TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

16 տարի և 177 օր առաջ նորամուտս նշեցի «Արսենալի» կազմում. Սեսկ Ֆաբրեգաս

21:59 22.04.2020

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը հիշել է իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում: «Զվարճալի փաստ. Ես նոր իմացա, որ ուղիղ 16 տարի և 177 օր առաջ նորամուտս նշեցի պրոֆեսիոնալ մակարդակում, 16 տարեկան 177 օրական հասակում: Կոպիտ ասած` կյանքիս կեսը ես պաշտոնապես խաղում եմ»,- «Թվիթերի» իր էջում գրել է իսպանացի կիսապաշտպանը: Ֆաբրեգասը «Արսենալի» կազմում նորամուտը նշել է 2003 թվականի […]

̰
Համացանցում է հայտնվել «Լիվերպուլի» նոր տնային մարզաշապիկի տեսանյութը

21:56 22.04.2020

Համացանցում է հայտնվել 2020/21 մրցաշրջանի համար նախատեսված «Լիվերպուլի» նոր տնային մարզաշապիկը: Այն կլինի կարմիր կապույտ-կանաչ եզրերով: Նման գույներով է պատրաստված եղել Պորտուգալիայի հավաքականի համազգեստը՝ ԱԱ-2018-ում: Օձիքի հետևում տպված է 96 համարը՝ նվիրված «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության 96 զոհերի հիշատակին: Նոր մրցաշրջանում «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը կլինի Nike ընկերությունը, որը կփոխարինի New Balance-ին: Liverpool kit 20/21 […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև մրցաշրջանի ավարտը

15:38 22.04.2020

Հունիսի 30-ին ավարտվում է Քրիս Սմոլինգի և Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» վարձակալությամբ հանդես գալու պայմանագրերը: Սակայն հռոմեացիները պայմանավորվել են «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որ ֆուտբոլիստները թիմում կմնան մինչև մրցաշրջանի ավարտը, նույնիսկ եթե այն մինչև հունիսի վերջ չավարտվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ռոման» նաև փորձում է համաձայնության գալ ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ, սակայն «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում […]

̰
Ալվարո Ռեկոբան համեմատել է Մեսսիին ու Մարադոնային

15:08 22.04.2020

Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ալվարո Ռեկոբան «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին համեմատել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ: «Կարծում եմ, որ Մեսսին լավագույնն է պատմության մեջ: Երբ ես երեխա էի, տեսել եմ, թե ինչպես է խաղում Դիեգո Մարադոնան։ Նա անհավանական էր, բայց Մեսսիի խաղը ֆանտաստիկ է: Ընդ որում՝ արդեն շատ երկար ժամանակ»,- ասել է Ռեկոբան: […]

̰
Սադիո Մանեն դժգոհ է Կլոպից և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ». France Football

14:56 22.04.2020

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է հեռանալ թիմը: Ֆուտբոլիստի հարաբերությունները վատացել են գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, և նա պատրաստ է ամռանը տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հայտնում է France Football-ը։ Պատճառներից մեկը, թե ինչու է Մանեն դժգոհ Կլոպից, մարզչի որոշումն է՝ 2019 թվականին «Ոսկե գնդակի» համար պայքարում հրապարակայնորեն աջակցել պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Այն ժամանակ […]

̰
Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտը տեղի կունենա մայիսի 9-ին

13:29 22.04.2020

UFC-ի ղեկավարությունը համաձայնության է հասել UFC 249 մրցաշարը Ֆլորիդա նահանգում անցկացնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է MMA Fighting-ը։ Շոուն տեղի կունենա մայիսի 9-ին, սակայն կոնկրետ վայրի մասին դեռևս տեղեկություն չկա։ Մի բան հայտնի է, որ մինչև մրցավայր մեկնելը մարտիկները կժամանեն Ֆլորիդայի ամենախիտ բնակեցված Ջեքսոնվիլ քաղաք։ Շոուի գլխավոր իրադարձությունը լինելու է թեթև քաշային կարգում Թոնի Ֆերգյուսոնի […]

