TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Հարավային Ամերիկայում խաղացողներին կարգելվի թքել խաղադաշտում, գրկախառնվել և համբուրել գնդակը

13:28 16.05.2020

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշ սահմանափակումներ կմտցնի մրցաշարերի  վերսկսումից  առաջ: Մասնավորապես Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստներին կարգելվի գրկախառնվել, համբուրել գնդակն ու թքել խոտածածկին: Խաղացողներն ու մարզիչները պետք է ունենան ջրի անհատական շշեր: Խաղերից առաջ թիմերի ավագները չեն շփվի միմյանց հետ, իսկ խաղերից հետո ասուլիսների սրահ մուտքը կթույլատրվի միայն ձեռնոցներով ու դիմակներով:

̰
Բելգիայի չեմպիոնը «Բրյուգեն» է

13:14 16.05.2020

«Բրյուգեն» պաշտոնապես հռչակվել է Բելգիայի 2019/2020 թվականների մրցաշրջանի չեմպիոն։ Այս երկրի առաջնությունը ավարտվել էր վաղաժամ, սակայն չեմպիոնության հարցում շուտ ավարտը էական դեր չէր կարողանա խաղալ: Բանն այն է, որ առաջնության ավարտին մնացել էր մեկ տուր, իսկ «Բրյուգեն» 15 միավորով առաջ էր երկրորդ տեղում ընթացող «Գենտից»։ Սա «Բրյուգեի» 16-րդ չեմպիոնությունն է և երրորդը` վերջին հինգ տարիների […]

̰
Գերմանական ակումբի 41-ամյա հարձակվողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

13:03 16.05.2020

Գերմանական «Վերդերի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրել է Bild-ը: Գերմանական ակումբը նշել էր, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը երկու շաբաթով մեկուսացվել է: Պարբերականը պարզել է, որ խոսքը 41-ամյա  Պիսարոյի մասին է: Հաղորդվում է, որ նրա  ընտանիքը ինքնամեկուսացված է:

̰
Ֆաբրեգասը նշել է հինգ լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է

12:54 16.05.2020

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը «Մոնրեալ Իմփաքթի» գլխավոր մարզիչ Թիերի Անրիի հետ զրույցի ժամանակ նշել է լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, որոնց հետ խաղացել է կարիերայի ընթացքում: Ֆաբրեգասն այդ հնգյակում ընդգրկել է հենց Անրիին, որի հետ խաղացել է Լոնդոնի «Արսենալում» և երկու ֆուտբոլիստների, որոնց հետ հանդես է եկել «Բարսելոնայում»՝ Անդրես Ինյեստային և Լիոնել Մեսիին: Ցուցակում տեղ են գտել […]

̰
Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով Կիլիան Մբապեն ամռանը չի տեղափոխվի «Ռեալ»

12:36 16.05.2020

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չհեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Նշվում է, որ Մբապեի՝ ֆրանսիական թիմում մնալու որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետ: Ընդ որում «Ռեալը» մտադիր չէ հրաժարվել […]

̰
Իտալիայի Ա Սերիայի մրցաշրջանը կարող է շարունակվել փլեյ-օֆֆ համակարգով

12:32 16.05.2020

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան չի բացառել, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը կարող է շարունակվել  փլեյ-օֆֆ համակարգով: Այս մասին տեղեկացնում է Rai-ն: «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Հավանական է, որ Ա Սերիան կվերսկսվի հունիսի 13-ին: Ձևաչափի վերաբերյալ դեռ հստակություն չկա»,- հայտարարել է Գրավինան: Ա Սերիայի ակումբները թիմային մարզումները վերսկսելու են մայիսի 18-ից: Ավելի վաղ […]

̰
Առաջինը Գերմանիան է. այսօր կվերսկսվի Բունդեսլիգան

12:22 16.05.2020

Բունդեսլիգայի առաջնությունը կվերսկսվի այսօր՝ մայիսի 16-ին:  Գերմանիան առաջին երկիրն է, որ վերսկսում է առաջնութjունը: Հիշեցնենք, այս որոշման հարցում դեր է խաղացել նաև կանցլեր Անգելա Մերկելը: Առողջապահական համակարգի պատասխանատուների հետ որոշում կայացվեց վերսկսել Բունդեսլիգան: Նաև որոշում կայացվեց այն մասով, թե ինչ կլինի, եթե խաղացողներից մեկի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս: Այդ դեպքում ամբողջ թիմը կանցնի երկշաբաթյա կարանտինային շրջանի: […]

