11:07 23.05.2020
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 27-րդ տուրի «Հերտա»-«Յունիոն» խաղն ավարտվել է տանտերերի խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակով, ընդ որում՝ առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով: «Հերտան» հաշիվը բացել է 51-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Վեդադ Իբիշևիչը, ևս մեկ րոպե անց Լուկեբակիոն կրկնապատկել է հաշիվը: 61-րդ րոպեին Մաթեուշ Կունյան խփել է 3-րդ գնդակը, իսկ 77-րդ րոպեին Դեդրիկ Բոյատան […]
10:40 23.05.2020
Իսպանացի հանրահայտ երկրպագու Մանուել Կասերես Արտեսերոն, ով հայտնի է որպես Մանոլո Թմբկահար, կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարությունների մեջ է հայտնվել: Աշխարհում թերևս ամենահայտնի երկրպագուն հիմա պատրաստվում է վաճառել իր թմբուկները, որոնք նա օգտագործել է մեծ մրցաշարերում հավաքականին աջակցելու համար: «Ինձ համար, ինչպես և բոլոր իսպանացիների, ծանր ժամանակներ են: Մարդիկ հաճախ ուզում էին գնել իմ գործիքը, բայց […]
20:16 22.05.2020
Ռուսական «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի կինը պատմել է, թե ինչպես է տեղեկացել ամուսնու՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: «Ոչ մի ախտանիշ չկար նրա մոտ, բայց անալիզների պատասխանները դրական եղան, ինչը շատ անսպասել էր ինձ համար: Ես ցնցված էի: Իսկ ահա երեխաները ջերմում են»,- ասել է Մարիա Պոգրեբնյակը: 36-ամյա ֆուտբոլիստի առողջությանը վտանգ չի սպառնում: Պոգրեբնյակը հիվանդանոցում անհրաժեշտ բուժում […]
20:12 22.05.2020
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը, ով վարակվել էր կորոնավիրուսով, մայիսի 29-ին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ 64-ամյա միլիարդատերը գտնվում է բուժման վերջին փուլում և շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին: Հիշեցնենք, որ Ֆեդունը կորոնավիրուսի դրական ախտանշանից հետո միանգամից հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։
17:38 22.05.2020
Ինչպե՞ս անել, որ մարզիկներն այս ընթացքում և՛ մարզվեն, և՛ առողջապես չտուժեն։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում հրավիրվել է աշխատանքային հանդիպում կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված վիճակը քննարկելու համար։ Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, ընդգծել են, որ այս օրերին, որոշ մարզադպրոցներ և հանրակրթական դպրոցներ դժվարանում են սեփական միջոցներով ապահովել տարածքի ախտահանումը։ […]
14:58 22.05.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է 10 տարի առաջ իր գլխավորած «Ինտերի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Պորտուգալացի մասնագետը անդրադարձել է նաև Գվարդիոլայի հետ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպին։ Չեմպիոնների լիգայի 2009/2010 մրցաշրջանում Մոուրինյոյի «Ինտերն» ու Գվարդիոլայի «Բարսենոնան» իրար հետ մրցում էին կիսաեզրափակիչում։ Այդ խաղերից մեկի ժամանակ Մոուրինյոն մոտեցել է Գվարդիոլային և ականջին ինչ-որ բան շշնջացել։ […]
14:42 22.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարները թույլատրել են «Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը 300 միլիոն եվրո կվճարի անգլիական ակումբը գնելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊԼ-ի ղեկավարները դեմ են այս գործարքին: Նաև տեղեկատվություն էր տարածվել, որ եթե հիմնադրամը չգնի անգլիական ակումբը, ապա հնարավոր է դառնա իտալական «Ռոմայի» գնորդը:
13:56 22.05.2020
Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: 36-ամյա ֆուտբոլիստի մոտ հիվանդությունը ընթանում է առանց բարդությունների: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում: «Ուրալի» մյուս ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նշենք, որ «Ուրալի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
13:51 22.05.2020
Մահացել է թենիսի լեգենդ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող Էշլի Կուպերը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Կուպերը 83 տարեկան էր: Ավստրալիայի հավաքականի կազմում նա նաև 1957 թվականին նվաճել էր Դևիսի գավաթը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուպերը մահացել է այսօր` մայիսի 22-ին, երկարատև հիվանդությունից հետո:
13:42 22.05.2020
Իտալական հայտնի «Սան-Սիրո» մարզադաշտը կարող է ապամոնտաժվել: Այս մասին գրել է իտալական La Repubblica-ն: Հիշեցնենք, որ «Սան-Սիրո» մարզադաշտում հանդես են գալիս Միլանի համանուն «Միլան» և «Ինտեր» ակումբները, որոնք նպատակ ունեն նոր ժամանակակից մարզադաշտ կառուցելու: Չնայած «Սան-Սիրո» մարզադաշտի հանրահայտ լինելուն, Լոմբարդիայի մշակութային ժառանգության հանձնաժողովը այն չի համարել մշակութային ժառանգություն: «Սան-Սիրո» մարզադաշտը կառուցվել է 1925 թվականին: 1956 […]
