TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Մենք սիրում ենք ֆուտբոլը, բայց այն մարդկանց կյանքից կարևոր չէ. Յուրգեն Կլոպ

12:36 21.05.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Անգլիայի Պրեմiեր լիգայի ակումբների որոշ ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի պատճառով մարզումներին չմասնկցելու որոշման մասին: «Դա ֆուտբոլիստների ընտրությունն է, և դա հասկանալի է: Ես պարապմունքից առաջ ասել եմ. «Դուք այստեղ եք ձեր կամքով։ Սովորաբար, եթե դուք պայմանագիր եք ստորագրում, ապա պետք է այստեղ լինեք այն ժամին, երբ ես […]

̰
Ռուսաստանին հնարավոր է՝ թույլ չտան անցկացնել 2023թ. հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունը

12:32 21.05.2020

Շվեյցարիան հույս ունի հյուրընկալել հոկեյի Աշխարհի գավաթը, եթե Արբիտրաժային դատարանը չբեկանի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի Համաշխարհային հակադոպինգային գործակալության  որոշումը: Հիշեցնենք, որ WADA-ի գործադիր կոմիտեն անցած տարվա վերջին զրկեց Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը  համապատասխանության կարգավիճակից: Դրա պատճառով Ռուսաստանը կարող է կորցնել միջազգային մրցաշարեր անցկացնելու և դրանց կազմակերպման համար դիմելու իրավունքը: «Հոկեյի միջազգային ֆեդերացիան, ամենայն հավանականությամբ, դեմ չի […]

̰
Վուչինիչը խոստովանել է, որ իր առաջին ամբողջ աշխատավարձը ծախսել է զուգարանի թուղթ գնելու վրա

12:30 21.05.2020

Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Միրկո Վուչինիչը խոստովանել է, որ իր առաջին աշխատավարձը ծախսել է զուգարանի թուղթ գնելու վրա: «Այն տարիներին խաղում էի հայրենի «Սուտժեշկա» ակումբի երիտասարդական թիմում, որը բավականին  փոքր բյուջե ուներ: Ստացա առաջին աշխատավարձս և շտապեցի տուն: Դեռ չէի հասցրել մայրիկիս հայտնել այդ լուրը, երբ նա ասաց. «Տանը զուգարանի թուղթ չկա, իսկ դու ամբողջ […]

̰
Բունդեսլիգան հրապարակել է 26-րդ տուրի լավագույն 5 գոլերը

12:20 21.05.2020

Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 26-րդ տուրի լավագույն 5 գոլերը։ Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգան եվրոպական առաջնություններից առաջինն է, որը վերսկսվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո:

̰
Շատ եմ քեզ սիրում. Ֆաբրեգասի հուզիչ շնորհավորանքը Կասիլյասին

12:10 21.05.2020

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շնորհավորել է Իսպանիայի հավաքականի  իր նախկին խաղընկեր Իկեր Կասիլյասին ծննդյան 39-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Լավագույն դարպասապահը, որ Իսպանիան տվել է և բոլոր ժամանակների լավագույններից մեկը։ Մարդ, որը ստիպեց մեզ հավատալ, որ  կարող ես ամեն ինչից վեր մնալ քո ազնվությամբև մարդկային հատկանիշներով։ Եվ ամենակարևորը․ ընկերների ընկերը։ Շնորհավո՜ր ծնունդդ, Իկեր Կասիլյա՛ս։ Այնքա՜ն շատ եմ […]

̰
Լևոն Արոնյանը 8 տուրից հետո կիսում է 5-8 տեղերը. Lindores Abbey Rapid Challenge

11:49 21.05.2020

Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Երկրորդ օրը կայացել են 5-8 տուրերը: 5-րդ տուրում Արոնյանը զիջել է մրցաշարի առաջատար Նակամուրային, հաջորդ տուրում՝ հաղթել է չինացի Յու Յանգիին,  7-րդ և 8-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել չինացի Վեյ Յիի և լեհ Քշիշտոֆ Դուդայի հետ: 8-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավոր ունի և Ալեքսանդր Գրիշչուկի, […]

̰
Դանի Սեբալյոսը չի ցանկանում մնալ «Արսենալում»

11:30 21.05.2020

Իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հասկացրել է, որ մտադիր չէ երկարաձգել իր վարձակալությունը Լոնդոնի «Արսենալում», որի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Նա ցանկանում է վերադառնալ «Ռեալ»: «Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ։ Աշխարհի ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար խաղալ «Ռեալում»: Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ, որը նախատեսված է ևս երեք մրցաշրջանի համար: «Ռեալը» հիանալի թիմ է հաջողության հասնելու համար»,- Սեբալյոսի […]