̰
ԶԼՄ-ները «Խետաֆեին» և «Վիլյառեալին» մեղադրել են պայմանավորված խաղի մեջ

12:14 16.05.2020

«Խետաֆեն» և «Վիլյառեալը» կասկածվում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ: Հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին և ավարտվել 2:2 հաշվով: Ըստ El Pais պարբերականի՝ ոստիկանությունը հատուկ գործողության շրջանակներում խաղի մանրակրկիտ ստուգում է իրրականացրել: Լրագրողները հայտնաբերել են նախկին ֆուտբոլիստներ Կարլոս Արանդայի և Պակո Էստեբանի խոսակցության ձայնագրությունը, որում հիշատակվում է «Խետաֆեի»հարձակվող Խորխե Մոլինան: Արանդան Էստեբանին առաջարկել է […]

̰
Երբեք չեք լսի, որ տեղափոխվել եմ Չինաստան. Տոնի Կրոս

23:45 15.05.2020

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել հանդես գալ մադրիդյան ակումբում: Ընդ որում, գերմանացին չի բացառել, որ կարիերան կավարտի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Ես հաստատ մտադիր եմ այս երեք տարիների ընթացքում մնալ այստեղ: Երբ դառնամ 33 տարեկան, լավ պահ կլինի մտածել, թե ինչպես եմ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը դիմել է կորոնավիրուսին

23:21 15.05.2020

«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կորոնավիրուսին կոչ է արել հանգիստ թողնել մարդկանց: «Վիրուս, պարզապես հանգիստ թող մեզ, և թող բոլորը վայելեն մեր հրաշալի խաղը»,- Instagram-ի իր էջում գրել է Զինչենկոն:   Посмотреть эту публикацию в Instagram   Virus ? just leave us alone and let everyone enjoy our beautiful game ⚽️ […]

̰
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին

22:06 15.05.2020

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած […]

̰
Ֆրանսիան շտապեց մրցաշրջանն ավարտելու հարցում, բայց մենք չենք կարող չհարգել այդ որոշումը. ՈՒԵՖԱ-ի նախագահ

16:06 15.05.2020

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլային իշխանությունները կարող էին ավարտին հասցնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը: «Կարծում եմ՝ Ֆրանսիան շտապեց մրցաշրջանն ավարտելու հարցում: Այժմ կան բոլոր հնարավորությունները մրցաշրջանը վերսկսելու համար: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չհարգել Ֆրանսիայի որոշումը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերել L’Equipe-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան դեռ ապրիլի 30-ին հայտարարեց […]

̰
Ողբերգություն չի լինի, եթե ֆուտբոլիստները վարակվեն կորոնավիրուսով. Կարստեն Կրամեր

16:04 15.05.2020

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Կարստեն Կրամերը մեկնաբանել է Գերմանիայի առաջնությունը վերսկսելու որոշումը: «Մենք շատ ուրախ ենք, որ ֆուտբոլը վերադառնում է: Ակումբները լուրջ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել մրցաշրջանի դադարի պատճառով, և եթե մրցաշրջանը չեղարկվեր, կարող էին սնանկանալ: Մենք պետք է պահպանենք անվտանգության բոլոր կանոնները, բայց ողբերգություն չի լինի, եթե ֆուտբոլիստները վարակվեն կորոնավիրուսով»,- Կրամերի խոսքերն է մեջբերել […]

̰
Եթե ​​Քոնորը կարծում է, որ կմենամարտի Գեթժի-Հաբիբ զույգի հաղթողի հետ, ապա սխալվում է. Հաբիբի մենեջեր

16:02 15.05.2020

UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովայի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտարարել է, որ Քոնոր Մաքգրեգորը մոտ ապագայում չի կարող տիտղոսի համար պայքարել: «Եթե ​​Քոնորը կարծում է, որ կմենամարտի Գեթժի-Հաբիբ զույգի հաղթողի հետ, ապա դա տեղի չի ունենա, հատկապես, եթե Հաբիբը հաղթի: Քոնորին պետք են ավելի շատ հաղթանակներ՝ ռևանշ-մենամարտ անցկացնելու համար»,- ասել է Աբդել-Ազիզը: Մենեջերը նաև […]

̰
Չե՞ք ցանկանում խաղալ, նստեք տանը և դիտեք Բունդեսլիգան. Մոուրինյոն քննադատել է ԱՊԼ-ի վերսկսմանը դեմ արտահայտված մարզիչներին

15:39 15.05.2020

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է արտահայտվել Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը: Մարզիչների տեսակոնֆերանսի ընթացքում Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել այն մարզիչներին, որոնք դեմ են արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը: Այս մասին գրել է  The Mirror-ը: «Չե՞ք ցանկանում խաղալ, նստեք տանը և Բունդեսլիգա դիտեք»,- ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Պրեմիեր […]

