TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

«Նոան» հաղթեց և «Շիրակին» զիջում է ընդամենը մեկ միավորով. ՀՀ բարձրագույն խումբ

22:02 02.07.2020

Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արարատին»։ Այս հաղթանակից հետո «Նոան» միավորների քանակը հասցրեց 45-ի և արդեն 1 միավորով է զիջում առաջատար «Շիրակին»: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 45 միավոր: Վարդան Մինասյանի թիմն այսօր մրցում է «Ալաշկերտի» հետ:

̰
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և նրա կնոջ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է եղել

21:50 02.07.2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և նրա կնոջ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է եղել: Սերբական լրատվամիջոցները հաղորդել են, որ զույգի մոտ եղել է հիվանդության ասիմպտոմ ձևը: Վերջին 10 օրը նրանք եղել են ինքնամեկուսացված: Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը վերջին շրջանում հայտնվել էր քննադատությունների թիրախում այն պատճառով, որ նրա կազմակերպած թենիսի ցուցադրական մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի բռնկում էր […]

̰
Աշխարհի չեմպիոնը Մեսսիին 1.5 մետրանոց աուտիզմով տառապող երեխա է անվանել

21:20 02.07.2020

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին, անդրադառնալով իր հայրենակից Անտուան Գրիզմանի իրավիճակին,   սկանդալային հայտարարություններ է հնչեցրել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հասցեին: «Ո՞ւմից է վախենում Գրիզմանը. 1.5 մետրանոց ու աուտիզմով տառապող երեխայի՞ց: Նա կարող է ինչ-որ քաղցրավենիք դնել Մեսսիի բերանում, եթե խնդիր ունի: Սետյենը շատ սիրալիր մարզիչ է, սակայն […]

̰
«Շիրակը» ոչ ոքի խաղաց «Լոռիի» հետ և առայժմ առաջնության միանձնյա առաջատարն է

20:29 02.07.2020

Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում Գյումրիում այսօր «Շիրակը» ընդունեց  իր համար ամենաանհարմար մրցակիցներից մեկին՝ «Լոռիին» հետ և այս անգամ էլ չկարողացավ հաղթել: խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Այս մրցաշրջանում թիմերի 4 հանդիպումներից 3-ն ավարտվել են ոչ-ոքի, մեկում հաղթել է «Լոռին»: 26 խաղից հետո «Շիրակը» վաստակել 46 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր պակաս […]

̰
Պյանիչը արտասվել է հոր գրկում

19:18 02.07.2020

«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, որը  հաջորդ մրցաշրջանից սկսած խաղալու է «Բարսելոնայում», երեկույթ է կազմակերպել մտերիմների հետ՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու առիթը տոնելու կապակցությամբ: Երեկույթի վերջում Պյանիչը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է հոր գրկում: Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար կատալոնական ակումբը «Յուվենտուսին» կվճարի 60 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ։ ? – […]

̰
Արդեն դու կլինես իմ թշնամին. Ռոնալդուն՝ Պյանիչին

19:06 02.07.2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմակից, բոսնիացի Միրալեմ Պյանիչի «Բարսելոնա» տեղափոխությունը: Calciomercato-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուն կատակով ասել է, որ հիմա համարում է նրան թշնամի: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Պյանիչի տեղափոխության դիմաց կվճարի 60 միլիոն եվրո: «Յուվենտուսը» Պյանիչին գնել էր 2016թ․ ամռանը «Ռոմայից» 32 միլիոն եվրոյով։

̰
Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի առցանց Օլիմպիադային

19:02 02.07.2020

Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող առցանց Օլիմպիադային: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։ ՖԻԴԵ-ի առցանց Օլիմպիադան տեղի կունենա հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը: Մրցաշարն անցկացվելու է 15+5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Հավաքականները կարող են […]

̰
Գրիզմանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

16:06 02.07.2020

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին տեղեկացնում է Express-ը: Հիմա էլ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու Լոնդոնի «Արսենալը»: Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի […]

