11:58 20.05.2020
Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների ֆուտբոլիստների ու աշխատակիցների՝ կորոնավիրուսի թեստավորման առաջին փուլի արդյունքները: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 748 մարդ, 6 պատասխան դրական է եղել: Նրանք Պրեմիեր լիգայի 3 ակումբների ներկայացուցիչներ են, սակայն անունները չեն հաղորդվում: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներն ու աշխատակիցները 7-օրյա կարանտինի մեջ կլինեն: Ավելի վաղ հայտնի էր […]
11:54 20.05.2020
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլում հնարավոր փոփոխությունների մասին հարցին։ «Չեմ կարծում, թե ինչ-որ բան ընդմիշտ կփոխվի։ Սա նոր փորձ է, ու երբ ձերբազատվենք այս վիրուսից, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ֆուտբոլը չփոխվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ու վիրուսի պատճառով նույնկերպ չի փոխվի։ Իմ տեսակետն այսպիսին է․ ինչո՞ւ չմտածել, […]
11:48 20.05.2020
Շարունակվում է արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Մրցումային առաջին օրը կայացել է 4 տուր: Լևոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով: Նա առավելության է հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, այնուհետ պարտվել է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ և 4-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի և Դին Լիժենի հետ: 4 […]
11:39 20.05.2020
Ռուսաստանի առաջնությունում բժշկական կանոնադրությունը խախտելու համար Պրեմիեր լիգայի ակումբներին սպասվում են տուգանքներ՝ սկսած 1 միլիոն ռուբլուց։ Այս մասին «Match TV»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը գրել է իր Telegram-ում։ Մայիսի 15-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն ՌՊԼ-ի մրցաշրջանն ավարտին հասցնելու որոշում էր կայացրել։ Մնացած 8 տուրերը կանցկացվեն հունիսի 21-ից հուլիսի 22-ը։ Ակումբները, սկսելով առաջնության վերսկսման պատրաստությունը, խաղացողներին […]
11:09 20.05.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է ընթացիկ առաջնության ամենատպավորիչ գոլերը: Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից Բունդեսլիգան առաջինը վերսկսվեց համավարակով պայմանավորված դադարից հետո։
10:55 20.05.2020
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ ենթարկվել է ուսի վիրահատության: Վիրահատությունը հաջող է անցել։ «Մկանային խնդիր էր: Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանն ArmSport-ին։ Մարզիկը նշել է, որ մոտ 5-6 ամսից կկարողանա վերսկսել մարզումները: Հիշեցնենք՝ Արթուր Ավետիսյանն ավելի վաղ […]
10:40 20.05.2020
Football Italia կայքը կազմել է Ա սերիայում հանդես եկած Արևելյան Եվրոպայի երկրների ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը: Դարպասապահ՝ Սամիր Հանդանովիչ (Սլովենիա – «Ուդինեզե», «Ինտեր»), Պաշտպաններ՝ Կախաբեր Կալաձե (Վրաստան – «Միլան», «Ջենովա»), Քրիստիան Կիվու (Ռումինիա – «Ռոմա», «Ինտեր»), Սինիշա Միխայլովիչ (Հարավսլավիա / Սերբիա – «Ռոմա», «Սամպդորիա», «Լացիո», «Ինտեր»), Կիսապաշտպաններ՝ Զվոնիմիր Բոբան (Հարավսլավիա/Խորվաթիա – «Միլան»), Դեյան Ստանկովիչ (Հարավսլավիա […]
10:07 20.05.2020
«Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին, ով մայիսի 17-ին բերման էր ենթարկվել բռնաբարության մեղադրանքով, մայիսի 19-ին ակումբի բազայում մարզվել է թիմի հետ: Այս մասին հայտնում է Goal-ը: Քաղաքային ոստիկանությունն ու շտապօգնությունը մայիսի 17-ի գիշերը` ժամը 4:00-ին, եկել էին նրա բնակարան: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ այնտեղ գտնվող աղջիկը դիմել էր փրկարար ծառայությանն ու […]
00:19 20.05.2020
ՖԻՖԱ-ի հիմնադրամը, որի գլխավոր տնօրենը Յուրի Ջորկաեֆն է, բարեգործական հանդիպում կկազմակերպի COVID-19-ի դեմ պայքարին աջակցելու համար: Հավաքագրված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի բուժման նոր տեխնոլոգիաների զարգացմանը, արտադրությանն ու գլոբալ տարածմանը: «Մենք պարտավոր ենք համերաշխություն ցուցաբերել և շարունակել անել հնարավոր ամեն բան, որպեսզի մասնակցենք և աջակցենք համաճարակի դեմ պայքարին»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Յուրի Ջորկաեֆը նշել […]
19:57 19.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Իրանից Ալիռեզա Ֆիրուջան էր: Արոնյանը մրցակցին ստիպեց անձնատուր լինել պարտիայի 51-րդ քայլին: Քիչ ավելի ուշ կկայանա մրցաշարի երկրորդ տուրը: Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, […]
