11:41 09.07.2020
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հեծանիվ վարելով է ներկայացել «Էսպանյոլի» հետ հանդիպմանը: Պիկեն այդ քայլով փորձել է գովազդել առողջ ապրելակերպն ու բնությունը չաղտոտելու կարևորությունը: «Մեքենաները կարելի է փոխարինել հեծանիվներով կամ էլեկտրոմոբիլներով»,- ասել է նա: Հեծանվով մարզադաշտի ստորգետնյա կանգառ մուտք գործելու պահը նկարահանել է օպերատորներից մեկը, այնուհետ այդ կադրը տեղադրվել է Թվիթերում: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել […]
11:37 09.07.2020
«Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն խոսել է «Պարմայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Այդ հանդիպմանը նա դարձել էր հռոմեացիների երկրորդ գոլի հեղինակը: Վերետուն գովեստի խոսքեր է ասել նաև Հենրիխ Մխիթարյանի մասին, ում փոխանցումից հետո էլ նա խփել է գնդակը: «Կարծում եմ՝ պետք է ավելի մեծ առավելությամբ հաղթեինք ու թույլ չտայինք «Պարմային» խաղի մեջ մնալ մինչև վերջին րոպեն: […]
11:18 09.07.2020
Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին»: Կատալոնական ակումբների հանդիպման 50-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Անսումանե Ֆատին: «Էսպանյոլի» խաղացողների թվային առավելությունը երկար չտևեց: Ընդամենը երեք րոպե անց, հյուրերի կազմում խաղադաշտը լքեց Մանուերա Մոնտերոն: Խաղի միակ գնդակը 56-րդ րոպեին խփեց Լուիս Սուարեսը՝ հաղթանակ պարգևելով «Բարսելոնային»: Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 76 միավոր և գտնվում է երկրորդ դիրքում: «Էսպանյոլն» իր […]
11:10 09.07.2020
Իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդու-Լիոնել Մեսսի անվերջ մրցակցության մասին: «Մեսսիի հետ խաղադաշտ դուրս գալը մի այլ զգացում է: Նկատում էի, որ խաղընկերներս այլ հայացքով էին նայում նրան ՝ հիանալով Լեոյի տաղանդով: Ինձ հետ էլ է դա պատահել: Փորձում էի հույզերս ցույց չտալ, սակայն, երբ խլում ես գնդակն արգենտինացուց, դա […]
11:05 09.07.2020
«Լոռի» ՖԱ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ թիմի դարպասապահ Վարդան Շահատունու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նշվում է, որ թիմի ևս մի քանի ֆուտբոլիստ բարձր ջերմություն ունեն։ «Հարգելի ֆուտբոլասերներ, COVID-19-ի համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։ […]
10:36 09.07.2020
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Պարմային»։ Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել են հյուրերը: Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» հավասարեցրել է հաշիվը։ 43-րդ րոպեին 2-րդ անընդմեջ խաղում գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը։ Իսկ 57-րդ րոպեին հռոմեական ակումբն առաջ է անցել հաշվի մեջ։ Մխիթարյանի փոխանցումից հետո Վերետուն հեռու տարածությունից գրավել է մրցակցի դարպասը: […]
22:12 08.07.2020
Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ժունինյոն խոսել է Նեյմարի մասին, ով 2017 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ: «Բրազիլիայում մեզ սովորեցնում են մտածել միայն փողի մասին, բայց Եվրոպայում այլ մտածելակերպ է: Ինձ սովորեցրեցին գնալ այնտեղ, որտեղ ավելի շատ գումար են վճարում: Սա Բրազիլիայի ճանապարհն է: Նայեք Նեյմարին: Նա միացավ ՊՍԺ-ին հենց փողի համար: ՊՍԺ-ն նրան տվեց այն ամենը, […]
22:04 08.07.2020