̰
Խաղընկերներս ծիծաղեցին ինձ վրա, երբ 15 տարեկանում ասացի, որ լավագույնն եմ լինելու աշխարհում. Ռոնալդու

13:12 22.04.2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքիր պատմություն է պատմել իր մանկության տարիներից։ «Երբ 15 տարեկան էի, մարզումներից մեկի ընթացքում խաղընկերներիս ասացի, թե մի օր լավագույնն եմ լինելու աշխարհում։ Նրանք ծիծաղեցին ինձ վրա։ Այդ ժամանակ ես անգամ «Սպորտինգի» առաջին թիմում չէի խաղում, բայց անկեղծորեն ունեի այդ հավատը, որ դա տեղի կունենա»,- Ռոնալդուի […]

̰
Շախմատի լեգենդների մասնակցությամբ. մայիսի սկզբերին ՖԻԴԵ-ն խոշոր օնլայն մրցաշար է անցկացնելու

12:50 22.04.2020

Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարել է մայիսի սկզբին խոշոր օնլայն մրցաշար  անցկացնելու մասին։ Դրան մասնակցելու են շախմատային մի շարք սուպերաստղեր, այդ թվում նաև կարիերան ավարտած շախմատիստներ։ Մասնավորապես, մրցաշարին մասնակցելու են  աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ու 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը։ Հատկանշական է, որ թե՛ Կասպարովը, թե՛ Կրամնիկը ավարտել են պրոֆեսիոնալ կարիերան։ Մրցաշարի […]

̰
«Բարսելոնա» վերադառնալու համար Նեյմարը պատրաստ է անգամ աշխատավարձի կտրուկ կրճատմանը

12:42 22.04.2020

«Բարսելոնա» վերադառնալու համար ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է անգամ աշխատավարձի կտրուկ կրճատմանը: Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ բրազիլացին փարիզյան ակումբում մեկ սեզոնի ընթացքում ստանում է 52 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Բարսելոնա» տեղափոխվելու պարագայում ստիպված կլինի կորցնել այդ գումարի կեսից ավելին՝ 30 միլիոն Եվրո: Հիշեցնենք, որ Նեմարը ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականի օգոստոսին: ֆրանսիական ակումբը բրազիլացու դիմաց […]

̰
Անգլիայի առաջնության վերսկսումից հետո ֆուտբոլիստներին կարող են ստիպել դիմակներ կրել

12:34 22.04.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների բժիշկները մրցարջանի վերսկսման անվտանգ ծրագիր են մշակում: Այս մասին հայտնում է  Daily Mail-ը: Ըստ աղբյուրի, այն բանից հետո, երբ առաջնությունը վերսկսվի, հնարավոր է՝ ֆուտբոլիստներին ստիպեն  պաշտպանիչ դիմակներ կրել:  Խաղացողները նաև ստիպված կլինեն առանձին սնվել ու հրաժարվել ընդհանուր լոգարանից: Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում հետաձգվել կամ չեղարկվել են գրեթե բոլոր մարզական միջոցառումները:

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը

12:27 22.04.2020

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է Մոսկվայում, կկայանա այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը: Հիշեցնենք, որ այն անցկացվելու էր ապրիլի 4-12-ը, հետո տեղափոխվեց հունիս և հիմա արդեն տարեվերջ: Ավելի վաղ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկություն էր տարածել, որ եթե նույնիսկ առաջնությունը տեղափոխվի հաջորդ տարի, ապա մրցաշարի «Եվրոպա-2020» անվանումը կպահպանվի: Մրցակարգով օլիմպիական խաղերին կմասնակցեն այն ծանրորդները, ովքեր վարկանշային […]

̰
Սիրե՛ք ձեր ծնողներին. Պոլ Պոգբան ֆուտբոլ է խաղացել մայրիկի հետ և հուզիչ գրառում արել