13:03 22.05.2020
Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, որ երբեք չի ների Անդրե Վիլաշ-Բոաշին, որը 2011/12 մրցաշրջանում իրեն չընդգրկեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հայտացուցակում: «Ես երազում էի հաղթել Չեմպիոնների լիգայում և ցանկանում էի այդ հաղթանակը տոնել թիմի հետ: Ես ուրախ էի, որ «Չելսին» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն դա իմ մրցանակը չէր, […]
11:59 22.05.2020
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը չինական Weibo մեդիա հարթակի համար նկարահանած տեսահոլովակում ցուցադրել է ձեռքերի անհավանական արագություն։ «Ես Մայք Թայսոնն եմ։ Հայտնում եմ ձեզ, որ կա իմ վերադարձի հավանականություն։ Բայց եթե ես դա անեմ, ապա կպայքարեմ Մաոյի ոգու օգնությամբ»,- ասել է Թայսոնը։ Ավելի վաղ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը […]
11:35 22.05.2020
Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի մասնակցությունը Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Պադերբորնի» դեմ խաղին հարցականի տակ է: Այս մասին գրել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։ Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Սարգիսը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ինքն էր փոխարինվել վնասվածքի պատճառով։ Նա կոճի շրջանում կրկնակի պատռվածք […]
11:26 22.05.2020
Իսպանական Marca պարբերականը մոդելավորել է իդեալական հարձակվողի՝ նրան օժտելով տարբեր ֆուտբոլիստների որակներով։ Ըստ այդմ, իդեալական հարձակվողը պետք է ունենա Ռոնալդոյի ուժը, Ջեյմի Վարդի արագությունը, Մարկո վաբ Բաստենի շնորհքը, Լիոնել Մեսսիի ձախ ոտքը, Կիլիան Մբապեի աջ ոտքը, Սանտիլյանայի գլխով խաղը, Գերդ Մյուլերի հարմարվելու ունակությունը, Գարի Լինեկերի գոլային հոտառությունը, Կրիշտիանու Ռոնալդուի բնավորությունը:
11:11 22.05.2020
Ինչպես տեղեկացնում են իսպանական պարբերականները, Լա Լիգան կվերսկսվի հունիսի 12-ին։ El Partizado de Cope ռադիոյի տեղեկություններով՝ Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել «Սևիլիա» – «Բետիս» անդալուսական դերբիով։ «Չէր կարող ավելի շքեղ ձևով վերադառնալ իսպանական ֆուտբոլը, քան քաղաքային դերբիով։ Այն դառնալու է պատմության մեջ ամենաաննախադեպը։ Մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի առաջին խաղը ստացվի գրավիչ ու […]
10:57 22.05.2020
Բունդեսլիգայի ղեկավարությունը հայտարարել է, որ հաջորդ 2 տուրերի խաղերից առաջ թիմերը 1 րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը: Խաղացողները կլինեն սև թևկապներով: «Կորոնավիրուսը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել մահացածների հարազատներին»,-ասել է Բունդեսլիգայի ղեկավար Քրիստիան Զայֆերտը: Գերմանիան վարակակիրների թվով աշխարհում 8-րդ երկիրն է, այստեղ վարակին զոհ է գնացել 8 հազարից […]
10:41 22.05.2020
Բելառուսական «Տորպեդո-Բելազի» 2 խաղացողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դարպասապահ Վլադիմիր Բուշման և հարձակվող Միխայիլ Աֆանասևը մեկուսացվել են թիմից: 2 խաղացողի՝ հայազգի Անդրեյ Խաչատուրյանի և Մաքսիմ Բորդաչևի մոտ կասկածվում է կորոնավիրուս: Այս խաղացողները չեն մասնակցել «Նեման»-«Տորպեդո-Բելազ» հանդիպմանը: Տեղեկացնենք, որ Բելառուսում կա Covid-19-ով 33 հազարից ավելի վարակված:
10:24 22.05.2020
Թուրինի «Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակվածներ չկան, բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել։ Թեստավորմանը մասնակցել են նաև նախկինում վարակված ֆուտբոլիստները։ Այս շաբաթ, պահպանելով սոցիալական հեռահարության կանոնները, ոչ մեծ խմբերով պարապմունքներ են անցկացվել: Թուրինյան ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին մարզումները կվերսկսվեն ավելի խոշոր խմբերով: Putting in the work at JTC! ?⚪⚫ ?➡️https://t.co/ruMDpuTG1o ?➡️https://t.co/AjN8zllAMF#FinoAllaFine #ForzaJuve pic.twitter.com/fOcLMHfoDD — JuventusFC […]
10:08 22.05.2020
Բելառուսի առաջնության 10-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ առաջատարներից մեկի՝ «Տորպեդո Բելազի» նկատմամբ: «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և դաշտում մնաց մինչև 86-րդ րոպեն։ Հայ ֆուտբոլիստն այս խաղում խփած գոլով աչքի չընկավ, սակայն 43-րդ րոպեին նրա կատարած գեղեցիկ փոխանցումից հետո իր թիմի առաջին գոլը խփեց Գլեբ Ռասադկինը: Այս […]
09:49 22.05.2020