̰
Սուարեսը Մարտինեսին խորհուրդ է տվել հիմա չտեղափոխվել «Բարսելոնա»

11:21 21.05.2020

«Բարսելոնայի», «Ինտերի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիս Սուարեսը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին խորհուրդ է տալիս հետաձգել տեղափոխությունը «Բարսելոնա»: «Որոշել մնալ, թե ոչ՝ շատ դժվար է: Նրա տեղում ես չէի փոխի թիմը։ Թեև եթե զանգահարեր Մեսսին, դժվար կլիներ այդ մասին չմտածել։ Բայց մենք խոսում ենք մի տղայի մասին, որը դեռ շատ երիտասարդ է, ով […]

̰
Նգոլո Կանտեն հրաժարվել է վերսկսել մարզումները

11:17 21.05.2020

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կորոնավիրուսով վարակվելու վախից հրաժարվել է վերսկսել մարզումները: The Telegraph-ի տեղկություններով՝ լոնդոնյան ակումբն առայժմ թույլատրել է 29-ամյա կիսապաշտպանին չմասնակցել մարզումներին։ Նա շարունակում է մարզումները տնային պայմաններում։ Մայիսի 19-ին Կանտեն ժամանել է «Չելսիի» մարզաբազա, սակայն 1 օր անց հրաժարվել է մասնակցել մարզումներին:  

̰
Ես սիրում եմ իմ մարզչին. Արթուր Աբրահամ

10:56 21.05.2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն Ինստագրամի իր պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակել իր մարզչի՝ Ուլի Վեգների հետ: «Ես սիրում եմ իմ մարզիչ Ուլի Վեգներին»,- լուսանկարը մակագրել է Աբրահամը:   Посмотреть эту публикацию в Instagram   I Love my Trainer Uli Wegner!!!! #boxchampion Публикация от Arthur Abraham (@arthur_abraham_official) 20 Май 2020 […]

̰
Հնարավոր է՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերն ընդհանրապես չկայանան. Թոմաս Բախ

10:46 21.05.2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ամբողջական չեղարկման հավանականության մասին: Ըստ ՄՕԿ-ի նախագահի՝ եթե դրանք չկայանան 2021-ին, ապա կչեղարկվեն ընդհանրապես: Բախի խոսքերով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկացրել է, որ հաջորդ ամառ մրցաշարն անցկացնելը վերջին տարբերակն է: «Մենք որդեգրել ենք մեկ սկզբունք՝ կազմակերպել այս խաղերն անվտանգ միջավայրում: Ոչ ոք չգիտի, թե […]

̰
Պատիվ էր խաղալ քո դեմ. «Բարսելոնան» արձագանքել է Ադուրիսի՝ կարիերան ավարտելու որոշմանը

10:37 21.05.2020

«Բարսելոնան» արձագանքել է «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի՝ խաղային կարիերան ավարտելու որոշմանը: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում Ադուրիսին ուղղված գրառում է հրապարակել: «Պատիվ էր խաղալ քո դեմ։ Հաջողություն ապագայում»,- ասված է հաղորդագրության մեջ: It was an honor to compete against you, @AritzAduriz11. Best of luck in the future! https://t.co/xELultiThj — FC Barcelona (from ?) (@FCBarcelona) May […]

̰
21-րդ դարում Բիլբաոյի «Ատլետիկի» լավագույն ռմբարկու Արից Ադուրիսն ավարտում է կարիերան

10:30 21.05.2020

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Եկել է ժամանակը։ Բազմիցս ասել եմ, որ ֆուտբոլը քեզնից հեռանում է՝ նախքան ֆուտբոլից քո հեռանալը։ Երեկ բժիշկներն ասացին, որ վիրահատության անհրաժեշտություն կա։ Պրոթեզավորումը թույլ կտա ապրել նորմալ կյանքով, բայց առանց ֆուտբոլի։ Մարմինս արդեն ինձ ասել է, որ բավական է»,-գրել էր Ադուրիսը: 39-ամյա հարձակվողը 21-րդ դարում […]

̰
Նեյմարը և նրա ընկերուհին հայտնվել են GQ ամսագրի հունիսյան համարի շապիկին

23:26 20.05.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և նրա ընկերուհին՝ ամերիկացի մոդել և երգչուհի Նատալյա Բարուլիչը հայտնվել են GQ ամսագրի ռուսական տարբերակի հունիսյան համարի շապիկին: Ինչպես նշվում է ամսագրի Instagram-ի էջում, ֆուտբոլիստը և նրա ընկերուհին կպատմեն այն մասին, թե որքան կարևոր է աջակցել և պաշտպանել իրենց հարազատներին կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:   Посмотреть эту публикацию в Instagram   Из нападения […]