15:06 19.05.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անարդար է համարում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված Անգլիայի առաջնության արդյունքների չեղարկման տարբերակը։ «Մենք անցկացրել ենք մրցաշրջանի 76 տոկոսը։ Անարդար կհամարեմ չեղարկումը։ «Լիվերպուլն» առաջինն է միավորներով։ Ճգնաժամի դեմ պայքարն ամենակարևորն է։ Մեր շուրջը շատ մարդիկ ունեն լուրջ խնդիրներ։ Այս պանդեմիային մենք պատրաստ չէինք։ Մենք չենք կարող ամեն […]
14:52 19.05.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն իր հայրենակիցներին կոչ է արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսի համավարակին: «Ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ դաղստանցիներին, և կոչ անել նրանց լուրջ վերաբերվել կորոնավիրուսին: Հիվանդանոցները լեփ-լեցուն են, շատ մարդիկ են մահացել, շատերն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Վիճակը շատ ծանր է: Անձամբ իմ ծանոթներից ու բարեկամներից ավելի քան 20 հոգի վարակված է […]
14:43 19.05.2020
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է իր նախկին թիմակից Ռոնալդոյի մասին՝ հայտարարելով, որ նույնիսկ Մեսսին, Ռոնալդուն ու Նեյմարը չեն կարող համեմատվել նրա հետ։ «Ռոնալդոն տարբերվում էր բոլորից։ Երբեք այլևս նման «ֆենոմեն» չի լինի։ Նա յուրահատուկ է։ Նրան չեն կարող հավասարվել ո՛չ Նեյմարը, ո՛չ Մեսսին ու ո՛չ էլ Ռոնալդուն։ Մեր ժամանակներում […]
14:33 19.05.2020
«Ինտերի» պաշտպան Էշլի Յանգը անճանաչելի է դարձել մեկուսացումից հետո։ Ինքնամեկուսացման շրջանում ինչպես շատերը, Յանգը նույնպես չի կարողացել պատշաճ հոգ տանել իր արտաքին տեսքի մասին։ Յանգը, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում ճաղատ է եղել, «Ինտերի» մարզմանը ժամանել է նոր սանրվածքով։ Երկրպագուները սկսել են կատակել, թե չեն իմացել, որ ֆուտբոլիստի գլխին կարող էին մազեր աճել։
14:23 19.05.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Իտալիայում, հայտնում է Gazzetta dello sport-ը: Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, և այժմ լուրեր են պտտվում, որ «Ռոման» ևս հետաքրքրված է Իբրահիմովիչի ծառայություններով: Եթե այս գործարքը կայանա, ապա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Իբրահիմովիչը կրկին միասին հանդես կգան նույն թիմում։ Նախկինում […]
13:52 19.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր կմարզվի թիմի հետ: Ըստ Goal.com-ի՝ պորտուգալացին արդեն ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա: Հիշեցնենք, որ նա մայիսի 5-ին էր վերադարձել Թուրին և 14 օր կարանտինի մեջ էր գտնվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա սերիայի առաջնության վերսկսումը նախատեսված էր հունիսի 13-ին, բայց Իտալիայում մարզական միջոցառումների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 14-ը:
13:46 19.05.2020
Squawka պարբերականը հրապարակել է 1990 թվականից ի վեր եվրոպական լիգաների անսպասելի չեմպիոններ դարձած թիմերի ցուցակը: Ի թիվս այլ ակումբների` վարկանիշը կազմողները նշել են նաև 2016-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լեսթերի» սենսացիոն չեմպիոնությունը, 2012-ին Ֆրանսիական Լիգա 1-ում «Մոնպելյեի» հաղթանակը, Բունդեսլիգայում 2009-ին «Վոլֆսբուրգի» հաղթանակը և Լա Լիգայում «Դեպորտիվոյի» հաղթանակը՝ 2000թ.: Վարկանիշի մեջ է ընդգրկվել նաև Կազանի «Ռուբինը», որը […]
13:29 19.05.2020
«Բրյուգեի» հարձակվող Էմանուել Դենիսը պատմել է, թե ինչպես է իմացել, որ դարձել է Բելգիայի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս երկրի առաջնությունն ավարտվել էր մրցաշրջանի իրական ավարտից մեկ տուր առաջ: «Ես խաղում էի պինգ-պոնգ ընկերներիս հետ և իմացա չեմպիոնության մասին, երբ ինչ-որ մեկը ինձ նշեց այդ նորության թեգերում: Ես ընկերոջն ասացի ստուգեք ծանուցումը, և նա ասաց. […]
12:45 19.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները կարող են անցկացվել դատարկ տրիբունաների ներքո շուրջ մեկ տարի: Այս մասին գրել է Daily Mail-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ թիմերը կարող են վերսկսել իրենց մարզումները մայիսի 19-ից։ Այս որոշումը ընդունվել էր ակումբների սեփականատերերի քննարկումների և քվեարկության արդյունքում։ Ընդ որում՝ մարզումները դեռևս լինելու են անհատական, ավելի ուշ՝ ոչ մեծ խմբերով, […]
12:23 19.05.2020
Իտալական «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 45-ամյա մասնագետը հոսպիտալացվել էր երիկամային ցավերի գանգատներով: Նրա երիկամներում քարեր էին հայտնաբերել: «Շնորհակալ եմ բոլորիդ բարի հաղորդագրությունների համար: Ես ինձ հիմա շատ լավ եմ զգում և արդեն տանն եմ»,- գրել է Դել Պիերոն Instagram-ում և հրապարակել տեսանյութ: Посмотреть […]
