20:48 14.05.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը լքել է իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: «Երկաթուղայինների» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել 73-ամյա մասնագետի պայմանագիրը, որը լրանում է մայիսի 31-ին: «Լոկոմոտիվի» նոր գլխավոր մարզիչ կդառնա սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը, նա աշխատանքի կանցնի հունիսի 1-ից: Սյոմինն իր կարիերայում չորրորդ անգամ «Լոկոմոտիվը» գլխավորել է 2016 […]
20:42 14.05.2020
Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել բարձրագույն խմբի մրցաշրջանի վերսկսմանը: Այսօր «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» ընկերական խաղում ուժերը չափել է «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլ է ձևակերպել Մայիլսոն Լիման, իսկ «Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչն ու Գուստավո Մարմենտինին:
18:50 14.05.2020
«Բեշիքթաշ» ակումբի նախագահ Ահմեդ Նուր Չեբին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նախագահը մայիսի 13-ին թեստավորվել է ֆուտբոլիստների ու ակումբի անձնակազմի հետ, նրա թեստի պատասխանը դրական է եղել: Ավելի վաղ հայտնել էինք, որ թեստավորման արդյունքում ակումբում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է բացահայտվել: Վարակակիրների անունները չեն նշվում, նրանք բուժում են ստանում: Հիշեցնենք, […]
18:06 14.05.2020
NBA-ի վեցակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Մայքլ Ջորդանը ճանաչել է NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստ: ESPN-ի մասնագետները կազմել են 74 լավագույն բասկետբոլիստների ցուցակը: Երկրորդ տեղում է «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը, երրորդը՝ Քարիմ Աբդուլ-Ջաբարը: Առաջին տասնյակում նաև ընդգրկվել են Բիլ Ռասելը, Մեջիք Ջոնսոնը, Ուայլթ Քեմբլեյնը, Լարի Փայլը, Թիմ Դանկանը, Կոբի Բրայանթը և Շաքիլ Օ’Նիլը:
16:26 14.05.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մարզիչն ու հայրը՝ Աբդուլմանապ Նումագոմեդովը, սրտի վիրահատությունից հետո դուրս է եկել կոմայից: «Նա այսօր արթնացավ, բայց դեռ չի խոսում»,- ասել է Նուրմագոմեդովների ընտանիքի ընկերն ու մարզական մեկնաբան Ռամազան Ռաբադանովը: Մեկնաբանը նաև նշել է, որ Նուրմագոմեդով ավագի առողջական վիճակը վատթարացել է մրսելու հետևանքով: Ավելի ուշ նա տեղափոխվել է հիվանդանոց: Լուրեր էին պտտվում […]
16:16 14.05.2020
Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է 15 մլն ֆունտի դիմաց վաճառել իտալական «Ռոմային», որի կազմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձակալության հիմունքներով: «Ռոման», սակայն, պատրաստ չէ այս գումարը վճարել: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հիշեցնենք, որ «Ռոման» Իտալիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձակալեց Մխիթարյանին՝ 2.6 մլն ֆունտի դիմաց: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան […]
15:09 14.05.2020
Լիոնել Մեսսիի զարմիկը՝ Էմանուել Բիանկուչին, որ հանդես է գալիս արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում» ասել է, որ դեռ մանկության տարիներին «Բարսելոնայի» աստղը խաղում էր մեծերի հետ: «Նա խաղում էր մեզ հետ բակում, մենք իրենից շատ ավելի մեծ էինք: Տղաներն ասում էին. «Տարեք Լեոնելին խաղադաշտից, թե չէ նրան կսպանենք: Մեսսին 8-9 տարեկան էր, բայց արդեն ցույց էր […]
14:30 14.05.2020
Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հեռավար նիստ կանցկացնի։ Օրակարգում Օլիմպիական խաղերի հետաձգման հետևանքների, կորոնավիրուսի համաճարակի, ֆինանսական կորուստների, հակադոպինգային ծրագրերի, հեռարձակողների համաձայնագրերի, խաղերի նախապատրաստության և այլ հարցերն են: Վերջերս ՕԽ կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հայտարարել էր, որ մինչև 2021 թվականը հետաձգված խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղարկվեն, եթե այդ ժամանակ կորոնավիրուսի սպառնալիքը վերացած չլինի: Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական […]
14:23 14.05.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խախտել է շվեդական օրենսդրությունը՝ երթևեկելով իր Ferrari Monza SP 2-ով: Այդ մասին հայտնում է AS-ը: 38-ամյա ֆուտբոլիստը չի խախտել ճանապարհային կանոնները, չի գերազանցել արագությունը: Նա կտուգանվի իր մեքենան չգրանցելու համար: Լիցենզիայի ժամկետն ավարտվել է մարտի 30-ին, և Իբրահիմովիչը իրավունք չուներ Ferrari-ն վարել Ստոկհոլմի փողոցներով: Միակ վայրը, որտեղ նա կարող էր հասնել […]
14:14 14.05.2020
Բեն Ռոթուելը UFC Fight Night 171 մրցաշարում Օվինս Սենթ-Պրեին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել ռուս Ալեքսեյ Օլեյնիկին: Բենը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ: Սա 38-ամյա մարզիկի 38-րդ հաղթանակն էր կարիերայում: «Ես իմ խոր հարգանքն եմ հայտնում պարոն Օլեյնիկին: Դուք հաղթեցիք Ֆաբրիցիո Վերդումին: Դուք մեծ կռիվ եք խնդրել: Նրանք ինձ անվանում են Բիգ Բեն: Եկեք դա […]
14:02 14.05.2020
Շվեդ դահուկորդուհի Ջենի Օբերգը, կորոնավիրուսային հիվանդությունից բուժվելուց հետո, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Բուժման ընթացքում ես մտածում էի՝ կարո՞ղ եմ օրվա ընթացքում 4-5 անգամ մարզվել մայիսից նոյեմբեր: Բայց հետո հասկացա, որ ես չեմ կարող պահպանել պահանջվող մակարդակը»,- ասել է Օբերգը: 30-ամյա մարզուհին աշխարհի երիտասարդական առաջնություններում երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2015-ին դարձել […]
12:23 14.05.2020
Դիմակավորված և դանակներով զինված երկու տղամարդ կողոպտել են «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալիին: Այս մասին հայտնում է The Sun-ը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 13-ի գիշերը, երբ 24-ամյա ֆուտբոլիստը տանը 6 ընկերների և ընկերուհու հետ բիլիարդ խաղալիս է եղել: Կողոպտիչները Ալիից վերցրել են նրա ընկերուհուն՝ 24-ամյա մոդել Ռուբի Մեյին պատկանող երկու թանկարժեք ժամացույց […]
12:19 14.05.2020
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին, որն ուղեղի կաթված է ստացել և գտնվում է կոմայի մեջ: «Ես աղոթում եմ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի ապաքինման համար: Այդ մարդն ավելի շատ աշխարհի չեմպիոն է մեծացրել, քան մենք կարող ենք պատկերացնել: Մարտարվեստների իսկական հանճար: Շատ վշտացա, […]
11:21 14.05.2020
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել, թե Լիոնել Մեսսին ու Դիեգո Մարադոնան կարող էին միասին հանդես գալ նույն թիմում: «Նրանցից մեկը միավոր հավաքելու մեքենա է: Երկրորդն արգենտինական ֆուտբոլի դիմագիծն է: Կարծում եմ՝ նրանք կարող էին խաղալ միասին»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում RTBF-ը: Իհարկե, հետաքրքիր կլիներ միաժամանակ երկու ֆուտբոլային հսկաների ներկայությունը մեկ թիմում, […]
11:11 14.05.2020
«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Կառլես Ռեկսաչը նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ անհնարին է համարում: «Վերլուծելով ներկայիս իրավիճակը՝ կարծում եմ, որ Նեյմարի վերադարձն անհնարին է: Կարծում եմ՝ նա հասկացել է, թե իր համար «Բարսելոնան» ինչ դեր է խաղացել: Եթե նա այստեղ գոլեր էր խփում, դրանք մի քանի անգամ տարածվում էին ամբողջ աշխարհում: Փարիզում […]