̰
Բունդեսլիգայի վերջին տուրի հանդուպումները կկայանան հունիսի 27-ին

23:11 20.05.2020

Գերմանիայի ֆուտբոլային լիգան հրապարակել է Բունդեսլիգայի վերջին տուրերի օրացույցը: 30-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 5-ին, 6-ին և 7-ին, իսկ վերջին երկու տուրերը կկայանան մեկ օրվա ընթացքում՝ հունիսի 20-ին և 27-ին: Հայտնի է դարձել նաև, որ 24-րդ տուրից տեղափոխված «Վերդերի» և «Այնտրախտի» միջև հանդիպումը կկայանա հունիսի 3-ին: ⚽️?️ Die Spiele der #Bundesliga und 2. Bundesliga […]

̰
Իտալիայում 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

21:35 20.05.2020

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) այսօր մի քանի առանցքային որոշումներ է ընդունել մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: A Սերիայի, B Սերիայի և C Սերիայի մրցաշրջանը կշարունակվի, իսկ D Սերիայի մրցաշրջանը կավարտվի ժամանակից շուտ: Բոլոր երեք լիգաներում 2019/20 մրցաշրջանի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 20-ը: 2020/21 մրցաշրջանն Իտալիայում կմեկնարկի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ:

̰
«Սեուլին» տրիբունաներում սեքս-տիկնիկներ տեղադրելու համար տուգանել են 80,000 դոլարով

20:35 20.05.2020

Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնության կարգապահական կոմիտեն «Սեուլ» ակումբին տուգանել է 100 մլն վոնով (մոտ 80 հազար դոլար), երկրպագուների փոխարեն տրիբունաներում սեքս-տիկնիկներ տեղադրելու համար: «Կվանչժուի» դեմ խաղի ժամանակ (1:0) «Սեուլի» տրիբունաներում տեղադրված է եղել 30 մանեկեն, որոնք տրամադրվել են մեծահասակների համար ապրանքներ արտադրող ընկերության կողմից: Հարավկորեական Քեյ-լիգայի կանոններով` արգելվում է գովազդել սեքս-ապրանքներ: «Սեուլի» ղեկավարությունը միջադեպի համար […]

̰
Արոնյանը զիջեց Նակամուրային

20:16 20.05.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Lindores Abbey Rapid Challenge-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի 5-րդ տուրում Արոնյանը մրցեց ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրայի հետ և զիջեց պարտիայի 61-րդ քայլին: Հաջորդիվ կկայանա ևս մի քանի պարտիա: Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, […]

̰
Եկել եմ և չեմ հավատացել, որ մեր արձանները կարող է մեկը գողանալ, խոսքեր չեմ գտնում. «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյան

17:25 20.05.2020

«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում 2016 թվականի հոկտեմբերին տեղադրված «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքից 4 ֆուտբոլիստի արձան անհետացել է: Նշենք, որ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը Երևանում տեղադրվել է լեգենդար թիմի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: 19 ֆուտբոլիստի արձաններից 4-ն այժմ տեղում չէ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում […]

̰
Նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով

16:54 20.05.2020

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները:

̰
Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները

14:45 20.05.2020

Երևանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը և տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը: «Արարատ 73»-ի արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:  

̰
Ես սիրում եմ խնամել նրա մազերը. Ջորջինան՝ Ռոնալդուի մասին

14:38 20.05.2020

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նոր հրապարակում է կատարել «Ինստագրամի» իր էջում: «Ես սիրում եմ խնամել նրա մազերը»,- տեղադրված լուսանկարին կից գրել է Ռոդրիգեսը: Ռոնալդուն Պորտուգալիայից Թուրին էր վերադարձել մայիսի 5-ին և 14 օր ինքնամեկուսացած էր։ Մայիսի 19-ին 35-ամյա հարձակվողը վերսկսել է մարզումներն ակումբի մարզաբազայում:   Посмотреть эту публикацию в Instagram   Me encanta mimar […]

̰
2019-ի լավագույն կին ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ

13:10 20.05.2020

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Մեգան Ռապինոն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարել նախագահի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին: «Թրամփը «սպիտակ ազգայնական է»: Նա շատ վատ է վերաբերվում ներգաղթյալներին և ատելություն է քարոզում նրանց նկատմամբ: Ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ նախագահ ոչ թե նրա համար, որ ես շատ խելացի եմ կամ լավագույնն եմ […]