̰
«Բարսելոնայի» անհաջողությունների պատճառը Marca-ի մեկ լուսանկարում

15:40 02.07.2020

Իսպանական Marca պարբերականը 1 լուսանկարի միջոցով փորձել է ցույց տալ «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր պատճառը: Լուսանկարն արված է հանդիպման դադարներից մեկի ընթացքում: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ջուր խմելուց հետո անմիջապես վերադարձել են խաղադաշտ, իսկ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները մոտեցել են մարզիչ Դիեգո Սիմեոնեին և լսել նրա ցուցումները: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է և 1 միավորով հետ է առաջատար […]

̰
Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար

15:00 02.07.2020

Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ: «Այս նախաձեռնությունը, նախ և առաջ, […]

̰
Չեմպիոնների լիգայի 2020-2021 մրցաշրջանի ժամանակացույցը հայտնի է

14:48 02.07.2020

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ժամանակացույցը։ Խմբային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկի հետաձգումը պայմանավորված է ընթացիկ մրցաշրջանը ավարտին հասցնելու խնդրով։ Խմբային փուլի 6 տուրերը տեղի կունենան հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 9-ը: Փետրվարի 16-ից մինչև ապրիլի 14-ը կանցկացվեն 1/8 և 1/4 եզրափակիչները: Ապրիլի 27-28-ին և […]

̰
Սետյենի վիճակը նորից լրջանում է. խաղացողները չեն աջակցում «Բարսելոնայի» գլխավոր մարզչին

14:40 02.07.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի ապագան կատալոնական ակումբում նորից անորոշ է: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ խաղացողները նրան չեն աջակցում։ Սետյենի ապագան թիմում հարցականի տակ է ու կարող է մոտ օրերս որոշվել։ Այն ամբողջովին կախված է չեմպիոնական մրցավազքից։ Հիմա «Բարսելոնան» 70 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ «Ռեալը» գլխավորում է աղյուսակն ու կատալոնացիներից առաջ […]

̰
Այդ կասկածն ունեմ՝ արդյո՞ք Մխիթարյանը կխաղա «Ուդինեզեի» հետ մրցավեճում, թե՞ ոչ. Ֆոնսեկա

13:18 02.07.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կասկածներ է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպմանը։ Ըստ ամենայնի, Մխիթարյանը դեռևս չի հասցրել վերականգնվել։ «Դժվար է վերականգնվել այդքան կարճ ժամանակում։ Այդ կասկածն ունեմ՝ արդյո՞ք Մխիթարյանը կխաղա, թե՞ ոչ։ Չենք կարող մոռանալ, որ երկու օրից էլ պետք է խաղանք «Նապոլիի» դեմ»,- ասել է […]

̰
Պողոս Գալստյանը մրցավարին հայհոյելու համար որակազրկվել է, «Արարատ-Արմենիա»-ն՝ տուգանվել. ՀՖՖ

13:15 02.07.2020

«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Որոշումը կոմիտեն կայացրել է հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին մրցավարների հասցեին Պողոս Գալստյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու համար։ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում ներկայացված զեկույցում բերվում են միջադեպի մանրամասները։ ««Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի […]

̰
Ռաուլ Գարսիայի երկու գոլերը հաղթանակ բերեցին «Ատլետիկին»

13:07 02.07.2020

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» ընդունել էր «Ատլետիկին»։ 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել են հյուրերը։ Գոլի հեղինակ է դարձել Ռաուլ Գարսիան, իսկ երկրորդ կեսի հենց սկզբում Գարսիան երկրորդ գնդակն է խփել: Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 0-2: Հիշեցնենք, որ նախորդ խաղից հետո, երբ «Վալենսիան» դարձյալ պարտություն էր կրել, հեռացվել էր թիմի գլխավոր մարզիչ […]

̰
US Open-ը հարցականի տակ է. Սերենա Ուիլյամսի մարզիչ

12:55 02.07.2020

Սերենա Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրատօղլուի կարծիքով՝ Միացյալ Նահանգների բաց առաջնության անցկացումը հարցականի տակ է, քանի որ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ մրցաշարի անցկացման քաղաքում՝ Նյու Յորքում, Covid-19-ով հիվանդների թիվը շարունակում է աճել։ «Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի՝ օր օրի աճող թվերն ու այն, ինչ կատարվում է երկրում՝ ես չեմ կարծում, որ US Open-ը կկայանա։ Մրցաշարի անցկացման գաղափարը խելագարություն է […]