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ հավաքականի անդամների թեստավորումների արդյունքներից մեկը դրական է եղել: Դրական թեստ ունեցող մարզիկը կրկնակի թեստ կհանձնի, իսկ մյուսները կմասնակցեն հավաքի, որը մեկնարկել է այսօր՝ Ծաղկաձորում: Եթե մարզիկի երկրորդ թեստի պատասխանը բացասական լինի, նա նույնպես կմիանա հավաքին: Նշենք, որ 3-ամսյա դադարից հետո ըմբիշներն առաջին անգամ […]
21:55 08.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացվում է, որ շուտով ներկայացվելու է Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը։ ՀՖՖ-ն վերջին շաբաթների ընթացքում մի քանի ակնարկ էր տվել, ու ենթադրելի է, որ խոսքը հենց այս նորության մասին էր։ Ազգերի լիգայում մեր հավաքականը կմեկնարկի սեպտեմբերի 5-ից: Այդ օրը Կապարոսի սաները կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
21:49 08.07.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Պարմայի» դեմ հանդիպմանը։ «Ռոմայի» հայտացուցակից բացակայում է Ջաստին Կլյուվերտը։ Վնասվածքներ ունեն Քրիս Սմոլինգը ու Սանտոնը։ Հայտավորված են՝ Դարպասապահներ․ Լոպես, Ֆուզատո, Միրանտե Պաշտպաններ․ Ձապակոստա, Կոլարով, Չետին, Ֆասիո, Մանչինի, Սպինացոլա, Իբանյես, Պերես Կիսապաշտպաններ․ Քրիստանտե, Պելեգրինի, Պերոտի, Ուիլյար, Վերետու, Ձանիոլո, Պաստորե, Դիավարա, […]
19:36 08.07.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրից հետո մրցանակային տեղերի հարցը դեռևս բաց է մնում: Այս պահի դրությամբ «Արարատ-Արմենիան» 49 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Նոան» 48 միավորով երկրորդն է: Վերջին տուրում այս թիմերը միմյանց միջև կանցկացնեն չեմպիոնական խաղը: Չեմպիոն դառնալու համար «Նոան» միայն պետք է հաղթի «Արարատ-Արմենիային»: Ինչ վերաբերում է բրոնզե մեդալների համար պայքարին, […]
19:21 08.07.2020
Գնացքներում գործող գողերի զոհն է դարձել Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Սելիխովը: Ֆուտբոլիստն իր Instagram-ում գրել է, որ իրենից գողացել են կոշիկները, երբ Մոսկվայից գնացքով ուղևորվում էր Օրյոլ:
19:12 08.07.2020
«Լացիոյի» իսպանացի պաշտպան Պատրիկ Գաբարոնը կծել է «Լեչչեի» խաղացող Ջուլիո Դոնատիին Ա սերիայի վերջին տուրի հանդիպման ժամանակ: Հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին ֆուտբոլիստները միմյանց հետ պայքարել են տուգանայինի իրացումից առաջ ավելի հարմար դիրք զբաղեցնելու համար: Դոնատին բողոքել է մրցավարին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն բանին, թե ինչպես են «Լացիոյի» ֆուտբոլիստները պայքար մղում կանոնների խախտմամբ: «Լացիոյի» պաշտպան Պատրիկ […]
19:07 08.07.2020
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՖՖ-ի գործունեությանն ու մի քանի կարևոր դրվագներ առանձնացնելով: «Մի քանի նկատառում ՀՖՖ գործունեության/անգործության վերաբերյալ․ 1. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ ղեկավարության երկու տարիների ընթացքում չի այցելել Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, որտեղ մարզվում են Հայաստանի լավագույն ակադեմիաներից մեկի սաները: 1. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, որը պատասխանատու է […]
17:20 08.07.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: «Ես արդեն մեծ եմ, 38 տարեկան եմ, բայց տարիքը միայն թիվ է: Ես չունեմ այն ֆիզիկական կառուցվածքը, որն առաջ ունեի, բայց փոխարենը խելացի եմ: Ես բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ օգնել իմ թիմին: Ես և՛ նախագահ եմ, և՛ մարզիչ, և՛ խաղացող: Միակ բացասական բանն […]
14:41 08.07.2020
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) և ՖԻՖԱ-ն կերկարաձգեն հինգ փոխարինումների կանոնը: Այն կգործի նաև 2020/21 մրցաշրջանում: Կանոնակարգի երկարաձգման մասին որոշումը կհրապարակվի մոտ օրերս: IFAB-ի և FIFA-ի որոշման համաձայն՝ 2020 թվականի վերսկսված մրցաշարերում հանդիպումների ընթացքում երեքի փոխարեն թույլատրվում է հինգ փոխարինում կատարել: Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կասեցված մրցաշարերի վերսկսումից հետո ֆուտբոլիստների վրա ֆիզիկական […]
13:04 08.07.2020
Իսպանական La Casa de Papel հայտնի սերիալի հայ դերասան Հովիկ Կեուչկերյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հրավերով այսօր այցելել է Ավանի ակադեմիա: «Շատ ուրախ եմ, որ Խոակին Կապառոսը ինձ հրավիրեց այստեղ: Հուսամ՝ Հայաստանի ազգային հավաքականը՝ նրա գլխավորությամբ, կմասնակցի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը նրա նման մեծ մարզիչ է […]
12:16 08.07.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-ի ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանում «Բավարիայի» խփած 100 գոլերը։ Հենց այդքան գոլ էր խփել մյունխենյան ակումբը այս առաջնությունում, սեփական դարպասը բաց թողնելով 32-ը: Անցկացրած 34 խաղերից 26-ում «Բավարիան» հաղթել էր, 4 խաղում պարտվել էր և նույնքան հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով:
11:49 08.07.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Միլանի» դարպասին խփած գնդակը 26-րդ էր Ա սերիայի այս մրցաշրջանում։ 2007/08 մրցաշրջանից ի վեր 10-րդ անգամ մեկ մրցաշրջանում Ռոնալդուն խփել է 25-ից ավելի գոլ: Եվրոպայի լավագույն 5 առաջնությունների խաղացողների թվում նման ցուցանիշ գրանցել էր միայն Լիոնել Մեսսին: Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 30 գոլ […]
09:15 08.07.2020
«Միլանը» ֆանտաստիկ խաղում հաղթել է «Յուվենտուսին»: Խաղավարտից դեռ 30 րոպե առաջ «Յուվենտուսը» հաղթում էր 2-0 հաշվով, սակայն 6 րոպեում «Միլանը» կարողացել է 3 գնդակ խփել: Բայց սա էլ դեռ վերջը չէր: 80-րդ րոպեին Ռեբիչը 4-րդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը: «Միլանից» մինչ այդ աչքի էին ընկել Իբրաhիմովիչը, դուբլ էր ձևակերպել փոխարինման մտած Լեաո Ռաֆայելը: Սարիի […]
11:02 07.07.2020
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տնից գողություն է կատարվել: Այս մասին գրել է La Repubblica-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ անհայտ անձինք թալանել են 37-ամյա ֆրանսիացու տունը, երբ նա տանը չի եղել։ Վնասի չափը չի հստակեցվում։ Ռիբերին, Ա սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից (2-1) վերադառնալուց հետո հայտնաբերել է, որ տունը թալանել են։ Ռիբերին տեսանյութ է տեղադրել Թվիթերում և […]
14:48 06.07.2020
Հենրիխ Մխիթարյանը կիրակի երեկոյան գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության «Նապոլիի» հետ խաղում, սակայն դա բավարար չեղավ հաղթանակ տանելու համար, «Ռոման» պարտվեց 2:1 հաշվով: Պաուլու Ֆոնսեկայի թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում: Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագը կիսվել է տպավորություններով։ «Կարծում եմ, որ այսօր ավելի լավ խաղացինք, քան վերջին խաղերում։ Պարտվեցինք, բայց չեմ կարծում, […]