̰
Վլադիմիր Պուտինն  զորակցություն  է հայտնել Նուրմագոմեդովների ընտանիքին

12:53 20.05.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր զորակցությունն է հայտնել  UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել մարզիկի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին: «Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հաբիբի հետ և վստահեցրել, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կստանա լավագույն բժշկական օգնությունը»,- ասել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել, նրա մոտ հայտնաբերվել է […]

̰
Լոնդոնն ու Ամստերդամը հնարավոր է՝ հրաժարվեն «Եվրո-2020»-ի խաղերն անցկացնելուց

12:48 20.05.2020

Լոնդոնի և Ամստերդամի քաղաքային իշխանությունները Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերի անցկացման պատրաստականություն չեն հայտնել:  Մյուս քաղաքներն ՈՒԵՖԱ-ին են ներկայացրել անհրաժեշտ երաշխիքները: Այս մասին հայտնում է The Times-ը: Հիշեցնենք՝ «Եվրո-2020»-ը, որը պետք է կայանար այս ամառ, տեղափոխվեց 2021թ.: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 12 քաղաքների 12 մարզադաշտերում, որոնցից մեկը Լոնդոնի «Ուեմբլին» է, իսկ մյուսը՝ Ամստերդամի «Յոհան Կրույֆ […]

̰
Երջանկությունից 7-րդ երկնքում հայտնվեցի․ Կլոպը՝ մարզումները վերսկսելու մասին

12:42 20.05.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր գոհունակությունն է արտահայտել Պրեմիեր լիգայի թիմերի  մարզումները վերսկսելու որոշման վերաբերյալ: «Երջանկությունից 7-րդ երկնքում հայտնվեցի, երբ իմացա, որ պետք է վերսկսենք մարզումները «Լիվերպուլի» մարզաբազայում: Մենք բավականաչափ հանգստացել ենք, հիմա մեզ ինտենսիվ մարզումներ են սպասում: Մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, ու եթե  բոլորիս արդյունքները բացասական լինեն, լիարժեք կազմով կսկսենք մարզվել: Սա […]

̰
Կլյուվերտը՝ Մխիթարյանի դիմաց․ Մինո Ռայոլայի նոր ծրագիրը

12:27 20.05.2020

Իտալացի գործակալ Մինո Ռայոլան նոր ծրագիր է մշակել Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխությունը իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Ռայոլան նաև ներկայացնում է «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի շահերը ու ուզում է իրականացնել փոխանակում։ Հոլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը», ու գործակալի կարծիքով՝ Կլյուվերտը լիովին համապատասխանում է լոնդոնյան ակումբին։ Ռայոլան կառաջարկի ակումբներին […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը կրկին կոմայի մեջ է

12:19 20.05.2020

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, նորից հայտնվել է կոմայի մեջ: Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը: Նրա վիճակը գնահատվում է ծանր: «Աբուլմանապ Նուրմագոմեդովի հոր վիճակը վատթարացել է: Մի քանի օր առաջ նրա վիճակը լավ էր, բժիշկները դրական տեղաշարժ էին նկատել, սակայն երեկ նա նորից հայտնվեց կոմայի մեջ: Հիմա չի կարողանում […]

̰
Ծառայությունն ավարտեց և միացավ թիմին. տաղանդավոր կորեացու վերադարձը

12:16 20.05.2020

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Հարավային Կորեայում զինվորական ծառայությունն անցնելուց հետո միացել է ակումբին: «Տեսեք՝ ով է վերադարձել»,- ասվում է անգլիական ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Հրվ. Կորեայի օրենքների համաձայն, յուրաքանչյուր տղամարդ մինչև 28 տարեկանը պետք է 21 ամիս ծառայի բանակում: 2018 թվականին Սոնը հավաքականի հետ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ, ինչը նրան տարկետման իրավունք […]

̰
Նա բոլորից շատ էր խնդիրներ ստեղծում, բայց մեծագույն տաղանդ ուներ. Կապելլոն՝ Ռոնալդոյի մասին

12:08 20.05.2020

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ համատեղ աշխատանքի մասին։ «Ռոնալդոն ամենատաղանդավոր խաղացողն էր բոլոր նրանցից, ում հետ ես աշխատել եմ։ Բայց, միևնույն ժամանակ, հանդերձարանում նա բոլորից շատ էր խնդիրներ ստեղծում։ Երեկույթներ էր կազմակերպում, անում էր այն, ինչ ուզում էր։ Մի անգամ Վան Նիստելռոյն ասաց ինձ․ «Հանդերձարանից ալկոհոլի հոտ […]

̰
BACK_TO_TOP