեմանը» 1 խաղ պակաս է անցկացրել և հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվի 2 […]

̰
Լա լիգայի վերջին տուրում «Ռեալի» համար ոչինչ չնշանակող ոչ-ոքին ճակատագրական եղավ մրցակցի համար

10:20 20.07.2020

Իսպանիայի Լա լիգայի հերթական առաջնությունն ավարտվեց: Վերջին տուրից առաջ «Ռեալը» հռչակվել էր չեմպիոն: Այս տուրում ամենահետաքրքիրը ԵԼ-ի հավակնորդ և վտանգավոր գոտիների թիմերի պայքարն էր: «Ռեալն» արտագնա խաղում 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Լեգանեսի» հետ: Չեմպիոնի համար ոչինչ չնշանակող այս ոչ-ոքին հակառակորդի համար ճակատագրական եղավ: «Լեգանեսը» դուրս մնաց Լա լիգայից: «Բարսելոնան» երկրորդ տեղում ավարտեց առաջնությունը: ՉԼ-ի մյուս […]

̰
Մեսսիի հերթական ռեկորդը պատմական է Լա լիգայի համար

10:05 20.07.2020

Լիոնել Մեսսին սահմանել է Լա լիգայի բոլոր ժամանակների ռեկորդ՝ 7-րդ անգամ դառնալով լավագույն ռմբարկու Իսպանիայի լիգայում: 2019/20 մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 33 հանդիպում և խփել 25 գոլ: Մոտակա հետապնդողը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, 36 խաղում խփել է 21 անգամ: «Պիչիչիի» մրցանակների քանակով, որը մրցաշրջանի ավարտին շնորհվում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուին, Մեսսին գերազանցել է […]

̰
Մխիթարյանի գեղեցիկ գոլն ու «Ռոմայի» ոչ-ոքին

09:16 20.07.2020

Իտալիական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 2:2 է խաղացել Միլանի «Ինտերի» հետ: 15-րդ րոպեին Ստեֆան դե Վրին առաջ է մղել հյուրերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սպինազոլան հավասարեցրել է հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ խաղարկումից հետո երկրորդ գնդակն է ուղարկել «Ինտերի» դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 3 […]

̰
Դիեգո Ռոսի Մարաշլյանը 4 գոլ է խփել «ԼԱ Գելաքսիի» դարպասը

13:55 19.07.2020

MLS-ի հերթական տուրի շրջանակներում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լոս Անջելես Գելաքսիին» և հաղթել խոշոր՝ 6-2 հաշվով: «Լոս Անջելեսի» հաղթանակին մեծապես նպաստել է թիմի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը դարձել է 4 գոլի  հեղինակ: Հատկանշական է, որ հաշվի մեջ նախ՝ առաջ են անցել հյուրերը՝  5-րդ րոպեին Լատիֆ Բլեսինգը գրավել է սեփական դարպասը: […]

̰
Ռամոսը գեղեցիկ գոլից հետո նմանակել է Մաքգրեգորին

13:41 19.07.2020

«Ռեալը» նախապատրաստվում է Լա լիգայի վերջին տուրում կայանալիք «Լեգանեսի» դեմ արտագնա խաղին։ Մարզման ընթացքում թիմի  ավագ Սերխիո Ռամոսը հիանալի հարվածով գոլ է խփել, որից հետո որոշել է նմանակել խառը մենամարտերi իռլանդացի հայտնի մարզիկ Քոնոր Մաքգրեգորին: «Ի՞նչ ես կարծում, Քոնո՜ր Մաքգրեգոր»,- գրել է Ռամոսը։

̰
Ես չգիտեմ՝ ինձ ինչ է սպասվում ապագայում. Զինեդին Զիդան

21:21 18.07.2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմում իր ապագայի մասին։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի։ Ես պայմանագիր ունեմ թիմի հետ, այստեղ ինձ դուր է գալիս, սակայն երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։ Փոփոխությունները տեղի են ունենում օրեցօր։ Ես չգիտեմ՝ ինձ ինչ է սպասվում ապագայում»,- ասել է  Զիդանը։ Նշենք, որ ֆրանսիացի մասնագետի ու […]

̰
Սերբիայի նախագահը որոշել է բասկետբոլի մարզչի կրթություն ստանալ

21:07 18.07.2020

Սերբիայի նախագահը որոշել է բասկետբոլի մարզչի կրթություն ստանալ: Բանն այն է, որ Ալեքսանդր Վուչիչը այս մարզաձևի սիրահար է, ժամանակին նա բասկետբոլ է խաղացել, իսկ հիմա երկրպագում է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբին: «Կյանքում նորից ուսանող դարձա, այս անգամ բարձրագույն մարզական դպրոցի, այն մտադրությամբ, որ դառնամ մանկապատանեկան բասկետբոլի մարզիչ: Դուք չեք հավատա, թե ես ինչքան երջանիկ եմ […]

̰
Հանրահայտ Բալոտելլիի անկումը. ֆուտբոլիստը առաջարկ է ստացել Իտալիայի 3-րդ դիվիզիոնից

20:38 18.07.2020

«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է կարիերան շարունակել Իտալիայի C սերիայում (նշանակությամբ 3-րդ առաջնություն):    «Կոմո» ակումբը առաջարկ է ներկայացրել 29-ամյա ֆուտբոլիստին: Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը C սերիայի նախորդ առաջնությունում գրավել է ընդամենը 13-րդ հորիզոնականը, սակայն ենթադրվում է, որ հիմա իր առջև մեծ նպատակներ է դնելու ինդոնեզացի սեփականատերերի ղեկավարման շնորհիվ: Նշվում է, որ «Կոմոն» արդեն բանակցություններ […]

̰
Ինքնասպանություն գործած ռուս գեղասահորդուհին գրություն է թողել 

18:51 18.07.2020

Գեղասահորդուհի Եկատերինա Ալեքսանդրովսկայան մահից առաջ գրություն է թողել: РЕН ТВ հեռուստաալիքի տեղեկություններով` Եկատերինայի թողած թղթի վրա գրված է եղել «Սիրում եմ»:  Ռուսական հեռուստաալիքը նաև տեղեկացրել է, որ Եկատերինայի մահվան մասին իմանալուց հետո նրա մոր վիճակը կտրուկ վատացել է և նա հոսպիտալացվել է ու այժմ գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում: Ավելի ուշ ТАСС լրատվական գործակալությունը հայտնել է, […]

̰
Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում. Խորեն Բայրամյան

18:12 18.07.2020

28-ամյա Խորեն Բայրամյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է ՀՀ հավաքականում խաղալու վերաբերյալ պայմանագիր կնքելուց հետո իր զգացողությունների մասին: «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային […]

̰
Ես վստահ չեմ, որ «Բարսելոնան» կկարողանա հաղթել լավ մարզավիճակում գտնվող «Նապոլիին». Ռիվալդո

17:25 18.07.2020

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպման մասին: «Ինչպես «Բարսելոնայի» բոլոր երկրպագուները, ես նույնպես մտահոգված եմ ակումբում ստեղծված իրավիճակով: Առաջիկայում «Բարսելոնային» շատ ծանր հանդիպում է սպասվում, և ես վստահ չեմ, որ «Բարսելոնան» կկարողանա հաղթել լավ մարզավիճակում գտնվող «Նապոլիին»: Ճիշտ է, հանդիպումը տեղի է […]

̰
BACK_TO_TOP