12:17 22.04.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ինքնամեկուսացման շրջանում ժամանակն անցկացնում է  իր ընտանիքի հետ:   Instagram-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որում ֆուտբոլ է խաղում իր մայրիկի հետ: «Սիրե՛ք ձեր ծնողներին ու նրանց հետ ժամանակ անցկացրեց, մինչ նրանք կհեռանան այս աշխարհից»,- գրել է Պոգբան:   Посмотреть эту публикацию в Instagram   ωнєи уσυя мυм тєℓℓ уσυ […]

̰
Առաջատարները Կարլսենն ու Կարուանան են. Magnus Carlsen Invitational

11:32 22.04.2020

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում կայացել է երկրորդ տուրը: Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Արագ շախմատի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2, իսկ «արմագեդոնում» հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը: Նույն կերպ դասավարվեց նաև Դին Լիրեն-Ֆաբիանո Կարուանա դիմակայությունը: Այստեղ հաջողությունն ուղեկցեց Միացյալ նահանգների ներկայացուցչին: 2 տուրից հետո 5-ական միավորով առաջատարները Կարլսենն ու Կարուանան […]

̰
«Բարսելոնան» կարող է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը նաև հաջորդ մրցաշրջանում

10:36 22.04.2020

«Բարսելոնան» կարող է շարունակել խաղացողների աշխատավարձերի կրճատման քաղաքականությունը: Այս մասին հայտնել է ESPN պարբերականը: Կորոնավիրուսի պատճառով առաջացրած ֆինանսական ծանր իրավիճակը կայունացնելու համար կատալոնական ակումբը պետք է բյուջեն կրճատի 200 միլիոն եվրոյով: Դրա ճանապարհներից մեկը աշխատավարձերի շարունակական կրճատումն է: Ակումբը կարող է խաղացողներին խնդրել աշխատավարձերի կրճատմանն ընդառաջ գնալ ոչ միայն այս մրցաշրջանի մնացած հատվածում, այլև մյուս […]

̰
Ռոնալդուի 5 ֆանտաստիկ գոլերը Լա լիգայում

10:16 22.04.2020

Լա լիգան Instagram-ի էջում տեղադրել է Կրիշտիանու Ռոնալդուի լավագույն 5 գոլերը Մադրիդի «Ռեալի» կազմում: «Երբ Ռոնալդուն Ռոնալդուն է։ Սրանք Ռոնալդուի լավագույն 5 գոլերն են Լա լիգայում։ Թերթե՛ք` բոլորը տեսնելու համար»,-գրված է տեսանյութի նկարագրությունում։   Посмотреть эту публикацию в Instagram   ?? CR7 being CR7! ?? • Are these @cristiano’s top 5 goals #LaLigaSantander? Keep sliding […]

̰
«Բրեշիայի» սեփականատերը Բալոտելիին արգելել է շփվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ

23:43 21.04.2020

«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ուղիղ եթերներ է անցկացնում Instagram-ում: Վերջերս նա սոցցանցում զրուցել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի հետ: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Բալոտելին նոր եթերի շրջանակում ցանկացել է շփվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղ Ռոկո Սիֆրեդիի հետ, սակայն «Բրեշիայի» ղեկավարությունը նրան արգելել է դա անել: Ֆուտբոլիստին զանգահարել է […]

̰
Մարկոս Պիզզելին ընդգրկվել է ՂՊԼ-ի լավագույն լեգիոներների խորհրդանշական հավաքականում

23:31 21.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարկոս Պիզզելին, որ անցած տարի հայտարարեց կարիերան ավարտելու մասին, ընդգրկվել է Goalkz.kz կայքի վարկածով կազմված Ղազախստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներների խորհրդանշական հավաքականում:   Նշենք, որ Մարկոսը երկար տարիներ հանդես է եկել ղազախական «Ակտոբեի» կազմում: 2018 թվականին Պիզզելին չանաչվել է ՂՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:

̰
«Բարսելոնան» կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար առաջին անգամ կվաճառի «Կամպ Նոուի» անվանման իրավունքը

21:19 21.04.2020

«Բարսելոնան» կվաճառի իր տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» անվանման իրավունքը, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ակումբի տնօրենների խորհուրդը հաստատել է 2020/21 մրցաշրջանում «Կամպ Նոուի» անվնափոխության իրավունքը «Բարսելոնա» հիմնադրամին հանձնելու որոշում, որը կզբաղվի հովանավորի որոնմամբ: Որոշումն ընդունվել է Կատալոնիայի և ամբողջ աշխարհի հետազոտական նախագծերում ներդրումներ կատարելու համար միջոցներ հավաքելու նպատակով, որոնք ստեղծվել են համաճարակի դեմ […]

̰
Կայացել է հերթական քննարկումը ՈՒԵՖԱ-ի և անդամ ասոցիացիաների միջև

20:44 21.04.2020

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մասնավորապես, ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ: ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ […]

̰
Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը կորոնավիրուսի թեստ են հանձնել

20:01 21.04.2020

Այսօր Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը: Ակումբը ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Պարետատան հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները […]

̰
UFC-ն ապրիլին և մայիսին պաշտոնապես չեղարկել է 4 մրցաշար

18:37 21.04.2020

UFC-ի ղեկավարությունը պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որում հաղորդվում է UFC Fight Night և UFC 250 մրցաշարերի չեղարկման մասին, որոնք պետք է կայանային ապրիլի 25-ին Լինքոլնում (ԱՄՆ), մայիսի 2-ին՝ Օկլահոմա Սիթիում (ԱՄՆ), մայիսի 9-ին՝ Սան Պաուլոյում (Բրազիլիա) և մայիսի 16-ին՝ Սան Դիեգոյում (ԱՄՆ): «Երկրպագուներին, ովքեր ձեռք են բերել այս միջոցառումների տոմսեր, ամբողջությամբ կվերադարձվեն գումարները: Փոխհատուցումը […]

̰
Պատմության մեջ տեխնիկապես ամենաուժեղ 20 ֆուտբոլիստները. Մեսսին 5-րդն է, Կրիշտիանու Ռոնալդուն 13-րդը

14:22 21.04.2020

GiveMeSport կայքը ներկայացրել է իր վարկածով պատմության մեջ տեխնիկապես 20 ամենաուժեղ ֆուտբոլիստներին: Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է արգենտինացի Դիեգո Մարադոնան, երկրորդը բրազիլացի Ռոնալդինյոն է, իսկ երրորդը՝ հոլանդացի Յոհան Կրոյֆը։ «Բարսելոնայի» ներկայիս առաջատար Լիոնել Մեսսին հայտնվել է միայն 5-րդ տեղում: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 12-րդն է: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 13-րդը: Պատմության մեջ տեխնիկապես ամենաուժեղ ֆուտբոլիստների թոփ-20-ը. […]

̰
«Գալաթասարայը» հետաքրքրված է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի ծառայություններով

14:05 21.04.2020

Արգենտինական Radio Continental-ի տեղեկություններով՝ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրական» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը Սոֆյան Ֆեգուլիին փոխարինող է փնտրում, և դիտարկում է մի քանի թեկնածուների, որոնց թվում է հայ ֆուտբոլիստը: Նշենք, որ վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Բրիասկո-Բալեկյանը կարող է տեղափոխվել «Միլան»:

̰
Ըմբշամարտի այս տարվա բոլոր վարկանիշային մրցաշարերը կկայանան 2021 թվականին

13:45 21.04.2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։ Եվրոպական վարկանիշային մրցաշարը պետք է անցկացվեր Բուդապեշտում մարտի 19-22-ը, համաշխարհայինը՝ Սոֆիայում ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Կորոնավիրուսի պատճառով մրցաշարերը հետաձգվեցին անորոշ ժամկետով, հետո որոշվեց դրանք անցկացնել 2021-ին: Տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված […]