̰
Այդ մարդն իսկական լեգենդ է. Ջասթին Գեթժին իր զորակցությունն է հայտնել Հաբիբի հորը և ընտանիքին

15:34 15.05.2020

UFC-ի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին իր զորակցությունն է հայտնել Հաբիբ Նուրմագոմեդովին և շուտափույթ ապաքինում մաղթել նրա մարզչին և հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին: «Այդ մարդն իսկական լեգենդ է: Աղոթում եմ նրա շուտափույթ ապաքինման համար: Իմ զորակցությունն եմ հայտնում Հաբիբին և նրա ընտանիքին»,- գրել է Գեթժին «Թվիթերի» իր էջում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբդուլմանապ […]

̰
Յուրգեն Կլոպը իդեալական մարզիչ կլիներ Հայաստանի հավաքականի համար. Ալեքսանդր Կարապետյան

15:30 15.05.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Российская газета»-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ով իդեալական մարզիչ կլիներ Հայաստանի հավաքականի համար։ «Յուրգեն Կլոպը։ Ես նրա որդու դեմ խաղացել եմ Գերմանիայում։ Այդ ժամանակ Կլոպն աշխատում էր «Մայնցում»։ Մի անգամ նա եկավ իր որդու մասնակցությամբ խաղը դիտելու։ Մարդիկ մոտեցան նրան, լուսանկարվեցին։ Այդ հանդիպմանը ներկա […]

̰
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կօգնի ազգային ֆեդերացիաներին հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները

15:23 15.05.2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) կաջակցի ազգային ֆեդերացիաներին: IWF-ն անդամ երկրների ազգային ֆեդերացիաներին կտրամադրի 500 000 դոլարի լրացուցիչ ֆինանսավորում` նրանց օգնելու, որպեսզի հաղթահարեն COVID-19 համաճարակի պատճառով առաջացած խնդիրները: IWF-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ անդամ երկրներից ստացվել է լրացուցիչ ֆինանսավորման ավելի քան 130 հայտ: IWF-ի տրամադրած միջոցները կուղղվեն նոր մարզագույքի ձեռքբերմանը և միջազգային սեմինարների անցկացմանը: Նաև […]

̰
ՌԴ Պրեմիեր լիգայի առաջնությունը կվերսկսվի նորացված կանոններով

15:08 15.05.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին: Այս մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստում: Ըստ նորացված կանոնների՝ թիմերին թույլատրվելու է կատարել 5 փոխարինում յուրաքանչյուր խաղում: Առաջին լիգայի մրցաշարը կհամարվի ավարտված, այդ լիգայի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք կստանան, իսկ Պրեմիեր լիգայի 15-րդ և 16-րդ տեղերը զբաղեցրած […]

̰
Այս ամբողջ ընթացքում տանը մարզվել եմ և վայելել ընտանիքիս ներկայությունը. Մեսսին՝ իր մարզավիճակի մասին

14:51 15.05.2020

Լեոնել Մեսսին երկար ժամանակով թիմային մարզումների դադարից հետո խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին։ «Ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում: Այս ամբողջ ընթացքում տանը մարզվել եմ, և կարծում եմ, որ դա է ինձ օգնել մարզավիճակիս պահպանման հարցում: Դժվար է ապրել այդպիսի սահմանափակումներով, բայց կողքիս Անտոնելան ու երեխաներն են, և ես այդ ժամանակ վայելում էի նրանց […]

̰
Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտելը իդեալական լուծում չէր. ՈՒԵՖԱ-ի նախագահ

14:43 15.05.2020

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Ֆրանսիայի Լիգա 1-ում մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշումը: «Մեզ համար կարևոր է, որ որոշվի չեմպիոնը։ Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտեցին վաղաժամ։ Դա իդեալական լուծում չէ, քանի որ իրավիճակը կարող էր կարգավորվել, բոլորը կարող էին վերադառնալ՝ բացառությամբ քիչ թվով լիգաների: Բայց մյուս կողմից, եթե դա իշխանությունների որոշումն է, ինչ կարող էին անել […]

̰
Այսպիսի խաղով մենք չենք հաղթի Չեմպիոնների լիգան. Մեսսին մտահոգված է

14:34 15.05.2020

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ կատալոնական ակումբը չի կարողանա նվաճել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, և որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի կիսել իր տեսակետը: «Ես երբեք չեմ կասկածել մեր կազմի՝ ուժեղ լինելու վրա, և որ մենք կկարողացանք հաղթել մնացած մրցաշարերում՝ Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում, […]

̰
Իտալական ակումբները դեմ են բժշկական նոր պահանջներին, և հրաժարվում են վերսկսել մարզումները