̰
Կարոտելու ենք նրանց, երբ նրանք այլևս չխաղան. Լինեկերը՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

11:33 02.07.2020

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերն անդրադաձել է Լիոնել Մեսսիի 700-րդ գոլին և հիշեցրել, որ նման 700 ու ավելի գնդակ իր ակտիվում ունի նաև Կրիշտիանու Ռոնալդուն։ «Խելահեղ թվեր։ Ա՜խ, տղանե՛ր։ Մենք կարոտելու ենք նրանց, երբ նրանք այլևս չխաղան»,-գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում ու կիսվել պորտուգալացու ու արգենտինացու ֆանտաստիկ ցուցանիշներով։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն իր […]

̰
«Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը հոսպիտալացվել է. նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել

11:27 02.07.2020

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, COVID֊19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։ Լոռի ՖԱ ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն և արագ […]

̰
Ռաֆայել Հարությունյանը Չմշկորդների միջազգային միության տարվա լավագույն մարզչի թեկնածուների թվում է

11:16 02.07.2020

Ռաֆայել Հարությունյանը ISU-ի՝ Չմշկորդների միջազգային միության տարվա լավագույն մարզչի թեկնածուների թվում է: ISU-ի տարվա լավագույն մարզչի թեկնածուներն են նաև Էթերի Տուտբերիձեն և Բրայան Օրսերը: Ռուս գեղասահորդուհի Ալյոնա Լեոնովան պատմել է, թե իր կարծիքով՝ ով պետք է ստանա ISU-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն մարզիչ:     «Ինչ-որ մեկին ընտրելը դժվար է, բայց, հավանաբար, կայունությունն է նախևառաջ վարպետության […]

̰
Բունդեսլիգան ներկայացրել է վերջին տուրի լավագույն գոլերը

11:07 02.07.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է երկրի առաջնության 34-րդ տուրի լավագույն գոլերը: Լավագույն գոլերի հեղինակներ են դարձել Թիմո Վերները, Քեվին Վոլանդը, Անդրեյ Կրամարիչը, Ռուբեն Վարգասը, Մայքլ Քուիսենսը:

̰
Այս ամիսների ընթացքում բոլորս հասկացանք, որ ֆուտբոլը չէ ամենակարևորը. ՖԻՖԱ-ի նախագահ

22:17 01.07.2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, 50-ամյա շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն կորոնավիրուսի պանդեմիայի թեմայով հանդես է եկել ուղերձով։ «Այս ամիսների ընթացքում բոլորս հասկացանք, որ ֆուտբոլը չէ ամենակարևորը, առողջությունն է առաջին տեղում և առաջնորդվում ենք այդ անվիճարկելի սկզբունքով։ Այս աննախադեպ ժամանակները թույլ տվեցին մեզ քայլ առաջ կատարել և մտածել լավագույն ֆուտբոլի և առաջադիմող հանրության ստեղծման մասին։ Միջազգային ֆուտբոլային ընտանիքը […]

̰
Ֆորմուլա-1-ի նախկին սեփականատերը՝ 89 ամյա Բեռնի Էքլսթոունը չորրորդ երեխան է ունեցել

22:05 01.07.2020

89-ամյա Բեռնի Էքլսթոունը չորրորդ երեխան է ունեցել: Ֆորմուլա-1-ի նախկին սեփականատիրոջ կինը 44-ամյա Ֆաբիանան է, որը ծննդաբերել է Շվեյցարիայում: Այս մասին  հաղորդում է ESPN-ը։ Հղիության ժամանակ Ֆաբիանան Էքլսթոունի հետ Բրազիլիայում էր, սակայն այդ երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ծանր վիճակի պատճառով որոշել են մեկնել Շվեյցարիա։ Էքլսթոունը նախկին ամուսնություններից ունի երեք դուստր՝ կրտսերը 35 տարեկան է, ավագը՝ 65 […]