̰
Երբ նա գա, մենք նրա համար կբացենք դուռը և կթողնենք ներս մտնի. Սետյենը՝ Չավիի հնարավոր նշանակման մասին

13:33 21.04.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ թիմի նախկին կիսապաշտպան Չավին, որն աշխատում է «Ալ-Սադում», կարող է ղեկավարել ակումբը: «Երբ նա գա, մենք նրա համար կբացենք դուռը և կթողնենք ներս մտնի»,- Սետյենի խոսքերը մեջբերում է Onda Cero-ը: Հաղորդվում էր, որ Էռնեստո Վալվերդեի հրաժարականից հետո Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն էր: […]

̰
Միջազգային վարկանշային աղյուսակում Արթուր Դանիելյանը 16-րդն է, Սլավիկ Հայրապետյանը՝ 53-րդը

13:24 21.04.2020

Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրապարակել է լավագույն գեղասահորդների նոր վարկանշային աղյուսակը: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականն այդ աղյուսակում, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դանիելյանը 16-րդ հորիզոնականում է։ Առաջատարը օլիմպիական կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուզուրու Հանյուն է: Ռուսաստանի ներկայացուցիչներ  Ալեքսանդր Սամարինը և Դմիտրի Ալիևը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

̰
Բունդեսլիգայի խաղերը կվերսկսվեն մայիսի 9-ին

12:57 21.04.2020

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին: Այս մասին հայտնել է երկրի  առողջապահության նախարար Յենս Շպանը: «Եթե հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականի, հնարավոր կլինի վերսկսել առաջնությունը: Բոլորի համար վարակի ռիսկը նվազագույնի հասցնելու համար դա անհրաժեշտ է: Մայիսի 9-ից մրցաշարի վերսկսումը լավ նշան կդառնա միլիոնավոր ֆուտբոլասերների համար, նույնիսկ եթե տրիբունաները դատարկ լինեն»,- ասել է Շպանը: Գերմանիայի […]

̰
Այստեղ շատերն են հասկանում ֆուտբոլը. Մխիթարյանը՝ Իտալիայի և իտալական ֆուտբոլի մասին

12:54 21.04.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչով է տարբերվում իտալական ֆուտբոլը եվրոպական այն ազգային առաջնություններից, որտեղ նույնպես ինքը հանդես է եկել: «Այստեղ շատ ավելի կենտրոնացած են տակտիկայի վրա, ուժային ֆուտբոլն առանձնանում է, սակայն չի գերակշռում ինչպես Անգլիայում։ Այստեղ շատ հետաքրքիր է խաղալ ինչպես գնդակով, […]

̰
Նա փրկել է իմ կյանքը. խաղընկերը՝ Մոուրինյոյի մասին

12:36 21.04.2020

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 34 տարի առաջ փրկել է թիմակիցներից մեկի կյանքը։ Այս մասին գրել է անգլիական The Sun-ը՝ հղում անելով ֆրանսիացի լրագրող Նիկոլյա Վիլայի «Մոուրինյո. «Յուրահատուկի» հետևում» գրքին: Այդ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մոուրինյոն դեռ գործող ֆուտբոլիստ էր: Նա  հանդես էր գալիս «Կոմերսիու և Ինդուստրիա» ակումբում։ Այդպես, մի օր […]

̰
Անաստասիա Գալուստյանն աշխարհի 100 լավագույն գեղասահորդուհիների ցանկում է

11:07 21.04.2020

Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրապարակել է լավագույն գեղասահորդուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը:  Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը միջազգային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը:  Անաստասիան 20 տարեկան է: Նա ծնվել է  Մոսկվայում: Հայ գեղասահորդուհին հանդես է գալիս մենասահքով: Անաստասիան Հայաստանի եռակի չեմպիոն է:   Ընդհանուր վարկանիշային աղյուսակը, որը հաշվի է առնում վերջին երեք մրցաշրջանների ISU մրցումներում անհատական […]

̰
BACK_TO_TOP