11:05 14.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսումը կարող է հետաձգվել առնվազն մինչև հունիսի 19-ը: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ մրցաշրջանը պետք է վերսկսվի հունիսի 12-ին: Նոր ամսաթիվը կապված է Պրեմիեր լիգայի թիմերի ավագների և մարզիչների արտահայտած մտահոգությունների հետ, թե ակումբները չեն ունենա բավարար ժամանակ մինչև հունիսի 12-ը նախապատրաստվելու համար: […]
10:51 14.05.2020
ԱՄՆ Ջեքսոնվիլ քաղաքում անցկացվել է UFC Fight Night 171 մրցաշարը: Միջոցառման հիմնական մենամարտում հանդիպել են բրազիլացի Գլովեր Տեյշեյրան և ամերիկացի Էնթոնի Սմիթը: Մենամարտն ավարտվել է ժամանակից շուտ։ Մրցավարը հինգերորդ ռաունդում գրանցել է Սմիթի պարտությունը՝ տեխնիկական նոկաուտով: Այժմ բրազիլացին ունի 31 հաղթանակ և 7 պարտություն: Ամերիկացին իր 38 հանդիպումներում պարտվել է 5-րդ անգամ:
10:33 14.05.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, ուղեղի կաթված է ստացել: Ռուսական աղբյուրների տեղեկություններով՝ նրա մոտ բարդություններ են սկսվել թոքաբորբի ընթացքում. առաջացել է թրոմբ, իսկ հիպերտոնիկ կրիզը հանգեցրել է ուղեղի կաթվածի: Նուրմագոմեդով-ավագը կոմայի մեջ է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նուրմագոմեդով-ավագը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նա ապրիլի 25-ին […]
22:39 13.05.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմել է կորոնավիրուսով վարակվելու և Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելենդեսը ներկա է եղել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մարտի 11-ին կայացած խաղին, որտեղ գրկախառնվել է ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս: «Վստահ չեմ կարող ասել, որ կորոնավիրուսով էի վարակված, սակայն այդ խաղից […]
19:26 13.05.2020
Իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը «Թվիթերի» իր էջում շատ կոշտ ձևով դիմել է UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիին: Քոնորը խոստացել է սպանել ամերիկացուն ռինգում, իսկ նրա ատամներից պատրաստել վզնոց: Քոնորը նաև նշել է, որ Գեթժին չպետք է ներկայացնի ԱՄՆ-ը մրցումներում, քանի որ ահաբեկչական կազմակերպության անդամ է, թեև չի մանրամասնել, թե կոնկրետ որ կազմակերպության: Հիշեցնենք, որ Գեթժին […]
18:09 13.05.2020
2012 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող, ճապոնացի սուսերամարտիկ Ռյո Միյակին հայտարարել է, Օլիմպիական խաղերի տեղափոխումից հետո առաքիչ է աշխատում սննդի առաքման ծառայություններից մեկում: «Ես պետք է փող աշխատեմ, որպեսզի հետագայում կարողանամ մրցումների գնալ: Ինձ համար նույնպես կարևոր է պահպանել նաև լավ մարզավիճակը: Սննդամթերքի առաքումը Տոկիոյի լեռնոտ տարածքներում շատ լավ մարզում է»,- ասել է Միյակին: Համավարակի ընթացքում […]
18:03 13.05.2020
WTA-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թենիսիստուհիների վարկանիշը, ովքեր վաստակել են առավելագույն միավորներ վերջին 10 տարվա ընթացքում: Ցուցակը գլխավորում է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (66 308 միավոր), երկրորդ տեղում չեխ Պետրա Կվիտովան է (46 385), իսկ լավագույն եռյակը եզրափակում էր ռումինուհի Սիմոնա Հալեպը (44 590): Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Անժելիկա Կերբերը (41 090), Վիկտորիա Ազարենկան […]
17:32 13.05.2020
Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հաստատել է ռինգ վերադառնալու պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ լեգենդար բռնցքամարտիկը ասել էր, որ պատրաստ է վերսկսել կարիերան ցուցադրական մենամարտերին մասնակցելու համար: «Ես զգում եմ, որ անկասելի եմ: Պատերազմի աստվածներն ինձ արթնացրին: Նրանք կրակ են վառել իմ մեջ, և ես մտադիր եմ կրկին գնալ […]
16:55 13.05.2020
UFC-ի նախագահ Դենա Ուայթն ասել է, որ թեթև քաշային կարգի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի մենամարտի անցկացման պլանավորած ժամկետները փոխվել են: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուայթը հույս էր հայտնել, որ մենամարտը հնարավոր կլինի կազմակերպել ամռանը։ Իսկ հիմա, ըստ նրա, կարելի է ակնկալել, որ այն կկայանա սեպտեմբերին։ «Ես խոսեցի Հաբիբի հետ, և նա […]
14:57 13.05.2020
Իտալիայի Ա սերիայի վերսկսումը վտանգի տակ է: Այս մասին գրում է Football Italia-ն: Աղբյուրի տվյալներով՝ ակումբային բժիշկները սպառնացել են հեռանալ աշխատանքից՝ բողոքելով մրցաշրջանի վերսկսման համար սահմանված կանոններից: Իտալիայի կառավարությունն ու գիտական կոմիտեն արձանագրություն են կազմել, համաձայն որի՝ Ա սերիայի հանդիպումների վերսկսման դեպքում ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակվելու համար պատասխանատվությունը դրվելու է բժիշկների վրա: Ֆուտբոլային բժիշկների ասոցիացիայի նախագահ […]
14:25 13.05.2020
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (World Athletics) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ամառային մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 11-ին Տուրկուի մրցաշարով: «Միջազգային ճանապարհորդության սահմանափակումները կազդեն մարզիկների՝ որոշ մրցումների մասնակցելու հնարավորության վրա, բայց մենք ակնկալում ենք, որ այս տարի էլիտար մարզիկների մեծամասնությունը կկարողանա մասնակցել շատ մրցումների»,- ասել է ասոցիացիայի ղեկավար Սեբաստիան Քոուն: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ […]
14:16 13.05.2020
Հայաստանի հավաքականի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ 8-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով պարտվել էր Բրեստի «Ռուխին», իսկ «Նեմանի» 2 գոլերի հեղինակը դարձել էր Կադիմյանը: Բելառուսի ընթացիկ առաջնությունում նա 6 գոլ է խփել և լավագույն ռմբարկուների ցուցակում կիսում է առաջին տեղը Ժասուր […]
14:11 13.05.2020
Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է տվել Российская газета-ին: Մասնավորապես նա խոսել է ակումբի ծրագրերի և հեռանկարների մասին: «Մենք շատ լավ թիմ ունենք: Ձմռանը մենք հավաքներ անցկացրեցինք, աշխատեցինք ֆիզիկական պատրաստվածության, թիմային խաղի վրա ու հասկացանք, որ ժամանակն է դուրս գալ այն կեղտից, որում հայտնվել ենք»,- ասել է Կարապետյանը «Սոչիի» ելույթների մասին: Հայ […]
13:50 13.05.2020
Sport360-ը կազմել է բոլոր ժամանակների տուգանային հարվածների լավագույն իրացնողների խորհրդանշական հավաքականը, որում տեղ չեն գտել Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: Հարձակողական զույգը կազմել են Դիեգո Մարադոնան ու Պելեն: Կիսապաշտպաններն են Ռոնալդինյոն, Զիկոն, Ժունինյոն և Բեքհեմը, իսկ պաշտպանները՝ Կարլոսը, Միխայլովիչը, Կումանը և Սռնան: View this post on Instagram Free-kick 3️⃣0️⃣ yards from goal […]
13:43 13.05.2020
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ու ժամանակավոր չեմպիոն Ջաստին Գեթջիի մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա ամռանը: «Ակնկալում եմ, որ Նուրմագոմեդով-Գեթջի մենամարտը կկայանա ամռանը: Ենթադրում եմ, որ դա կլինի «Մարտերի կղզում», եթե, իհարկե, ինչ-որ հրաշք չլինի ու չթույլատրեն դա անցկացնել սովորական վայրերում»,- ասել է Ուայթը: Հիշեցնենք, որ Ջաստին Գեթջին […]