̰
Իտալական լրատվամիջոցները կարծում են, որ Մխիթարյանը հենց խաղի սկզբից դուրս կգա դաշտ «Ուդինեզեի» դեմ մրցավեճում

21:54 01.07.2020

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալելու է «Ուդինեզեին»։ «Միլանից» կրած պարտությունից հետո նոր միավորների կորուստը էականորեն կնվազեցնի հռոմեացիների շանսերը առաջ անցնել «Ատալանտայից» ու նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր։ «Ուդինեզեի» հետ հանդիպումը որակազրկումների պատճառով բաց են թողնելու Վերետուն ու Լորենցո Պելեգրինին։ Այս պայմաններում իտալական գրեթե բոլոր լրատվամիջոցները հավատացած են, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղալու […]

̰
2020 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի տարեվերջին

21:15 01.07.2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշում է ընդունել 2020 թվականի աշխարհի առաջնության անցկացման ժամկետների վերաբերյալ:  Ըստ այդմ, աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարվա դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում և ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։  

̰
Հաբիբ Նուրմագոմեդովը տեսանյութ է հրապարակել իր մարզումներից

21:09 01.07.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր մարզումներից: «Մարզումները շատ լավ են օգնում հաղթահարել սթրեսն ու ագրեսիան: Մարզվեք և դարձեք բարի»,- գրել է մարզիկը Instagram-ի իր էջում: Հիշեցնենք՝ 2019-ի աշնանը հաբիբը հաղթեց ամերիկացի Դասթին Պորյեին: Սպասվում է, որ սեպտեմբերին կկայանա նրա մենամարտը ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ: View this post on Instagram   […]

̰
«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում զավեշտալի ինքնագոլ է գրանցվել

21:02 01.07.2020

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անցումային խմբի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է «Գանձասար-Կապանի հետ»: Հանդիպման 15-րդ րոպեին «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել:

̰
ՀՖՖ նախագահը Խոակին Կապառոսին նվիրել է ՀՀ ազգային հավաքականի մարզաշապիկը

19:35 01.07.2020

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ու իր օգնական Լուսիանո Մարտինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պատմել են իրենց կատարած աշխատանքների մասին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ Խոակին Կապառոսին նվիրել է ազգային հավաքականի իր առաջին մարզաշապիկը։  

̰
Աշխարհի չեմպիոնուհին կոմայի մեջ է՝ ծայրահեղ ծանր վիճակում

19:32 01.07.2020

Չմշկորդուհի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Լարա վան Ռեյվենը գտնվում է արհեստական կոմայի մեջ: Բժիշկները նրա վիճակը բնորոշում են որպես ծայրահեղ ծանր: Մարզուհին հոսպիտալացվել էր աուտոիմունային ռեակցիայից առաջացած բարդությունների պատճառով: «Լարան պայքարում է կյանքի համար: Նա մեծ կամքի շնորհիվ դարձավ աշխարհի չեմպիոն, բայց նրա այս մարտը մի քանի անգամ ավելի ծանր է: Մենք շատ […]

̰
Ի՞նչ է պատասխանել Գրիզմանի հայրը Սետյենի խոսքերին

19:25 01.07.2020

Գրիզմանի հայրը պատասխանել է Սետյենի խոսքերին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Անտուան Գրիզմանից  հանդիպման 90-րդ րոպեին նրան խաղադաշտ դուրս բերելու համար, թեև խոստացել էր անպայման խոսել նրա  հետ։ «Նման զրույց ունենալու համար դու պետք է ունենաս […]

̰
Դեռևս ոչինչ չի խոսում այն մասին, որ չեմպիոնական մրցավազքն ավարտվել է. Զիդան

19:17 01.07.2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական խաղից առաջ մեկնաբանել է թիմերի դիրքերի դասավորությունը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ 32-րդ տուրից հետո «Ռեալը»  առաջատարն է, 1 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ, բայց նաև 1 խաղ պակաս է անցկացրել: «Խետաֆեին» հաղթելու դեպքում մադրիդցիները կարող են 4 միավորի առավելություն ձեռք բերել: «Մենք չենք կարող ոչնչից խոսել, քանի դեռ […]

̰
BACK_TO_TOP