TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում

23:26 05.07.2020

Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» այսօր՝ ժամը 23:45-ին, կհյուրընկալվի «Նապոլիին»։ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։ Ստորև ներկայացնում ենք«Ռոմա»-ի մեկնարկային կազմը։ ⚡️ Ecco la nostra formazione per #NapoliRoma ⚡️ ? Tra i pali torna @paulopez_13 DAJE ROMA!#ASRoma pic.twitter.com/XiXTbVbzoW — AS Roma (@OfficialASRoma) July 5, 2020

̰
Էրիկ Բային և Հենրիխ Մխիթարյանը կարող են դառնալ թիմակիցներ

10:59 05.07.2020

Էրիկ Բային կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ: Transfermarketweb-ը հայտնում է, որ «Ռոման», «Միլանը», «Նապոլին» և «Վալենսիան» հետաքրքրված են 26-ամյա պաշտպանի ծառայություններով: Անգլիական ակումբը ցանկանում է իվուարցի պաշտպանի տրանսֆերի դիմաց ստանալ 14 միլիոն ֆունտ: Նրա  պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

̰
Բունդեսլիգան հրապարակել է հունիսի 10 լավագույն գոլերը

10:40 05.07.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է հունիսի լավագույն գոլերը: 10 լավագույնների թվում են նաև Լեվանդովսկիի, Վերների, Սիլվայի գոլերը:

̰
Ղադիմյանի «Նեմանը» հաղթեց և բարձրացավ 2-րդ հորիզոնական

10:31 05.07.2020

Բելառուսի առաջնության 16-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Իսլոչին»: Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղի հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին: Հայ հարձակվողն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 94-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Նեմանը» 29 միավորով 2-րդ տեղում է և մեկ միավոր […]

̰
Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին

12:17 04.07.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Շահագրգիռ քննարկում ծավալելու առաջարկով և ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ. 1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում […]

̰
Ես դեռ չեմ ավարտել դպրոցը. լեգենդար Բուֆֆոնի անկեղծ խոստովանությունը

21:41 03.07.2020

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ 42 ամյա Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է այն, որ ինքը դեռ չի ավարտել դպրոցը: «Խաղացողի  կարիերաս ավարտելուց հետո ես մի տարի արձակուրդ կունենամ: Ես ինձ կնվիրեմ ընտանիքիս, նաև կկարողանամ այդ ընթացքում ավարտել դպրոցը, ծնողներս արդեն 30 տարի ինձ ասում են այդ մասին»,- ասել է Բուֆոնը Instagram Randstaditalia-ի ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» կազմում […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովի հոր մահվան պատճառը կորոնավիրուսը չէ

21:02 03.07.2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, մահացել է ուղեղային արյունազեղման պատճառով: Այս մասին հայտնել են ռուսական մի քանի լրատվամիջոցներ: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին: Վերջերս, սակայն, հայտնի դարձավ, որ […]

̰
Վլադիմիր Պուտինը ցավակցել է Հաբիբ Նուրմագոմեդովին

20:13 03.07.2020

Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հաբիբ Նուրմագոմեդովին և ցավակցել է նրան հոր՝ վաստակավոր մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Նշվում է, որ Պուտինն անձամբ ծանոթ է եղել Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել տարիներ առաջ Դաղստանի օդանավակայանում: Հիշեցնենք, որ վաստակավոր մարզիչը 57 […]

̰
Մեսսիի և «Բարսելոնայի» միջև բանակցությունները դադարեցված են

19:35 03.07.2020

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դադարեցրել է բանակցությունները կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին  հաղորդում է Cadena SER-ը։ Մեսսին դժգոհ է ակումբի ղեկավարության մեթոդներից և խոսակցություններից, որ ինքն է թիմում վատ մթնոլորտի ու տարաձայնությունների պատճառը։ 33-ամյա Մեսսին դժգոհ է նաև «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունից, որի հետևանքով կազմը չի համալրվում ուժեղ և երիտասարդ խաղացողներով։ Մեսսիի ընթացիկ […]

̰
Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել. ՀՖՖ նախագահի հայտարարությունը

19:32 03.07.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Առաջին խմբի առաջնության դադարեցման ու 5 ակումբի և 58 անձանց որակազրկման հետ։ «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ, հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան […]

̰
Չավին ու «Բարսելոնան» համաձայնության եկան

19:29 03.07.2020

«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին համաձայնել է գլխավորել «Բարսելոնան». այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացնում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսիսկ Ագիլարը: Լրագրողի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կա՛մ պաշտոնանկ կարվի ընթացիկ մրցաշրջանից հետո, կա՛մ մինչև մրցաշրջանի ավարտը: Վերջին դեպքում թիմը ժամանակավորապես կգլխավորի «Բարսելոնա Բ-ի» մարզիչ Գարսիա Պիմյենտը, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանից թիմի […]