Անգլիական ակումբները մայիսի 19-ից վերսկսել են մարզումները և նախապատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը։ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկվա մարզման ընթացքում շրջել է հեծանվով։ Ակումբի թվիթերյան էջը լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք՝ վերջերս Մոուրինյոն անկեղծացել էր, թե ցանկանում է նվաճել ԱՊԼ-ում չորրորդ տիտղոսը։ «Ես դեռևս երեք անգամ եմ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ լինելու է նաև […]
09:40 22.05.2020
«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Տրաբզսոնսպորի» դարպասապահ Ուգուրջան Չակիրին: Այս մասին գրում է Sport Witness-ը։ 24-ամյա դարպասապահի համար անգլիական ակումբն առաջարկում է 25 միլիոն եվրո: Չակիրին դիտարկում են որպես Ալիսոնին փոխարինող։ «Լիվերպուլի» ենթակայության տակ 4 դարպասապահ կա՝ Ալիսոնը, Լորիս Կարիուսը, Էնդի Լոնեգրանը և Կևին Կելեհերը։ Չակիրն ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում բաց է թողել 37 գոլ։
09:34 22.05.2020
Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ռուս Դանիլ Դուբովի հետ։ Այսպիսով՝ Արոնյանը ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք և 5,5 միավորով կիսել 7-8-9 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ է տվել նրան դուրս գալ հիմնական փուլ: Բացի Արոնյանից, հիմնական […]
21:37 21.05.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ից Ուեսլի Սոն էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը: Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները […]
20:52 21.05.2020
ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը վերջին շրջանում կատարվող իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: «Բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ և մարզասերներ: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների մասին: Անքննելի է մի բան. իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ: Հետևաբար, պարտքս եմ համարում Ձեզ […]
20:45 21.05.2020
Մայիսի 16-ին շուրջ երկամսյա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան, իսկ մայիսի 23-ին իր ծննդյան 27-րդ տարեդարձն է նշելու Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ադամյանի հետ այս թեմաների մասին և ոչ միայն: -Սարգիս, ամբողջությամբ վերականգնվե՞լ ես վնասվածքից: Ե՞րբ քեզ կտեսնենք խաղադաշտում: -Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, […]
18:22 21.05.2020
Չեչնիայի ղեկավար, «Ախմատ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում: Այս մասին հայտնու է Baza-ն: Կադիրովին ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկը: Հիվանդության առաջին ախտանշաններից Կադիրովը սկսել է բողոքել մի քանի օր առաջ: Ավելի ուշ նրա վիճակը սկսել է արագ վատթարանալ, և բժիշկները խորհուրդ են տվել դիմել մոսկովյան հիվանդանոցներ: Նշվում է, […]
14:21 21.05.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է առաջնության վերսկսումը։ «Պետք է լավատես լինել, քանի որ մեզ նորից բախտ վիճակվեց վերադառնալ աշխատանքի, ու դա ինձ համար լավ է։ Խաղացողները մտածում են, որ նրանք պետք է հաճույք ստանան գործընթացից։ Մեզ 11 հանդիպում է մնացել, ու մենք պատրաստվելու ենք մրցաշրջանը ուժեղ ավարտելուն։ Վերջիվերջո, գլխավորը ամբողջ ուժերը կենտրոնացնելն […]
14:01 21.05.2020
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կազմել է 2000-ականներին հանդես եկած լավագույն ըմբիշների հնգյակը, որում նաև տեղ է գտել Հայաստանի ու Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկած Արմեն Նազարյանը։ Ֆեդերացիային պատմում է, որ 90-ականներին մեծ հաջողություններ գրանցելուց հետո 2000-ականներին Նազարյանը ավելի բարձր սանդղակ սահմանեց Օլիմպիական խաղերում ու աշխարհի առաջնություններում։ Նազարյանը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է (1996թ.)։ Հայաստանի դրոշի […]
13:44 21.05.2020
NBA կանոնավոր մրցաշրջանը կարող է վերսկսվել Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Disney World-ում: Առաջնության ղեկավարության կողմից այս տարբերակը առաջնային է համարվում: Բանն այն է, որ NBA-ն կարծում է, որ Disney World համալիրն ունի բավականաչափ հյուրանոցներ բասկետբոլիստներին տեղավորելու համար: Կան նաև բասկետբոլի խաղադաշտեր, որոնցից հնարավոր է կազմակերպել հեռուստատեսային հեռարձակում: NBA-ի ղեկավարությունն ուսումնասիրում է նաև մրցաշրջանի մնացած հանդիպումները […]
13:27 21.05.2020
Մայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը: Կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց։ Մասնավորապես՝ թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից 2 օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ամբողջ անձնակազմին (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ և այլն) […]