14:27 15.05.2020

Մի շարք իտալական ակումբներ պահանջում են վերանայել նոր բժշկական պահանջները: Ըստ նոր կանոնների՝ եթե խմբային մարզումների վերսկսումից հետո ակումբի թեկուզ մեկ խաղացող կորոնավիրուսով հիվանդանա, ապա 15-օրյա կարանտինի պետք է անցնի ամբողջ թիմը։ Թիմային պարապմունքները պետք է վերսկսվեն մայիսի 18-ին: Corriere della Sera-ի տեղեկություններով՝ «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Ռոման», «Տորինոն», «Վերոնան», «Բրեշիան», «Ջենոան» և «Սամպդորիան» հրաժարվում են […]

̰
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կարող է դառնալ «Ռոմայի» սեփականատերը

14:25 15.05.2020

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից «Նյուքասլը» գնելու գործարքը կարող է խափանվել: Այս մասին գրել է Mirror-ը: Վերջերս հայտնի էր դարձել Սաուդյան Արաբիայի կառավարության և տեղական հեռուստատեսության միջև կապի մասին, որը ապօրինի կերպով ցույց է տալիս տարբեր մարզական իրադարձություններ, այդ թվում՝  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը: Այդ իսկ պատճառով, Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է չեղարկել այդ […]

̰
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի նոր ժամկետներն այլևս չեն փոխվի. Թոմաս Բախ

14:02 15.05.2020

Տեղի է ունեցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Գործկոմը հաստատել է մինչև 800 միլիոն դոլար աջակցության փաթեթը, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։ Գումարից 150 մլն դոլարը կտրամադրվի միջազգային ֆեդերացիաներին և ԱՕԿ-ներին։ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը տեսակոնֆերանսում շեշտել է, որ խաղերի անցկացման ժամկետները հետագայում կրկին չեն փոխվի և վստահություն է հայտնել, որ խաղերը կսկսվեն 2021-ի […]

̰
Իտալիա վերադառնալուց հետո Իբրահիմովիչը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել

13:44 15.05.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիա վերադառնալուց հետո երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, երկու թեստի արդյունքն էլ բացասական է եղել: Այս մասին հայտնում է MilanNews.it-ը: Ֆուտբոլիստը մայիսի 11-ին է վերադարձել Իտալիա և անմիջապես մեկուսացվել է ակումբի մարզաբազայում: Սակայն բացասական թեստերից հետո նրան թույլ են տվել ժամանակավորապես ընդհատել մեկուսացումը, որպեսզի գնա իր բնակարան և կարանտինի մեկ […]

̰
«Սամպդորիայի» կորոնավիրուսով հիվանդ ֆուտբոլիստներից 4-ը բուժվել է

13:28 15.05.2020

«Սամպդորիայի» 4 խաղացող բուժվել է կորոնավիրուսից: Մեկ խաղացող էլ դեռ շարունակում է  բուժվել: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել իտալական ակումբը: Հիշեցնենք, որ իտալական «Ա» սերիայի առաջնությունը որոշվել է վերսկսել հունիսի 13-ին: Եթե խաղացողներից որևէ մեկի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս, առաջնությունը կդադարեցվի ու կչեղարկվի:

̰
Արոնյանը կմասնակցի Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարին

12:57 15.05.2020

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական առցանց մրցաշարին: Lindores Abbey Rapid Challenge անվանմամբ մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի […]

̰
Երեք լավագույն հարձակվողները՝ ըստ Սամուել Էտո’ոյի

12:43 15.05.2020

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’ոն նշել է լավագույն երեք հարձակվողների անունները: «Շատ դժվար է ընտրել, բայց ես կնշեմ Մեսիի, Ռոնալդինյոյի և Ռոնալդոյի անունները»,- ասել է կամերունցին: Սամուել Էտո’ոն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Չելսիում», «Էվերթոնում» և մի շարք այլ ակումբներում: Կամերունի կազմում անցկացրած 118 խաղում դարձել է 56 գոլի հեղինակ:

̰
Բելառուսի առաջնությանը մասնակցող երկու թիմերի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

22:08 14.05.2020

Բելառուսի առաջնությանը մասնակցող ակումբների  ֆուտբոլիստների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 դեպք: Այս մասին հաղորդում է Metaratings-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից երկուսը գրանցվել է «Իսլոչում», երկուսը՝ «Էներգետիկա-ԲԳՈՒ»-ում։ «Իսլոչը» 10-օրյա կարանտինում է։ Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը ֆուտբոլային միակ մրցաշարն է Եվրոպայում, որը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային։

̰
BACK_TO_TOP