14:07 06.07.2020
Բելառուսի առաջնության գործող չեմպիոն Բրեստի «Դինամոյում» 16 հոգի վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է by.tribuna.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 16 մարդ, որոնցից 11-ը ֆուտբոլիստներ են: Վարակվածների թվում են պաշտպաններ Եվգենի Խաչերիդին, Մաքսիմ Վիտուսը և Կիրիլ Պեչենինը, կիսապաշտպան Սերգեյ Կրիվեցը, հարձակվողներ Վսեվոլոդ Սադովսկին, Արտյոմ Միլևսկին, Միխայիլ Գորդեյչուկը և Դենիս Լապտևը, ինչպես նաև […]
10:06 06.07.2020
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: Խաղի 3-րդ րոպեին Տոռեսը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 14-րդ րոպեին Մորենոն հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: 6 րոպե անց Սուարեսը կրկին առաջ մղեց «Բարսային»: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Գրիզմանը հյուրերի առավելությունը մեծացրեց ՝ 3-1, իսկ 86-րդ րոպեին Ֆատին դրեց խաղի վերջակետը՝ 4-1: Մինչ […]
09:40 06.07.2020
Բեռլինում կայացավ Գերմանիայի գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ մրցեցին «Լևերկուզեն Բայերը» և «Բավարիան»: Գավաթը նվաճեց «Բավարիան», որը հաղթեց 4-2 հաշվով: Այսպիսով, «Բավարիան» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ ձևակերպեց ոսկե դուբլ: Ավելի վաղ մյունխենյան ակումբը դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն: Այս արդյունքը ռեկորդային է Գերմանիայի համար: Ավելացնենք, որ գերմանական մնացած ակումբները միասին այդպիսի հաջողության հասել […]
09:30 06.07.2020
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» երկրորդ թիմի կազմում դարձել է գոլի հեղինակ: Թիմը 4-0 հաշվով հաղթել է «Պոպրադին», իսկ Բիչախչյանը 37-րդ րոպեին անվրեպ իրացրել է 11 մետրանոց հարվածը: «Ժիլինա 2»-ը չեմպիոնական պայքարում 6 թիմերի շարքում առայժմ 5-րդն է:
09:22 06.07.2020
«Զենիթը» պաշտպանել է Ռուսաստանի չեմպիոնական տիտղոսը, որը նվաճել էր 2019 թվականին: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբի համար սա չեմպիոնական տիտղոսի արդեն երկրորդ պաշտպանությունն էր: Ավելի վաղ ռուսական ակումբը երկու տարի անընդմեջ երկրի չեմպիոն էր դարձել 2010 թվականին, իսկ հետո՝ 2011/2012 մրցաշրջանում: Բացի դրանից, «Զենիթը» Ռուսաստանի չեմպիոնությունը նվաճել է նաև 2007 թվականին, իսկ հետո՝ 2014/15 և 2018/19 մրցաշրջանում: […]
08:49 06.07.2020
Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Ռոմային»: Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, թեև կողմերը հնարավորություններ ունեցան: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Կալյեխոնն առաջ մղեց «Նապոլիին», սակայն ընդամենը 5 րոպե անց Մխիթարյանը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: 82-րդ րոպեին Ինսինյեն նորից առաջ մղեց տանտերերին, ինչից հետո հաշիվն այլևս չփոխվեց՝ 2-1: Այսպիսով, «Ռոման» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և այժմ […]
23:26 05.07.2020
Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» այսօր՝ ժամը 23:45-ին, կհյուրընկալվի «Նապոլիին»։ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։ Ստորև ներկայացնում ենք«Ռոմա»-ի մեկնարկային կազմը։ ⚡️ Ecco la nostra formazione per #NapoliRoma ⚡️ ? Tra i pali torna @paulopez_13 DAJE ROMA!#ASRoma pic.twitter.com/XiXTbVbzoW — AS Roma (@OfficialASRoma) July 5, 2020