̰
«Յուվենտուսը» մրցաշրջանը կավարտի ռեկորդային եկամուտով

18:12 03.07.2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանը կավարտի ռեկորդային եկամուտով: Այս մասին  հաղորդում է gazetta.it-ը։ Ռեկորդային ցուցանիշն ապահովել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի վաճառքը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», որը վճարել է 60 միլիոն եվրո։ «Յուվենտուսի» ընդհանուր եկամուտը կկազմի 160 միլիոն եվրո, իսկ շահույթը` 47 միլիոն եվրո։

̰
Ռոբոտները կօգնեն մրցավարներին. ՖԻՖԱ

17:52 03.07.2020

ՖԻՖԱ-ն նախատեսում է Կատարի Աշխարհի առաջնության ընթացքում ռոբոտ մրցավարների օգնությանը դիմել: Այս մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Յոհանես Հոլցմյուլերը: Սա թույլ կտա ավտոմատ կերպով գրանցել խաղից դուրս իրավիճակները: Այն չափազանց ճշտգրիտ միջոց է, որը կնվազեցնի մարդկային սխալի և ժամանակի կորստի հնարավորությունը:  Համակարգը ազդանշան կուղարկի մրցավարին, և հանդիպումն անմիջապես կդադարեցվի:

̰
Մահացել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը

15:48 03.07.2020

57 տարեկանում մահացել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու մարզիչը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։ Այդ մասին «Տելեգրամում» գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:  

̰
Ի՞նչ գնահատական է ստացել Մխիթարյանը «Ուդինեզեի» դեմ խաղում

15:40 03.07.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուդինեզեի» դեմ խաղում  մեկնարկային կազմում չէր: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 46-րդ րոպեին ու խաղադաշտում մնաց մինչև խաղի ավարտը: Ի՞նչ գնահատական է ստացել Մխիթարյանը այս խաղում: Sofa Score  Հենրիխ Մխիթարյան՝ 6.4 Առավելագույնը՝ Ալեքսանդր Կոլարով (7.3) Whoscored Հենրիխ Մխիթարյան՝ 6.2 Առավելագույնը՝ Կառլես Պերես (7.3)

̰
58 անձ որակազրկված է, որից 45-ը՝ ցմահ. ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը

15:21 03.07.2020

Այսօր կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան […]

̰
Ամենայն հավանականությամբ Չավին կգլխավորի «Բարսելոնան»

14:52 03.07.2020

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին կարող է գլխավորել կատալոնական ակումբը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը: Ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն ստացել է թիմի ֆուտբոլիստների համաձայնությունը և առաջարկ է արել Չավիին: Կատալոնական ակումբը մտադիր է Չավիին տարեկան 6 միլիոն եվրո վճարել: Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Կիկե Սետյենը, այս մրցաշրջանի ավարտից հետո, կհեռանա ակումբից: […]

̰
Ե՞րբ կկայանա գեղասահքի աշխարհի առաջնությունը. նախնական ժամկետները հայտնի են

14:40 03.07.2020

Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հրապարակել է գեղասահքի մրցումային օրացույցը: 2021թ․ աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: Այն նախատեսված է սկսել մարտի 22-ին: Դրանից մոտ մեկ ամիս առաջ էլ՝ (փետրվարի 8-14-ը) կկայանա Եվրոպայի առաջնությունը: Նշվում է սակայն, որ ժամկետները նախնական են և հնարավոր են փոփոխություններ։

̰
Լա Լիգան շատ բան կկորցնի, եթե Մեսսին հեռանա. Զիդան

14:34 03.07.2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով՝ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին չպետք է հեռանա Լա լիգայից: «Մեկ բան հստակ է. Լա Լիգան շատ բան կկորցնի, եթե դա տեղի ունենա: Մեսսին պետք է այս առաջնությանը»,- ասել է Զիդանը: Այս օրերին ակտիվ շրջանառվում է, որ Մեսսին մտադիր է լքել կատալոնական ակումբը: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է […]

̰
«Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան» Եվրագավաթի ուղեգրեր են նվաճել

13:00 03.07.2020

Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտին երկու տուր է մնացել, թիմերը մրցաշարային աղյուսակում միավորներով շատ մոտ են դասավորված, սակայն որոշակի հստակություն եվրագավաթի ուղեգրերի վերաբերյալ արդեն կա։ Եվրագավաթի ուղեգիր են արդեն նվաճել «Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան», որոնք համապատասխանաբար վաստակել են 46, 46 և 45 միավոր։ Հարց է միայն, թե այս թիմերից որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի […]

̰
Իբրահիմովիչը կտեղափոխվի շվեդական ակումբ. Sky Sports

12:46 03.07.2020

Բրիտանական Sky Sports-ի տեղեկությամբ` «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի շվեդական «Համարբյու»: Աղբյուրի հաղորդմամբ` «Միլանն» ու հարձակվողը չեն երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը: Մինչ այդ նշվում էր, որ մեծ հավանականությամբ Իբրահիմովիչը չի մնա «Միլանում», քանի որ որոշակի խնդիրներ կան: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքված են այլ իտալական ակումբներ, այդ […]

̰
Ըմբշամարտի աշխարհի առաջնության վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա. Արսեն Ջուլֆալակյան

12:27 03.07.2020

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և հերքել օրերս տարածված այն լուրը, թե ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: «UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի   մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ […]

̰
Անգլիայի դեռ չավարտված առաջնության արդեն հայտնի չեմպիոնը ջախջախիչ պարտություն է կրել

12:12 03.07.2020

ԱՊԼ 32-րդ տուրում երկրի դեռ չավարտված առաջնության արդեն հայտնի չեմպիոնը՝ «Լիվերպուլը», մրցակցի հարկի տակ  խոշոր հաշվով պարտվեց սկզբունքային մրցակիցներից մեկին՝ «Մանչեսթեր Սիթիին»: Գվարդիոլայի թիմը հաղթեց 4:0 հաշվով: Գոլի հեղինակներ դարձան Դե Բրյույնեն, Ստերլինգը, Ֆոդենը: Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Օքսլենդ-Չեմբերլենը: Այս հաղթանակից հետո 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցրեց 66-ի: Երկրի չեմպիոն […]

̰
«Ռեալի» դժվարին հաղթանակն ամրապնդեց ակումբի դիրքերը մրցաշարային աղյուսակում

11:46 03.07.2020

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ: Միակ գոլը խփեց Սերխիո Ռամոսը 11 մետրանոց հարվածով՝ խաղի ավարտից 11 րոպե առաջ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» միավորների թիվը հասցրեց 74-ի և առաջնության ավարտից 5 տուր առաջ արդեն 4 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնային»:

̰
«Ռոման» պատվեց սեփական հարկի տակ, Մխիթարյանը մասնակցեց միայն երկրորդ խաղակեսին

11:40 03.07.2020

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»: 0-1 հաշվի ժամանակ «Ռոման» մնաց 10 հոգով: 30-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Դիեգո Պերոտին: Իսկ 78-րդ րոպեին հյուրերը  կրկնապատկեցին հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի կիսաապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում: Այս խաղից հետո «Ռոման» 48 միավորով 5-րդն է:

̰
Մեսսին ցանկանում է հեռանա՞լ «Բարսելոնայից»

11:28 03.07.2020

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է Cadenaser-ը: Ըստ աղբյուրի՝ արգենտինացին դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ընկերներին ասել է, որ ինքը չի ցանկանում բեռ դառնալ ակումբի համար, քանի որ […]

̰
Դանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը դադարարեցվել է որոշ երկրպագուների կողմից սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով

23:01 02.07.2020

Դանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը դադարարեցվել է որոշ երկրպագուների կողմից սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով: Եզրափակիչ խաղում հանդիպել են «Օլբորգ» և «Սյոներյուսկ» ակումբները: Խաղը դադարեցվել է 30-րդ րոպեին, երբ մրցավար Յորգեն Բուրհարդտը նկատել է, որ երկրպագուները չեն հետևում սահմանված կանոններին: 15 րոպե անց, այն բանից հետո երբ օրինախախտները դուրս են բերվել մարզադաշտից, հանդիպումը շարունակվել է: Եզրափակիչ […]

̰
«Արարատ Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը ևս ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով. «Շիրակը» մնում է առաջին տեղում

22:04 02.07.2020

«Արարատ Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը ևս ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Շիրակը» սեփական հարկի տակ 0-0 էր խաղացել «Լոռիի» հետ, իսկ «Նոան» հաղթել էր «Արարատին»: Առաջնության ավարտից երկու տուր առաջ գերլարված իրավիճակ է մրցաշարային աղյուսակի վերին մասում: «Շիրակը» և «Արարատ Արմենիան» ունեն 46-ական միավոր, իսկ «Նոան» հետ է մնում ընդամենը մեկ միավորով:

̰
«Նոան» հաղթեց և «Շիրակին» զիջում է ընդամենը մեկ միավորով. ՀՀ բարձրագույն խումբ

22:02 02.07.2020

Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արարատին»։ Այս հաղթանակից հետո «Նոան» միավորների քանակը հասցրեց 45-ի և արդեն 1 միավորով է զիջում առաջատար «Շիրակին»: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 45 միավոր: Վարդան Մինասյանի թիմն այսօր մրցում է «Ալաշկերտի» հետ:

̰
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և նրա կնոջ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է եղել

21:50 02.07.2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և նրա կնոջ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է եղել: Սերբական լրատվամիջոցները հաղորդել են, որ զույգի մոտ եղել է հիվանդության ասիմպտոմ ձևը: Վերջին 10 օրը նրանք եղել են ինքնամեկուսացված: Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը վերջին շրջանում հայտնվել էր քննադատությունների թիրախում այն պատճառով, որ նրա կազմակերպած թենիսի ցուցադրական մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի բռնկում էր […]

̰
BACK_TO_TOP