12:12 19.05.2020
Իտալիայում սպորտային միջոցառումների անցկացման արգելքը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը: Հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Նշվում է, սակայն, որ հարցը կարող է վերանայվել, եթե համավարակային վիճակը փոխվի ավելի դրական սցենարներով, քան սպասվում է հիմա։ Եթե դա տեղի չունենա, ապա Ա Սերիայի խաղերի վերսկսումը, որը պլանավորվում էր հունիսի 13-ին, մեկ շաբաթով կտեղափոխվի և կկայանա […]
11:33 19.05.2020
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մոսկվայի «Դինամոյի» 3 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Советский спорт»-ին էլ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել են նաև ակումբի բժշկական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պլեսկովը և դարպասապահների բժիշկ Դմիտրի Իզոտովը: Բացի դրանից, պարզվել է, որ վարակված է նաև «Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ, ВТБ բանկի ներկայացուցիչ Յուրի Սոլովևը: Այս […]
11:24 19.05.2020
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին մեղադրվում է բռնաբարության մեջ: Այս մասին գրում է ESPN-ը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա ձերբակալվել է, սակայն, ժամեր անց գրավի դիմաց ազատ է արձակվել: Իրավապահ մարմինները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն առավոտյան ժամը 04:00-ին՝ այն բանից հետո, երբ մոդելը զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն: 19-ամյա ֆուտբոլիստը համացանցում էր ծանոթացել աղջկա […]
10:44 19.05.2020
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տրանսֆերի մասին։ «Դա յուրաքանչյուրի երազանքն է։ Այսօր էլ է Մեսսին լավագույնն աշխարհում և դեռ չի հեռանա «Բարսելոնայից»»,- Մորատիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիրը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2000 թվականից:
10:34 19.05.2020
France Football-ը կազմել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Առաջին տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին է, ով նաև ղեկավարում է Քաթարի beIN Media Group հեռուստաընկերությունը, որը կազմակերպում է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նույնպես ընդգրկվել են լավագույն եռյակում, սակայն չի նշվում, թե որ տեղերն են […]
23:53 18.05.2020
Հարավային Կորեայի Սեուլի և Կվանչժուի թիմերի միջև կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունաներում տեղադրել են սեքս-տիկնիկներ, քանի որ կորոնավիրուսի պատճառով հանդիսատեսին թույլ չէին տվել մտնել մարզադաշտ, հաղորդում է Goal.com- ը: Կենդանի մարդկանց «բարձրորակ մանեկեններով» փոխարինելու առաջարկը եկել է «Դալկոմ» մեծահասակների համար ապրանքներ արտադրող ընկերությունից: Սեուլի ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը դուր է եկել գաղափարը, և գնել են 30 […]
20:48 18.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական առցանց մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը կրում է Lindores Abbey Rapid Challenge անվանումը, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Այն կմեկնարկի մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ: Եվս երկու […]
17:05 18.05.2020
Իսպանական Լա լիգան հայտարարել է ակումբներում խմբային մարզումների վերսկսման մասին: Այսօրվանից ակումբները կարող են պարապմունքներն անցկացնել մինչև 10 ֆուտբոլիստով: «Բարսելոնան», «Ռեալը» և մի շարք այլ ակումբներ արդեն սկսել են խմբային պարապմունքները: Լա լիգայի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է հունիսին, սակայն հստակ ամսաթիվը չի նշվում: ? #FelizLunes ? ¡Ya está […]
15:55 18.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ արգենտինացու գործակալը կարողանա ժամանել Թուրին։ Դիբալայի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 7,5 մլն եվրո, կավելանա, ինչպես նաև համաձայնագրում կգրանցվեն բոնուսներ: Ա […]
15:05 18.05.2020
Բուդեսլիգայի վերսկսված առաջնությունում անցկացված 8 խաղում գրանցվել է 8 վնասվածք: «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Տորգան Ազարն ու Ռեյնան, «Հոֆենհայմից» Ռուդին ու Բեբուն, «Հերտայի» ֆուտբոլիստ Սկյելբրեդը, «Պադերբորնից» Գյասուլան, «Բորուսիա Մյունխենգլադբախի» ֆուտբոլիստ Թյուրամն ու «Շալկեի» պաշտպան Տոդիբոն վնասվածքներ են ստացել: Ըստ որոշ մասնագետների՝ վնասվածքների նման մեծ թվի պատճառը առաջնությունում գրանցված երկար դադարից հետո ֆուտբոլիստների ոչ այնքան լավ մարզավիճակն է: